Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/02/2024   19:32 Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին 05/02/2024   19:21 Մակրոնը երեք սպառնալիք է նշել Եվրոպայի գոյության համար 05/02/2024   19:07 Ղրղզստանում համաքաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց 05/02/2024   18:57 Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ 05/02/2024   18:52 Իրավիճակն այս պահին Կիրանց տանող ճանապարհին 05/02/2024   18:47 Ուսուցիչը բռնություն է գործադրել տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ. Հայկ Կոստանյան 05/02/2024   18:37 Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից 05/02/2024   18:30 Ոմանք անտեղյակ են, որ դատավորի ընտանիքի անդամների մասով կան մի շարք իրավական կարգավորումներ․ Դատական իշխանություն 05/02/2024   18:27 Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/02/2024   18:20 Բագրատ Սրբազանին ոստիկանները թույլ չեն տվել բարձրանալ Կիրանց, սակայն կիրանցեցիներն իրենք են իջել Սրբազանի հետ հանդիպելու 05/02/2024   18:16 Անգամ Կիրանցի կողքի գյուղերը անմասն են կատարվողին, սա փորձում են դարձնել լոկալ խնդիր, միայն կիրանցիներինը. Տեր Աբել 05/02/2024   17:59 Կիրանցում սպասողական վիճակ է. փոքր գյուղում ավելի քան 3000 ոստիկան կա 05/02/2024   17:56 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ 05/02/2024   17:50 Վահագն Ալեքսանյանի մատնանշած տեսանյութը, որտեղ նա բռնություն չէր տեսել, դիտեք և կտեսնեք՝ ոստիկանն ասում է՝ «խփելով աշխատեք». Նազարյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   17:27 «Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել, մյուսների վիճակը բավարար է․ ՊՆ 05/02/2024   17:19 «Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին 05/02/2024   17:16 Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ 05/02/2024   17:06 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել 05/02/2024   16:55 Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում 05/02/2024   16:29 ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի 05/02/2024   16:28 Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին 05/02/2024   16:26 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ 05/02/2024   16:15 Թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում 05/02/2024   16:09 Ղրղզստանում պաղպաղակի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29 երեխայի. նրանցից 3-ի վիճակը ծանր է (տեսանյութ) 05/02/2024   15:59 Սահմանն անցնելու դպրոցի կողքով. էս կողմից ծառեր են լինելու, էն կողմում էլ «յաշմա» ջոկատը. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:56 Իրենց սեփական տարածքում 100-1000-ավոր ոստիկաններով եկել՝ ջարդել են անչափահաս երեխաներին, ոստիկանական բաժանմունք են տարել. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:53 Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը 05/02/2024   15:50 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին 05/02/2024   15:42 Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է 05/02/2024   15:31 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել 05/02/2024   15:23 Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը 05/02/2024   15:12 Տավուշի պայքարը հասել է այն աստիճանի, որ իշխանությունները վախեցած են Բագրատ Սրբազանից. Արթուր Սարգսյան 05/02/2024   15:10 Միջպետական ճանապարհը փակ է՝ ոստիկանների կողմից 05/02/2024   15:06 Ադրբեջանցիների 96․2%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է ադրբեջանական պատմական հողեր․ Թաթոյան 05/02/2024   15:00 Միխալկոն մեկնաբանել է Հունգարիայի կողմից Հայաստանին տրամադրվող 10 մլն եվրո օգնությունն արգելափակելը 05/02/2024   14:49 Ռուսաստանի կողմից Ուկրաինայի զինված ուժերի դեմ քիմիական զենք կիրառելու մեղադրանքները անհիմն են. Պեսկով 05/02/2024   14:45 Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ 05/02/2024   14:37 Ընդդիմության համար շահեկան չէ ճշմարտություններ ասելը, դրա համար էլ ընդդիմությունը գերադասում է մնալ ստվերում. Արմեն Բաղդասարյան 05/02/2024   14:27 Ինձ համար շատ ցավագին է, որ թիրախավորված է ՀԱԵ-ին, այն էլ՝ ՀՀ-ում և հայերի կողմից, այդ երիտասարդն այդպես էլ չհասկացավ՝ ինչն էր իմ բողոքի պատճառը․ Լևոն Քոչարյանի օգնականը՝ լրագրողի հետ միջադեպի մասին 05/02/2024   14:07 Օտարերկրյա դիվանագետներից փորձելու ենք պարզել, թե արդյոք ֆինանսավորվող բարեփոխումների նպատակը ոստիկանապետության հաստատումն է Հայաստանում. Մինասյան 05/02/2024   13:50 Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը, ամաչում եմ հայ ոստիկանների համար. Բագրատ սրբազան 05/02/2024   13:48 Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան 05/02/2024   13:07 ՆԳՆ-ի համակարգում ստեղծում են Ոստիկանության գվարդիա. Այն կունենա ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ կիրառելու իրավասություն 05/02/2024   13:05 Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան 05/02/2024   13:00 Մինչև մի 300 լիտր ջուրն չխշշա, մենք չենք կարող լվացվել կամ ատամները լվանալ. Փաշինյանը խոսեց անարդյունավետ ծախսերի մասին 05/02/2024   12:59 ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից 05/02/2024   12:55 Քաղաքացիները կառավարության շենքի մոտ պահանջում են Փաշինյանի հեռացումը
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ)

«Տղաներ, որ ելան մարտի». Ուզում ես ապրել՝ պիտի դիպուկ կրակես. Գուրգեն Հովհաննիսյանը քաջ գիտակցում էր պատերազմի տրամաբանությունը 02/15/2017   10:41  |  ԼՐԱՀՈՍ

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Գուրգեն Հովհաննիսյանի և նրա սխրանքի պատմությունը։ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից նա ստացել է «Մարտական ծառայություն» մեդալ, ինչպես նաև «Քաջարի մարտիկ» կրծքանշան՝ դիվիզիայի հրամանատարի կողմից։

Գուրգեն Հովհաննիսյան. նրա մասին տեղեկացա շատ պատահական։ Լսել էի, որ նրա ջոկն անվանում են «քաջերի ջոկ», իսկ նրան փորձառու զինվորականները կարճ բնութագրում են` գեներալի ինքնուրույնությամբ ժամկետային զինծառայող։

Նա եղել է դասակի հրամանատարի տեղակալ, հենակետի ավագ, ավագ սերժանտ։ Որոշեցի ինքս հարցուփորձ անել ու համոզվել, արդյո՞ք Գուրգենն իրոք այդպիսին է, ինչպիսին նկարագրում են։ Խոսակցությունը սկսեցի այն հարցից, թե ինչու են իր ջոկն այդպես անվանում և նա սկսեց պատմել։ Պարզվում է նա եղել է հենակետի ավագը, ում ջոկը, որ բաղկացած է եղել 8 հոգուց, բարձրացել է դիրքեր և նույն կազմով էլ իջել։

««Մենք պետք է դիրքից իջնենք հենց այս կազմով և ուտենք ու խﬔնք». այսպես եմ ասել իմ ջոկին։ Տղաների մեջ մի փոքր խուճապ կար, ասում էին. «Գուգո, էլ ի՞նչ, մենք այլևս չենք լինի, երկու կողմի դիրքերի տղաները ողջ չեն»։

Ես էլ այդ պահին բառացի այդ խոսքերն ասացի, ուզում էի անպայման քաջալերել նրանց, որպեսզի ոչ մի պարագայում չհուսալքվեն։ Ճիշտն ասած, այդպիսի բան հնարավոր չի, շատերը չեն հավատացել, որ մենք այդքան բան ենք կարողացել անել։ Մեր դիրքի շրջակայքում հակառակորդի 50-70 դիակ կար։ Նրանք փորձում էին բարձրանալ կողքի բարձունքը։ Մենք այդ ժամանակ երեք նռնականետով կրակել ենք այդ ուղղությամբ, և նրանք գլորվելով ընկնում էին։

Երկու կողﬕ դիրքերի 17 զինվորներից ողջ էին մնացել ընդամենը 3-ը, իսկ մեր դիրքում 8 հոգով էինք և բոլորս անգամ առանց վիրավորվելու հետ ենք վերադարձել»,- պատմեց Գուրգենն ու հետո որոշեց սկսել ամենասկզբից։

Ասաց, որ ապրիլի մեկը իրենց համար սովորական մարտական հերթապահության օր էր։ Բարձրացել էին դիրքեր ընկերների հետ (նրանց մի մասը այժմ ողջ չէ)։ Նրանց ձախ կողմի դիրքում ապրիլյան քառօրյայի հերոսական մասնակիցներից Արման Ավետիսյանն է եղել, ով նաև Հովհաննիսյանի ընկերն է, իսկ աջ կողմում՝ հերոսաբար նահատակված Բագրատ Ալեքսանյանի ու Ադամ Սահակյանի դիրքը։

