Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   10:54 Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ 04/29/2024   10:51 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո 04/29/2024   10:43 Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. պետաիրավական հանձնաժողովի նիստ. ուղիղ 04/29/2024   10:38 Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան 04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:29 Փակ է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան

Ընտրություններն անցել են քաղաքակիրթ մթնոլորտում. «Ընտրությունը քոնն է» ՀԿ դիտորդների նախնական գնահատականը 04/04/2017   18:16  |  Ընտրական իրավունք

«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը նախնական հայտարարություն է հրապարակել 2017թ.ապրիլի 2-ի՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում իրականացրած դիտորդական առաքելության արդյունքների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության (ԸՔ ՀԿ) դիտորդները 2017թ. ապրիլի 2-ի՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները դիտարկել են հանրապետության թվով 998 տեղամասերում:

Դիտարկված տեղամասերը կազմում են ընտրությունների օրը բացված տեղամասերի շուրջ 50 տոկոսը: Դիտարկումներն իրականացվել են հանրապետության բոլոր քաղաքներում և որոշ խոշոր համայնքներում:

Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի ընթացքում կազմակերպության երկարաժամկետ դիտորդների ուժերով դիտարկվել են քաղաքական մթնոլորտը, ընտրողների ցուցակների տրամադրման և դրանց ճշգրտման գործընթացները, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քարոզարշավները, քարոզչական նյութերը, ընտրական իշխանությունների գործելակերպը և այլ կարևոր ընտրագործընթացներ:

Քվեարկության օրը դիտարկվել են ընտրական հանձնաժողովների գործողությունները, քվեարկության և ձայների հաշվարկի գործընթացների օրինականությունը, ընտրատեղամասերի ներսում տիրող մթնոլորտը, ընտրողների ազատ կամարտահայտության իրավունքի պահպանումը: Ընտրությունների ընթացքում մեր կազմակերպությունը դիտարկումներ է արել այն չափանիշով, որ մեզ համար կարևորը գործընթացի օրինականությունն է և ոչ՝ վերջնական արդյունքները:

«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը դրական է գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքը՝ միաժամանակ արձանագրելով դրական տեղաշարժ նախորդ ընտրությունների և վերջին հանրաքվեի համեմատ:

2017թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն ընթացել է մեծամասամբ հավասարակշռված մթնոլորտում, զերծ քարոզչության անթույլատրելի դրսևորումներից, բացի առանձին դեպքերից: Ժողովրդավարական ընտրություններին հատուկ քաղաքակիրթ մրցապայքարին հարիր հանդուրժողականությունը, կազմակերպության գնահատմամբ, նպաստել է հանրության շրջանում ընտրագործընթացների հանդեպ հետաքրքրության մակարդակի բարձրացմանը, ընտրողների գիտակցված ընտրություն կատարելուն: Դատապարտելով ամեն տեսակի բռնարարք՝ մենք դրական ենք գնահատում այն հանգամանքը, որ քարոզարշավի ընթացքում տեղ գտած անհանդուրժողականության եզակի դրսևորումներն անհապաղ կերպով համապատասխան արձագանք են գտել պատկան մարմինների կողմից, մասնակիորեն՝ ընտրակաշառքների մասին հրապարակումները և ընտրողների վրա ներգործության փորձերը:

2017թ. ապրիլի 2-ի՝ ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների դիտարկումների արդյունքում «Ընտրությունը քոնն է» կազմակերպությունն արձանագրում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական ուժերին հնարավորություն է տրվել ազատորեն հանրությանը ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերը: ԶԼՄ-ները հավասարակշռված ներկայացրել են նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքը, ինչը նպաստել է կուսակցությունների ներկայացրած ծրագրերն ընտրողներին իրազեկելուն: Ընտրությունների օրն ընտրատեղամասերի զգալի մասում քվեարկությունը և ձայների հաշվարկը ընթացել են խաղաղ և հավասարակշռված մթնոլորտում: Ընտրագործընթացները զգալիորեն բարելավվել են, և նախորդ ընտրությունների և վերջին հանրաքվեի համեմատ, անցել են առավել քաղաքակիրթ և թափանցիկ մթնոլորտում:

Դրական պետք է գնահատել այն, որ ընտրողների ցուցակները զգալիորեն բարելավված էին՝ նախորդ ընտրությունների համեմատ. նկատված փոքրաքանակ անճշտությունները զգալիորեն նվազել են և ճշտումներից հետո վերացվել լիազոր մարմնի կողմից: Նախորդ ընտրությունների համեմատ, չեն արձանագրվել ընտրողների զանգվածային տեղաշարժեր մի ընտրատարածքից մի այլ ընտրատարածք, նվազել է ընտրելու իրավունքը դատական կարգով վերականգնող ընտրողների քանակը:

