Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   19:54 Ազգային արժեքների, ցանկացած հայկականի ու ազգայինի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության․ Տոնոյան 04/29/2024   19:53 Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը կսերտացնեն համագործակցությունը 04/29/2024   19:40 Գնալ թուրքի հետ միակողմանի բանակցության, նշանակում է՝ գլուխդ դնես փայտին ու ասես՝ դե եկեք իմ վիզը կտրեք. տավուշցի (տեսանյութ) 04/29/2024   19:36 Այդպես չէ, որ ՀՀԿ-ն երբ ուզի՝ կհասնի իշխանափոխության, Փաշինյանի քաղաքականությունը հովանավորում են. Շարմազանով (տեսանյութ) 04/29/2024   19:23 Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ 04/29/2024   19:13 Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան 04/29/2024   19:08 Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան 04/29/2024   18:56 Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է ներկայացրել ՌԴ դեսպանին 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   18:31 Մարդիկ մտածում են, որ ցանկացած պահի ոստիկաններով, բնակիչներին ծեծելով, ջարդելով, կարող են թուրքին, ադրբեջանցուն բերել ու կանգնեցնել. Գառնիկ Դանիելյան 04/29/2024   18:12 Միջազգային դերակատարներն ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթացը՞. Արա Այվազյանը համոզված է՝ Տավուշում կատարվողը քաղաքական որոշման հետեւանք է 04/29/2024   18:09 Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին 04/29/2024   18:03 Իրանը մտադիր է ընթացիկ տարում 5-7 արբանյակ ուղարկել տիեզերք 04/29/2024   18:01 Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի 04/29/2024   17:41 Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը 04/29/2024   15:58 Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան 04/29/2024   15:54 Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը. (տեսանյութ) 04/29/2024   15:49 Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   15:40 Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ 04/29/2024   15:34 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 04/29/2024   15:34 Բլինքենը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ 04/29/2024   15:19 Հայ-ադրբեջանական բանակցություններում Ղազախստանի միջնորդության մասին խոսք չկա. երկրի ԱԳՆ 04/29/2024   15:05 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 04/29/2024   14:58 Թուրքիան կպաշտպանի Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.ԶԼՄ 04/29/2024   14:49 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

Վարչապետը Լոռու մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները 01/19/2017   13:48  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ- 6) ավտոճանապարհի վերակառուցման առաջին փուլի՝ 38,5 կմ երկարությամբ հատվածի աշխատանքների ընթացքին, որոնք սկսվել են 2016 թվականի սեպտեմբերից: Զեկուցվել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի և ամբողջությամբ կավարտվեն 2018 թ. մարտին: Ակնկալվում է՝ արդեն ընթացիկ տարվա աշնանն ավարտել ասֆալտապատման աշխատանքերը: Արդեն իսկ հայտարարվել է նաև ավտոճանապարհի երկրորդ՝ 58 կմ երկարությամբ հատվածի շինաշխատանքների իրականացման մրցույթը: Ճանապարհի վերակառուցման արդյունքում կբարձրանա անվտանգության մակարդակն ու թողունակությունը: Ծրագրի շրջանակում վերանորոգվում են նաև կամուրջներ և թունելներ: Ավտոճանապարհի առաջին հատվածի վերակառուցման նպատակով ներդրվել է 15,5 մլրդ դրամ, որը ներգրավվել է Եվրոպական ներդրումային բանկից և Ասիական զարգացման բանկից:

***

Լոռու մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Կարապետյանը հանդիպել է նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շենքի առջև հավաքված Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցներին, ովքեր շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին՝ իրենց աշխատավարձերի խնդրին լուծում տալու համար: Վճարվել է 166 մլն դրամ ամբողջ աշխատավարձերի և դրանց հավասարեցված վճարների պարտքը 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ:
Անդրադառնալով քիմիական ձեռնարկության հետագա գործունեությանը և ԽՍՀՄ տարիներին աշխատանքի հաջող փորձի մասին հարցին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Այն նախկինում եղել է մեծ երկրի մի հատված, երբ չկար մատակարարման, շուկայի սպառման խնդիր: Այդ պարագայում ձեռնարկությունն ունեցել է գործունեության բնականոն ռեժիմ: Անկախությունից հետո մենք կանգնել ենք այլ խնդիրների առջև, բազմաթիվ փորձեր են արվել, որպեսզի ներդրողը գա, կարողանա այդ բիզնեսը կազմակերպել և հասկանալի է, որ նա պետք է կարողանա այդ ապրանքը վաճառել:Այս ներդրողի մոտ անհաջող օրինակ է ստացվել և' օբյեկտիվ, և' սուբյեկտիվ պատճառներով: Այս պահին գործարանում սնանկացման գործընթաց է, ինչը չի կանգնեցնում ներդրող ներգրավելու պրոցեսը: Եթե ներդրողը գա, առաջարկություն ներկայացնի, մենք հասկանանք, որ այդ ներդրումը տրամաբանական է, հերթական ռիսկեր չենք ունենալու, մենք ծրագրերը կքննարկենք»: Կարեն Կարապետյանը գործարանի աշխատակիցներին և մասնագետներին ևս հորդորել է ներկայացնել առաջարկություններ:

***

Կառավարության ղեկավարն այցելել է նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն՝ ծանոթացել ծրագրավորման ու ինժեներիայի ուսումնական լաբորատորիաների և սկսնակ ընկերությունների գործունեությանը: Տեղեկացվել է, որ կենտրոնում ՏՏ ոլորտի մասնագետների համար անցկացվում են մեկամյա դասընթացներ, որոնց արդեն իսկ մասնակցել է շուրջ երկու հարյուր մասնագետ, նրանց մի մասն աշխատանքի է անցել հայտնի ընկերություններում, այդ թվում՝ Վանաձորի մասնաճյուղերում: Դասընթացներ են կազմակերպվում այլ թիրախային խմբերի, մասնավորապես, դպրոցականների համար (10-14 տարեկան), իրականացվում են նաև համակարգչային ինժեներական նախագծման դասընթացներ: Վարչապետ Կարապետյանը կարևորել է տեխնոլոգիական կենտրոնի գործունեությունը և հորդորել այնտեղ տեղակայված սկսնակ ընկերություններին ներկայացնել արդյունավետ ծրագրեր, որոնց իրականացմանը կառավարությունը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն:

***

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է նաև Լոռու մարզի համայնքների ղեկավարների ու գործարարների հետ, քննարկել առկա խնդիրներն ու զարգացման հնարավորությունները: Կառավարության ղեկավարը նշել է, որ այցի նպատակն է քննարկել մարզի զարգացման ծրագրերը, ուրվագծել հետագա քայլերը և ավելացրել, որ արդեն իսկ մշակվել է այն մեթոդաբանությունը, որի հիման վրա համայնքների ղեկավարները ներկայացնելու են զարգացման հնգամյա ռազմավարությունը: «Հաջորդ շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր ոլորտի պատասխանատու հաշվետվություն է ներկայացնելու, թե իր ոլորտում ինչ ներդրումներ են լինելու, ինչ քանակի աշխատատեղեր են ստեղծվելու: Նույն հաշվետվությունը ներկայացնելու է նաև յուրաքանչյուր մարզ: Նախորդ շաբաթ ամփոփվել են մարզային երեք այցերի արդյունքները. ստացված ծրագրերից 70-75 տոկոսին տրվել է դրական պատասխան և այս պահին այն նախաձեռնությունները, որոնց մասին խոսել ենք մարզերում, ստացել են կոնկրետ ֆինանսավորում»,- ասել է վարչապետը: Նա ընդգծել է, որ Տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունը ձևավորելու է մարզի անձնագիր, որով բնութագրվելու է մարզը, համեմատական կարգով ներկայացվելու են զարգացման միտումները, ախտորոշվելու են խնդիրները, ներկայացվելու են մարզպետի և նրա թիմի աշխատանքը գնահատելու հայտանիշերը: Անդրադառնալով Լոռու մարզի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին ու ծրագրերին՝ վարչապետն ընդգծել է. «Ցանկանում եմ, որ այսօրվա հանդիպման ավարտին յուրաքանչյուրս միմյանցից բաժանվենք զգացումով, որ մենք հաստատ կարող ենք մեր երկիրը, մեր Լոռին, մեր Վանաձորը կառուցել և լավ ապրել, որովհետև ես դրանում ավելի քան համոզված եմ: Ուղղակի պետք է յուրաքանյուրս մեր ուժը, մեր կարողությունը, մեր առավելությունները գնահատենք ու ճիշտ, քայլ առ քայլ առաջ շարժվենք»:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացվող ծրագրերն ու արձանագրված ձեռքբերումները, հիմնախնդիրները և հետագա անելիքները: Մարզպետը նշել է, որ մարզը հիմնականում արդյունաբերական է ու գյուղատնտեսական, տարեկան մակրոտնտեսական ծավալը կազմում է 356 մլրդ դրամ, արդյունաբերական արտադրանքի ծավալը 95 մլրդ դրամ է, որի 76 տոկոսն ապահովում են երեք խոշոր հանքաարդյունաբերական ձեռնարկություններ: Արթուր Նալբանդյանի խոսքով՝ վերջին տարիների ընթացքում Լոռիում շարունակական զարգացում է ապրում գյուղատնտեսության ոլորտը. արդյունքում՝ առկա 42 հազար վարելահողերից օգտագործվում է 74 տոկոսը՝ 2012 թվականի 48 տոկոսի դիմաց: Մարզի համայնքների ղեկավարների առջև խնդիր է դրվել ընթացիկ տարում ավելացնել սեփական եկամուտները, այժմ մշակման փուլում է մարզի զարգացման հնգամյա ռազմավարությունը: Անդրադառնալով մարզկենտրոն Վանաձորին՝ Արթուր Նալբանդյանը տեղեկացրել է, որ քաղաքի զարգացման նպատակով իրականացվելու են շուրջ 20 մլն դոլարի ծրագրեր՝ մասնավոր հատվածի ներգրավմամբ: Ծրագրերը կյանքի են կոչվելու նորաստեղծ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ: Նալբանդյանն ընդգծել է, որ մեծ հույսեր են կապում նաև մարզում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հետ և Լոռին հայտարարվելու է SMART մարզ: Բացի գործող տեղեկատվական կենտրոնից, գարնանը սկսվելու են Վանաձորի Թումո կենտրոնի կառուցման աշխատանքները, ընթացքի մեջ է նաև նոր SMART կենտրոնի հիմնումը: Մարզպետի խոսքով՝ Լոռիում զարգանում է նաև զբոսաշրջության ոլորտը և վերջին երեք տարիների ընթացքում այն ապահովել է 18-20 տոկոսի աճ:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է համայնքային բյուջեների շարունակական ավելացումը և նշել, որ կառավարությունը կանգնելու է այն համայնքի կողքին, որն ունի հստակ ծրագիր և ձևակերպում է, թե իրեն ինչ է պետք, կառավարության մասնակցությունն ինչում պետք է լինի և իր վերցրած բեռն ինչքան է լինելու: Խոսելով զբոսաշրջության զարգացման մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ մշակվել է կոնկրետ ծրագիր, որտեղ օգտագործվել են Գյումրիի տեխնոպարկի մասնագետների գաղափարները: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է նմանօրինակ ծրագիր մշակել նաև Վանաձորի համար, ուստի անհրաժեշտ է ելակետային տեղեկատվություն ունենալ հետագա աշխատանքները կազմակերպելու համար:
Անդրադառնալով մարզում առողջապահության ոլորտում առկա իրավիճակին՝ կառավարության ղեկավարը պատասխանատուներին հորդորել է ոլորտ ներգրավել մասնավոր կառավարիչներ, ինչը կնպաստի ծառայությունների ընդլայնմանը, առողջապահական բիզնեսի աշխուժացմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

«Առողջապահության ոլորտը ողջ աշխարհում կառավարում է մասնավորը, ինքն իրենից չի գողանում, դուք էլ հսկում եք: Անպայման փորձեք ներգրավել մասնավոր հատվածին: Առողջապահության ոլորտը մեր բյուջեի 6,4 տոկոսի ծախսային մասն է, ՀՆԱ-ի 2 տոկոսը: Մենք գիտենք, որ ոլորտում կա մեծ ստվեր, ունենք արհեստական գներ, որոնք առաջացնում են կոռուպցիոն ռիսկ: Այդ ողջ դաշտը պետք է մաքրենք, առողջապահությունը պետք է դառնա բիզնես, բիզնեսը պետք է տա հարկեր, հարկերից մենք պետք է ծառայություններ մատուցենք սոցիալապես անապահովին, որպեսզի նա ստանա ժամանակակից, արժանավայել բուժօգնություն»,- շեշտել է վարչապետը՝ հորդորելով իրականացնել նաև օպտիմալացման ծրագրեր և կառավարությանը ներկայացնել առաջարկություններ:

Կարեն Կարապետյանը գյուղոլորտի պատասխանատուից հետաքրքրվել է՝ մարզում կա՞ն հաջողակ ֆերմերներ և ավելացրել, որ կառավարությունը ցանկանում է ամեն կերպ աջակցել նրանց: Գործադիրի ղեկավարը կարևորել է գյուղոլորտով զբաղվողների համար ուսումնական դասընթացների կազմակերպումը, որը պետք է լինի պրակտիկ ու առավելագույնը պարզ: «Ագրարային համալսարանի առջև դրվել է հստակ ծրագիր՝ կազմակերպել նման դասընթացներ բոլոր մարզերում: Մենք պետք է ֆերմերին օգնենք, որ զարգանա: Ցանկանում ենք ունենալ խելացի գյուղատնտեսություն: Այսօր ինտենսիվորեն քննարկվում է կաթիլային ջրամատակարարման համակարգի ներդրման հարցը, ինչը կարող է տալ մեծ տնտեսական օգուտներ, նվազեցնել ֆունդամենտալ ենթակառուցվածքների վրա ծախսվող միջոցները»,- ավելացրել է կառավարության ղեկավարը՝ տեղեկացնելով, որ մարզերից ստացված ծրագրերը տեղայնացնելու շրջանակում ստեղծվելու է հարթակ՝ գործարարների համար ևս բիզնես դասընթացներ և ուսումնական ծրագրեր իրականացնելու նպատակով: «Բացատրելու ենք՝ բիզնես ծրագիրն ինչպես է պետք կազմել, որպեսզի բիզնես աշխարհն «արթնանա», և այն գաղափարները, որոնք ունի, սակայն չի կարողանում կիրառել, կարողանա կյանքի կոչել: Ուսումը բերելու է որակի նոր փոփոխություն»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Ներկայացնելով մարզում կրթության ոլորտի իրավիճակը՝ մարզպետարանի պատասխանատուն նշել է, որ ուսուցիչների թիվը գերազանցում է պահանջարկը, սակայն միևնույն է այդ պարագայում ևս տարբեր համայնքների ուսումնական հաստատություններում առկա է 198 մասնագետի կարիք, վերաբաշխումը դժվար է իրականացնել: Վարչապետն անհրաժեշտ է համարել ուսուցիչներին ավելի վճարելով, օպտիմալացման ծախսերը նվազեցնելով՝ շահագրգռել դասավանդել հարակից համայնքների դպրոցներում: «Անպայման պետք է հասկանալ, թե ծախսերում որտեղ է առկա ավելցուկ. այդ ծախսը պետք է կրճատել, այդ ծախսից բոնուսային վճարել ուսուցչին, որպեսզի մաթեմատիկայի կամ հայոց լեզվի մանկավարժը գնա գյուղում աշխատելու: Վստահ եմ, որ եթե համակարգված մոտենանք հարցին, բազմաթիվ խնդիրներ ինքներդ կլուծեք: Մենք մանկավարժի նկատմամբ պետք է ցուցաբերենք հատուկ ուշադրություն: Եթե վաղը ցանկանում ենք ունենալ ապահով երկիր, խելացի երկիր, անվտանգ երկիր, պետք է ունենանք գրագետ քաղաքացի, իսկ գրագետ քաղաքացի կունենանք միայն այն դեպքում, եթե կարողանանք լավ ուսում տալ»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով գյուղական համայնքներում բարձրորակ կրթության ապահովումը. «Մեր բոլոր չեմպիոնները, ազգի լավագույն մարդիկ, ամենամեծ արդյունք տվածները փոքր համայնքներից դուրս եկածներն են: Եթե այսօր մեր երեխային փոքր գյուղական համայնքում չենք տալիս լավ կրթություն, ապա վաղվա մեր լավ օրվա գլխին քար ենք գցում»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Լոռին ունեցել է արդյունաբերական, գիտահետազոտական պոտենցիալ և նշել, որ անհրաժեշտ է ներկայացնել ոլորտի զարգացման հնարավորությունների վերաբերյալ առաջարկություններ, ձևակերպել մարզի երազանքը: Վարչապետի խոսքով՝ պետք է հաշվի առնել Վրաստանին սահմանակից լինելու հանգամանքը, այդ համատեքստում ևս մշակել կոնկրետ ծրագրեր, որոնք կներկայացվեն ներդրողներին: «Մենք պետք է ներդրողին համոզենք, որ Լոռու մարզում կարելի է գումար դնել, գումար աշխատել և շահույթ ստանալ: Յուրաքանչյուր ոլորտ պետք է ունենա իր տեսլականն ու երազանքը, այն տա թղթին և քայլ առ քայլ գնա դրա իրականացման հետևից»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Ի պատասխան հարկային և մաքսային ոլորտում վարչարարության պարզեցման հարցին՝ վարչապետը տեղեկացրել է, որ ոլորտի բարեփոխումները լինելու են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ուշադրության ներքո: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի բիզնեսի համար այդ դաշտը հասկանալի լինի: Ավելին, հարկային մարմինն ու բանկերը պայմանավորվել են, որ ՊԵԿ-ը ռանգավորելու է օրինապաշտ հարկատուին, ինչը կբերի նրան, որ բանկային համակարգն օրինական հարկատուին վերաբերվի որպես կանխատեսելի բիզնեսմենի և վերջինիս վարկ տրամադրի ցածր տոկոսներով»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Հանդիպման ընթացքում համայնքների ղեկավարներն ու մասնավոր հատվածի ներկայացուցիչները ներկայացրել են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ արդյունաբերության, զբոսաշրջության, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, փոքր և միջին բիզնեսի զարգացման մի շարք ներդրումային ծրագրեր և առաջարկություններ, որոնք ծրագրային փաթեթների տեսքով առաջիկայում կքննարկվեն կառավարությունում:


 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]