Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Հայաստանը պատուհան է դեպի ԵՄ և ԵԱՏՄ. Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Շարղ»-ին 08/01/2017   17:11  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն ընթացիկ շաբաթվա վերջում աշխատանքային այցով կմեկնի Թեհրան՝ մասնակցելու Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահի երդման արարողությանը:
Հայաստանի Նախագահի այցին ընդառաջ իրանական առաջատար «Շարղ» օրաթերթը նախօրեին ծավալուն հարցազրույց է հրապարակել Սերժ Սարգսյանի հետ, որը թարգմանաբար ներկայացնում է «panorama.am»-ը:

-Անկեղծ շնորհակալություն հայտնելով Ձերդ Գերազանցությանը, որպես առաջին հարց՝ ուզում եմ հարցնել, ինչպիսի՞ն է Ձերդ Գերազանցության գնահատականը Իրան- Հայաստան հարաբերությունների վերաբերյալ:
-Նախ ցանկանում եմ գոհունակություն հայտնել Ձեզ և «Շարղ» օրաթերթին՝ Իրանի բարեկամ և եղբայրական ժողովրդի հետ հաղորդակցվելու ընձեռված հնարավորության համար:
Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա պետք է նշեմ, որ մեր երկու երկրների և ժողովուրդների միջև առանձնահատուկ հարաբերությունների առավել զարգացման համար գոյություն ունեն բազմաթիվ նախադրյալներ, որոնց արմատները գնում են հազարամյակների խորքերը: Երկու հարևան ժողովուրդների միջև բարեկամությունն այնքան ամուր է, որ մնում է միայն, պահպանելով մեզ միավորող դարերի խորքից ավանդված ընդհանրությունները, հոգ տանել դրանց հետագա զարգացման ու խորացման մասին, ինչը և մեր հարաբերությունների հուսալի հիմքն ու պատվարն է: Մեր երկրները տարածաշրջանի հնամենի և հարուստ քաղաքակրթությունների ժառանգներն են, որոնց հազարամյակների հարևանությունը կապել է բազմաթիվ ամուր թելերով:
2017 թվականին լրանում է մեր նորօրյա հարաբերությունների քսանհինգերորդ տարին: Անցած քառորդ դարի ընթացքում՝ Հայաստանի անկախությունից ի վեր, հայ-իրանական հարաբերությունները շարունակ վերընթաց զարգացում են ապրել` ընդգրկելով ամենատարբեր ոլորտների լայն ներկապնակ` բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունից մինչև առևտրատնտեսական սերտ համագործակցություն, մարդկանց միջև կապերից մինչև գիտակրթական ու մշակութային փոխգործակցություն:

-Իրանի և Հայաստանի խոր հարաբերություններն ի՞նչ դերակատարություն ունեն տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության հաստատման և ընդլայնման հարցում:
-Հայաստանն ու Իրանը գտնվում են երկրագնդի առավել անկայուն և անհանգիստ տարածաշրջանների հարևանությամբ. որոշ երկրներում մոլեգնում են ահաբեկիչների վայրագությունները, այդ պետությունների ամբողջական հատվածներ գտնվում են այնպիսի ծայրահեղական կառույցների վերահսկողության տակ, ինչպիսին է տխրահռչակ «Իսլամական պետությունը»: Այս երկրներից ահաբեկչության շոշափուկները տարածվում են դեպի տարածաշրջանի այլ երկրներ, ինչի մի ցավալի օրինակին ականատես եղանք վերջերս, երբ վերոհիշյալ ահաբեկչական կառույցի գործողությունների թիրախ դարձավ մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունը: Այս պայմաններում կարևոր է համատեղել միջազգային հանրության ջանքերը տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ամրապնդման գործում՝ կարևորագույն դերակատարություն ստանձնելով ծայրահեղականության դեմ մղվող պայքարում: Ըստ էության՝ մեր երկու երկրները ոչ թե միջազգային անվտանգության սպառողներ են, այլ այդ անվտանգության կերտողներ, որոնց գործակցությունը միտված է միմիայն կայուն և խաղաղ տարածաշրջանային համակեցության ապահովմանը: Հայաստանը և Իրանը, ըստ իս, ունեն մի կարևոր ընդհանրություն. միջազգային ասպարեզում մեր իրականացրած քաղաքականությունը հիմնված է արդարության հասնելու տեսլականի վրա, ինչը չափազանց կարևոր է առկա բազմաթիվ խնդիրների խաղաղ և հիմնավոր լուծման առումով:

-Համայն աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդ Հռոմի Պապի հետ Ձերդ Գերազանցության նախորդ տարվա հանդիպման ընթացքում Դուք, բարձր գնահատելով Իրան-Հայաստան եղբայրական հարաբերությունները, նշել էիք, որ օրինակելի են մահմեդական և քրիստոնյա երկու երկրների միջև այդ հարաբերություններն ու համագործակցությունը: Ձերդ Գերազանցության կարծիքով ո՞ր բնագավառներում է հնարավոր ակնկալել, որ այդ հարաբերությունները կարող են ավելի ընդլայնվել:
-Վստահությամբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանն ու Իրանն աշխարհին լավագույնս ցույց են տալիս այն անհերքելի ճշմարտությունը, որ տարբեր կրոններ դավանող ժողովուրդները կարող են ապրել համերաշխ՝ զարգացնելով բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը՝ առանց բացառության բոլոր ոլորտներում, որ շահավետ են մեր երկրների և ժողովուրդների համար: Համոզված եմ՝ դարերի ընթացքում ձևավորված բարիդրացիական հարաբերությունների մեկնակետը հանդիսացող համամարդկային արժեքների՝ քրիստոնեության և իսլամի երկխոսության վրա հիմնված երկու ժողովուրդների սերտ կապերը, մշակութային ընդհանրությունները և դարավոր բարեկամությունը նպաստում են, որ երկու երկրների միջև հարաբերությունները շարունակաբար բարձրանան որակական նոր մակարդակի: Այս տեսանկյունից Հայաստան-Իրան հարաբերությունները, առանց չափազանցության, օրինակելի և յուրահատուկ են, քանի որ դրանց ամրապնդման ճանապահին մենք կարողանում ենք լավագույնս համադրել դարերի խորքից եկող ավանդական արժեքները ժամանակակից իրողությունների հետ:

-Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումն ահաբեկչության և ծայրահեղականության տարածման առնչությամբ: Իրանն ու Հայաստանն այդ կապակցությամբ ինչպիսի՞ օրակարգային համատեղ քայլեր կարող են ձեռնարկել:
-Ինչպես արդեն նշեցի, ահաբեկչության սպառնալիքը ողջ աշխարհում առավել քան երբևէ լրջագույն մարտահրավեր է դարձել: Այս պայմաններում միջազգային հանրությունը պետք է վճռական ջանքեր գործադրի ներքին անվտանգության և կայունության ամրապնդման ուղղությամբ՝ թույլ չտալով ահաբեկչական կառույցներին հիմնավորվել իրենց տարածքներում: Զուգահեռաբար պետք է զարգացնել նաև միջպետական համագործակցությունը՝ տեղեկատվության փոխանակման, սպառնալիքների կանխման ուղղությամբ և ցուցաբերել համատեղ կամք և վճռականություն՝ ահաբեկչության չարիքի դեմ պայքարի գործում: Ահաբեկչության դեմ պայքարի համար կենսական անհրաժեշտություն է այդ երևույթի նկատմամբ իրապես անհադուրժող դիրքորոշման որդեգրումը: Միջազգային հանրությունը պետք է արմատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանսավորման, աջակցության, հովանավորման ուղիները: Ցավալի է, սակայն մեր տարածաշրջանի որոշ երկրներ, տուրք տալով այսրոպեական ինչ-որ կասկածելի շահերի, համագործակցության են գնում ահաբեկիչների հետ, նրանց ապաստան տրամադրում, ցուցաբերում բազմապիսի աջակցություն: Նմանօրինակ վարքի նկատմամբ պետք է դրսևորվի համընդհանուր անհանդուրժողականություն:

-Զբոսաշրջության բնագավառում հարաբերությունների զարգացման համար երկու երկրների միջև վիզաների չեղարկման փաստի ականատեսը եղանք. հետագայում ի՞նչ ձեռքբերումներ կարող է բերել Իրանի և Հայաստանի միջև վիզաների չեղարկումը: Իրանի և Հայաստանի միջև զբոսաշրջության զարգացման համար արդյո՞ք նախատեսվել են անհրաժեշտ ենթակառուցվածքներ, այդ թվում՝ երկաթուղային, ցամաքային, օդային ուղիներ, հյուրանոցներ և այդ ոլորտի այլ ծառայություններ:
-Մենք կարևորում ենք մեր երկրների միջև ելքի և մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը, ինչն իր դրական ազդեցությունն ունի գործարար կապերի ընդլայնման, տնտեսական և ներդրումային ոլորտի, ինչպես նաև զբոսաշրջության խթանման վրա: Ինչպես մի առիթով նշել է իմ գործընկեր հարգարժան պարոն Հասան Ռոհանին, այսօր պատնեշների փոխարեն պետք է կամուրջներ կառուցել: Իմ կարծիքով՝ մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման վերաբերյալ որոշումը մեր ժողովուրդների միջև բարեկամության նոր կամուրջ է: Մեր դիտարկումներով՝ մուտքի արտոնագրերի պահանջի վերացումից հետո գրանցվել է իրանցի զբոսաշրջիկների շեշտակի աճ: Այսօր շուկայում արդեն ձևավորվում են իրանցի այցելուների մշակութային նախասիրություններին համապատասխան զբոսաշրջային ծառայություններ: Մենք լուրջ ջանքեր ենք գործադրում մեր երկիրը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ: Մասնավորապես, քայլեր են ձեռնարկվում լրացուցիչ և ավելի հարմարավետ ենթակառուցվածքների ստեղծման, սպասարկման որակի բարձրացման, մեր հարուստ պատմամշակութային ժառանգության ներկայացման, դեպի Հայաստան ավիաչվերթերի քանակի ավելացման ուղղությամբ: Հայաստանն ունի ներկայանալի մշակույթ, անվտանգության բարձր մակարդակ և հյուրընկալ ու աշխատասեր ժողովուրդ, ինչը մեր երկրի մրցակցային առավելություններից է նաև զբոսաշրջության ոլորտում:

-Ինչպիսի՞ն է Ձերդ Գերազանցության գնահատականը Իրան-Հայաստան էներգետիկ համագործակցության, այդ թվում՝ էլեկտրականության և գազի փոխանակումների վերաբերյալ: Ինչո՞ւ հաջողություն չունեցավ դեպի Եվրոպա Հայաստանի և Վրաստանի տարածքով իրանական գազի տարանցման ծրագիրը: Արդյո՞ք այս կապակցությամբ կարելի է հուսալ, որ շուտով նոր քայլեր կձեռնարկվեն:
-Էներգետիկ համագործակցությունը հայ-իրանական հարաբերությունների կարևորագույն բաղկացուցիչներից մեկն է: Շուրջ 10 տարի է, ինչ Իրանի հետ իրականացնում ենք «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխշահավետ ծրագիրը: Այդ համատեքստում մեծ կարևորություն ունի Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը, ինչը թույլ կտա զգալիորեն մեծացնել փոխանակման ծավալները:
Ինչ վերաբերում է Իրանից Եվրոպա գազի տարանցման հարցին՝ նման մեծածավալ նախագծին, ապա դա պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, և եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա՝ ինչու՞ ոչ։ Ձեր նշած հարցը ներկա պահին գտնվում է փորձագիտական քննարկումների մակարդակում: Մենք մեր հերթին բազմիցս նշել ենք, որ շահագրգռված ենք մասնակցելու տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերին և պատրաստ ենք համագործակցության համար:

-Ավելի քան մեկ ուր կես տարի է ինչ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, այդ անդամակցության հնարավորությունների և մարտահրավերների ի՞նչ հանգամանքներ եք տեսնում Իրան-Հայաստան կապերի համար՝ հաշվի առնելով այդ ընթացքում ունեցած փորձը:
-Մենք բազմիցս ենք նշել, որ պատրաստակամ ենք ամեն կերպ նպաստելու Իրան-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը: Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախաձեռնել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ արտոնյալ առևտրային ռեժիմի շուրջ քննարկումներ, ինչի արդյունքում, ինչպես գիտեք, արդեն ընթանում են բանակցություններ: Վստահ եմ, որ այս համագործակցությունը կարող է բոլոր կողմերի համար շահավետ լինել՝ իրանական ապրանքների համար բացելով 180 միլիոն բնակչություն ունեցող շուկա: ԵԱՏՄ անդամ երկրներն էլ, իրենց հերթին, հնարավորություն կստանան իրենց արտադրանքն արտոնյալ պայմաններով ներկայացնելու իրանական շուկայում:
Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ապա կարևոր է նշել, որ մենք դրանք չենք դիտարկում ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների հակադրության մեջ: Հայաստանն ամենակարճ և անվտանգ ցամաքային ճանապարհն է Իրանի հետ Եվրոպան կապելու համար։ Հայաստանն այսօր ունի սերտ գործընկերային հարաբերություններ ԵՄ-ի հետ, և պատրաստ ենք հարթակ տրամադրելու իրանցի և եվրոպացի գործարարներին՝ փոխշահավետ գործունեություն ծավալելու համար։ Մենք ԵՄ-ի հետ ունենք GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմ, որի շրջանակներում մի քանի հազար անուն հայկական ապրանքներ զրոյական մաքսատուրքով կարող են արտահանվել ԵՄ: Այդ հանգամանքը ևս կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ իրանական ներդրողների համար՝ ՀՀ-ում գործունեություն ծավալելու հարցում:

-Իրանի և Հայաստանի միջև քաղաքական խոր և ընդլայնված, պատմական, քաղաքակրթական, մշակութային և լեզվական կապերի առկայությամբ հանդերձ, ցավոք, երկու երկրների տնտեսական հարաբերությունները քաղաքական հարաբերություններին համահունչ անհրաժեշտ և բավարար աճ չեն ունեցել: Արդյո՞ք օրակարգում առկա է որևէ հատուկ ծրագիր Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ընդլայնման և երկու երկրների առևտրաշրջանառության ծավալի ավելացման համար:
-Իրանի Իսլամական Հանրապետության հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը մեր առաջնահերթություններից է: Հայ-իրանական տնտեսական համագործակցության և առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն է ուղղված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի կանոնավոր գործունեությունը: Նպաստավոր կարող է լինել Սյունիքի ազատ տնտեսական գոտու գործունեությունը, որը գտնվելով երկու երկրների սահմանի վրա՝ լավագույնս կծառայի հայ և իրանցի գործարարներին և միջպետական համագործակցության ամրապնդման կարևոր բաղադրիչ կդառնա: Հայաստանը պատրաստակամ է իր ունեցած հնարավորություններով համակողմանիորեն օժանդակելու իրանցի գործարարներին մեր երկրում գործունեություն ծավալելու համար, և ինչպես արդեն նշեցի, հարթակ տրամադրելու Հայաստանի միջոցով այլ տնտեսական շուկաներ դուրս գալու առումով: Անհերքելի ճշմարտություն է, որ շատ դեպքերում հայ-իրանական համատեղ տնտեսական ձեռնարկները շատ ավելի մրցունակ կարող են լինել, քան դրանցից յուրաքանչյուրն առանձին վերցրած:

