Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ» 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   23:49 Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան 05/02/2024   23:35 Մոսկվայում վարչական-արտադրական շենք է այրվել 05/02/2024   23:18 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   22:43 Շատակերությունից չգիրացող մարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդությունների մասին 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   22:11 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/02/2024   21:53 Թուրքիան հրաժարվել է С-400 համակարգերի փոխանցումն Ուկրաինային 05/02/2024   21:39 Վրաստանում կրկին հանրահավաք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ 05/02/2024   21:21 Բրիտանիան Ուկրաինային թույլ է տվել իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին 05/02/2024   21:02 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան 05/02/2024   20:49 ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով 05/02/2024   20:36 Թուրքիայում բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ջիպեր 05/02/2024   20:22 Չորրորդ օրն է՝ Բագրատ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա, փոխարենը՝ կալանքի տակ է սրբազանին պաշտպանողը 05/02/2024   20:02 Թուրքիան դադարեցրել Է Իսրայելի հետ առեւտուրը․ ԶԼՄ-ներ 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/02/2024   19:32 Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին 05/02/2024   19:21 Մակրոնը երեք սպառնալիք է նշել Եվրոպայի գոյության համար 05/02/2024   19:07 Ղրղզստանում համաքաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց 05/02/2024   18:57 Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ 05/02/2024   18:52 Իրավիճակն այս պահին Կիրանց տանող ճանապարհին 05/02/2024   18:47 Ուսուցիչը բռնություն է գործադրել տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ. Հայկ Կոստանյան 05/02/2024   18:37 Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից 05/02/2024   18:30 Ոմանք անտեղյակ են, որ դատավորի ընտանիքի անդամների մասով կան մի շարք իրավական կարգավորումներ․ Դատական իշխանություն 05/02/2024   18:27 Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/02/2024   18:20 Բագրատ Սրբազանին ոստիկանները թույլ չեն տվել բարձրանալ Կիրանց, սակայն կիրանցեցիներն իրենք են իջել Սրբազանի հետ հանդիպելու 05/02/2024   18:16 Անգամ Կիրանցի կողքի գյուղերը անմասն են կատարվողին, սա փորձում են դարձնել լոկալ խնդիր, միայն կիրանցիներինը. Տեր Աբել 05/02/2024   17:59 Կիրանցում սպասողական վիճակ է. փոքր գյուղում ավելի քան 3000 ոստիկան կա 05/02/2024   17:56 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ 05/02/2024   17:50 Վահագն Ալեքսանյանի մատնանշած տեսանյութը, որտեղ նա բռնություն չէր տեսել, դիտեք և կտեսնեք՝ ոստիկանն ասում է՝ «խփելով աշխատեք». Նազարյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   17:27 «Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել, մյուսների վիճակը բավարար է․ ՊՆ 05/02/2024   17:19 «Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին 05/02/2024   17:16 Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ 05/02/2024   17:06 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել 05/02/2024   16:55 Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում 05/02/2024   16:29 ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի 05/02/2024   16:28 Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին 05/02/2024   16:26 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ 05/02/2024   16:15 Թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում 05/02/2024   16:09 Ղրղզստանում պաղպաղակի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29 երեխայի. նրանցից 3-ի վիճակը ծանր է (տեսանյութ) 05/02/2024   15:59 Սահմանն անցնելու դպրոցի կողքով. էս կողմից ծառեր են լինելու, էն կողմում էլ «յաշմա» ջոկատը. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:56 Իրենց սեփական տարածքում 100-1000-ավոր ոստիկաններով եկել՝ ջարդել են անչափահաս երեխաներին, ոստիկանական բաժանմունք են տարել. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:53 Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը 05/02/2024   15:50 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք

«Տղաներ, որ ելան մարտի». ընկերոջ կյանքը փրկելու միտքը ուժ տվեց Անդրանիկ Աթալյանին դուրս գալու այրվող տանկից 02/03/2017   11:50  |  Ղարաբաղյան հակամարտություն

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Անդրանիկ Աթալյանին ու նրա սխրանքի պատմությունը։ Նա ուղղակի լռում է, երբ իրեն հերոս են ասում։ Համեստ է, լուրջ և միևնույն ժամանակ շատ նպատակասլաց: Անգամ ամենադժվարին ու անհնարին պահին ցանկանում է սկսած գործը ավարտին հասցնել։

Այս ամենը նկատվում է հենց սկզբից, երբ սկսում ես զրուցել Անդրանիկի հետ։ Նա ունի մի նպատակ՝ կյանքը դասավորել այնպես, որ բացառապես ամեն ինչ իր ցանկությամբ լինի։ Իհարկե, չբացահայտեց, թե ինչպիսին է պատկերացնում իր ապագա կյանքը, չցանկացավ շատ խոսել իր պլաններից, բայց այդ պլաններից մեկը շատ կարևորեց և կիսվեց մեզ հետ.

«Ես ունեմ ընկերուհի, ում շատ եմ սիրում և ուզում եմ, որ անպայման միասին լինենք ու երջանիկ ապրենք»։

Անդրանիկը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից է։ Սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հացի, հրուշակեղենի, մակարոնեղենի տեխնոլոգիայի ֆակուլտետում, 1-ին կուրսում է։ Ազատ ժամանակ շատ է սիրում երգեր լսել, սպորտի մասին ֆիլմեր դիտել, ինչպես նաև զբաղվել տարբեր սպորտաձևերով։ Իր կյանքում նա սպորտին շատ
մեծ տեղ է հատկացնում։

«14 տարեկանից զբաղվել եմ քիք բոքսինգով, «մարտեր առանց կանոնների» մարզաձևով, ինչպես նաև ուղղակի մարզասրահ եմ այցելել և այնտեղ մարզվել։ Մասնակցել եմ քիք բոքսինգի մարզային մրցույթների, զբաղեցրել և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ երրորդ տեղերը»,- հպարտությամբ ասում էր մեր պատմության հերոսը։

Անդրանիկի ֆիզիկական և մտավոր ուժը վառ դրսևորվել է ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Դա հասկացա, երբ սկսեց նկարագրել, թե ինչ իրավիճակում է հայտնված եղել և ինչպես է պատվով կատարել իր առջև դրված այդ դժվար խնդիրը։

«Ապրիլի երկուսին զորամասի ներսում ընդգրկված էի պահակախմբում։ Մարտական ծառայություն էի իրականացնում որպես ժամապահ։ Ժամը 6-ին հակառակորդի ուժերը սկսեցին գործել։ Իրենց գրադ կայանքներով կրակում էին մեր զորամասի ուղղությամբ, բազմաթիվ արկեր էին արձակում։ Խուճապի չմատնվեցինք: Ինչպես սովորել էինք, ամեն մեկս մեր պարտականությունը պատշաճ կերպով իրականացրինք, առանց որևէ լարվածության և վախի։ Մենք մեզ շատ հանգիստ էինք պահում, որ հակառակորդն էլ հանկարծ չմտածի, որ իրենց նմանատիպ գործողություններից մենք վախենում ենք կամ չենք կարող իրենց համապատասխան հակահարված տալ»,- վստահությամբ պատմում էր Անդրանիկը։ Նա ծառայել է Հադրութի շրջանի Ֆիզուլի քաղաքի զորամասում ու տանկի նշանառու օպերատորն է եղել։ Հենց լուսադեմին զորամասից դուրս են եկել, շարժվել դեպի Ջրական (Ջաբրայիլ)։ Ինչպես պատմում է, ճանապարհին կրակել են իրենց ուղղությամբ։ Ասում է, թե 30 կմ տարածքում բաց դաշտով դուրս են եկել հակառակորդի կրակի տակ, բայց անփութության և ոչ ճիշտ գործելու պատճառով չեն կարողացել խոցել իրենց։

«Մենք կարողացանք հասնել նշված կետ, դիրքավորվեցինք ու հետո հրաման ստացանք՝ շարժվել առաջ՝ դեպի հակառակորդը։ Ճանապարհին առաջին տանկը ես էի, որ խոցեցին։ Այդ ժամանակ ես ոչ մի բան չզգացի, անմիջապես պտտվեցի ընկերոջս՝ Զաքարյան Ռազմիկի կողմը, և ինձ թվաց, որ նա պայթել է։ Մի անգամ փորձեցի բացել տանկի դիտանցքը, բայց չկարողացա, որովհետև երկաթից էր ու շատ էր տաքացել արկի պայթյունի հետևանքով։ Մեր տանկն էլ արդեն այրվում էր, ես նույնպես։ Այդ ժամանակ երկու աչքիս տեսողությունն էլ կորցրի, կարելի է ասել, որ աջ աչքս արդեն գրեթե չկար, ձախ կողմս էլ այրվել էր, այդ պատճառով չէի տեսնում»,- ասում էր Անդրանիկը ու չնայած նրա վիրավորված լինելուն, նա այնուամենայնիվ, ևս մեկ անգամ փորձել է դուրս գալ և ինչպես ինքն է պատմում, արևի ճառագայթը ընկել է ձախ աչքի վրա ու հենց դրանից հասկացել է, որ իր մոտ ստացվել է մի փոքր բացել դիտանցքը։

«Այդ հատվածից կրակ էր դուրս գալիս։ Հետո երրորդ անգամ արդեն ձեռքով խփեցի ու ամբողջությամբ բացվեց և կրակի մեծ ճնշումը ինձ դուրս շպրտեց։ Ես կարողացա ինձ պահել, չընկա տանկի վրայից և անմիջապես ընկերոջս մասին մտածեցի, որպեսզի հանեմ նրա դին, որ գոնե չայրվի։ Այդ պահին ինձ թվում էր, թե մահացել է, բայց տեսա, որ շարժում է ձեռքերը ու արդեն ոչինչ չէի մտածում, միայն նրան փրկելու միտքն էր գլխումս։ Իմ կյանքի և այն փաստի մասին, որ հակառակորդը տեսնում է ու ամեն վայրկյան կարող է նորից խփել, այլևս չէի մտածում։ Կարևորը Ռազմիկի կյանքը փրկելն էր։ Ես նրանցից չվախեցա, որովհետև, եթե վախենում ես, ուրեմն ավելի լավ է ընդհանրապես մարտադաշտ դուրս չգաս»,-նկատում է մեր պատմության հերոսը Անդրանիկ Աթալյանը կարողացել է փրկել ընկերոջ կյանքը, նրան դուրս է բերել տանկի միջից և ներքև գցել, որպեսզի ավելի շատ չվնասվի։ Այդ ընթացքում տանկի մեխանիկ վարորդ Ռուդիկ Սարգսյանը փորձել է տանկը դուրս բերել կրակի դաշտից։ Հետո, երբ Անդրանիկին վերջապես հաջողվել է դուրս հանել ընկերոջը, Ռուդիկն էլ ինքն իր ուժերով է դուրս եկել տանկից։ Եվ անգամ այդքան ժամանակ անց, նրանց տանկը նշանառության տակ է եղել և անընդհատ կրակել են իրենց ուղղությամբ։ Այդ ժամանակ տանկի վրա կանգնած, մի պահ թեքվել է նրանց կողմ մի երկու վայրկյան նայել թշնամու ուղղությամբ ու բարձր գոռացել՝ «չեք կարող» ու տանկի վրայից իջել։

«Ռազմիկին քաշելով տարել եմ սարի տակ, գոտին հանել եմ ու քանի որ ձեռքը վիրավորվել էր և արնահոսում էր՝ կապել եմ, որպեսզի կանգնեցնեմ արյունը։ Նա նաև շատ էր վախեցել, որ ինձ տեսել էր, որովհետև ամենաշատը ես էի վիրավորված մեր անձնակազմից՝ գլուխս, աչքս, դեմքս ամբողջությամբ այրվել էին, ձեռքերս ու ոտքերս էլ։ Անգամ այդ վիճակում միայն ասել եմ, որ աչքս չկա, բայց խնդրում էի, որ թողնեն ես շարունակեմ կռիվը»,- ասում էր անվախ Անդրանիկը։

Ընկերոջ ձեռքը կապելիս, իրենց է մոտեցել Ջրականի հրամանատարներից մեկը, ում չի ճանաչել, որովհետև աչքից անընդհատ արյուն է հոսել։ Փորձել է մաքրել ու միայն կոչումն է տեսել, որ մայոր էր։ Մոտեցել է ու կապ հաստատել զորամասի հետ, որպեսզի գան բժշկական մեքենաներով և օգնություն ցույց տան տանկիստներին։ Անդրանիկը ցանկացել է մոտենալ մայորին, բայց չի կարողացել ոտքի կանգնել, սակայն հետո արմունկներով գետնին հենվելով՝ նորից է փորձել ու այդ ժամանակ մայորին ասել է, որ կապ հաստատի իրենց զորամասի հետ, որ մի տանկ բերեն։ Ասել է, թե պետք է բարձրանամ ու ոչնչացնեմ ինձ կրակողին ու դրանից հետո կամ հանգիստ կմահանամ կամ էլ ողջ կմնամ։ Մայորն, իհարկե, չի համաձայնել և ասել է. «Տղա ջան, արդեն ինչ պետք էր, դու արել ես, մտածիր, որ պետք է ողջ մնաս»։ Օգնությունը հասնելուն պես Անդրանիկին տարել են Ջրականի հոսպիտալ, սկսել են հանել բեկորները, որքան հնարավոր է եղել, հետո էլ տեղափոխել են Ստեփանակերտ ու ամբողջ գիշեր դեմքից ու ձեռքից բեկորները հանել են։ Հաջորդ օրը առավոտյան տեղափոխել են ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ հետազոտել են ու կրկին տեղափոխել մեկ այլ բժշկական կենտրոն՝ Մալայանի անվան աչքի կլինիկա։

«Երեք օր հետազոտելուց հետո որոշեցին, որ պետք է վիրահատեն, որովհետև աչքիցս գրեթե ոչինչ չէր մնացել։ Ապրիլի 6-ին վիրահատել են, մինչև 27-ը պառկել եմ Մալայանի հիվանդանոցում, հետո նորից ուղարկեցին Մուրացանի հոսպիտալ։ Մինչև մայիսի 25-ը էլի հետազոտում էին ու ,երբ գլուխս նորից նկարեցին, տեսան, որ ստացված վնասվածքը շատ լուրջ է և հասկացան, որ գլխի վիրահատությունն անխուսափելի է։ Դրանից հետո ևս երկու անգամ աչքի վիրահատություն եմ տարել ու, ընդհանուր առմամբ, չորս վիրահատության եմ ենթարկվել»,- պատմում է Անդրանիկ Աթալյանն ու հավելում, որ դեռ աչքի մեջ կարեր կան, որոնք պետք է հանեն։ Այսինքն՝ բուժումը շարունակում է ստանալ, և մոտ մի քանի տարի դեռ պետք է շարունակի։

Հերո՞ս է նա, թե ոչ։ Ասում է, որ չի մտածել այդ մասին և ուղղակի լռել է ի պատասխան իրեն հերոս անվանողներին։ Ասում է՝ կարևորը գիտի, որ իր առջև դրված խնդիրը կատարել է այնպես, ինչպես պետք էր, իսկ հերոս է համարում այն մարդկանց, ովքեր առանց մեկ վայրկյան մտածելու իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի ու գնացին թշնամուն ընդառաջ։
Անդրանիկի համոզմամբ՝ նրանք ապացուցեցին հակառակորդին, որ հայ են, հայ կմնան հավերժ ու հակառակորդից վախենալու ոչ մի բան չունեն։

«Հերոս են իմ բոլոր ընկերները, ովքեր այսօր մեզ հետ չեն»,- նշում է մեր պատմության հերոսը, ով ասում է, որ իրեն փրկել են իր մոտ եղած խաչն ու երկու սրբապատկեր։

«Մենք տղաներով միշտ ասում էինք՝ մի կռիվ լիներ մեր ուժերը փորձեինք, ու կռիվը եղավ։ Մենք այդ ժամանակ ապացուցեցինք, որ վախենալու բան չունենք, ու մեր 20 տարեկան տղաները իրենցից ավելի հզոր են ցանկացած պարագայում, հատկապես՝ երբ միավորված են։ Հավատն առ Աստված է փրկել ինձ ու տանկում գտնվող մյուս երկու ընկերներիս»,- եզրափակեց Անդրանիկը։

Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի
Լուսանկարը՝ Էդուարդ Սեպետչյանի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:54 17/01/2017  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Նորայր Զախարյանը ցանկանում է շարք վերադառնալ, բայց նախ սիրած աղջկան կասի իր զգացմունքների մասին
12:09 19/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Նարեկ Մալխասյանն առաջին կրակոցից խոցել է հակառակորդի ուղղաթիռը
17:47 16/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Ռաֆայել Հովհաննիսյան. երեք տանկ խոցած հերոսը
11:28 12/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Շանթ Ղազարյանը ոգեշնչվել է իրենց կողքին անձնազոհ կամավորների ներկայությունից
11:33 09/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Գևորգ Մանուկյանին ուժ են տվել թիկունքում գտնվողները
10:28 06/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Տիգրան Հախվերդյանը պատրաստ է կրկին կանգնել ծառայակիցների կողքին
17:16 05/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱրցախում վիրավորված զինծառայողների վիճակը լավ է. նրանցից մեկին կվիրահատեն. News.am
12:08 03/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱրցախում վիրավորված զինծառայողներից մեկի վիճակն արդեն լավ է
15:17 28/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Տանկիստի կյանքի երեք րոպեները
14:45 25/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Յուրաքանչյուր մարդու պարտքն է իր երկիրը պաշտպանելը. Արագած Աբրահամյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]