ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արամ Ա-ն Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատական գործով ՄԻԵԴ-ի մոտեցումն անարդար է համարում 10/19/2017 16:59 | ԼՐԱՀՈՍ
Հակառակ Թուրքիայի զորեղ նույնիսկ ու սպառնացող հակազդեցության, ինչպես նաև աշխարհաքաղաքական շահերից ելնելով որոշ երկրների վերապահության՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակվելու է։ Այս մասին Բրյուսելում Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի կողմից անցկացվող Եվրոպահայերի 4-րդ համագումարին նշել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը` քննադատելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հապճեպ որոշումն ու անարդար մոտեցումը Սիսի կաթողիկոսարանի վերադարձի գործով:
Արամ Ա-ի ելույթի վերաբերյալ Կիլիկիո կաթողիկոսարանի տրամադրած հաղորդագրությունը «Արմենպրես»-ը ներկայացնում է ամբողջությամբ. «Արդարեւ, երեք կէտերէ բաղկացած իր պատգամին սկիզբը, Նորին Սրբութիւնը շեշտեց, որ հակառակ թուրք պետութեան զօրեղ ու նոյնիսկ սպառնացող հակազդեցութեան, ինչպէս նաեւ կարգ մը երկիրներու աշխարհաքաղաքական շահերէ մեկնած վերապահութեան, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացքը կը շարունակուի։ Երկրորդ կէտին մէջ Վեհափառ Հայրապետը լայնօրէն անդրադարձաւ Ցեղասպանութեան հատուցման հարցին։ Յիշելով միջազգային օրէնքին տրամադրութիւնները այս գծով, ան շեշտեց, թէ ճանաչում կ՚ենթադրէ նաեւ հատուցում։ Ան ըսաւ, որ ներկայ Թուրքիան շարունակութիւնն է Օսմանեան Կայսրութեան. հետեւաբար, ան չի՛ կրնար ուրանալ Հայոց Ցեղասպանութիւնը եւ անտեսել հատուցումը։
Իր պատգաﬕ երրորդ կէտին մէջ, Արամ Ա. Կաթողիկոս ընդհանուր գիծերով ներկայացուց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան բացած դատը թուրք պետութեան մօտ՝ պահանջելով Սիսի Կաթողիկոսարանին վերադարձը։ Ան նախ յայտնեց, որ մի քանի տարիներ առաջ նամակ գրած է Նախագահ Էրտողանին՝ պահանջելով Սիսի Կաթողիկոսարանի վերադարձը իր իրաւատիրոջ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթոէիկոսութեան։ Իր նամակը անպատասխան մնալով, Կաթողիկոսարանը Թուրքիոյ Սահմանադրական Դատարանին մօտ դատ է բացած։ Այս վերջինս մերժած է քննել դատը՝ ընդառաջելով Թուրքիոյ Արդարութեան Նախարարութեան թելադրանքին՝ անհիմն իրաւական հիմնաւորումներով։
Հետեւաբար, աւելցուց Վեհափառ Հայրապետը, ստիպուած եղանք դիմելու Եւրոպայի Մարդկային Իրաւանց Դատարան, որպէսզի մեկնելով իր սկզբունքներէն արդար լուծում մը տայ մեր դատին։
Ապա Նորին Սրբութիւնը աւելցուց. «Մեծ եղաւ մեր եւ մեր իրաւական յանձնախումբին անակնկալը, երբ Եւրոպական Դատարանին կողմէ դատաւոր մը մերժեց ընդունիլ մեր դատին քննութիւնը՝ հակառակ իրաւական յանձնախումբին կողմէ կատարուած երկիցս դիմումնագիրին»։
Վեհափառ Հայրապետը իր զարմանքը յայտնեց՝ ըսելով. «Ինչպէ՞ս կ՚ըլլայ, որ միջազգային իրաւագէտներու ու Եւրոպական Դատարանի մասնագէտներուն կողմէ պատրաստուած աւելի քան 900 էջերէ բաղկացած եւ պատմաիրաւական լուրջ հիմնաւորումներով ներկայացուած թղթածրարի ընդունելիութիւնը մերժուի անհատ դատաւորի մը կողմէ։ Միջազգային դատաւարական օրէնքներու համաձայն, դատաւորը պարտաւոր է լսել դատահայեացը։ Արդ, ինչպէ՞ս կը մերժուի նման խնդրանք մը։ Ինչպէ՞ս Եւրոպական Դատարանը կը թելադրէ դատը յղել Թուրքիոյ դատարանները, քաջ գիտնալով, որ հարիւրաւոր դատաւորներ, փաստաբաններ, նոյնիսկ սահմանադրական դատարանի պատկանող եւ Սիսի Դատի իրաւական յանձնախումբին պատկանող փաստաբաններ բանտարկուած են։ Մարդկային
իրաւունքներու ջատագով Եւրոպական Դատարանը ինչո՞ւ ճշմարտութենէն ու արդարութենէն հեռու կը մնայ՝ մերժելով նոյնիսկ մեր դատին ստանձնումը։ Այս երեւոյթը ընդվզում կը յառաջացնէ հայ ժողովուրդին մօտ, ինչպէս նաեւ բոլոր անոնց, որոնք կը հաւատան ու կը պայքարին արդարութեան ու մարդկային իրաւանց համար»։ Շարունակելով իր խիստ քննադատութիւնը, Արամ Ա. Կաթողիկոս ըսաւ. «Եւրոպա մարդկային իրաւունքներու ջերմ հաւատացող համայնք մըն է. հետեւաբար, ան արդարութիւնը պէտք է վեր նկատէ բոլոր տեսակի աշխարհաքաղաքական նկատումներէ»։
Նորին Սրբութիւնը կոչ ուղղեց վերատեսութեան ենթարկելու դատը եւ ապա շեշտեց. «մեր ժողովուրդը պիտի շարունակէ իր պայքարը ի խնդիր արդարութեան եւ մենք պիտի հետապնդենք Սիսի Կաթողիկոսարանի դատը թէ՛ թրքական դատարաններուն մօտ եւ թէ Եւրոպական Դատարանէն ներս»։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել