Թեմաներ
Երեքշաբթի 04 / 30 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/30/2024   18:17 ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 04/30/2024   18:03 Ու՞մ եք ձեռք առնում, ի՞նչ է նշանակում նախնական սահմանազատում, սահմանազատումը գուլպա չի, ամեն օր փոխենք. Արթուր Խաչատրյան 04/30/2024   17:59 36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է 04/30/2024   17:54 ՀՀ ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային հարցեր 04/30/2024   17:54 Հայրենիքն այն անբարոյականները չեն, որոնք փիլոններով ու վեղարներով փակում են մեղքի մեջ թաթախված իրենց մարմինները և հոգիները. Հունանյան 04/30/2024   17:49 Մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում, որն ավելի համապարփակ փաստաթուղթ է. Միրզոյան 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/30/2024   17:24 ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում. եթե ինչ-որ մեկը իրեն չերևակայեր, որ «պոպլովոկապետությունում» է ապրում, այդ հարցը կկարգավորվեր օրենքով. Ղազարյան 04/30/2024   17:19 Ով հրաժարվում է հայրենի հողից, անիծյալ պետք է լինի. Աննա Մկրտչյան 04/30/2024   17:12 Կոտայքի մարզում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ 04/30/2024   17:05 «Շողակաթ» Հ/Ը կա, էդ ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա. Վահագն Ալեքսանյանը՝ ՀՌՀ նախագահին 04/30/2024   17:03 Կամ այդ քարտեզները ոչնչացվել են, կամ թաքցնում են,Դատախազությունը սա պետք է ընդունի որպես հաղորդում հանցագործության մասին. Աբրահամյան 04/30/2024   17:02 Կիրանցեցին հարց է տալիս՝ եթե էդ թումբը այդքան վիճելի էր, ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանի ղեկավարությունը ժամանակին չէր ասել՝ տուն եք կառուցում մեր տարածքում. Նազարյան 04/30/2024   16:49 Թուրքը իր ողջ ներուժով թելադրում է օրակարգ մեր երկրի տնտեսական տարածքում՝ Կութի արոտավայրերն ու խոտհարքները վերցրել են,ստիպում, որ գյուղացին կորցնի իր եկամուտը.Ավետիսյան 04/30/2024   16:38 Իշխանական «Սիվիկ» կայքի լրագրողը հաղորդում է ներկայացրել՝ իր և Լևոն Քոչարյանի օգնականի միջև տեղի ունեցած դեպքով 04/30/2024   16:35 Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն կլինի այլ բովանդակություն. ՀՌՀ նախագահ 04/30/2024   16:35 ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ուղիղ 04/30/2024   16:14 Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ցուցանիշները 2000-2024թթ. 04/30/2024   16:04 Մայիսի 15-ից հետո դրսի թշնամին ներսի թշնամու ստորագրությամբ-թույլտվությամբ Տավուշում յուրովի սահմանագծում է պատրաստվում իրակացնել. Հակոբյան 04/30/2024   16:01 Բաքուն կողմ է երկկողմ ուղիղ բանակցություններին. Բայրամով 04/30/2024   15:56 Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը 04/30/2024   15:53 «ՀայաՔվեն» ներկայումս պայքարի դուրս եկած հանրային բոլոր ուժերին և անհատներին կոչ է անում ձևավորելու պայքարի միասնական ճակատ եւ սկսել կառավարության անվստահության գործընթաց 