-Իրանի և Հայաստանի գործարար, առևտրական և արդյունաբերական շրջանակների միջև համատեղ կապիտալ ներդրումները ևս բարենպաստ իրավիճակ չեն արտացոլում: Այս նպատակի համար ևս արդյո՞ք որևէ հատուկ ծրագիր կա իրականացված: Արդյո՞ք Հայաստանի կառավարության օրակարգում էլ հատուկ ծրագիր կա ներառված՝ իրանական և հայկական կողմերի միջև արդյունաբերական և տնտեսական համատեղ ապրանքների արտադրման համար: Ի՞նչ պայմաններում են գտնվում Իրան-Հայաստան բանկային հարաբերությունները:
-Մենք իրականացնում ենք օտարերկրյա ներդրումների նկատմամբ բաց դռների քաղաքականություն: Մեր երկիրը Առևտրի համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ է, ինչը ենթադրում է, որ մենք գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից տարբերություն չենք դնում օտարերկրյա ընկերությունների և տեղական ընկերությունների միջև: Հայաստանն իրականացնում է արդյունաբերական զարգացման քաղաքականություն, որի շրջանակներում նախատեսում ենք ընդլայնել համագործակցությունը մեր հարևան երկրների, հատկապես Իրանի գործարարների հետ: Ինչպես նշեցի, մենք մեծ հույսեր ենք կապում Հայաստան-Իրան սահմանի վրա ստեղծվող ազատ տնտեսական գոտու շրջանակներում հայ-իրանական տնտեսական փոխգործակցության զարգացման հետ:
Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման արդյունքում դրական տեղաշարժ կա նաև բանկային համագործակցության ոլորտում, ինչը դրական ազդեցություն կունենա նաև բանկային ոլորտում մեր փոխգործակցության վրա։ Կարծում եմ, որ մոտ ապագայում այս ուղղությամբ ևս ականատես կլինենք համագործակցության աճին:

-Մշակութային բնագավառում ևս Իրանի և Հայաստանի հարաբերությունները շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն ներկայիս կապերի համեմատ: Արդյո՞ք նոր ծրագրեր են սահմանվել այդ նպատակի և կողմերի արվեստի ու մշակույթի բնագավառի հարաբերությունների ընդլայնման համար:
-Հայաստանի մշակութային համագործակցությունն Իրանի հետ ընդգրկում է գրեթե բոլոր բնագավառները, ինչպիսիք են՝ կինոարվեստի, թատերարվեստի, երաժշտարվեստի, գրահրատարակչության և այլ ոլորտները, որտեղ կյանքի են կոչվում բազմաթիվ հավակնոտ ծրագրեր:
Կինոարվեստի բնագավառում, օրինակ, Իրանում կայացավ հայկական ֆիլմերի շաբաթ: Օրեր առաջ Երևանում ավարտվեց «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնը, որի 2011 թվականի հաղթող էր ճանաչվել իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Նադեր և Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմը: Ի դեպ, այս ֆիլմը հետագայում որպես լավագույն օտարալեզու ֆիլմ՝ արժանացավ նաև «Օսկար» մրցանակին:Երաժշտարվեստի բնագավառում կողմերը համագործակցում են երաժշտական, ազգագրական խմբերի փոխանակման ուղղությամբ: Համագործակցություն կա նաև թատերարվեստի ոլորտում, ինչպես նաև՝ թանգարանների միջև:
Յուրահատուկ են մեր ժողովուրդների լեզվական ընդհանրությունները։ Թե՛ հայերենը և թե՛ պարսկերենը աշխարհի այն հնագույն լեզուներից են, որոնցով կարելի է քիչ դժվարությամբ ընթերցել 900 տարվա հնություն ունեցող գրականությունը։ Դարեր շարունակ մեր ժողովուրդները մայրենի լեզուն պահպանել ու փայփայել են որպես թանկարժեք գոհար՝ միաժամանակ հաղորդակցվելով հարստացրել են նաև համաշխարհային գրականության գանձարանը։ Այսօր հայերեն բազմաթիվ թարգմանություններ կան Ֆիրդուսու, Սաադիի, Խայամի, Հաֆեզի և իրանցի այլ մեծամեծերի ստեղծագործություններից:
Մշակութային ոլորտում մեր համատեղ ծրագրերի ցանկը կարելի է անվերջ շարունակել, սակայն այդ ամենը կցանկանայի ամփոփել միայն մեկ գնահատականով. մենք ակտիվորեն համագործակցում ենք մշակութային փոխանակումների ուղղությամբ և բազմիցս վերահաստատել ենք այդ ոլորտում նաև գործով մեր փոխգործակցությունն առավել ակտիվացնելու մեր փոխադարձ հանձնառությունը:

-Երկու կողմերի մեկ այլ հնարավորություններից է համարվում գիտական և համալսարանական կապերի զարգացումը, որը մինչ այսօր այնքան էլ աճ չի ունեցել. արդյո՞ք որևէ հատուկ ծրագիր է իրականացվել համալսարանական և գիտական բնագավառի հարաբերությունների զարգացման համար:
-Հայաստան–Իրան հարաբերություններում գիտակրթական ոլորտը ևս նկատելի զարգացում է ապրում, սակայն այստեղ նույնպես կա բավական մեծ չիրացված ներուժ: Կարծում եմ՝ մեր երկրներն ունեն բոլոր հնարավորությունները հատկապես բարձրագույն կրթության ասպարեզում ավելի սերտ գործակցելու: Հայաստանի համալսարաններն ի վիճակի են որակյալ կրթություն ապահովելու իրանցի ուսանողների համար հատկապես այն գիտաճյուղերի գծով, որոնք Հայաստանում ունեն ուժեղ դիրքեր և կայացած ավանդույթներ: Համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացումը և փորձի փոխանակումը ևս լուրջ նպաստ կարող են բերել ոչ միայն հայ և իրանցի գիտնականների միջև ամուր կապերի հաստատման, այլև այդ գործակցության արդյունքները ինստիտուցիոնալ մակարդակով կիրառական դաշտ տեղափոխելու առումով:

-Վերջում՝ ուրախ կլինեմ փոխանցելու Ձերդ Գերազանցության ուղերձը՝ ուղղված Իրանի ժողովրդին:
-Ցանկանում եմ դիմել թե՛ Իրանի և թե՛ Հայաստանի ժողովրդին. հայ-իրանական բարեկամությունը տրված չէ ի վերուստ, այլ ստեղծվել, ամրացել և իր այսօրվա ձևն ու խորը բովանդակությունն է ստացել տարիների, դարերի, հազարամյակների ընթացքում: Վստահ եմ, որ մենք՝ որպես տարածաշրջանի երկու բնիկ ժողովուրդներ, շարունակելու ենք մեր պատմության խաղաղ և հաստատուն ընթացքը դեպի նոր հազարամյակներ՝ փայփայելով ու շարունակաբար սնելով մեր հարաբերությունները:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:03 24/07/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատեւ արձակուրդ
19:07 15/07/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահը ներկա է գտնվել Եղվարդ քաղաքի նորակառույց եկեղեցու օծման արարողությանը
23:55 13/07/2017  |  ՔաղաքականՈչ մի սուտ, ոչ մի կեղծիք ուղղակի չի կարող ամոքել կորստի վերքերը. Սերժ Սարգսյան
19:55 29/06/2017  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի հետ քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր
12:25 29/06/2017  |  ԼՐԱՀՈՍՊետք է լինենք պահանջկոտ և չբավարարվենք ձեռք բերածով. հակառակ պարագայում հեռուն չենք գնա. ՀՀ Նախագահ
12:41 15/06/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ Նախագահը կրճատել է աշխատակազմի հաստիքները
18:33 13/06/2017  |  ԼՐԱՀՈՍԱռջեւում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն է
20:35 09/06/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Աստանա Էքսպո 2017»-ի բացման արարողությանը
19:57 06/06/2017  |  ԼՐԱՀՈՍ274 աշխատատեղ` 120.000 դրամ միջին ամսական աշխատավարձով
19:03 04/06/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]