Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան 04/18/2024   15:26 ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու այնտեղ. Զախարովա 04/18/2024   15:12 Իրան-Ադրբեջան բախում կլինի. դա անկասկած մեր շահերից է բխում. Բալասանյան (տեսանյութ) 04/18/2024   14:53 Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության 04/18/2024   14:35 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքաղաքացուն 04/18/2024   14:34 Արցախի տարածքում ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը 04/18/2024   14:27 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 04/18/2024   14:24 Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա 04/18/2024   14:21 Կանցավիկների իշխանությունը. քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/18/2024   14:13 Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու 04/18/2024   14:10 1 տարեկան երեխայի՝ ատրակցիոնից ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/18/2024   14:07 Գերմանիայում ձերբակալվել է 2 մարդ՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով 04/18/2024   13:54 Կարմիր ու սեւ բերետավորներ են բերվել կառավարության շենքի մոտ. քաղաքացիները պատ են կազմել (տեսանյութ) 04/18/2024   13:33 Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 04/18/2024   13:33 Սկսվում է ազատագրական պայքար՝ հանուն հայրենիքի. Մխիթարյան 04/18/2024   13:30 Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը 04/18/2024   13:23 Նիկոլի ասածները կոպեկի արժեք չունեն, կարևորը գործողություններն են. իսկ ինչ է անում՝ նպաստում է Հայաստանը խեղդելուն.Վրթանեսյան 04/18/2024   13:17 Սամվելը փաստացի զրկվեց հանրային խոսքից, իսկ միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. Աթանեսյան 04/18/2024   13:13 Գոնե մեր ժողովրդի 50 տոկոսը պետք է էստեղ լինի, որ հասկանա՝ մենք դեմ ենք հողերը հանձնելուն. որ չենք գալիս, մտածում են՝ «օքեյա, էլի կհանձնենք». ակցիայի մասնակից 04/18/2024   13:03 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 04/18/2024   12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից 04/18/2024   12:58 Ալիևը ո՞վ ա, որ դու իրանից վախենում ես, Նիկոլ. եթե վախենում ես, արի նստի, տղավարի ասա՝ վախենում եմ, քեզ ասենք՝ «Նիկոլ, դուխով». Չախալյան 04/18/2024   12:53 Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել 04/18/2024   12:50 Հայաստանը նիկոլի թվին վերածվել է մաֆիոզ խմբերի վայրի. վերադարձ 90-ականներ 04/18/2024   12:49 Փաշինյանը բողոքեց սինխրոն թարգմանիչների խնդրից 04/18/2024   12:41 «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տրանսպորտային միջոցների համար նախատեսված անցագրային կետում հայտնաբերել են մարիխուանա 04/18/2024   12:17 Դադարեցնել Հայաստանի տարածքների հանձնումը․Stop Nikol ակցիան՝ կառավարության մոտ 04/18/2024   11:54 Գիշերամիզության, կիստաների ու գրագիտության խնդիրների դեպքում զինծառայողները չեն ազատվի, այլ կծառայեն սահմանափակումով 04/18/2024   11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան 04/18/2024   11:49 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան 04/18/2024   11:43 Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/18/2024   11:41 Մեզ մոտ խնդիր կառավարելու հիմնական մեթոդը գրություն գրելն է վերև. Կառավարությունը չի կրող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաներ դուք էստեղ, դուք՝ էնտեղ, գնդակը՝ էն մյուս տեղ.վարչապետ
04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին

Ադրբեջանն է խոչընդոտում պայմանավորվածությունների իրականացմանը. Էդվարդ Նալբանդյան 12/10/2016   13:58  |  Հարցազրույց

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը լրագրողների հետ Համբուրգում

-Պարոն նախարար, Ադրբեջանի արտգործնախարարը Համբուրգից առաջ պնդում էր, թե հայկական կողմը խուսափում է ԵԱՀԿ նախարարականի շրջանակներում համանախագահների կողմից առաջարկված նախարարների համատեղ հանդիպումից: Իսկ երեկ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը պաշտոնապես հայտարարել էր, թե Նալբանդյանի ապակառուցողական կեցվածքի պատճառով հանդիպումը չի կայանալու: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

- Գիտեք, Համբուրգից առաջ եռանախագահներն ընդամենը հույս էին հայտնել, որ հնարավոր կլինի կազմակերպել համատեղ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Եվ որևէ հստակեցում, որևէ կոնկրետ առաջարկ չէր եղել: Օրեր առաջ ես Երևանում էլ, պատասխանելով մեր թղթակիցներից մեկի հարցին, ասացի, որ բացառված չէ, որ այդպիսի հանդիպում լինի, բայց դեռ հստակեցված չէ: Դրա մասին էր խոսքը: Երեկ եռանախագահներն առաջին անգամ հստակեցում մտցրին և կոնկրետ առաջարկ արեցին, և երեկ երեկոյան հանդիպումը կայացավ: Կարծեմ այդ տեղեկատվությունն արդեն տարածվել է:

Իրականում Հայաստանը երբեք չի հրաժարվել եռանախագահների կողմից առաջարկված որևէ հանդիպումից: Դա մեր գործելաոճը չէ: Դա ադրբեջանական գործելաոճ է: Հիշեցնեմ, որ ընդամենը մի քանի ամիս առաջ ադրբեջանցիները հրաժարվում էին հանդիպել ոչ միայն հայկական կողմի հետ, այլ նաև հրաժարվում էին հանդիպել եռանախագահների հետ: Հիշում եք. տարվա սկզբին էր, և դա առաջին անգամը չէր: Դա բազմիցս եղել է և պարբերաբար կրկնվում է: Եվ ասել, թե հայկական կողմն է հրաժարվում, դա, իհարկե, սոսկ խեղաթյուրում է:

Ինչու՞ են դա անում: Կարծում եմ՝ պատճառները պարզ են, որովհետև Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները դեռևս կյանքի չեն կոչվել: Ի՞նչ պատճառով: Հենց Ադրբեջանի պատճառով: Ադրբեջանն է խոչընդոտում այդ պայմանավորվածությունների իրականացմանը: Եվ, փորձելով ապատեղեկատվություն տարածել՝ իբրև թե հայկական կողմը հրաժարվում է հանդիպումից, ապակառուցողական դիրքորոշում ունի, փորձում են հիվանդ գլխից առողջի վրա բարդել կամ այլոց վրա մեղքը փոխադրել: Սուտ են տարածում: Սուտ, որի պոչը, ինչպես ասում են, կարճ է, բայց այս անգամ կարելի է ասել, որ Բաքվի երևակայության պոչն էլ է կարճ: Ռուսական լավ ասացվածք կա՝ ложь на тараканьих ножках: Սա է ամբողջ պատմությունը:

Կարևոր էր, որ եռանախագահող երկրները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նախարարների մակարդակով հայտարարություն հրապարակեցին, ինչպես և ավանդաբար լինում է յուրաքանչյուր ԵԱՀԿ նախարարականին: Նաև գաղափար կար, որ հնարավոր է կազմակերպել նաև հանդիպում արտգործնախարարների մակարդակով, այսինքն՝ եռանախագահ պետությունների և Հայաստանի ու Ադրբեջանի:

Չնայած դա ինչ-ինչ պատճառներով չստացվեց. Չստացվեց, քանի որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը պետք է ավելի շուտ մեկներ Համբուրգից:

Բայց, ինչպես ես նշեցի, երեկ երեկոյան, եռանախագահող երկրների դեսպանների՝ Պոպովի, Ուորլիքի, ֆրանսիացի նոր համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում եղավ:

