ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ Նախագահ. Մենք կարոտում և հպարտանում ենք բոլոր այն տղաներով, ովքեր ընկան քաջի մահով 01/20/2017 17:43 | ԼՐԱՀՈՍ
Հանրապետության Նախագահն այսօր պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում հանդիպում է ունեցել վերջին ամիսներին զորացրված՝ ծառայության ընթացքում անձնվիրությամբ ու խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների հետ, որոնց մեծ մասը մասնակցել է մարտական գործողություններին՝ հակառակորդի ոտնձգություններից պաշտպանելով հայրենիքը: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հանդիպմանը Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ մասնակցել է նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն հայտնել լավ ծառայության համար և խոսքն ուղղել ոչ միայն ներկաներին, այլև բոլոր զորացրված զինվորներին: Նշելով, որ անցած տարում մեր զինվորների ծառայությունը համընկավ այնպիսի մի ժամանակաշրջանի հետ, երբ ապրիլին նրանք ընդունեցին հակառակորդի հարվածը և պատվախնդրությամբ պաշտպանեցին հայրենիքը, Նախագահն ընդգծել է, որ զորացրվելուց հետո էլ նրանք հայրենիքի զինվորն են, որտեղ և որ բնագավառում էլ շարունակեն իրենց գործունեությունը:
«Իհարկե, մենք կարոտում և հպարտանում ենք բոլոր այն տղաներով, ովքեր ընկան քաջի մահով: Հպարտանում ենք նաև բոլոր այն տղաներով, ովքեր, քաջաբար կռվելով, ողջ մնացին և շարունակելու են իրենց նվիրական ծառայությունը հայրենիքին: Ես խնդրել եմ պաշտպանության նախարարին կազմակերպել այս հանդիպումը, որովհետև ծառայող զինվորների հետ միշտ էլ հաճելի է զրուցել, բայց ծառայության մեջ նրանք փոքր-ինչ կաշկանդված են լինում՝ պայմանավորված երկու հանգամանքով. կարծում եմ՝ հանգամանքներից մեկն այն է, որ նրանք չեն ցանկանում խոսել խնդիրների, դժվարությունների մասին, որպեսզի լացկանի, քրթմնջացողի դերում չհայտնվեն, որպեսզի տպավորություն չլինի, թե իրենք իրենց համար ինչ-որ լավ պայմաններ են ուզում հայրենիքին ծառայելու համար: Բայց, իհարկե կա նաև երկրորդ հանգամանքը՝ միշտ էլ զինվորը մտավախություն ունի, որ եթե խոսի խնդրի մասին, ապա վերադասը կարող է նեղանալ: Ես կարծում եմ, որ այսօր մենք պետք է ունենանք անկաշկանդ խոսակցություն, անկաշկանդ քննարկում, հասկանանք, տեսնենք, թե ո՞րն է մեր բանակի առավելությունը, որո՞նք են մեր զինվորական ծառայության դրական կողմերը և ինչի ենք հասել: Բայց խոսենք նաև այն խնդիրների մասին, որոնք պետք է ապագայում լուծվեն՝ ավելի մարտունակ դարձնելով մեր բանակը, որովհետև մենք պարտադրված ենք ունենալ մարտունակ բանակ: Բոլոր ժողովուրդներին էլ պետք են բանակներ, բայց կան դեպքեր, երբ այդ պետքը դառնում է անհրաժեշտություն՝ կենսական անհրաժեշտություն: Մեզ համար մարտունակ բանակը կենսական անհրաժեշտություն է»,-ասել է Հանրապետության Նախագահը:
Սերժ Սարգսյանն առաջարկելով անկաշկանդ խոսել եղած խնդիրների և առհասարակ մեր երկրի հետագա զարգացման մասին՝ նշել է, որ ինքը ևս ունի հարցեր, որոնց շուրջ կցանկանար լսել հայրենիքի պաշտպանների կարծիքը:
Զորացրված զինծառայողները Նախագահից հետաքրքրվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարով, 25-ամյա հայոց բանակի ամենամեծ ձեռքբերմամբ, պաշտպանության նորանշանակ նախարարի կողմից հռչակված «Ազգ-բանակ» հայեցակարգի իրականացման գործում զորացրված զինվորի դերակատարմամբ, հասարակության մեջ սպայի կերպարի ճիշտ ներկայացման, նրա հեղինակության բարձրացման հնարավորություններով, հակառակորդի կողմից ծավալվող սպառազինությունների մրցավազքի պարագայում հայկական կողմի հնարավոր պատասխանով, մարտական հերթապահության մեջ ներգրավված զինծառայողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագրով և բանակաշինությանն ու պաշտպանության ոլորտին վերաբերող մի շարք այլ թեմաներով:
Հանրապետության Նախագահը զրույցի ընթացքում զինվորներից լսել է իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները, այդ թվում, թե ի՞նչ կցանկանային զինծառայողները, որ փոխվեր զինված ուժերում, ի՞նչ խնդիրներ են նրանք տեսնում, ի՞նչ տվեց բանակում ծառայությունը հայրենիքի առջև իրենց պարտքը կատարած զինվորներին, ո՞վ է ամենահիշված հրամանատարն ու ինչո՞ւ, մինչև մարտական գործողությունները զինվորների ստացած գիտելիքները բավարա՞ր էին մարտական գործողություններին արդյունավետ մասնակցելու համար, մտադի՞ր է, արդյոք, հանդիպման մասնակիցներից որևէ մեկը ներգրավվել պայմանագրային ծառայության մեջ կամ դառնալ սպա, որքանո՞վ էին բանակի մասին նրանց պատկերացումները համապատասխանում մինչև զորակոչվելն ունեցած սպասելիքներին, զորացրվելուց հետո կապ պահպանո՞ւմ են ծառայակից ընկերների հետ:
Հանդիպման արդյունքներով Նախագահը նաև մի շարք հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը, որոնք վերաբերել են ծառայության անվտանգության առավել բարձրացմանը, զինվորների գաղափարական դաստիարակության և ազատ ժամանակի կազմակերպման ուղղություններով աշխատանքի զարգացմանն ու կատարելագործմանը, նոր սպառազինության ձեռքբերմանը զուգընթաց համապատասխան մասնագետների շարունակական ուսուցմանն ու պատրաստմանը, ուսումնական կենտրոններում՝ ըստ անհրաժեշտության նոր ծրագրերի ներդրմանը, մարտական հերթապահության մեջ ներգրավված զինծառայողների ուսման վարձերի ամբողջությամբ վճարման ծրագրի ներդրման ուղղությամբ ԿԳՆ-ի հետ աշխատանքի շարունակմանը, ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տեղափոխմանը Դիլիջան՝ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին ուսումնական կենտրոնի շենք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/20/2024 15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել
- 05/20/2024 12:27 Հայկ Մարության. նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