Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ

Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների դատարանը դիմում է ներկայացրել ՍԴ 08/11/2016   15:41  |  ԼՐԱՀՈՍ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը՝ ի դեմս դատավոր Արսեն Նիկողոսյանի, դիմել է ՀՀ սահմանադրական դատարան իր վարույթում գտվող գործի քննության շրջանակում ծագած իրավական անորոշության հետ կապված:

Իրավական անորոշությունն առաջացել է տարբեր դատավորների վարույթում միևնույն անձի վերաբերյալ տարբեր դատավարական փուլերում գտնվող խոշտանգման երկու քրեական գործերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28–րդ հոդվածի 1–ին մասով մեկ վարույթում միացնելուց հետո:

Դատարանը խնդրում է  ՀՀ սահմանադրական դատարանին լուծել  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն քրեական գործերի միացման, ինչպես նաև դրա հետ անմիջականորեն համակարգային կապի մեջ գտնվող քրեադատավարական նորմերի ՀՀ  Սահմանադրությանը համապատասխանության հարցը:  

Դատավորը ՍԴ-ին հարցեր է ուղղում՝

ա) արդյո՞ք միացված քրեական գործը պետք է վերադարձվի մեղադրողին` ամբաստանյալին արդեն առաջադրված մեղադրանքի ծավալում նոր` միացված քրեական գործով, առաջադրված մեղադրանքն ընդգրկելու համար, որպեսզի վտանգի տակ չդրվեն անձի` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության, իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, մեղադրանքից պաշտպանվելու իրավունքների ապահովումը,

բ) արդյո՞ք միացված քրեական գործով վերսկսվում է դատական քննությունը, որպեսզի վտանգի տակ չդրվեն անձի` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված համաչափ պատժի նշանակման, պատիժ նշանակելիս օրինականության ապահովման սկզբունքների, օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից իր գործի քննության, միացված քրեական գործով պաշտպանության իրավունքների ապահովումը։

Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28–րդ հոդվածի 1–ին մասում ամրագրված քրեական գործերի միացման դատավարական կարգը և դրանից բխող անհրաժեշտ դատավարական գործողությունների կատարման իրավակարգավորումները չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին` վտանգի տակ դնելով քրեական վարույթի հետագա ընթացքը, ինչը կարող է հանգեցնել անձի` օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից իր գործի քննության, մեղադրանքից պաշտպանվելու, պաշտպանության իրավունքի, իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքների, համաչափ պատիժ նշանակելու, օրինական պատիժ նշանակելու սկզբունքների, ինչպես նաև հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի սահմանման նորմատիվ պատվիրանի խախտման։

Դատարանն արձանագրում է, որ ձևավորված իրավակիրառ պրակտիկան իրավաչափորեն վկայում է այն մասին, որ Դատարան ուղարկված երկու կամ ավելի քրեական գործերով, եթե միևնույն անձն է որպես մեղադրյալ ներգրավված, ապա դա ինքնին բավարար է քրեական գործերը միմյանց միացնելու համար: Քրեական գործերը մեկ վարույթում չմիացնելու պարագայում, գտնում է ընդհանուր իրավասության դատարանը,  քրեական գործերից յուրաքանչյուրն իր վարույթում քննող դատարաններն անվերապահորեն բախվելու են խնդիրների, որոնք վտանգի տակ են դնելու անձի սահմանադրորեն ամրագրված իրավունքներն ու դրանց ապահովման երաշխիքները։

Մասնավորապես,  երբ անձի վերաբերյալ անջատ քննվում են երկու և ավելի քրեական գործեր, ապա արհեստականորեն վերանում է անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով ամրագրված հանցագործությունների համակցության կանոնները կիրառելու հնարավորությունը, որոնց կիրառման դեպքում Դատարանը, ղեկավարվելով անձի նկատմամբ պատժի նշանակման կանոններով, նշանակում է համաչափ պատիժ։

Երկրորդ, երկու և ավելի անջատ քրեական գործերի առկայության դեպքում դատարաններից յուրաքանչյուրը հնարավորություն չի ունենալու նաև համակողմանիորեն գնահատման ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 48–րդ հոդվածում ամրագրված պատժի նպատակները, կանխատեսել հանցանք կատարած անձի վերասոցիալականացման և նրա մոտ իրավահպատակ վարքագծի ձևավորման համար անհրաժեշտ ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է համաչափ պատիժ նշանակելու համար։

