Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   09:12 Կիրանցում ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը` կին 04/27/2024   09:06 Սեւբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակներ. կան տուժածներ, նոր մանրամասներ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017թ. մրցանակի հանձնման արարողությունը 11/16/2017   20:57  |  ԼՐԱՀՈՍ

Նախագահի նստավայրում այսօր երեկոյան տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի, Հանրապետության Նախագահի անունից տրվել է ընդունելություն:Այս մասին տեղեկացանք՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը միջոցառման սկզբում ներկայացրել է ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի մրցանակի նախապատմությունը, մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի գործունեության սկզբունքները, մինչ այժմ այդ պատվավոր մրցանակին արժանացած աշխարհահռչակ անձանց, անդրադարձել նաև Հայաստանի տնտեսության գիտատար ոլորտներից մեկի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մրցակցային առավելություններին, դեռևս Խորհրդային Հայաստանում այս ոլորտում եղած մեծ ներուժին, որը հետագայում ամուր հիմք հանդիսացավ ոլորտի զարգացման համար: Հովիկ Մուսայելյանը խոսել է նաև ՏՏ ոլորտի զարգացման խրախուսմանն ուղղված պետություն-մասնավոր հատված նախաձեռնությունների մասին, որոնցից շատերն արդեն պարբերական բնույթ են ստացել: 

Հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանը ներկայացրել է այս տարվա մրցանակակրի կենսագրությունը, ներդրումը ՏՏ ոլորտում:
Նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակը հանձնել է Թոնի Ֆադելին և այդ առիթով հրավիրած ընդունելության ժամանակ հանդես է եկել ելույթով:

Մրցանակի արժանանալու կապակցությամբ իր շնորհակալական խոսքն է հղել մրցանակակիր Թոնի Ֆադելը:
 

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի շնորհման արարողության ժամանակ
 

Հարգելի՛ պարոն Ֆադել,

Հարգելի՛ բարեկամներ, 

Մենք այս երեկո հավաքվել ենք շնորհավորելու և ըստ արժանվույն գնահատելու մի մարդու, որը երիտասարդ տարիքում արդեն զգալի ներդրում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում: Ես այսօր ուրախությամբ եմ հանձնում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելին։ Նա հիրավի այն մարդկանցից մեկն է, որոնք այս թվային դարում ձևավորում են մեր առօրյան ու կենսակերպը:

Հազարամյակների պատմության ընթացքում հայ ժողովուրդը մշտապես ձգտել է յուրացնել և իր միջավայրում տեղայնացնել աշխարհում եղած առաջադեմ ամեն ինչ: Այս մրցանակը ևս այդ մտածողության, աշխարհընկալման և մեր՝ նման ձգտումների դրսևորումներից մեկն է:
Արդեն մոտ մեկ տասնամյակ է՝ մեր երկիրը շարժվում է տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում հաստատուն տեղ զբաղեցնելու և նոր բարձունքներ գրավելու ուղղությամբ: Այս ոլորտում աշխատում են շուրջ 600 ընկերություններ, որոնց շարքում են նաև բազմաթիվ աշխարհահռչակ կազմակերպությունների գրասենյակներ: Այսպիսով լուծվում է գրեթե 20 հազար մարդու աշխատանքային զբաղվածության խնդիրը: Մենք արդեն մի քանի տարի է՝ այս բնագավառում արձանագրում ենք միջինը 20-25 տոկոս աճ: 
Զարգացման նման տեմպերը պահպանելով՝ մենք չպետք է սահմանափակվենք եղած ցուցանիշներով: Մենք պետք է երազենք, մտածենք և նոր ծրագրեր ստեղծենք ու իրականացնենք: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունների քանակը պետք է հասնի հազարների, իսկ աշխատակիցների թիվը՝ հարյուր հազարների:

Դրա համար մեզ անհրաժեշտ է մասնագիտական կրթության դինամիկ համակարգ, և այս ուղղությամբ մենք դեռ շատ անելիք ունենք: Տասնամյակներով ձևավորված ավանդույթները և անկոտրում կամքով օժտված երիտասարդությունն ամուր հիմք են ծառայելու նշված նպատակներին հասնելու համար: Դա է իմ տեսլականը:
Մենք ունենալու ենք բազմաթիվ նոր մասնագետներ, որոնք առաջ են տանելու մեր երկիրը ինչպես իրենց աշխատանքի, այդպես էլ երկրում եղած ընդհանուր մթնոլորտը փոխելու առումով: Նրանք կոտրում են մեր հասարակությունում երբեմն գլուխ բարձրացնող «փոքր երկիր» լինելու հոգեբանական կաղապարները: Այս ոլորտում աշխատող կանանց և տղամարդկանց գործուն մասնակցությամբ մենք հաստատուն քայլերով գնում ենք դեպի գիտելիքի և բարձր տեխնոլոգիաների վրա հենված զար-գացած տնտեսություն՝ ինտելեկտուալ Հայաստան կառուցելու մեր նպատակին ընդառաջ: 

Հարգելի՛ գործընկերներ,

Կարծում եմ, որ մեր մասնագետների համար ուսանելի պետք է լինեն «այՓոդ» նվագարկիչների կամ այլ նորարարությունների մեջ պարոն Ֆադելի լուծումները: Նա խորդուբորդ ճանապարհներ է անցել, դժվարություններ հաղթահարել, բազմաթիվ նոր դասեր սերտել ու հաջողել:

Տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհում կան, իհարկե, բազմաթիվ խոշոր դերակատարներ: Սակայն հաջողության են հասնում նաև նորարարական գաղափարներ ունեցող մասնագետները և փոքր խմբերով ստեղծվող սկսնակ ընկերությունները: 

Նման ստարտափներին նոր եռանդ հաղորդելու նպատակով Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի՝ ՖԱՍՏ-ի հովանու ներքո ներկայումս ներդրվում են դրամաշնորհային-վենչուրային ֆինանսավորման նոր գործիքներ: Դրանք, վստահ եմ, օգտակար կլինեն մեր տաղանդաշատ գիտնականների ու գործարարների համար, կնպաստեն նրանց գործունեությանը և թույլ կտան հասնել բաղձալի արդյունքների: 
Մենք հաստատակամ ենք պետություն-մասնավոր հատվածի համագործակցությամբ այս ուղղությամբ նոր հնարավորություններ ստեղծելու գործում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը պետք է դառնա մեր տնտեսության շարժիչ ուժերից մեկը: 
Այս ոլորտում վաղուց արդեն դուրս ենք եկել մրցակցության միջազգային ասպարեզ և բավական վստահ ենք մեր ուժերում՝ առաջատարների հետ մրցակցության մեջ չընկրկելու համար: Հաջողությունների բազմաթիվ պատմություններ ունենք, սակայն ամենահուզիչը Արագածոտնի մարզի Կարբի գյուղի մեր դպրոցական աղջիկների վերջին հաղթանակն է: Այս և բազմաթիվ այլ օրինակներ մեզ վստահություն են ներշնչում վաղվա օրվա հանդեպ: 

Հարգելի՛ պարոն Ֆադել, 

Այս մրցանակով մենք ցանկանում ենք նշանավորել Ձեր և Ձեր ղեկավարած թիմերի ձեռքբերումները՝ «այՓոդ» նվագարկիչների, «այՖոնների», թերմոկարգավորիչների, երեխաների համար անվտանգ և խելացի խաղալիքների ստեղծման և այլ ոլորտներում:

Հուսով եմ, որ Հայաստանում գտնվելու օրերին Ձեր հաջողության պատմությունը կկարողանաք ներկայացնել մեր ուսանողներին և մասնագետներին ու քաջալերել նրանց հասնելու նոր բարձունքների: Ես չգիտեմ՝ 3-4 տարեկան հասակում տանը, Ձեր պապիկի, Ձեր հայրիկի հետ միասին վարդակները փոխելիս, որքան է զարգացել Ձեր հետաքրքրասիրությունը: Սակայն Ձեր նորարարական գաղափարները կենսագործելու ցանկությամբ տոգորված և նույնիսկ 80 գործարարից 80 մերժում ստանալուց հետո՝ Դուք, այնուամենայնիվ, չեք դադարել հավատալ Ձեր ուժերին և ի վերջո հասել եք հաջողության: 
Ըստ իս, առաջին և կարևոր դասը, որ Ձեր պատմությունը կարող է առաջարկել մեզ, հետևյալն է. ձախողումները բաղձալի նպատակին հասնելու ևս մեկ փուլ են: Ձախողումը մի նոր քայլ է դեպի հաջողություն, ձախողումից պետք է եզրակացություններ կատարել և առաջ ընթանալ՝ խուսափելով նախորդ սխալներից: Իմիջիայլոց, այս մոտեցումը հատուկ է ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, այլ շատ ոլորտներին՝ քաղաքականությունից մինչև գործարարություն և այլ ոլորտներ:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, 

Մենք արդեն 8-րդ անգամ ենք շնորհում այս մրցանակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հեղափոխական փոփոխություններ առաջարկած և իրականացրած անհատներին: Նախորդ տարիներին արդեն ականատես ենք եղել, թե ինչ խանդավառությամբ են հատկապես մեր երիտասարդները հանդիպում և շփվում իրենց հերոսների հետ: 
Մեր մրցանակակիրները հիանալի օրինակ են, թե ինչպես է հնարավոր աշխարհը դարձնել ավելի լավը՝ հեշտացնելով մարդկանց կյանքը և նրանց միջև շփումները: 

Բոլորիս անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ պարոն Ֆադելին և շնորհակալություն հայտնում նրա վաստակի համար, որովհետև այն համամարդկային է, և նրա վաստակից օգտվում ենք շատերս: 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:13 16/11/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017թ. մրցանակակրին
21:56 09/11/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահի նստավայրում ի պատիվ Մոլդովայի նախագահի տրվել է պաշտոնական ընդունելություն
20:40 08/11/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահը Հանրապետության ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել
18:23 08/11/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահն ընդունել է Երկրորդ համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին
19:56 07/11/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին
20:40 06/11/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահը ներկա է գտնվել Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին
21:42 03/11/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահը հանդիպում է ունեցել Հնդկաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
20:03 03/11/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդի հետ
18:03 28/10/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահը Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
20:23 27/10/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահն ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]