ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն անվիճելի հանգամանք է. Արտակ Զաքարյան 12/20/2016 15:43 | Ղարաբաղյան հակամարտություն
Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումն անվիճելի հանգամանք է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նրա խոսքով՝ ինքնորոշման իրավունքի իրացումը բանալին է, որով կարողանալու ենք ապահովել խաղաղ կարգավորումը:
«Զիջումներ, փոխզիջումներ, դրանց հաջորդականություն, այդ ամենը մանրամասներ են, որոնք բխելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումից: Դրա մեջ մտնում են ոչ միայն ժամանակավոր կարգավիճակը, այլև կարգավիճակը, ժամկետները և կամարտահայտության դրսևորման համար լիարժեք երաշխիքների ապահովումը, այդ թվում, միջազգային հանրության կողմից երաշխիքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար:
Եվ քանի դեռ այս ամենի մասին չկան հստակ պատկերացումներ, երաշխիքներ, հատկապես Ադրբեջանի կողմից չկա այն հանգամանքը, որ նա պատրաստ է ընդունել բանակցային գործընթացի սկզբունքները, կանոնները և իր գործողությունները կառուցել դրանց վրա, քանի դեռ Ադրբեջանում չեն խոսում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրացման մասին, չեն խոսում այն մասին, որ պետք է ընդունեն Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակը որպես կայացած փաստ և հաշվի նստեն դրա հետ, բնականաբար, հայկական կողմից այլ կարգի զիջումներ լինել չեն կարող»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Արտակ Զաքարյանի խոսքով՝ Հայաստանը, ի դեմս Ադրբեջանի, չունի այն հարևանը, ում հետ կարելի է բանակցել: Ունի հարևան, որը դեռևս հուսով է խնդրի կարգավորումը իրականացնել ռազմական ճանապարհով` ապավինելով իր տնտեսական ռեսուրսներին: Պատգամավորն ընդգծեց, որ նույնիսկ այդ դեպքում ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի:
«Այսօր բանակցություններ որպես այդպիսիք չկան, կա գործընթաց, որը կանգ է առել ինչ-որ փուլում: Ադրբեջանն ամեն դեպքում խոչընդոտում է շփման գծում մեխանիզմների ներդրմանը, որոնք հրադադարի ռեժիմի խախտման ապացույց կլինեին: Ադրբեջանը չի ցանկանում դա և ձգտում է օգտագործել շանտաժի մեխանիզմը` ուժի սպառնալիքը: ԵՎ կարծում է, որ դա հնարավորություն է տալու հոգեբանական, ռազմական ճնշման ենթարկել հայկական կողմին: Իրականում ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ այդ հաշվարկներն արդարացված չեն: Այս ամենը դիտարկելով՝ կարող ենք ասել, որ մեզ համար ամենամեծ խնդիրն է պատրաստվել բոլոր տիպի զարգացումներին: Մենք միշտ պետք է անվտանգության խնդիրը պահենք որպես օրակարգային թիվ մեկ հարց, եթե նույնիսկ վաղը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում հասնենք մեզ համար ցանկալի լուծման»,-հավելեց պատգամավորը:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/02/2024 08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»
- 05/02/2024 08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»
- 05/02/2024 07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
- 05/02/2024 07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
- 05/02/2024 07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն