ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԿԳ նախարարը հայեցակարգի գոյությունը հիմնավորում է Վարչապետի հանձնարարականով, ով հայտարարում է, թե նման հանձնարակական չի եղել. «Հայկական Ժամանակ» 09/23/2017 09:47 | Մամուլ
«Հայկական Ժամանակ»-ը գրում է, որ վերջին օրերին ամենաթեժ քննարկվող թեմաներից մեկը Հայաստանում ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգն ու հայաստանյան դպրոցներում ռուսերենին այլ` ավելի բարձր կարգավիճակ տալու հարցն էր:
ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը պարզաբանում էր, թե մինչ այդ էլ լատինատառ ուղղության զարգացման հայեցակարգն է ընդունվել ու զարմանում էր, թե ինչու հատկապես ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգը բուռն քննարկումների առիթ դարձավ: Բայց ԿԳ նախարարը մի «մանրուք» էր բաց թողել:
Նախ՝ առաջին անգամ չէ, որ ՌԴ պաշտոնյաները խոսում են ԱՊՀ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու մասին:
Իսկ վերջին անգամ՝ հայեցակարգի գոյության մասին հայտնի դառնալուց ոչ շատ առաջ, Ռուսաստանի ԱԳՆ հատուկ կարգադրությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան էր անդրադարձել այս հարցին ու հայտարարել, որ ՌԴ-ն պետք է ջանք գործադրի նախկին ԽՍՀՄ պետություններում ռուսերենին օրենսդրական հատուկ կարգավիճակ տալու ուղղությամբ: Ու հենց ռուս տարբեր գործիչների այս ու նմանօրինակ հայտարարություններն են, որ էապես փոխում են այս հարցի նկատմամբ տրամադրություններն ու տրամադրվածությունը եւ հարցը տեղափոխում քաղաքական քննարկումների դաշտ:
Քանի որ հարցը արդեն քաղաքականացված էր, այս հայեցակարգի նախագծում տեղ գտած մի ձեւակերպում, թե այն մշակվել է վարչապետը Կարեն Կարապետյանի հանձնարարականի հիման վրա, առավել մեծացրեց հետաքրքրությունը ռուսաց լեզվի ու դրա զարգացման հայեցակարգի նկատմամբ: Բայց ահա սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում վարչապետը կանգնեց ու շատ պարզ հայտարարեց՝ «Ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել»:
Այս ամենից հետո հարցի քաղաքական հնչեղությունն ապահովված է: Ստացվում է, որ ՀՅԴ-ական նախարարը հայեցակարգի գոյությունը հիմնավորում է ՀՀԿ-ական վարչապետի հանձնարարականով, որը հայտարարում է, թե նման հանձնարակական չի եղել: Ու հարց է առաջանում՝ կրթության եւ գիտության նախարա՞րն է այն գցում վարչապետի վրա, թե՞ վարչապետն է, հասկանալով հարցի քաղաքական հնչեղությունը, իրեն ապահովագրում՝ փաստի առաջ կանգնեցնելով Լեւոն Մկրտչյանին: Իսկ այս հարցն արդեն հետաքրքիր է հատկապես վերջին շրջանում ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն գործընկերության մեջ «ճաքերի» առաջացման մասին լուրերի ֆոնին, որոնք, ի դեպ, հերքում են թե՛ ՀՅԴ-ական, թե՛ ՀՀԿ-ական նեկայացուցիչները:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն այս հարցի կապակցությամբ armtimes.com-ին ասաց «Հանգի՛ստ եղեք, այստեղ որեւէ քաղաքական ենթատեքստ չկա», ու հավելեց, թե վարչպետի ու ԿԳ նախարարի հայտարարություններում առկա հակասության պատճառները պարզելու համար պետք է դիմել ԿԳՆ եւ կառավարության աշխատակազմ:
Մեր հարցին, թե արդյոք չկա՞ քաղաքական հնչեղություն ունեցող հարցի պատասխանատվությունը կոալիցիոն գործընկերներից յուրաքանչյուր կողմից մյուսի վրա գցելու միտում, Վարդանյանը շեշտեց՝ «Բացարձակ չեմ տեսնում որեւէ պատասխանատվություն կոալիցիոն գործընկերոջ վրա գցելու միտումներ»:
Երեկ Լեւոն Մկրտչյանը հանդես եկավ հաշվետու ասուլիսով, որի ժամանակ, բնականաբար, անդրադարձավ նաեւ այս հարցին:
«Նախ ես, իբրեւ նախարար, երբեք պատասխանատվությունից չեմ խուսափում, իսկ իբրեւ նախարարություն, մենք ընդհանուր ոլորտային պատասխանատվություն ունենք: Վարչապետի հանձնարարականը եղել է օտար լեզուների ուղղությամբ որակական դրական փոփոխութոյւն առաջացնելու համար, որի ընթացքում դեկտեմբեր ամսին ձեւավորվել են 2 հանձնախմբեր՝ մեկը լատինատառ ուղղությունն է, մյուսը՝ ռուսատառ: Եվ այդ հանձնախմբերը ձեւավորել են հայեցակարգեր, որպեսզի այդ ծրագրերն իրականացնենք: Որովհետեւ եթե ուզում ես որակական փոփոխություն իրականացնել, պետք է ասես, թե ինչպես ես իրականացնելու: Ասելու ձեւը հայեցակարգն է: Վարչապետը կոնկրետ չի ասել՝ ստեղծեք ռուսաց լեզվի հայեցակարգ: Վարչապետի հանձնարարականը եղել է օտար լեզուների որակական փոփոխությունների, օտար լեզուների բարելավման հայեցակարգ»,- փորձեց պարզաբանել Լեւոն Մկրտչյանը:
Կարելի է ասել, որ պաշտոնական «կռուտիտը» կա, որով կփորձենք «թե՛ գայլերին կուշտ պահել, թե՛ գառներին փրկել», այսինքն՝ ոչ վարչապետին գցել, ոչ էլ ԿԳ նախարարին»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ»-ի 23.09.17թ. համարում:
Լուսանկարը՝ Ֆոտոլոևրի
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել