Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   12:14 «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է գործարկվել 2028-2029թթ. թուրք պաշտոնյա 05/18/2024   12:08 Պատճառը մեկն է, որը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում և այդ պատճառը պետք է լուծվի. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:58 Վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական տարաձայնությունների կբերի. Մեսրոպ Առաքելյան 05/18/2024   11:45 Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով . ՔԿ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/16/2024   23:37 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան

«Սահմանամերձ համայնքներում պետք է ժամանակակից ու որակյալ կրթություն ապահովենք». Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզում 07/22/2017   10:57  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է շուրջ 2.0 տոկոս: 2016թ. համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը շուրջ 12.130 մլրդ ՀՀ դրամ է, իսկ համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 41 մլրդ 300 մլն ՀՀ դրամ: Մարզի զարգացման ռազմավարության գերակա ուղղություններից է գյուղատնտեսության ոլորտը: Մարզպետի խոսքով՝ վերջին տարիներին տեղական ու միջազգային կազմակերպությունների և անհատ ներդրողների կողմից իրականացվում են ջերմոցային, չրանոցային և սառնարանային տնտեսությունների, այգիների և վերամշակող արտադրամասերի հիմնման ծրագրեր: Այդ տնտեսությունների թիվն արդեն գերազանցում է  200-ը՝  ավելի քան 400 աշխատատեղով:

Վարչապետի հանձնարարականով կառավարություն է ներկայացվել 20 ներդրումային ծրագիր՝ 2 մլրդ 400 մլն ՀՀ դրամ արժեքով, որից հավանության է արժանացել  12-ը: Ընթացքի մեջ են «Բերք» ՍՊԸ-ի կողմից բազմաբերք ելակի ջերմոցի հիմնման աշխատանքները, իսկ մնացած ծրագրերը գտնվում են քննարկման փուլում:

Մարզպետը զեկուցել է, որ Տավուշի մարզի համայնքների սեփական եկամուտները կազմում են շուրջ 921.3 մլն ՀՀ դրամ: Մինչև տարեվերջ ակնկալվում է սեփական եկամուտների աճ՝ աղբահանության նոր պայմանագրերի կնքման և Նոյեմբերյան քաղաքում համայնքային շուկայի կառուցման հաշվին: Մարզում ձևավորվել է 4 խոշորացված համայնք՝ Դիլիջան, Նոյեմբերյան, Կողբ և Այրում: Բերդի տարածաշրջանում խոշորացման գործընթացը նախատեսվում է 2017թ. աշնանը: Մարզի բոլոր 40 համայնքներն ունեն հնգամյա զարգացման ծրագրեր: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում ապրիլի 15-ին կազմակերպվել է համամարզային շաբաթօրյակ, նմանատիպ շաբաթօրյակ նախատեսվում  է անցկացնել նաև հուլիսի 29-ին:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նախ և առաջ ուշադրություն է հրավիրել համայնքների սեփական եկամուտների և աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալների ցածր մակարդակի վրա. «Սակագները, որոնց մասին խոսում ենք, լրացուցիչ կամ անհաղթահարելի բեռ մեր քաղաքացիների համար չեն կազմում: Հետևաբար, այստեղ չկանոնակարգված դաշտ է: Ո´չ բեռ եք վերցնում, ո´չ սակագինը եք դնում, ո´չ կանոնակարգում եք և անընդհատ հանրապետական բյուջեից գումար եք ուզում: Մենք էլ պարզ ձևակերպել ենք, որ յուրաքանչյուր համայնքի սուբսիդավորումն իրականացնելու ենք հետևյալ սկզբունքով. ամենաշատը՝ ոչ թե ամենախեղճին, այլ ամենաշատ գործ անողին, բեռ վերցնողին»: Կառավարության ղեկավարը հանձնարարել է մարզպետին աշխատել շահագրգիռ գերատեսչությունների հետ և սեղմ ժամկետում ներկայացնել վերլուծություն՝ յուրաքանչյուր համայնքից սեփական եկամուտների և աղբահանության գումարների ակնկալվող ծավալների վերաբերյալ:  

Վարչապետին զեկուցվել է Տավուշի մարզում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության ոլորտներում իրավիճակի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Մասնավորապես, տեղեկատվություն է ներկայացվել ինտենսիվ այգիների հիմնման, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, կրթական և առողջապահական համակարգերի գործունեության և օպտիմալացման աշխատանքների մասին:

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մարզի տարածքում վերջին տարիներին հիմնվել են 22.3 հա ինտենսիվ պտղատու այգիներ: Տնկարանային տնտեսություն ստեղծելու դեպքում այդ այգիները կարելի է ավելացնել՝ տարեկան 50 հա: Վարչապետը նշել է, որ վերլուծությունների և հաշվարկների համաձայն, գյուղատնտեսության ոլորտում ինտենսիվ այգիների հիմնումը հեռանկարային է, և ՀՆԱ-ի մեջ մեծ աճ է ապահովելու:

Խոսելով կրթական համակարգի բարեփոխումների մասին՝ Կարեն Կարապետյանը կարևորել է որակյալ կրթության ապահովումը: «Օպտիմալացումը ինքնանպատակ չէ. որևէ անտրամաբանական քայլ, որպեսզի գումար տնտեսենք, բայց մեր երեխաները, քաղաքացիները տուժեն` չի արվելու: Մենք ուղղակի ասում ենք` անտրամաբանական փող չծախսենք: Անկասկած, սահմանամերձ համայնքների նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք է լինելու: Չափազանց կարևոր է, որպեսզի 10-15 տարի հետո նման խորհրդակցությունների որակը, բովանդակությունը փոխված լինի: Մենք այսօր մեր երեխաներին պետք է կրթենք, որպեսզի գալիք սերունդը մեզնից ավելի խելացի, ռացիոնալ, հայրենասեր և գործունյա լինի: Չափազանց կարևոր է` ինչ պետք է անենք, որպեսզի սահմանամերձ համայնքներում ժամանակակից, որակյալ կրթություն ապահովենք», - ընդգծել է վարչապետը: Մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետը ներկայացրել է կրթական գործընթացի ավելի արդյունավետ կազմակերպմանն ուղղված աշխատանքները: Նա նշել է, որ մարզի  5 դպրոց տեսադասեր է անցկացրել հանրապետության այլ դպրոցների հետ, արդյունքները դրական են, և նախատեսվում է այդ փորձը կիրառել նաև սահմանամերձ համայնքների դպրոցներում: Հիմնական խնդիրը կապված է ինտերնետ կապի հասանելիության հետ, որի լուծման ուղղությամբ էլ աշխատանք է տարվում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների հետ արագ քննարկել հարցը և օպտիմալ լուծումներ գտնել:

Վարչապետին մանրամասներ են ներկայացվել նաև Տավուշի մարզում փոքր ու միջին ձեռներեցության խթանմանն ու զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի մասին, քննարկվել են այդ ծրագրերում պետական աջակցության նպատակահարմարությունը և հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև մարզի խոշոր քաղաքային համայնքների զարգացման տեսլականին և առկա ներուժի օգտագործման ուղղությամբ կատարվող քայլերին, որոնք, կառավարության ղեկավարի գնահատմամբ, բավարար չեն: Կարեն Կարապետյանն առաջարկել է կառավարություն ներկայացնել կոնկրետ հաշվարկներով և ֆինանսական գնահատականով բիզնես ծրագրեր: Անդրադառնալով մարզում բիզնես միջավայրն աշխուժացնելու հարցին՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է սեղմ ժամկետում վեր հանել առկա խնդիրները, առանձնացնել զարգացման հեռանկարային ուղղությունները և մշակել քաղաքականություն, որի իրականացումը կնպաստի մարզի տնտեսական զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և բնակչության ապրելակերպի բարելավմանը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:23 01/07/2017  |  ԼՐԱՀՈՍ«Քաղաքացին պետության մասին առաջին հերթին կարծիք է կազմում համայնքային իշխանության հետ շփման արդյունքում». Վարչապետ
20:12 15/05/2017  |  ԼՐԱՀՈՍՍահմանամերձ Չինարի գյուղի ներդրումային ծրագրերը քննարկվել են կառավարությունում
15:18 22/03/2017  |  ԼՐԱՀՈՍ«Մեր վերջնական նպատակը Հայաստանի բոլոր համայնքներում յուրաքանչյուր քաղաքացու համար նորմալ պայմաններ ստեղծելն է». ՀՀ վարչապետն այցելել է Շիրակի մարզ
11:03 20/03/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն այցելել է Լոռու մարզ. Միքայել Արամյանցի տունը կվերանորոգվի
11:00 18/03/2017  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը ծանոթացել է Սևանի բուժկենտրոնի կառուցման ընթացքին և Գեղարքունիքի մարզի արտադրական ձեռնարկությունների գործունեությանը
12:39 13/03/2017  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանն այցելել է Վայոց Ձորի մարզի արտադրական ձեռնարկություններ և քննարկել զբոսաշրջության զարգացմանն ուղղված հարցեր
10:22 11/03/2017  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը ծանոթացել է Սյունիքի մարզի զարգացման ծրագրերին
17:51 01/02/2017  |  ԼՐԱՀՈՍ2017 թ. համար կառավարությունն առանձնացրել է 345 ներդրումային ծրագիր
13:48 19/01/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը Լոռու մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները
17:35 11/01/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի մոտ քննարկվել են Գեղարքունիքի մարզից ստացված ներդրումային ծրագրերի փաթեթները

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]