Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   12:14 «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է գործարկվել 2028-2029թթ. թուրք պաշտոնյա 05/18/2024   12:08 Պատճառը մեկն է, որը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում և այդ պատճառը պետք է լուծվի. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:58 Վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական տարաձայնությունների կբերի. Մեսրոպ Առաքելյան 05/18/2024   11:45 Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով . ՔԿ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ)

Իգլայի գործով պաշտպանները միջնորդում են արդարացնել իրենց պաշտպանյալներին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ 11/20/2017   15:58  |  Դատական ռեպորտաժներ

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական կողմը հանդես եկավ պաշտպանական ճառերով:

Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը գտավ, որ իր պաշտպանյալին առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքներ անհիմն են և միջնորդեց արդարացնել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Այսպիսով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասին անդրադառնալով՝ պաշտպանը նշեց, որ մեղադրանքի կողմն այս մեղադրանքի վերաբերյալ ճառում հայտնել է, թե Բաբայանի մեղքը հիմնավորված է՝ բացի նրա ցուցմունքներից, նաև այլ անձանց ցուցմունքներով և ապացույցներով:

Բաբայանը նախաքննական ցուցմունքներում հերքել է իր մասնակցությունը կատարված հանցագործությանը, մասնավորապես՝ Սանասար Գաբրիելյանին խնդրել է լուսանկարել և իրեն ցույց տալ «Իգլա»-ի նկարը, որպեսզի հասկանա, թե ինչի մասին է խոսքը, Բաբայանն էլ նրան պարզաբանել է, որ այն ամբողջական չէ՝ հայտնելով, որ այդ վիճակում իր նպատակային նշանակությանը ծառայեցնելը հնարավոր չէ:

Ըստ պաշտպանի՝ Հրաչյա Մայիլյանի և Սանասար Գաբրիելյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ժամանակ շոշոփված 50 000 գումարը ուղղակի չի կարող վերաբերել զենք ձեռքբերելու համար խոստացված գումարին: Բացի այդ, Սանասար Գաբրիելյանը փետրվարի 22-ի դրությամբ նույնիսկ չի էլ իմացել, որ զենք ձեռքբերելու առաջարկ է արվել Արմեն Պողոսյանին:

Պաշտպանը գտնում է, որ Բաբայանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, և պետք է կայացվի արդարացման դատավճիռ՝ հանցակազմի բացակայութան պատճառաբանությամբ:

Ըստ պաշտպանի՝ Բաբայանին առաջադրված մեղադրանքը կառուցվել է ենթադրությունների հիման վրա, իսկ այն, որ իբրև Բաբայանը դրդել է Գաբրիելյանին զենք ձեռք բերել և նյութապես շահագրգռելու եղանակով զենքը ձեռք բերելու համար վճարել գումար, չի հաստատվում որևէ փաստական հանգամանքով:

«Եթե զենքի ձեռք բերելու պատվիրատուն Սամվել Բաբայանն է եղել, և եթե նա պետք է վճարեր դրա դիմաց, ապա Սանասար Գաբրիելյանն ինչո՞ւ է հրաժարվել այն ձեռք բերելուց, չէ՞ որ, այսպես կոչված, պատվիրատուն նման հրահանգ չի տվել»,- ասաց պաշտպանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ Սամվել Բաբայանի և Գաբրիելյանի հեռախոսազրույցներում որևէ տվյալ չկա, որ Բաբայանի հրահանգով է Գաբրիելյանը հրաժարվել զենքը ձեռք բերելուց:

Ըստ պաշտպանի ՝ այս փաստարկներից հետևում է, որ Սամվել Բաբայանը որևէ առնչություն չունի զենքի հետ, դրա նախաձեռնությունը Սանասար Գաբրիելյանինն է եղել:

Պաշտպանը, անդրադառնալով փողերի լվացման դրվագին, այստեղ ևս միջնորդեց արդարացնել իր պաշտպանյալին՝ գտնելով, որ ի սկզբանե կեղծ փողերի մասին էր խոսվում, ինչից որոշ ժամանակ անց միայն փողերի լվացման արտահայտությամբ փոխարինվեց:

Քրեական գործով հաստատված չէ, որ այդ գումարները ստացվել են հանցավոր ճանապարհով, Սամվել Բաբայանը ցանկացել է իրեն պարտք եղած գումարը ետ ստանալ, և եթե նա հաստատապես իմանար, թե ինչ պատճառով են դրանք ներկված, ապա ինչու՞ պետք է համաձայներ այդ վիճակում ետ ստանալ, իսկ դրանք ներկանյութից մաքրելու նպատակն էլ եղել է այն, որ բանկն իրենց քիչ գումար պահի դրա դիմաց:

Քալաշյանը, ով ներկայացնում է նաև ամբաստանյալ եղբայրներ Անդրանիկ և Կարեն Քոչարյանների պաշտպանությունը, նշեց, որ եղբայրները չեն իմացել այդ գումարների ներկոտված լինելու պատճառները, նրանք օգնել են Բաբայանին հնարավորության դեպքում մաքրել այդ ներկերը թղթադրամների վրայից:

Եվ եթե մինչ հիմա չի հաջողվել պարզել, թե այդ գումարները հանցավոր ճանապարհո՞վ են ձեռք բերվել, թե՝ ոչ, ինչպե՞ս է մեղադրանքի կողմը հաստատապես պնդում, որ Սամվել Բաբայանը և գործով մյուս ամբաստանյալներն իմացել այդ մասին:

Հաջորդիվ պաշտպանական ճառով հանդես եկավ գործով ամբաստանյալ Ժոռա Զաքարյանի պաշտպան Արարատ Գրիգորյանը: Պաշտպանը նշեց, որ որևէ ձևով չի հիմնավորվել, որ հանցավոր ճանապարհով են ձեռքբերվել այդ թղթադրամները, իսկ մեղադրանքն էլ դրվել է 38-190-րդ հոդվածի 1-ին մասով. որ «դատարանում. այսպես ասած. յոլա տանեն»:

Բացի այդ, իր պաշտպանյալին հայտնի չէ եղել, թե դրանք ինչ գումարներ են, իրեն փոխանցվել են, որպեսզի ներկանյութից մաքրի՝ իմանալով, որ քիմիայի ոլորտում որոշակի հետաքրքրություններ ունի:

Պաշտպանը, գտնելով, որ մեղադրանքն անհիմն է, միջնորդեց իր պաշտպանյալին ևս արդարացնել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Ամբաստանյալ Դավիթ Հարությունյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանն էլ նշեց, որ իր պաշտպանյալը, փոխելով նախաքննության ընթացքում արտահայտած իր դիրքորոշումը, դատարանում համաձայնել է առաջադրված մեղադրանքի հետ:

Ուստիև՝ պաշտպանն անդրադարձավ միայն Հարությունյանի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներին՝ նշելով, որ նա նախկինում դատապարտված չի եղել, դրական է բնութագրվում, ունի մշտական բնակության վայր, խնամքին են հաշմանդամ մայրը, չաշխատող կինը և երկու որդիները, որոնցից մեկը մինչ 14 տարեկան է:

Պաշտպանը միջնորդեց Հարությունյանի նկատմամբ նշանակվելիք ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառել և նշանակել փորձաշրջան՝ մեկ տարի ժամկետով:

Հաջորդ դատական նիստում ճառերով հանդես կգան, ամբաստանյալ Արմեն Պողոսյանի և Սանասար Գաբրիելյանի պաշտպանները:

Գործով ամբաստանյալ Արմեն Պողոսյանի պաշտպանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը խնդրել է նիստը հետաձգել և պաշտպանական ճառով հանդես գալ միայն Սանասար Գաբրիելյանի պաշտպանի ճառից հետո: Նշենք, որ Գաբրիելյանը, ով դատաքննության սկզբում հրաժարվել էր իր պաշտպաններից, այսօր հայտարարեց, որ ցանկանում է պաշտպան ունենալ, և իր շահերը կներկայացնի փաստաբան Արթուր Ղարիբյանը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում մեղադրող Արամյանը միջնորդել էր Սամվել Բաբայանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդված 2-րդ մասով, 190-րդ հոդվածի 1-ին մասով և նրան դատապարտել 7 տարվա ազատազրկման։

Գործարար Սանասար Գաբրիելյանին և ամբաստանյալ Արմեն Պողոսյանին մեղադրողը միջնորդեց մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով. Գործարարի համար դատախազը պահանջեց 4 տարվա, իսկ Արմեն Պողոսյանի համար՝ 3 տարվա ազատազրկում։

Քոչարյան եղբայրներին, Ժորա Զաքարյանին, Դավիթ Հարությունյանին դատախազը միջնորդեց մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի առաջին մասով, սակայն պահանջեց տարբեր պատժաչափեր։ Եղբայրներից մեկին՝ Անդրանիկ Քոչարյանին, և ամբաստանյալ Ժ.Զաքարյանին դատախազը միջնորդեց դատապարտել 2 տարվա պայմանական ազատազրկման ՝ 3 տարվա փորձաշրջանով, մյուս եղբորը՝ Կարեն Քոչարյանին՝ 3 տարվա, Դ.Հարությունյանին՝ 2 տարվա ազատազրկման։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:28 16/11/2017  |  ՄամուլՍպասում են Սամվել Բաբայանի դատավճռին, որ գործողությունները հստակեցնեն. «Ժամանակ»
14:14 13/11/2017  |  Դատական ռեպորտաժներԻնչպե՞ս կարող է Սամվել Բաբայանը չտարբերակել ռազմամթերքն ու անպիտան խողովակը. մեղադրող
12:51 13/11/2017  |  Դատական ռեպորտաժներԴատախազը 7 տարվա ազատազրկում պահանջեց Սամվել Բաբայանի համար (տեսանյութ)
12:40 06/11/2017  |  Դատական ռեպորտաժներԱԱԾ-ում տասը րոպե էլ պահեն, ինչ էլ ուղղորդեն, կանի. «Իգլա»-ի գործով ամբաստանյալ
16:38 30/10/2017  |  Դատական ռեպորտաժներ«Զենքի տերն ու ծախողը ո՞ւր են, հո՞րթ ենք՝ գռուզիտ եք անում». Սամվել Բաբայանի գործով ամբաստանյալ
17:43 23/10/2017  |  Դատական ռեպորտաժներ«Իգլա»-ն բերվել էր Պաշտպանության բանակին նվիրաբերելու համար
13:10 16/10/2017  |  Դատական ռեպորտաժներՍամվել Բաբայանի ձայնը, մրսածության պատճառով, կտրվել էր. նրան դատարան չէին բերել
15:15 09/10/2017  |  Դատական ռեպորտաժներՓողերի լվացման դրվագով ամբաստանյալները հրաժարվում են դատարանում ցուցմունք տալիս. Ներկոտված փողերը Սամվել Բաբայանն է տվել գործով ամբաստանյալներից մեկին
14:01 02/10/2017  |  Դատական ռեպորտաժներՍամվել Բաբայանի և մյուսների գործով հետազոտվում են գործի ապացույցները. «Սանոն մի քիչ բերանից թուլ է»
09:00 26/09/2017  |  ՄամուլՍամվել Բաբայանը կարող է ազատ արձակվել, բայց պայմանով. «Ժամանակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]