Երրորդ, այդ դեպքում առաջանալու են խոչընդոտներ` կապված անձի նկատմամբ կիրառվող խափանման միջոցների հետ։ Մասնավորապես, գործող քրեադատավարական օրենքով ամրագրված կարգավորումների համաձայն` անձի նկատմամբ չի կարող միաժամանակ կիրառվել մեկից ավելի միևնույն կամ այլ տեսակի խափանման միջոց։

Բացի այդ, եթե քրեական գործերից մեկով Դատարանն անձի նկատմամբ կիրառի կալանավորում, ապա մյուս քրեական գործով յուրաքանչյուր դատական նիստին նրա մասնակցությունն ապահովելու համար` անհրաժեշտ կլինի ստանալ թույլտվություն այն քրեական վարույթն իրականացնող Դատարանից, ով կիրառել է կալանավորումն անձի նկատմամբ։ Դա իր հերթին կարող է հանգեցնել արհեստական այնպիսի խոչընդոտի, ինչպիսին են դատական նիստերի արհեստական հետաձգումները։

Չորրորդ, խնդիրներ են առաջանալու նաև ենթադրաբար կատարված հանցագործությունների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 67.1–րդ հոդվածով նախատեսված ռեցեդիվի կանոնների կիրառման հետ կապված։ Խնդիրներ են առաջանալու նաև այն դեպքում, եթե քրեական գործերից մեկով Դատարանն անձի նկատմամբ նշանակի ՀՀ քրեական օրենսգրքի 97–րդ հոդվածով նախատեսված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ, իսկ մյուս քրեական գործով` անձի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ։ Միևնույն անձի վերաբերյալ առանձին դատական ակտերով նշանակված պատժի առկայության պարագայում խնդիրներ են առաջանալու նաև ՀՀ քրեական օրենսգրքի 84–րդ հոդվածով նախատեսված դատվածության ժամկետների հաշվարկման, ինչպես նաև առհասարակ քրեաիրավական և քրեադատավարական ինստիտուտների կիրառման հետ կապված։

Դատավորն արձանագրում է գործերի միացման պարագայում ծագած խնդիրները: Այսպես, մասնավորապես, միացված  քրեական գործերից յուրաքանչյուրում դատակոչի ենթակա անձանց ցուցակում ընդգրկված են ըստ էության միևնույն սուբյեկտները, որոնք, սակայն, ունեն դատավարական տարբեր կարգավիճակներ։

Մասնավորապես, միևնույն անձինք քրեական գործերից մեկով վկա են, իսկ մյուսով` տուժող։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 319–րդ հոդվածի համաձայն` դատական նիստի նախապատրաստական մասում նախագահողը կարգադրում է, որ վկաները հեռանան նրանց համար նախատեսված սենյակ, որոնք կանչվում են դատական նիստերի դահլիճ` ապացույցների հետազոտման փուլում ցուցմունք տալու։

Քրեական գործերի միացման պարագայում  միևնույն սուբյեկտների դատավարական տարբեր կարգավիճակների հարցն ենթակա է հստակեցման բացառապես մեկ միասնական մեղադրանքի առաջադրման և մեկ միասնական դատակոչի ենթակա անձանց ցուցակի ներկայացման դեպքում։

Հստակեցված դատավարական կարգավիճակի ամրագրմամբ պետք է նաև մեկ միասնական մեղադրական եզրակացությունում ամրագրվեն այդ անձանց նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները։

Միևնույն ժամանակ ընդհանուր իրավասության դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ մեկ միասնական մեղադրանքի առաջադրումը պետք է իրականացվի` առանց վատթարացնելու անձի վիճակը, խախտելու նրա պաշտպանության իրավունքը կամ կիրառելու քողարկված ձևով գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու արատավոր ինստիտուտը, որի մասին ՀՀ սահմանադրական դատարանը խոսել է դեռևս ՍԴՈ–710 և ՍԴՈ–872 որոշումներում։

Քրեական գործերը միացնելիս ծագող մյուս հիմնահարցը վերաբերվում է այն հարցին, թե դատավարական տարբեր փուլերում գտնվող քրեական գործերը միացնելիս արդյո՞ք վերսկսվում է մեկ միասնական վարույթում միացված քրեական գործի դատական քննությունը։

Այդ հարցի պատասխանի բացակայությունը, Դատարանի համոզմամբ, առաջին հերթին վտանգի տակ է դնում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված` համաչափ պատիժ նշանակելու սկզբունքը։

Մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան իրավակարգավորման բացակայության պատճառով Դատարանի համար անորոշ է, թե արդյո՞ք ամբաստանյալը կարող է միջնորդել Դատարանին կիրառելու արագացված դատական քննություն այն պարագայում, երբ միացվող գործերից մեկով Դատարանն արդեն գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։ Այս հարցի բացասական պատասխանի դեպքում, ամբաստանյալը չի կարող ունենալ ակնկալիք կանխատեսելու, որ իր նկատմամբ կարող է նշանակվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3–րդ հոդվածի 6–րդ մասով նախատեսված պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը։

Այդ հարցի կապակցությամբ իրավական անորոշությունն առաջանում է այն պատճառով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.2–րդ հոդվածում նախատեսված է, որ ամբաստանյալը (մեղադրյալը) դատական քննության արագացված կարգով անցկացնելու միջնորդություն կարող է ներկայացնել քրեական գործը դատարան ուղարկելու պահից մինչև դատաքննությունն սկսվելը, մինչդեռ սույն գործով միացված քրեական գործերից մեկը գտնվում է դատաքննության փուլում, երբ ամբաստանյալն այլևս չի կարող ներկայացնել արագացված դատաքննություն կիրառելու մասին միջնորդություն, իսկ մյուսը գտնվում է դատական նիստի նախապատրաստման փուլում, երբ ամբաստանյալը կարող է ներկայացնել արագացված դատաքննություն կիրառելու մասին միջնորդություն և ակնկալել իր նկատմամբ առավել մեղմ պատժի նշանակում։

Դատարանում գտնվող քրեական գործերը միացնելիս ծագող հիմնահարցերից է նաև արդեն կատարված դատավարական գործողությունների հետագա ճակատագիրը, մասնավորապես, միացվող գործերից մեկով ամբաստանյալը, լինելով անվճարունակ, միջնորդել է իրեն հանրային պաշտպան տրամադրել, որի արդյունքում ՀՀ Փաստաբանական պալատի Հանրային պաշտպանի գրասենյակից տրամադրվել է պաշտպան, արդյո՞ք նա շարունակում է իր առաքելությունն արդեն միացված քրեական գործերի վարույթի շրջանակներում, թե Դատարանը քրեական գործերը միացնելուց հետո կրկին պետք է որոշում կայացնի պաշտպան ներգրավելու մասին։

Դատարանի համոզմամբ այդ խնդիրը չէր ծագի այն դեպքում, եթե ներգրավված լիներ հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբան, քանի որ այդ դեպքում առաջադրված մեղադրանքի սահմանների ընդլայնման կապակցությամբ ամբաստանյալի պաշտպանության իրավունքի իրականացումը կգտնվեր ամբաստանյալի և նրա պաշտպանի փոխհամաձայնության տիրույթում։ Սակայն, այն դեպքում, երբ քրեական վարույթի շրջանակներում ներգրավված է հանրային պաշտպան, ապա մեղադրանքի սահմանների ընդլայնման կապակցությամբ ամբաստանյալի պաշտպանության իրավունքի ապահովումն այլևս չի գտնվում ամբաստանյալի և նրա պաշտպանի փոխհամաձայնության տիրույթում։ Իսկ մեկից ավելի հանրային պաշտպանների տրամադրումը հանգեցնելու է հանրային ռեսուրսների անհամաչափ օգտագործման։

Արդյունքում, համապատասխան իրավակարգավորման բացակայությունը վտանգի տակ է դնում ամբաստանյալի պաշտպանության իրավունքի ապահովումը Դատարանում գտնվող քրեական գործերի միացման պարագայում` նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69–րդ հոդվածի 1–ին մասի 10–րդ կետի համաձայն պաշտպանի մասնակցությունը պարտադիր է դատական քննության արագացված կարգի կիրառման դեպքում։