04/30/2024   15:45 Ցանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմունքի կարժանանա, եթե կասկածի տակ դնի ՀՀ ինքնիշխանությունը. ՀՌՀ նախագահ 04/30/2024   15:39 Կարլ երրորդ թագավորը վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը 04/30/2024   15:38 Անգամ խաղաղության պայմանագրից հետո չկա որևէ սուբյեկտ, որը կարող է ասել՝ վերջ, ամեն ինչ լավ է լինելու. Արթուր Հովհաննսյան 04/30/2024   15:35 Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին 04/30/2024   15:26 Բայրամովը վստահեցնում է՝ Բաքուն հանդես է գալիս Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների օգտին 04/30/2024   15:20 Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ 04/30/2024   15:13 Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին 04/30/2024   15:01 Լոնդոնում սամուրայի թրով տղամարդը հարձակվել է անցորդների վրա. 5 մարդ է վիրավորվել 04/30/2024   14:55 Լևոն Քոչարյանը հանկարծ թող չխառնի ԱԺ-ն՝ Պապլավոկի հետ. վերաբերմունքը շատ խիստ է լինելու. Արթուր Հովհաննիսյան 04/30/2024   14:53 Առաջիկա օրերին սպասվում են ինտենսիվ տեղումներ, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ 04/30/2024   14:51 Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը 04/30/2024   14:20 Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար 04/30/2024   14:15 Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության 04/30/2024   14:11 Վրաստանի նախագահն ու վարչապետը փոխանակվել են փոխադարձ մեղադրանքներով 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/30/2024   13:53 Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման պայմանավորվածությունը 04/30/2024   13:47 Վրաստանի վարչապետը հրաժարվել է ողջունել երկրի նախագահին և նրան դավաճան է անվանել 04/30/2024   13:39 ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին 04/30/2024   13:25 Կառավարությունը չի հերքում՝ Փաշինյանը չի մեկնի Պուտինի երդմնակալության արարողությանը 04/30/2024   13:25 ՆԱՏՕ-ն քիչ հավանական է համարում «ուղիղ ներխուժումը» Ռուսաստան 04/30/2024   13:18 Կիրանցի կինը պատմում է, թե ինչպես է կիրանցեցի Գագիկ Վարդանյանը 1992թ-ի մարտի 11-ին նահատակվել «Խրեմլու»-ից արձակված գնդակից 04/30/2024   13:09 Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Բաքու 04/30/2024   13:03 Հոգևորականները դուրս են եկել հոգևոր ծառայությունից և իրականացնում են քաղաքական, գործունեություն. պնդում է ՔՊ-ական պատգամավորը 04/30/2024   13:00 Այս շարժումը բոլորիս մասին է. Էլինար Վարդանյան 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 04/30/2024   12:40 Թուրքերը ձեզ պարտադրում են կապիտուլյացիա՝ տղամարդավարի խոստովանեք. Խաչատրյան 04/30/2024   12:39 Փաշինյանը ջուրը թափեց սեղանին՝ ցույց տալու, թե ինչ է անում Տավուշում
04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   23:18 Ավտոմեքենայով անհետացած ռուս դատախազին մահացած են գտել 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում

Որքա՞ն գումար է ստացել «Քաղաքացի դիտորդ»-ը ԵՄ-ից և ինչո՞ւ են քաղաքացիներն ահազանգում, որ չեն ստացել խոստացված գումարները. «168 Ժամ» 06/17/2017   09:16  |  Մամուլ

«168 Ժամ»-ը, անդրադառնալով «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կողմից ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանում ԵՄ գրասենյակից ստացած 462 հազար 479 եվրո դրամաշնորհի, գրել է. «Դրամաշնորհն ի սկզբանե նախատեսված է եղել միայն 2017թ-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների դիտարկման համարը, սակայն «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն դիմել է ԵՄ պատվիրակությանը՝ խնդրելով հնարավորություն ընձեռել խնայված միջոցների հաշվին դիտարկել նաև 2017թ-ի Երևանի ավագանու ընտրությունները, որին ԵՄ պատվիրակությունը դրական արձագանք է տվել:

Այս ամբողջ գործընթացին անդրադառնալու անհրաժեշտություն չէր լինի, եթե ի հայտ չգային որոշ հանգամանքներ: Մայիսի 15-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամներ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ն հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ ըստ որի նախաձեռնությանը մասնակցող 3-րդ կազմակերպությունը՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն, Երևան քաղաքի 2017 թ.-ի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդություն է իրականացրել առանձին՝ կամայականորեն օգտագործելով «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անվանումը և խորհրդանիշերը, ինչով հանրությանը ապատեղեկացրել ու ապակողմնորոշել է։ Հայտարարությունում նշվում է, որ դա տեղի է ունեցել առանց գործընկերների համաձայնությունը ստանալու, չնայած որ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն պատշաճ զգուշացված է եղել նման գործելաոճի անընդունելի լինելու մասին։

Նման հայտարարությունը, հատկապես, ուշագրավ է այն առումով, որ ըստ դրամաշնորհի՝ «Իրավունքի Եվրոպա միավորումը» նախապես համաձայնեցրել է տնտեսված միջոցները նախաձեռնության անունից Երևանի ավագանու ընտրություններում օգտագործելու հանգամանքը, մինչդեռ գործընկեր կազմակերպությունները, ինչ-ինչ պատճառներով, հրաժարվել են ներգրավվել այդ ընտրություններին՝ չտալով իրենց համաձայնությունը, որ «ԻԵՄ»-ը դա անի նախաձեռնության անվան տակ»:

Թերթի հետ զրույցում, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը նշել է, որ ԱԺ ընտրություններում իրենց դիտորդական գործունեությունը չի ունեցել իր հիմքում ֆինանսական ոչ մի բաղադրիչ:  «Քաղաքացի դիտորդը» 3 կազմակերպությունների համատեղ նախաձեռնություն էր: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն այդ երեքից մեկն է, որը ոչ մի ֆինանսական շարժի հետ կապ չի ունեցել: «Ասպարեզ» ակումբի մի շարք կամավորներ ներգրավված եղել են այդ նախաձեռնության մեջ: Հոնորարի տրամադրման, դիտորդական գործունեությունը խրախուսելու պայմանավորվածություններ ունեցել են մյուս երկու՝ ԹԻՀԿ  և ԻԵՄ կազմակերպությունները: «Ասպարեզ» ակումբը որևէ դրամաշնորհային ծրագիր, սեփական միջոցներ, որևէ ֆինանսական շարժի մեջ ներգրավված չի եղել»,-նշել է Բարսեղյանը:

Անդրադառնալով ԵՄ-ի հայաստանյան գրասենյակից ստացված դրամաշնորհին՝ ԹԻՀԿ ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը նշել է, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությանը հատկացրել է ոչ թե 462 479 այլ 370 000 եվրո. «Իրականում 370 000 եվրո է եղել գրանտային ծրագիրը: Մեր պայմանագրում հենց այդքան է նշված: Ամբողջ գումարը ստացել է ԻԵՄ կազմակերպությունը, որը ծախսվել է թրեյնինգների կազմակերպական, անձնակազմի և այլ գործողությունների վրա, մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ ԻԵՄ-ից: Մեկ դիտորդի համար նախատեսված է եղել 15 000 դրամ, և պլանավորված է եղել 3000 դիտորդի համար: Այս պահին որքանն է ծախսվել, կդժվարանամ ասել»,-ասել է  Գրիգորյանը:

«Փաստորեն միևնույն դրամաշնորհի վերաբերյալ ԵՄ հայաստանյան պատվիրակության և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի  ներկայացրած թվերի տարբերությունը կազմում է մոտ 92 հազար եվրո: Ընդ որում, ինչպես նշված է ԹԻՀԿ-ի պատասխանում՝ գումարը նախատեսված է եղել մոտ 3000 դիտորդի 15 հազարական դրամ վճարելու համար: Ստացվում է, որ այդքան մարդու վճարելու համար անհրաժեշտ է եղել մոտավորապես 85 հազար եվրո: Հետևաբար` մնացած 275 հազար եվրոն ենթադրաբար ծախսվել է «թրեյնինգների կազմակերպական և այլ գործողությունների վրա»: Հարկ է նշել, որ  ԵՄ-ի հայաստանյան պատվիրակությունից ստացված պարզաբանման մեջ նշված է, որ ծրագիրն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելուց բացի ունեցել է նաև այլ բաղադրիչներ, որոնց մասին հնարավոր չեղավ լրացուցիչ մանրամասնություններ ճշտել:

ԱԺ ընտրությունների ավարտից շատ չանցած՝ ապրիլի կեսերին, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ  Լուսինե Հակոբյանը և փաստաբան Տիգրան Եգորյանը լրատվամիջոցներին հայտնեցին, թե բազմաթիվ դեպքերում դիտորդները անբարեխիղճ են գտնվել՝ խախտելով էթիկայի կանոններն ու իրենց կողմից առաջադրված չափանիշները:  Զուգահեռաբար հայտնի դարձավ, որ նախաձեռնության հարյուրավոր դիտորդներ, ովքեր մասնակցել են ԱԺ ընտրություններին, դժգոհում են, քանի որ իրենց չեն վճարում խոստացված 15 հազարական դրամները:

Ըստ տեղեկությունների՝ դիտորդներին խոստացել են վճարել մինչև մայիսի 5-ը, ապա՝ 15-ը, մինչդեռ առ այսօր մարդիկ գնում են բանկ, իսկ այնտեղ ասում են, որ «Իրավունքի Եվրոպայի» ուղարկած ցուցակներում իրենց անունները չկան:  …Դիտորդի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ընտրություններին նախորդած դասընթացների ժամանակ իրենք ստորագրել են լիազորագիր, որով արտոնել են «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ին իրենց փոխարեն հանդես գալ դատարանում՝ տեղամասերում արձանագրված խախտումների հարցով: Իրենց նաև հենց սկզբում խոստացել են վճարել 15 հազար դրամ, բայց որևէ պայմանագիր չի կնքվել այդ մասին»,-գրել է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ»-ի՝ 17.06.17թ. համարում:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:10 15/06/2017  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Հարությունյանն անթույլատրելի է համարում Հայաստանի ներքաղաքական հարցերին միջամտելու Սվիտալսկու փորձը
11:06 15/06/2017  |  Ընտրական իրավունք«Անկախ դիտորդ» դաշինքը իերկայացրել է ընտրությունների դիտարկման արդյունքները. ՀՔԱ   
17:57 26/05/2017  |  Ընտրական իրավունք70 հազար ընտրողի քվեարկությանը միջամտել են. «Անկախ Դիտորդ» 
15:07 02/05/2017  |  ԼՐԱՀՈՍԿԸՀ-ն դիտորդներին ողջամիտ ժամկետ չի տրամադրել՝ իրենց բողոքների քննությանը մասնակցելու համար.«Իրավունքի Եվրոպա միավորում»
18:16 04/04/2017  |  Ընտրական իրավունքԸնտրություններն անցել են քաղաքակիրթ մթնոլորտում. «Ընտրությունը քոնն է» ՀԿ դիտորդների նախնական գնահատականը
18:58 03/04/2017  |  ԼՐԱՀՈՍՄիջազգային դիտորդները բարձր են գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները
17:56 03/04/2017  |  Ընտրական իրավունքՄիջազգային դիտորդներն արձանագրել են, որ քաղաքացիներին նոր ընտրակարգին ծանոթացնելու հսկա աշխատանք է կատարվել
15:55 03/04/2017  |  Ընտրական իրավունքՀայաստանի խորհրդարանական ընտրություններում հարգվել են հիմնարար ազատությունները. միջազգային դիտորդներ
15:14 03/04/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը
14:36 03/04/2017  |  Ընտրական իրավունքՀայաստանը նախընտրական փուլում զերծ մնաց կեղտոտ քարոզչությունից. Լեբեդև

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]