«Ես եղել եմ հենակետի ավագը։ Գիշերը շատ հանկարծակի անօդաչու թռչող սարքերով սկսեցին նկարել։ Զեկուցելուց հետո անմիջապես մեր գումարտակի հրամանատարը հրաման տվեց, որպեսզի անցնենք շրջանաձև պաշտպանության։ Ու մոտ ժամը 4-ի սահմաններում Ադամը զեկուցեց, որ դիվերսիոն խումբ է մտել իրենց դիրք։

Դրանից հետո, անմիջապես Արմանենց հենակետի ավագը նույնն ասաց։ Բնականաբար, արդեն թշնամին իմ դիրքին էլ էր շատ մոտ, ընդամենը 70 մետր էր բաժանում։ Սպասում էինք նաև հարձակում մեր դիրքի վրա, շրջանաձև կանգնած էինք, բայց տեսնում էինք, որ մեր խրամատ, չգիտեմ ինչու, չէին մտնում։ Հետո հասկացա, որ նրանց պետք էր սկզբում բարձունքը գրավել, որ հեշտ լիներ մեզ վրա հարձակվելը։ Դրանից հետո մենք սկսեցինք օգնել։ Երկու մասի էինք բաժանվել և մեր կողքի երկու դիրքերին էլ լույսերի և զինատեսակների շնորհիվ բավականաչափ օգնել ենք։ Զինամթերքի մի մասը սպառել ենք՝ օգնելով մեր ընկերներին։ Ես որպես հենակետի ավագ ասում էի, որ զինամթերք պահենք, քանի որ հասկանում էի, որ մեզ վրա էլ կհարձակվեն, ամեն ինչ այդպես չի վերջանա»։

Հետո լսել է, որ Արմանը վիրավոր է։ Առավոտյան, երբ արդեն լույսը բացվել է, դիպուկահարն ասել է, որ երկու հոգի մտնում են խրամատ։ Առանց զենքի Գուրգենը դուրս է եկել, մոտեցել է թշնամուն ու մոտն էլ երկու նռնակ է եղել։ Վազելով գնացել է խրամատի աջ կողմը, այսինքն՝ դեպի նրանց։

«Նրանք տեսան ինձ, ասեմ, որ տարիքով մեծ տղամարդիկ էին։ Ինձ տեսան, իջան ներքև ու ես լսեցի, որ ռուսերեն խոսում են։ Այդ ժամանակ մեկը մյուսին հարցրեց «նռնակ կա՞ մոտդ», մյուսը պատասխանեց, որ կա։ Վերցրեց նռնակը, որ նետեր իմ կողմ, չհասցրեց, ես արդեն օղակը քաշել էի ու շպրտեցի իրենց կողմը։ Անգամ չնայեցի, թե ինչ կատարվեց։ Նռնակը այնքան լուրջ զինատեսակ է, որ անհնար էր, նրանք ողջ մնային»,- հիշում է մեր պատմության հերոսը։ Հակառակորդն, անկախ ամեն ինչից, իր մտադրությունից հետ չկանգնեց: Նոր խմբեր ներքաշվեցին մարտում: Ջոկի դիպուկահարը` Գրիգոր Գրիգորյանը, Գուրգենի օգնականը` Դանտես Ջանգոյանը, ընդհանրապես չեն վրիպել: Երեք անգամ էլ նռնականետով Կորյուն Պապլարյանն է դիպուկ կրակել: «Ուզում ես ապրել՝ պիտի դիպուկ կրակես. պատերազմի տրամաբանությունը շատ պարզ է»,- նշում է Գուրգենը:

Նրանց այլ զինամթերք հասցնելը անհնար է եղել, որովհետև ամբողջ ճանապարհը հակառակորդը ինտեսնիվ հրետակոծության տակ է պահել։ Գուրգենն անընդհատ բղավել է, որ պետք է թաքնվեն և հետո շարունակեն մարտը վարել, այլապես անհնարին կլիներ առանց վիրավորների դուրս գալ այդ իրավիճակից։ Մոտավորապես 21:30-22:00 սահմաններում, երբ իրենց մոտ այլևս զինամթերք չի եղել, կանգնել է դիրքի մեջտեղում, բարձր «Հայր Մեր»-ն է արտասանել։ Ասում է, թե դա շատ մեծ ուժ է տվել իրեն ու տղաներին։

