Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   18:56 Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է ներկայացրել ՌԴ դեսպանին 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   18:31 Մարդիկ մտածում են, որ ցանկացած պահի ոստիկաններով, բնակիչներին ծեծելով, ջարդելով, կարող են թուրքին, ադրբեջանցուն բերել ու կանգնեցնել. Գառնիկ Դանիելյան 04/29/2024   18:12 Միջազգային դերակատարներն ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթացը՞. Արա Այվազյանը համոզված է՝ Տավուշում կատարվողը քաղաքական որոշման հետեւանք է 04/29/2024   18:09 Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին 04/29/2024   18:03 Իրանը մտադիր է ընթացիկ տարում 5-7 արբանյակ ուղարկել տիեզերք 04/29/2024   18:01 Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի 04/29/2024   17:41 Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը 04/29/2024   15:58 Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան 04/29/2024   15:54 Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը. (տեսանյութ) 04/29/2024   15:49 Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   15:40 Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ 04/29/2024   15:34 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 04/29/2024   15:34 Բլինքենը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ 04/29/2024   15:19 Հայ-ադրբեջանական բանակցություններում Ղազախստանի միջնորդության մասին խոսք չկա. երկրի ԱԳՆ 04/29/2024   15:05 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 04/29/2024   14:58 Թուրքիան կպաշտպանի Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.ԶԼՄ 04/29/2024   14:49 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

Լեզվաբանի ամուսնու սպանության գործն առանց միջադեպերի չի անցնում 05/03/2017   18:02  |  Դատական ռեպորտաժներ

Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ մեղադրվող 5 ամբաստանյալներն առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, նրանցից երկուսի համար էլ մեղադրանքն անհասկանալի էր:

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրական եզրակացության հրապարակումից հետո ամբաստանյալներ Խաչիկ Կոսյանը, Արթուր Զաքարյանը, Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը և Յուրի Հակոբյանն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ասացին, որ իրենք առնչություն չունեն ներկայացված մեղադրանքի հետ:

Ինչ վերաբերում է սպանված Եղիշե Խաչատրյանի մոր՝ Էմմա Աբրահամյանի և Փառանձեմ Մեյթիխանյանի կողմից ներկայացված քաղհայցին՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում 30 մլն ՀՀ դրամ պահանջին, ապա այս կապակցությամբ ևս ամբաստանյալները նշեցին, որ եթե հանցագործության հետ որևէ առնչություն չունեն, իհարկե չեն ընդունում ներկայացված քաղհայցը:

Նշենք, որ Արարատ Նիկողոսյանի և Արտաշես Չիչոյանի համար էլ մեղադրանքն անհասկանալի էր: Այս առնչությամբ Արարատ Նիկողոսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, վկայակոչելով Եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին, ասաց, որ գործով երկու մեղադրյալի համար մեղադրանքի էությունն իրենց պարզ չի:

Այստեղ բոլորը մեղադրվում են խմբով հանցագործություն կատարելու մեջ և բոլորի մեղադրանքները, ըստ էության, բառացիորեն նույն է՝ միասնական դիտավորությամբ հանդես գալով, մեկը մյուսի գործողությունները լրացնելով՝ անձին սպանելու մեջ, սակայն յուրաքանչյուր մեղադրյալ որտեղի՞ց պետք է հասկանա, թե կոնկրետ ի՞նչ գործողություն է կատարել: Պաշտպանը կարծիք հայտնեց, որ այս իրավիճակում անհնար է պաշտպանություն իրականացնել:

«Ո՞վ ի՞նչ գործողություն է կատարել և ո՞ւմ է լրացրել՝ մեղադրանքներն այս առումով ավելի պետք է հստակեցվի»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ կցանկանար, որ մեղադրողներն առավել մանրամասն ներկայացնեն:

Արարատ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն էլ հավելեց, որ խարդախության մեղադրանքի վերաբերյալ ևս նրանցից յուրաքանչյուրի գործողությունը կոնկրետացված չէ:

Հայտարարության վերաբերյալ մեղադրող դատախազը կարծիք հայտնեց, որ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը հրապարակվեց, և ինքը գտնում է, որ մանրամասն բոլոր ամբաստանյալների գործողությունները նշված է մեղադրանքում և առավել մանրամասնելու կարիք չկա:

Տուժող կողմի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանն էլ գտնում է, որ ամեն ինչ շատ պարզ և հստակ է, որևէ խախտում չկա: «Քրեական գործի նյութերով, հարցաքննված վկաներով հաստատվում է, թե ոնց են նրանք մահացու հարվածներ հասցրել տուժող Եղիշե Խաչատրյանին»:

Այսօր կրկին այս գործով դատական նիստն առանց միջադեպի չանցավ. այս անգամ էլ երբ ամբաստանյալ Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանը միջնորդությամբ հանդես եկավ՝ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, նրա նկատմամբ չհեռանալու մասին ստորագրություն ընտրելու կամ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու մասին միջնորդության վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանն առարկեց:

