Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին

Վարչապետը Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները 12/03/2016   15:11  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքից:

Կառավարության ղեկավարը նախ եղել է Գագարին համայնքում գործող հայ-իտալական «ԱՄԱ կոմպրեսոր» ձեռնարկությունում, որն զբաղվում է նավթագազային կոմպրեսորային կայանների արտադրությամբ: Վարչապետը շրջել է ձեռնարկությունով՝ ծանոթացել արտադրական գործընթացին և առաջիկա ծրագրերին: 2004 թվականից գործող ընկերությունը մինչ 2010-ն արտադրել է միայն գազային կայաններ՝ ավտոգազալցակայանների համար, որից հետո ընդլայնել է գործունեությունը: 43 աշխատատեղ ունեցող ձեռնարկության արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Բուլղարիա, Մոլդովա, Ղազախստան: Կան ծրագրեր արտադրական և արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ:

Կարեն Կարապետյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին առաջարկել է դիտարկել «ԱՄԱ կոմպրեսոր»-ի ներկայացուցիչների զարգացման ծրագրերը՝ նշելով, որ ներկայացվել է Իրանի հետ կապված բավականին տրամաբանական առաջարկ, որին պետք է առավելագույնս փորձել աջակցել: «Երկրորդ առաջարկը Ռուսաստանի շուկայի վերաբերյալ էր. մենք այդ հարցով էլ Ձեզ հետ կխոսենք, որպեսզի որոշակի դռներ բացենք՝ արտահանման ծավալը մեծացնելու համար, իսկ Իրանի հետ կապված առաջարկը շատ խոստումնալից էր»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է աշխատանքներում ներգրավել նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ շուկան և արտահանման ծավալներն ապահովելու պարագայում անհրաժեշտ կլինի ձեռնարկությանը ցուցաբերել նաև վարկային միջոցների տրամադրման օժանդակություն:

Այնուհետև վարչապետ Կարապետյանը Գեղարքունիքի մարզպետարանում հանդիպել է մարզի համայնքապետերի, ֆերմերների և գործարարների հետ՝ նշելով, որ ակնկալում է անկեղծ և գործնական քննարկում: «Եկել ենք բավականին ներկայացուցչական կազմով, որպեսզի խոսենք Գեղարքունիքի մարզի զարգացման մասին: Ի՞նչ պետք է անենք, ո՞նց պետք է անենք, որպեսզի կյանքը մարզում լավանա, ժողովուրդը բավարարված լինի և հասկանա, որ գնում ենք ճիշտ ուղղությամբ»:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական վիճակը, զարգացման ուղղությունները և նախատեսվող ծրագրերը: Զեկուցվել է, որ մարզն ավելի շատ գյուղատնտեսական է, մշակվում է առկա վարելահողերի 95-96 տոկոսը: Գյուղացիական տնտեսությունների մեծ մասն զբաղվում է կարտոֆիլի, հացահատիկային մշակաբույսերի արտադրությամբ, ծխախոտագործությամբ: Գրիգորյանի խոսքով՝ մարզում արտադրվող կարտոֆիլի քանակն ապահովում է Հայաստանի ողջ պահանջարկի շուրջ 55 տոկոսը: Քայլեր են ձեռնարկվում հաջորդ տարի հնդկացորենի ցանքատարածքները 1500-3000 հեկտարով ավելացնելու ուղղությամբ, քանի որ Ծովագյուղ համայնքում սկսել է գործել վերամշակման գործարան: Ընդհանուր ցանքատարածքներն ավելացնելու գործում մարզպետը կարևորել է ոռոգելի տարածքների ավելացումը: Քայլեր են կատարվել նաև կոոպերատիվների ստեղծման ուղղությամբ. արդյունքում ձևավորվել է 42 կոոպերատիվ: Անդրադառնալով Սևանա լճում ձկնաբուծության զարգացմանը՝ Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ արդեն իսկ սկսել է գործել ձկնաբուծարանն ու վերամշակման արտադրամասը, իսկ ընթացիկ տարում լիճ է բաց թողնվել 1 մլն ձկնկիթ: Մարզպետը վստահեցրել է, որ ձկան պաշարների ավելացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի արդյունքում ոչ միայն կապահովվի Հայաստանի ողջ պահանջարկը, այլև կարտահանվի: Խոսելով անասնապահության ոլորտի զարգացման վերաբերյալ՝ մարզպետը նշել է, որ այդ ուղղությամբ ևս առաջխաղացում է նկատվում և կարևորել Սևանի տարածաշրջանում սպանդանոցների կառուցումը:

Անդրադառնալով սպանդանոցի հետ կապված հարցին՝ վարչապետն առաջարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներին պատրաստել առաջարկ, որտեղ նշված կլինեն ոչ միայն անհրաժեշտ ներդրումները, տեղաբաշխման վայրը, այլ նաև, թե տեղացի գործարարներից ով է պատրաստ կոոպերացիայի մասնակից դառնալ:

«Մենք գյուղնախարարությանը կից ունենք հիմնադրամ, մոտ ժամանակներս ևս մեկ հիմնադրամ ենք ստեղծելու, որպեսզի աջակցենք բիզնեսին: Մեզ անպայման պետք է տեղացի գործընկեր, հողի վրա պինդ կանգնած մարդ, տրամաբանական մարդ, որպեսզի ինքն էլ հետո կառավարի, իր սիրտն էլ ցավի այդ ամենի համար: Եթե տրամաբանություն կա, որ այդ բիզնեսը վերադարձելի է, մենք անպայման ֆինանսավորումը կապահովենք: Այսօր հիմնական խնդիրը ոչ թե գումար գտնելն է, այլ նոր բիզնես կազմակերպելը, սրտացավ տեր կանգնելը, որպեսզի փողը վերադարձվի և ստեղծվի հավելյալ արժեք ու աշխատատեղ: Կոնկրետ, առարկայական ծրագիրը պատրաստում եք՝ ներկայացնելով տեղի պոտենցիալը, և այն, թե, օրինակ, սպանդանոցի առկայության դեպքում ինչպիսի աշխուժություն կմտնի անասնաբուծության ոլորտում»,- ասել է վարչապետը:

Խոսելով ոռոգելի տարածքների ավելացման մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ Գյուղնախարարության հետ քննարկվել է ոռոգելի տարածքների ավելացման արդյունավետության հարցը: «Ձևակերպված հայտանիշներ որոշ դեպքերում չկան: Եթե առաջարկում եք, որպեսզի այսքան ոռոգելի տարածք ավելանա, ուրեմն պետք է ցույց տալ, թե դրա արդյունքն ինչ կլինի»,- ասել է Կարեն Կարապետյանը: Մարզպետը նշել է, որ ոռոգելի տարածքներն ընդլայնելու ծրագրային փաթեթը կազմվել է և կփոխանցվի Ջրային տնտեսության պետական կոմիտեին:

Անդրադառնալով ձկնաբուծության ոլորտին՝ վարչապետը նշել է՝ չնայած այն հանագամանքին, որ կան ձկնաբուծարանը պետական կառավարման թողնելու առաջարկներ՝ պատրաստ է դիտարկել նաև պետություն-մասնավոր համագործակցության հարցը, միաժամանակ հետաքրքրվելով, թե մարզում կա՞ն արդյոք գործարարներ, ովքեր ցանկանում են պետության հետ գործակցել, սրտացավ կերպով կառավարումն իրականացնել: «Ինչո՞ւ եք թերահավատ, որ կարող եք անել, ֆանտաստիկ տաղանդավոր ժողովուրդ եք, ամբողջ աշխարհում բիզնես եք անում, ձեր հող ու ջրի վրա ինչո՞ւ չեք կարողանում անել, ինչո՞ւ ձեր դուխը չի հերիքում մտնել դրա տակ. ուզում եմ թասիբի գցել: Եկեք այդ առաջարկը պատրաստեք»,- նշել է վարչապետը և գյուղնախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարել Գեղարքունիքի մարզից ձկնաբուծության առաջարկը ստանալու դեպքում քննարկել հարցը:
Մարտունու քաղաքապետը ներկայացնելով համայնքի զարգացմանն ուղղված քայլերը՝ նշել է, որ ունեն քաղաքում կաթի վերամշակման ձեռնարկություն ստեղծելու ծրագիր, սակայն անհրաժեշտ են ցածր տոկոսադրույքներով վարկային միջոցներ: Նա ավելացրել է, որ նման քննարկում երբեք չի եղել և ողջունելի է վարչապետի այս քայլը: «Բոլորս հավատում ենք Ձեզ, տեսնում ենք, որ կառավարությունում կա մարդ, ով բիզնեսով հետաքրքրվում է, տեսնում ենք, որ ամեն ինչ անում եք, օգնում եք, որպեսզի բիզնեսը կայանա: Այսօր այդ թասիբը մենք արդեն ունենք, պարոն վարչապետ»,- նշել է նա:

Կարեն Կարապետյանն առաջարկել է ներկայացնել ծրագիրն ու ցույց տալ դրա տրամաբանությունն ու մուլտիպլիկատիվ էֆեկտը: «Դրանից հետո կխոսենք, ի՞նչն ենք մենք անում, ինչը՝ տեղացի բիզնեսմենը: Մենք, ընդհանրապես, նախատեսում ենք որոշակի բիզնեսներին որոշ ժամանակ վարկային տոկոսի սուբսիսդավորում, բայց նույնպես պետք է հասկանանք, թե դա ի՞նչ է տալու: Ցանկանում ենք բիզնեսմենի նման մտածել, հասկանալ, որ տրամադրվող գումարը չի կորում: Խոսքը գնում է հավելյալ արժեք ստեղծող ոլորտների մասին, խոսքը չի գնում անվտանգության, ճանապարհաշինության, սոցիալական ոլորտի, դպրոցաշինության մասին»,- ասել է կառավարության ղեկավարը և առաջարկել դադարեցված կամ կիսատ մնացած բիզնեսների վերագործարկման առաջարկները ևս ներկայացնել:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտը սուբսիդավորելու վերաբերյալ Վարդենիսի քաղաքապետի առաջարկին՝ վարչապետն ընդգծել է, որ առաջիկայում կներկայացվի գյուղատնտեսության ռազմավարությունը: Կարեն Կարապետյանի խոսքով՝ անհրաժեշտ է վերանայել սուբսիդավորման հետ կապված սկզբունքները, որովհետև կան և լավ, և վատ օրինակներ, օրինակ՝ երբ սուբիսդավորվել են անհեռանկարային ծրագրեր ու ցանկալի մուտիպլիկատիվ արդյունք չի ստացվել:

Սահմանամերձ Ճամբարակի ղեկավարն էլ նշել է, որ համայնքում զարգացած է անասնապահությունը, օրական արտադրվում է 20 հազար լիտր կաթ, որը հանձնում էին «Աշտարակ կաթ» ընկերությանը, իսկ մի փոքր մասն էլ տեղի արտադրողներին: Համայնքապետն ավելացրել է, որ վերջիններս արտադրական ծավալներն ավելացնելու ցանկություն ունեն՝ չնայած «Աշտարակ կաթ»-ի շուրջ ստեղծված վիճակին: Նշվել է նաև, որ «Աշտարակ կաթ»-ի պարտքը ճամբարակցիներին կազմում է շուրջ 70 մլն դրամ:

Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ «Աշտարակ կաթ»-ն ունի նոր կառավարիչ, ով պաշտոնապես հայտարարել է և կառավարությունն էլ վերահսկողություն է իրականացնելու, որ առաջին հերթին պետք է մարվի գյուղացիների պարտքը:

Հանդիպմանը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրել է կրթության, առողջապահության և տրանսպորտի ոլորտներում համակարգային լուծումներ ու առաջարկներ, որոնք ուղղված են՝ դպրոցների օպտիմալացմանը, առողջապահական հիմնարկների լիցենզիաների տրամադրմանը, ընտանեկան բժշկի համակարգին, միջհամայնքային տրանսպորտային երթուղիների կազմակերպմանը և ճանապարհների սպասարկման հետ կապված խնդիրներին:

Խոսելով համայնքներում տրանսպորտի աշխատանքի կազմակերպման մասին՝ վարչապետը կարևորել է ծառայություններ մատուցող ընկերությունների արդյունավետ գործունեությունը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է հանդիպել տրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերություններին, ներկայացնել խնդիրները և նշել՝ բեռ վերցնելու դեպքում հաջորդ մրցույթի ժամանակ նրանց կտրամադրվեն առավելություններ:

Ամփոփելով հանդիպումը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «Համար առաջին խնդիրը. մենք պետք է ձեզ հետ աշխատատեղ ստեղծենք, պետք է ձեզ հետ աշխատող մարդու համար բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպեսզի ստեղծվի հավելյալ արժեք: Եթե հավելյալ արժեք ստեղծվի, եթե հավելյալ աշխատատեղ ստեղծվի, քայլ առ քայլ գնալու ենք առաջ: Դա չի նշանակում, որ սոցիալական, առողջապահական կամ կրթական հարցերը մեր ուշադրության կենտրոնում չեն լինելու, այդ ամենն անհրաժեշտ է»:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]