«Մենք հոգեբանորեն պատրաստ չէինք դիրքը թշնամուն թողնել: Այնքան ուժ էինք ներդրել: Ինձ մոտ էլ ընդամենը երկու նռնակ էր մնացել։ Ստիպված էինք կտրուկ որևէ որոշում կայացնել»։

Հետո Գուրգենը մի պահ լռեց, դադար տվեց, երևի մտքերն էր ի մի բերում։ Մեկ էլ հանկարծ անկեղծացավ. «Ես Ռոբերտ Աբաջյանին չէի ճանաչում, մեր զորամասից չէր, բայց շատ եմ հասկանում նրան։ Ես էլ եմ նույն իրավիճակում հայտնվել, որ ընդամենը վերջին երկու նռնակ էր մնացել ինձ մոտ։ Ամեն վայրկյան պատրաստ էի, քաշել ձգանը, ու ինձ՝ թեկուզ իմ տղաների հետ, պայթեցնեի, բայց կարևորը գերի չընկնեինք։ Մի պահ եղավ, երբ մոտ 7-8-ի սահմաններում ռադիոկապով լսում էի, որ Ադամ Սահակյանն ասում է իրենց դիրքում միայն ինքն է ողջ մնացել։

Այդ ժամամանակ, մեր մյուս կողմի դիրքից էլ (Արման Ավետիսյանի դիրքից) լսում էի, որ ասում էին հենակետի ավագը ողջ է, մեկ զինվորի հետ։ Ու մի որոշ ժամանակ անց նկատեցի, որ վիրավոր զինվոր է գալիս դեպի մեզ, հարցրի, թե որտեղ է հենակետի ավագը, պատասխանեց, որ զոհվել է։ Նրա դիակը հնարավոր չէր բերել»։

Այդ ժամանակ նրանց ուղղությամբ նորից սկսել են կրակել։ Հազիվ այդ կրակից թաքնվել են։ Հրետանիով էլ են կրակել։ Երբ պատմում էր այս ամենը, ուզում էի կանգնեցնել նրան, որպեսզի այլևս չշարունակի ու չտանջի ինքն իրեն այդքան մանրամասն պատմելով ամեն ինչ։ Բայց արդեն ամեն ինչ ասել էր։ Միայն վերջում ավելացրեց՝ հիշո՞ւմ եք, որ ասացի նույն կազմով պիտի իջնեինք ու քեֆ անեինք, գլխով դրական պատասխան տվեցի, նա էլ շարունակեց. «Երբ ամեն ինչ վերջացավ ու իջանք, մենք այդ ամենը կազմակերպեցինք»…

Ավագ սերժանտը հուլիսին պիտի զորացրվեր, ապրիլին դեպքերը սկսվեցին։ Ծառայության վերջին 1,5 ամիսը՝ մոտ 40 օր, եղել է Ստեփանակերտի հոսպիտալում, որովհետև պատերազմից մեկ ամիս անց կոտրել է ոտքը։

«Գիշերը ժամը չորսին՝ ծառայություն իրականացնելիս, սայթաքեցի և ոտքս հակառակ ծալվեց ու կոտրվեց։ Բուժում ստացա հոսպիտալում և դուրս գրվելու հաջորդ օրը զորացրվեցի»,- պատմում է Գուրգենը։

Զգում էի, բացի ափսոսանքից ու կորստի ցավից, նաև հպարտություն կա նրա աչքերում։ Հենակետի ավագը կարողացել է անել այնպես, որ իր ջոկի բոլոր տղաների ողջ ու առողջ իջնեն դիրքերից։ Ասում էր, թե պատրաստ չէր իր ընկերների անշնչացած մարﬕնները հանձնել ծնողներին, դա շատ ցավալի է և հենց այդ մտածմունքն ու աղոթքն իրեն ուժ են տվել։

Անկեղծացավ՝ ես էլ անձամբ չէի հավատում, որ այդտեղից կարող եմ ողջ դուրս գալ։ Որոշեցի հարցնել, թե ինչ է զգում, երբ իրեն հերոս են ասում։ Չէ՞ որ կարողացել է այնպես ղեկավարել իրավիճակը, որ 8 հոգուց և ոչ ոք չմահանա և անգամ չվիրավորվի։