Նշենք, որ Արմեն Նադիրյանը, երբ ներկայացրեց միջնորդությունը, հիշեցրեց, որ նախորդ նիստին, երբ տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը շշով հարվածեց Յուրիկ Հակոբյանի դեմքին, Յուրի Հակոբյանն այնպիսի զսպվածություն ցուցաբերեց, որ որևէ կերպ չարձագանքեց, ինչը վկայում է, որ Յուրի Հակոբյանը հավասարակշռված և դաստիարակված անձնավորություն է:

Սակայն տուժողի իրավահաջորդն այլ կարծիք ուներ տեղի ունեցած վերաբերյալ. Ինեսսա Պետրոսյանը նշեց. «Ընդամենը մի կայծ է անհրաժեշտ, որպեսզի ամբողջ դահլիճը ոտքի կանգներ և բոլորին դարձներ նույնը Եղիշե Խաչատրյան, ինչին մենք այդ օրը ականատես եղանք»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նաև հավելեց, որ պետք է ամբաստանյալները հասկանային, թե ինչից կարող էր պոռթկում առաջանալ տիկին Մեյթիխանյանի մոտ:

Մինչ փաստաբանը կավարտեր իր խոսքը, դահլիճում ամբաստանյալների հարազատները աղմուկ բարձրացրեցին, հնչեցին նաև հայհոյանքներ, որից հետո դահլիճում գտնվող ամբաստանյալների հարազատները լքեցին դատական նիստերի դահլիճը:

Այսպիսով, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունը քննարկելու:

Նշենք նաև, որ դատարանի կողմից սահմանված ապացույցների հետազոտման հաջորդականության համաձայն՝ նախ կհարցաքննվեն տուժողներ Էմմա Աբրահամյանը, Սանասար Բադալյանը, տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը, վկաները, կհետազոտվեն գործի գրավոր և իրեղեն ապացույցները, իսկ վերջում կհարցաքննվեն ամբաստանյալները:

Ըստ մեղադրանքի՝ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խաչիկ Կոսյանը, աներորդին՝ Արտաշես Չիչոյանը, ընկերները՝ Արարատ Նիկողոսյանը, Արթուր Զաքարյանը և Յուրի Հակոբյանը, Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքում Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով, ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել վերջինիս կենսական կարևոր նշանակություն ունեցող մարմնի տարբեր մասերի` գլխի, կրծքավանդակի ու որովայնի շրջաններում, պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է, որ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը և ինքնությունը դեռևս չպարզված անձը խախտելով հասարակական կարգը և իրենց գործողությունները զուգորդելով փողոցով երթևեկող վարորդների, ուղևորների և հավաքված բազմության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, խմբով կատարել են խուլիգանություն:

Մասնավորապես, հիշյալ անձինք տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել և ֆիզիկական բիրտ ուժի ցուցադրմամբ սպառնալիք ստեղծել ու տագնապ առաջացրել հավաքվածների շրջանում: Այդ ընթացքում անտեսելով Եղիշե Խաչատրյանի տարեց մոր՝ որդուն չհարվածելու վերաբերյալ աղերսանքը, հրել են նրան, գցել գետնին, ապա ոտքերով հարվածներ հասցրել որդուն փրկելու համար քաշքշուկի մեջ նետված 75-ամյա Էմմա Աբրահամյանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանւբ, Արարատ Նիկողոսյանին, Արթուր Զաքարյանին և Յուրի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

Նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:56 03/05/2017  |  Դատական ռեպորտաժներԼեզվաբան Մեյթիխանյանի նկատմամբ սանկցիայի հարցը կքննարկվի նրա ներկայությամբ. դատարանն արձանագրեց՝ անթույլատրելի միջադեպ է տեղի ունեցել
17:37 25/04/2017  |  Քրեական խրոնիկոնԼեզվաբանի ամուսնու սպանության գործով գաղտնի վկային ով` ինչ ցուցմունք է հարկադրել
15:56 21/04/2017  |  Դատական ռեպորտաժներԼեզվաբանի ամուսնու սպանության գործով փակ վկայի նկատմամբ պաշտպանությունը դադարեցվեց. ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել
13:50 21/04/2017  |  Դատական ռեպորտաժներՄիջադեպ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով. լեզվաբանը շշով հարվածել է ամբաստանյալին
17:02 08/03/2017  |  ԼՐԱՀՈՍՀայտարարություն՝ լրագրողների աշխատանքը դատարանում խոչընդոտելու վերաբերյալ
21:02 03/03/2017  |  Դատական ռեպորտաժներ«Դու չես նստելու, դու փտելու ես բանտում». Լեզվաբան
17:23 03/03/2017  |  Դատական ռեպորտաժներԼրագրողների ներկայությունը դատավորին կաշկանդո՞ւմ է. տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի չխկչխկոցները դատավոր Աննա Դանիբեկյանին խանգարում են
20:54 07/02/2017  |  Դատական ռեպորտաժներՊաշտպանները բողոքում են, դատախազն առարկում, դատարանը՝ մերժում
17:06 18/01/2017  |  Դատական ռեպորտաժներԵղիշե Խաչատրյանի սպանության գործով առաջին դատական նիստը հետաձգվեց՝ պաշտպանների բացակայության պատճառով
11:32 24/12/2016  |  Քրեական խրոնիկոնԵղիշե Խաչատրյանի սպանության գործը կքննի դատավոր Աննա Դանիբեկյանը (Տեսանյութ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]