Միևնույն ժամանակ, Դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Դատարանի կողմից բարձրացված հարցերի լուծման հնարավորությունը իրավակիրառ պրակտիկայում գտնելու հնարավորությունը նույնպես բացակայում է, քանի որ քրեական գործերի միացման և դրանից բխող գործի հետագա ընթացքի իրավաչափ կազմակերպման առումով ձևավորված է հակասական իրավակիրառ պրակտիկա։

Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28–րդ հոդվածի 1–ին մասը, համակարգային առումով փոխկապակցված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17–րդ, 19–րդ, 70–րդ, 301–րդ, 309.1–րդ, 375.2–րդ, հոդվածների հետ, այնքանով, որքանով որ իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան չի կանոնակարգում դատարանում գտնվող քրեական գործերը միացնելուց հետո` ինչպե՞ս պետք է լուծվի ամբաստանյալին արդեն առաջադրված մեղադրանքի ծավալում նոր` միացված քրեական գործով առաջադրված մեղադրանքն ընդգրկելու հարցը, դատական քննության հնարավոր վերսկսման հարցը` դրանից բխող համաչափ և օրինական պատժի նշանակման հետ միասին, միացված քրեական գործերից մեկով ներգրավված հանրային պաշտպանին նաև մյուս քրեական գործով ներգրավման հարցը, հակասում է ՀՀ Սահմանադրության 61–րդ, 63–րդ, 64–րդ, 67–րդ, 71–րդ, 72–րդ, 75–րդ և 79–րդ հոդվածներում ամրագրված նորմերին և սկզբունքներին, հետևաբար այն ենթակա է ճանաչման ՀՀ Սահմանադրության այդ հոդվածներին հակասող և անվավեր։

Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, մեկ վարույթում միացված երկու գործի քննությունը կասեցվել է՝ մինչև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից կայացրած համապատասխան որոշման ուժի մեջ մտնելը:

Սահմանադրական դատարանի կայքէջի տեղեկացմամբ,  ՍԴ-ն  հուլիսի 19-ին աշխատակարգային որոշում է ընդունել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դիմումի հիման վրա գործն ընդունել քննության: Սակայն հաշվի առնելով, որ վերջինս և Հայաստանի Հանրապետության ՍԴ-ի կողմից քննության ընդունված` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի և 47-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը վերաբերում են նույն հարցին, որոշվել է երկու գործերը միավորել և քննել դատարանի նույն նիստում:

Աշխատակարգային որոշման համաձայն, միավորված գործի դատաքննությունը կսկսվի սեպտեմբերի 27-ին, ժամը 10.00-ին:

Գրավոր ընթացակարգով քննվելիք միավորված գործով զեկուցող  է նշանակել Սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանը, գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է  ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունած մարմինը` ՀՀ Ազգային ժողովը:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:24 17/02/2016  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն մերժեց Ռոբին-Օֆիկ Օսկանյանի դիմումը. գործի վարույթը կարճվեց
16:05 02/02/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատախազություն-հետաքննության մարմիններ վեճը հանգուցալուծվեց ՍԴ-ում
17:12 22/12/2015  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն մերժեց քաղաքացու դիմումը. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթը համապատասխանում է Սահմանադրությանը
15:48 09/12/2015  |  ԼՐԱՀՈՍՎճռաբեկ բողոքի ներկայացման համար բաց թողնված ժամկետի վերականգնումը չպետք է թողնվի դատարանի հայեցողությանը. քաղաքացին դիմել է ՍԴ
16:52 28/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆախաքննության ժամկետների երկարացման ընթացակարգը համապատասխանում է Սահմանադրությանը՝ ՍԴ իրավական դիրքորոշումների շրջանակներում
10:29 28/07/2015  |  ԼՐԱՀՈՍՆախաքննության ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատախազը պե՞տք է պատճառաբանված որոշում կայացնի
13:26 20/03/2015  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐՍԴ. Քրեական գործերով վճռաբեկ բողոքը միայն փաստաբանի միջոցով ներկայացնելու պահանջը չի ապահովում դատարանի մատչելիության իրավունքի լիարժեք իրացումը
11:57 17/03/2015  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ում վիճարկվում է քրեական գործերով վճռաբեկ բողոքը միայն փաստաբանի միջոցով ներկայացնելու պահանջը

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]