Հանձնաժողովների անդամների մեծ մասը բավարար պատրաստված են եղել իրենց գործառույթներն իրականացնելուն, տեղամասերի մեծ մասում քվեարկության և ձայների հաշվարկների գործընթացներում պահպանվել է օրինականությունը:

Ոստիկանությունը, գլխավոր դատախազությունը, քննչական մարմինները, այլ պատկան մարմիններ արագորեն արձագանքել են դիմում-բողոքներին, որոնց մի մասին ընթացք չի տրվել՝ փաստերի չհիմնավորված լինելու պատճառով (օրինակ՝ ընտրակաշառքի մասին լուրեր, ընտրական ցուցակների անճշտությունների մասին հաղորդումներ, անօրինական քարոզչության դեպքեր, ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահում և այլն): Մասնավորապես, նախընտրական ժամանակահատվածում դպրոցների տնօրենների միջամտության առնչությամբ ԸՔ ՀԿ-ն գտնում է, որ խախտումների վերաբերյալ պատկան մարմինները պետք է համապատասխան որոշումներ կայացնեն, իսկ հանրությունը պետք է տա բարոյական գնահատական: ԸՔ ՀԿ-ն գտնում է, որ տվյալ դեպքի առնչությամբ հարցումներ իրականացնողների գործելաոճը և մեթոդները նույնպես անհարիր են տեղական դիտորդական առաքելությունների գործելակերպին և ԵԱՀԿ կողմից մշակված տեղական դիտորդների էթիկական նորմերին: Հանուն արդարության պետք է նշել, որ տվյալ դեպքում լուրերի թիրախ է հանդիսացել մեկ կուսակցություն:

Դիտորդները դրական են գնահատում ոստիկանության չեզոք վարքագիծը և ընտրությունների գործընթացին չմիջամտելն օրենքի սահմաններում: Խրախուսելի էր ընտրախախտումներին արագ արձագանքելու նպատակով ստեղծված՝ ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքային խմբի առկայությունը, որն արձագանքել և քննության է առել ընտրարշավի ժամանակ և քվեարկության օրը վեր բարձրացված մտահոգություններին և քաղաքացիական կառույցների ներկայացրած հայտարարություններին:

ԶԼՄ ներկայացուցիչներին, վստահված անձանց, դիտորդներին հնարավորություն է տրվել առանց խոչընդոտների, ազատորեն իրականացնելու օրենքով սահմանված իրենց պարտականությունները, բացի առանձին դեպքերի, որոնց առնչությամբ քրեական և վարչական գործեր են հարուցվել: Չնայած տեղամասերի մի մասում տեխնիկական սարքերի և տեսախցիկների աշխատանքը խափանվել է որոշակի ժամանակահատվածում, ընտրական հանձնաժողովներն աշխատել են տեղերում մասնագետների միջոցով արագորեն վերացնել տեխնիկական թերությունները և քվեարկության գործընթացը վերադարձնել իր բնականոն հունը: Պետք է նկատի առնել, որ տեսախցիկները և նույնականացման սարքերը նորամուծություն են մեր ընտրական գործընթացում, և ակնկալելի էր, որ դրանց օգտագործման հարցում պետք է առաջանան որոշակի դժվարություններ:

Արձանագրելով վերոհիշյալ դրական միտումները և փաստերը՝ որոշ տեղամասերում դիտարկվել են քվեարկության գաղտնիության խախտման և կրկնակի քվեարկության, ընտրողների ուղղորդման, տեղամասային կենտրոններում կողմնակի անձանց ներկայության, ընտրողների կուտակումների, բաց քվեարկության, ընթացակարգային խախտումների, ընտրողների ցուցակագրման, վստահված անձանց և ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ բռնության գործադրման առանձին դեպքեր: Եղել են նաև ընտրակաշառքի դեպքերի մասին որոշ հայտարարություններ տարբեր կուսակցությունների և ԶԼՄ-ների կողմից:

«Մենք խիստ քննադատում ենք ընտրակաշառքների պրակտիկան, ինչը խաթարում է ընտրությունների օրինական գործընթացի մասին հանրության պատկերացուﬓերը և զգալիորեն վնասում ընտրությունների հեղինակությունը:

Միաժամանակ նշում ենք, որ մեր դիտորդները դիտարկումներն իրականացրել են տեղամասային կենտրոններում և լայնածավալ տեղեկատվության չեն տիրապետում ընտրակաշառքների վերաբերյալ: Այդ տեղեկատվությունը հրապարակել են հիմնականում ԶԼՄ-ները, և դրանց հավաստիության վերաբերյալ ԸՔ ՀԿ-ն չի կարող հավաստի տեղեկատվություն տրամադրել»,-նշել են դիտորդները:

Վերոհիշյալ խնդիրները, անճշտությունները, որ դիտարկվել են առանձին տեղամասերում, չեն կրել զանգվածային բնույթ և, դատելով ընտրությունների վերջնական արդյունքներից, չէին կարող որոշակի ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Մտահոգիչ է, որ այդ խնդիրները, անճշտությունները, չարաշահումները կարող են որոշակի ազդեցություն ունենալ ընտրագործընթացների նկատմամբ հանրության վստահության վրա: Ընդհանուր առմամբ, ԸՔ ՀԿ-ն նախընտրական քարոզչությունը և ընտրությունների օրվա ընթացքը գնահատում է դրական և արձանագրում որոշակի բարելավում՝ նախորդ ընտրությունների և վերջին հանրաքվեի համեմատ: Ընդհանուր առմամբ, ընտրական գործընթացները և արդյունքներն արտացոլել են ընտրողների կամարտահայտության իրական պատկերը:

Չկենտրոնանալով ընտրությունների արդյունքների վրա՝ պետք է նշել, որ ընտրություններում պարտված կուսակցությունների կամ դաշինքների ձայները եթե անգամ կրկնապատկվեին, ապա այդ կուսակցությունները կամ դաշինքները չէին կարող հաղթահարել պահանջված շեմը: Գիտակցելով, որ ժողովրդավարությունը գործընթաց է, մենք խուսափել ենք նախնական հայտարարությունում «ազատ, արդար, թափանցիկ», «մեկ քայլ առաջ կամ հետ» տերմինների օգտագործումից: Կազմակերպությունն ընդգծում է, որ 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության ևս մեկ փուլի հաղթահարում է, որը պահանջում է քաղաքական կամք ընտրությանը մասնակցող բոլոր կողմերից: Այն ենթադրում է, որ ընտրական գործընթացներում ընդգրկված բոլոր կողմերը չպետք է բավարարվեն միայն դրական միտումներով, այլ նաև պետք է դասեր քաղեն այն բացասականից, որը դիտարկվել է ընտրությունների ընթացքում:

«Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն անկախ, անկողմնակալ, շահույթ չհետապնդող ոչ կառավարական կազմակերպություն է, որի առաքելությունն է աջակցել ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների ծավալմանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը, տեղական ինքնակառավարման կայացմանը, ընտրական գործընթացների թափանցիկության ապահովմանը: Սկզբնավորումից ի վեր ԸՔ ՀԿ-ն տարբեր մակարդակների ընտրությունների շրջանում հանդես է եկել դիտորդական առաքելությամբ, դիտարկել խորհրդարանական չորս (1999թ., 2003թ., 2007թ., 2012թ.), նախահագական երեք՝ (2003թ., 2008թ., 2013թ.), տեղական ինքնակառավարման վեց ընտրություններ, ինչպես նաև ՀՀ ԱԺ պատգամավորների մի շարք արտահերթ ընտրություններ, Երևանի ավագանու ընտրությունները, 2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: ԸՔ ՀԿ-ն ընտրությունների դիտարկման արդյունքում
ընտրողներին ընտրագործընթացների վերաբերյալ տրամադրում է անաչառ, ճշգրիտ, հավաստի և հրատապ տեղեկատվություն:

 Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:58 03/04/2017  |  ԼՐԱՀՈՍՄիջազգային դիտորդները բարձր են գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները
17:56 03/04/2017  |  Ընտրական իրավունքՄիջազգային դիտորդներն արձանագրել են, որ քաղաքացիներին նոր ընտրակարգին ծանոթացնելու հսկա աշխատանք է կատարվել
15:55 03/04/2017  |  Ընտրական իրավունքՀայաստանի խորհրդարանական ընտրություններում հարգվել են հիմնարար ազատությունները. միջազգային դիտորդներ
15:14 03/04/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը
14:36 03/04/2017  |  Ընտրական իրավունքՀայաստանը նախընտրական փուլում զերծ մնաց կեղտոտ քարոզչությունից. Լեբեդև
13:53 03/04/2017  |  Ընտրական իրավունքԸնտրությունները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը. «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն
13:24 03/04/2017  |  Ընտրական իրավունքԱՊՀ դիտորդական առաքելությունը հայաստանյան ընտրությունները գնահատում է բաց և թափանցիկ
19:55 02/04/2017  |  Ընտրական իրավունքԵԽԽՎ և Եվրախորհրդարանի դիտորդական խմբերը շրջել են Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում
17:13 02/04/2017  |  Ընտրական իրավունքՊետդումայի դիտորդական պատվիրակության ղեկավարն ընդհանուր առմամբ գոհ է ընտրությունների ընթացքից
16:02 02/04/2017  |  Ընտանեկան իրավունքԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդը հույս ունի Հայաստանում տեսնել ընտրությունների նկատմամբ մարդկանց վերաբերմունքի փոփոխություն

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]