ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լրագրողների ներկայությունը դատավորին կաշկանդո՞ւմ է. տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի չխկչխկոցները դատավոր Աննա Դանիբեկյանին խանգարում են 03/03/2017 17:23 | Դատական ռեպորտաժներ
Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության գործով այսօր հերթական դատական նիստում կրկին անգամ քննարկման առարկա դարձավ լրատվամիջոցների կողմից դատական նիստը տեսանկարահանելու և լուսանկարելու հարցը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը, առանց որևէ հիմնավորման, որոշում կայացրեց լրատվամիջոցներին թույլատրել դատական նիստը տեսանկարահանել և լուսանկարել դատական նիստը սկսվելուց հետո՝ 10 րոպե, այն դեպքում, երբ կողմերը հարցի վերաբերյալ առարկությամբ հանդես չեկան: Այնուամենայնիվ, դատարանը, չնշելով որևէ հիմք, կամայականորեն նման որոշում կայացրեց:
Հարցն այսօր կրկին քննարկման առարկա դարձավ այն բանից հետո, երբ դռնբաց դատական նիստը լուսաբանելու էին եկել մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում նաև՝ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով տեսանկարահանում էր իրականացնում և նախագահողը դա գնահատեց՝ իբրև լրագրողը չի հարգում դատարանի որոշումը, այս ամենից հետո լրագրողը փորձեց դատարանին պարզաբանել, որ հրապարակային դատական նիստ է, և այդկեպ դատարանն է խոչընդոտում լրագրողի մասնագիտական գործունեությանը:
Ֆոտոլրագրողն առարկեց դատարանի որոշման դեմ՝ նշելով, որ թույլատրել նկարահանում իրականացնել 10 րոպե այն դեպքում, երբ դատական նիստի սկզբից մոտ 30 րոպե միայն դատավորն էր խոսում և կողմերին իրենց իրավունքներ ու պարտականություններ էր պարզաբանում, «ինչ է հանրությունը միայն պետք է դատավորի խոսքը լսի՞, էտ խոսքը բոլոր դատարաններում լսում ենք»,- ասաց լրագրողը:
Դատարանը լրագրողին պարզաբանեց, որ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքում կարող է դատական սանկցիա կիրառել:
Ի վերջո, դատարանը որպես իր որոշման հիմնավորում ասաց, թե իբրև տեսանկարահանելու և լուսանկարելու ժամանակ այդ սարքերից չխկչխկոցներ են լսվում և դրանք խանգարում են դատական նիստի բնականոն ընթացքը:
«Չխկչխկոցները կանջատեմ»,- պատասխանեց ֆոտոլրագրողը:
Այս ամենից հետո ամբաստանյալների պաշտպանները հայտարարությամբ հանդես եկան և դատարանից պահանջեցին որոշումը վերանայել: Ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ նախորդ դատական նիստում, երբ քննարկվում էր այդ հարցը, դատավարության կողմերը չառարկեցին հարցի վերաբերյալ և եթե այդ տեսանկարահանող սարքերի ձայներն են խանգարում, գուցե դատարանը վերանայի իր որոշումը առանց այդ ձայների թույլատրվի, քանի որ գործով բոլորը կողմերը ցանկանում են, որ դատական նիստերը տեսանկարահանվեն հնարավորինս օբյեկտիվ և անաչառ լուսաբանվեն:
Պաշտպանական կողմի համար դատարանի այս որոշման տրամաբանությունը անհասկանալի է և մտահոգություն է առաջացնում:
Հարցի վերաբերյալ տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ փաստաբանները նախորդ նիստին պետք է նման կարծիք հայտնեին, երբ դատարանը որոշում կայացրեց, և «այսօր նրանք զբաղված են պարզ դեմագոգիայով…»:
Տուժողի իրավահաջորդի այս հայտարարությունը դահլիճում ներկաների վրդովմունքն առաջացրեց, և վերջիններս լքեցին դատական նիստերի դահլիճը, իսկ նախագահողը որևէ կեպ արձագանքելու փոխարեն՝ ընդմիջում հայտարարեց ու հեռացավ դահլիճից:
Ինչից հետո դահլիճ եկավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահը՝ փորձելով հանդարտեցնել իրավիճակը, իսկ նիստը վերսկսելուց հետո նիստը նախագահող Աննա Դանիբեկյանը անգամ հարցին չանդրադարձավ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