«Հպարտություն եմ զգում, երբ ասում են հերոս, բայց ինչ-որ տեղ էլ ավելի լավ է, որ իմ անձը ավելի շատ սիրեն, քան իմ արած քայլը։ Ես հպարտ եմ իմ արած քայլով ու ընդհանրապես չեմ մտածում, որ մարդ եմ սպանել, ու առհասարակ ինձ թվում է՝ ոչ ոք չի մտածում, որ մարդ է սպանել։ Ինքս էլ հերոս եմ համարում բոլոր տղաներին, առաջնահերթ՝ մեր զոհված ընկերներին։ Հատկապես ուզում եմ շեշտել իմ ամենամոտ ընկերոջը՝ Բագրատ Ալեքսանյանին»,- նշեց Գուրգենն ու այդ պահին զգացի, որ հուզվում է, չհասցրի հարց տալ, սկսեց մի պատմություն պատմել։

«Կուզենայի ասել, որ դեռ ծառայության ժամանակ Բագրատի հետ պայմանավորվել էինք, որ ինքը պետք է ինձ կնքի, քանի որ կնքված չէի։ Բայց կորցրի ընկերոջս, դրա համար իրենց ընտանիքին խնդրեցի, որպեսզի նրանք կնքեն ինձ և եղբորս։ Այդպիսով՝ Բագրատի ծնողները դարձան իմ քավորն ու քավորկինը։ Ավետիսյան Արմանն էլ էր ներկա իմ կնունքին»։

Գուրգենի մոտ ամեն ինչ հստակ էր, պատկերացումները, տարբեր հարցերի շուրջ, երազանքներն ու նպատակները։ Ինչպես նաև ամեն ինչ պարզ էր ու հասկանալի։ Երազում է, որ սահմաններին խաղաղություն լինի, ասում է դրանից լավ երազանք չի կարող լինել։ Բայց, որ ամենակարևորն է՝ ցանկանում է, որպեսզի բոլոր զինվորները ծառայությունից հետո վերադառնան տուն և նորից զգան ընտանիքի կողքին լինելու այդ քաղցրությունը։

«Ես արդեն զորացրվել եմ, գիտեմ, թե ինչ բան է երկու տարի անց, նորից գտնվել ընտանիքի կողքին, հատկապես, երբ նմանատիպ փորձության միջով ես անցնում։ Բայց ամեն գնով պատրաստ եմ թե՛ փորձով, թե՛ խորհրդով օգնել իմ ընկերներին, եղբորը, ովքեր այժմ ծառայում են։ Աստված տա իմ և այլ տղաների, ովքեր արդեն զորացրվել են, կարիքը չլինի, բայց ամեն վայրկյան, բացի խորհուրդներից, պատրաստ եմ կանգնել նրանց կողքին»,-ասաց Գուրգենը։ Նա Արարատի մարզի Նոր Կյանք գյուղից է։ Հիմա երբ զորացրվել է, վարսավիրի մասնագիտիւթյուն է ձեռք բերել և աշխատում է մասնագիտությամբ։ Շատ է սիրում է երգեր լսել ու հատկապես հայրենասիրական երգեր, ինչը նրան շատ է ոգեշնչում։ Գուրգենը հակառակ աﬔն ինչին փորձում է կյանքին ուրախ աչքերով նայել, մնացածին էլ հույս տալ և ինքն էլ աշխատում է հույսով ապրել։

Լիլիթ Դեմուրյան
Լուսանկարը` Գևորգ Պերկուպերկյանի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:50 03/02/2017  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». ընկերոջ կյանքը փրկելու միտքը ուժ տվեց Անդրանիկ Աթալյանին դուրս գալու այրվող տանկից
13:54 17/01/2017  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Նորայր Զախարյանը ցանկանում է շարք վերադառնալ, բայց նախ սիրած աղջկան կասի իր զգացմունքների մասին
12:09 19/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Նարեկ Մալխասյանն առաջին կրակոցից խոցել է հակառակորդի ուղղաթիռը
17:47 16/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Ռաֆայել Հովհաննիսյան. երեք տանկ խոցած հերոսը
11:28 12/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Շանթ Ղազարյանը ոգեշնչվել է իրենց կողքին անձնազոհ կամավորների ներկայությունից
11:33 09/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Գևորգ Մանուկյանին ուժ են տվել թիկունքում գտնվողները
10:28 06/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Տիգրան Հախվերդյանը պատրաստ է կրկին կանգնել ծառայակիցների կողքին
17:16 05/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱրցախում վիրավորված զինծառայողների վիճակը լավ է. նրանցից մեկին կվիրահատեն. News.am
12:08 03/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱրցախում վիրավորված զինծառայողներից մեկի վիճակն արդեն լավ է
15:17 28/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Տանկիստի կյանքի երեք րոպեները

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]