Պարոն նախարար, կարո՞ղ եք հստակեցնել, թե ի՞նչ խնդիրներ են քննարկվել, եթե բլոկների բաժանենք: Որովհետև երեկ մենք հետևեցինք ԵԱՀԿ նախարարական խորհրդի նստաշրջանին Ադրբեջանի ԱԳ նախարարի ելույթին, որտեղ հստակ մեղադրանքներ կային: Ադրբեջանը բառացիորեն ասում է, թե Հայաստանն է խոչընդոտում Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը: Բայց միևնույն ժամանակ, ինչպես Դուք նշեցիք, մերժելու և ընդունելու այս մակընթացության մեջ, հետո հանդիպում է հայ գործընկերոջ հետ: Ի՞նչ խնդիրներ են քննարկվել:

- Գիտեք, հանդիպումն ինքնին արդեն կարևոր էր: Կարևոր էր այն իմաստով, որ վերջին անգամ հանդիպել էինք կարծեմ Վարշավայում: ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ կազմակերպվել էր հանդիպում եռանախագահների և երկու ԱԳ նախարարների միջև, դա հուլիս ամսին էր, և հինգ ամիս է արդեն ինչ հանդիպում տեղի չէր ունեցել: Եվ այդպիսի հանդիպման կազմակերպումն ինքնին կարևոր էր: Ի՞նչ կարող է ընդհանրապես քննարկվել այդ կարգի հանդիպումներում:

Այդ մասին ոչ թե Արդբեջանի արտգործանախարարի կամ խոսնակների ելույթներից պետք է դատեք, այլ պետք է ուշադրություն դարձնեք այն հայտարարության վրա, որն արել են եռանախագահող երկրները:

Այդտեղ հստակորեն նշված են բոլոր այն խնդիրները, որոնք եռանախագահները ցանկանում են քննարկել կողմերի հետ կամ մտադիր են բարձրացնել կողմերի հետ: Դա է հիմնականը, ինչ կարող էր քննարկվել այդ կարգի հանդիպումներում:

Այն ինչ ասում է Ադրբեջանի նախարարը, դա իր գործն է, բայց նայեք, թե ինչ է ասում Հայաստանի արտգործնախարարն իր ելույթում, և ինչ են ասում եռանախագահները: Այսինքն` մենք ինչ ենք ասում և ինչ են ասում եռանախագահող երկրները. ասում են, որ իրենք խստորեն դատապարտում են ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը: Ո՞ւմ է ուղղված դա: Պարզ է, թե ում է ուղղված: Մենք միշտ հանձնառու ենք ուժի չկիրառմանը և ուժի սպառնալիքի չկիրառմանը: Ադրբեջանն է, որ ամեն կերպ խուսափում է դրան հղում կատարել, և գնաց ոչ միայն սպառնալիքի, արդեն ոչ միայն ուժի կիրառմանը, այլև գնաց խաղաղության դեմ հանցագործության։ Այսպես կարող ենք ասել, որովհետև ապրիլի սկզբին լայնածավալ ագրեսիա իրականացրեց, որի ընթացքում կատարվեցին զարհուրելի բարբարոսություններ: Եռանախագահներն իրենց հայտարարության մեջ խստորեն դատապարտում են բարբարոսությունները, որոնք կատարվել են ապրիլի սկզբին:

-Բայց չէին նշում, թե ովքեր են կատարել…

- Դե գիտեք ինչ, կարծում եմ նրանք, ովքեր զբաղվում են այս հարցով, լավ Էլ պատկերացնում են, լավ էլ գիտեն, թե ում մասին է խոսքը: Եռանախագահները միջնորդներ են, մենք էլ կցանկանայինք, որ հասցեական լինեին, իհարկե, դա ճիշտ է, բայց եռանախագահները միջնորդներ են և պետք է փորձեն դիվանագիտական լեզվով արահայտվել։ Դիվանագիտական լեզուն էլ շատ հստակ մատնանշում էր այն, ինչի մասին խոսում ենք:

- Համենայնդեպս, Շտայնմայերը խոսեց այդ մասին…

- Այո, Շտայնմայերն ասաց` ես չեմ ուզում մատնանշել, բայց պարզ է, թե ով է: Այսինքն, այստեղ հստակ է:

Ինչի՞ մասին էին խոսում եռանախագահները. որ պետք է անխտիր հանձնառու լինել և կատարել 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերը: Իսկ ո՞վ է հրաժարվում դրանից: Ադրբեջանն է հրաժարվում, հայտնի չէ՞: Այսինքն, իրենք պետք է ասեին` թող Ադրբեջա՞նը կատարի: Դրա մասին էլ են նշել։ Ես բացեմ որոշ փակագծեր. ոչ այս հրապարակավ հայտարարության մեջ, բայց համանախագահները նամակներ էին ուղարկել Նյու Յորք և Վիեննա, ես մեկ անգամ դրա մասին արդեն ասել էի, որտեղ, ի պատասխան Ադրբեջանի փորձերին հարցականի տակ դնել այս եռակողմ անժամկետ համաձայնագրերի ուժի մեջ գտնվելը, եռանախագահող երկրներն ասեցին՝ ոչ, այս համաձայնագրերը ուժի մեջ են և պետք է անխտիր դրանք կատարվեն: Այս անգամ ևս մեկ անգամ, ինչպես ասում են, մատնանշեցին:

Եռանախագահները խոսեցին նաև երեք սզբունքների մասին, որոնց հղում կատարելուց անգամ խուսափում է ո՞վ՝ Ադրբեջանը, ոչ թե մենք: Դուք գիտեք, որ մեր Հանրապետության Նախագահը բազմիցս ընդգծել է, որ այո, երեք սկզբունքները, հայտնի սկզբունքները՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն, այս սկզբունքները հիմնախնդրի կարգավորման հիմքում են:

Ադրբեջանը փորձում է ոչ միայն անտեսել, այլև որևէ ձևով հղում չկատարել այս երեք սկզբունքներին: Ոչ միայն այդ սկզբունքներին: Գիտեք, քանի անգամ է եղել, որ ադրբեջանցիները հրաժարվել են որևէ հիշատակում կատարել, որևէ հղում կատարել համանախագահ երկրների ղեկավարների կողմից արված հինգ հայտարարություններին: Իսկ դրանք այն հիմնական, հիմնարար փաստաթղթերն են, որոնք վերաբերում են խնդրի խաղաղ կարգավորմանը:

Այս անգամ եռանախագահները նաև ընդգծեցին այն տարրերը, որոնք ընդգրկված են հենց Լ՛Աքվիլայի, Մուսկոկայի, Լոս Կաբոսի, Դովիլի, Էնիսկիլենի հայտարարություններում որպես մեկ անբաժանելի ամբողջություն և որպես հիմնախնդրի կարգավորման հիմք: Ո՞ւմ է սա ուղղված: Հայաստանի՞ն: Իմ ելույթի մեջ էլ էի ես դրա մասին խոսում: Ո՞ւմ են ուղղված մնացած այդ կոչերը: Իմ ելույթի մեջ էլ ես նորից ասում էի, որ պետք է բացառվի ուժի կիրառումը, որովհետև ինքնորոշման սկզբունքի դեմ ուժի կիրառումն է ստեղծել այս հակամարտությունը: Եվ առաջին հերթին սրանով պետք է զբաղվել, պետք է բացառվի սա, պետք է անշեղորեն կատարվեն Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, որպեսզի հնարավոր լինի առաջ շարժվել կարգավորման գործընթացում: Նույնն ասեցին եռանախագահները:

Պարոն նախարար, երկու հարց: Փաստորեն երկու երկրների արտգործնախարարները հանդիպում են, և այնպիսի տպավորություն է, որ դեռ չկա համապատասխան դիվանագիտական մթնոլորտ, որպեսզի երկու նախագահները հանդիպեն, կամ դրա անհրաժեշտությունը չի առաջանում: Արդյո՞ք հնարավոր եք համարում մոտ հեռանկարում երկու երկրների նախագահների հանդիպումը, ինչի մասին խոսում էին կամ ցանկություն էին հայտնում եռանախագահ երկրները, նրանց դեսպանները: Եվ երկրորդը, այս ընթացքում՝ 23-րդ նստաշրջանին, կարծեք, լեզվաբանական, տերմինաբանական մի անպատեհ մթնոլորտ էր ստեղծվել հակամարտությունների մասին խոսելիս: Օրինակ, պետքարտուղար Ջոն Քերին վրիպում թույլ տվեց իր ելույթում՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի՝ որպես հակամարտության կողմերի մասին: Նորվեգական պատվիրակությունը, բրիտանական պատվիրակությունը, որը գիտենք, անընդհատ ասում է «conflict in Azerbaijan»: Այսպիսի տերմինաբանական սայթաքումների, սխալների մասով, վստահ եմ, որ մեր արտգործնախարարության համապատասխան օղակներն աշխատում են: Որևէ փոփոխության ակնկալիք կամ արդյունք կա՞, թե՞ ոչ:

- Դուք ճիշտ բնութագրեցիք՝ վրիպումներ, սայթաքումներ կարող են լինել, և լավ է, որ չլինեն, բայց արտգործնախարարներն էլ, դիվանագետներն էլ հրեշտակներ չեն. որևէ մեկը կարող է վրիպումներ էլ թույլ տալ, սայթաքում էլ։ Բայց դուք նայեք այն փաստաթղթերը, որոնք ընդունվել են, որոնք հենց երեկ ընդունվեցին երեք արտգործնախարարների կողմից, որտեղ որևէ այդպիսի ոչ միայն վրիպում կամ սայթաքում չկա, այլ հստակ ամեն ինչի մասին ասված է այն ձևով, ինչպես որ եռանախագահների դիրքորոշումն է: Դա պետք է ընդունել որպես հիմք:

Եվ երկրորդը, Դուք ասում էիք արդյոք հնարավո՞ր է ակնկալել նախագահների մակարդակով հանդիպում։ Բացառված չէ, բայց այդ կարգի հանդիպումները պետք է ավելի մանրակրկիտ նախապատրաստվեն: Որովհետև եթե մեր հարևան երկրից հենց Համբուրգից առաջ հնչում են հայտարարություններ, որ միջազգային իրավունքը ոչինչ է, ուժն է ամենակարևորը, սրանք արդեն վրիպումներ կամ սայթաքումներ չեն։ Չէի ցանկանա ավելի կոպիտ խոսք օգտագործել, բայց սրանք առավել կոպիտ խոսքերի կարիք ունեն։ Ու ոչ միայն իմ կարծիքով, այլ նաև իմ գործընկերների, որոնց հետ ես հնարավորություն ունեցա հանդիպել այս ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում։ Նրանք նույն կարծիքն ունեին: Այսպիսի հայտարարություններ լսել 21-րդ դարում որևէ երկրի ղեկավարության կողմից, սա արդեն լուրջ ինչ-որ գործընթաց է, որը ցույց է տալիս, որ իրականությունից լրիվ կտրվել են այդ մարդիկ:

Հասկանում եք, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման տրամաբանությունը, որն առաջարկում են եռանախագահող երկրները, և այն տրամաբանությունը, որով առաջնորդվում է ադրբեջանական կողմը, որևէ ձևով չեն համընկնում, այլ հակասում են իրար, և ինչքան գնում, այնքան ավելի են հակասում:

Տեսեք, ադրբեջանական պատվիրակության երեկվա այդ նույն ելույթը, հասկանում եք, մեկ բան են ասում եռանախագահող երկրները, և դա մեկ երկիր չի ասում, սա երեք երկիր չեն ասում, որովհետև եռանախագահող երկրներն ունեն մանդատ ԵԱՀԿ բոլոր 57 երկրներից, ուստի, համապատասխանաբար, իրենք խոսում են միջազգային հանրության անունից, և մեկ լեզվով: Ու դրան ի պատասխան` ադրբեջանական կողմից ամեն անգամ հնչում են նոր սպառնալիքներ, և, հայտարարելով, որ միջազգային իրավունքը չի գործում, որ այս կամ այն պետք է անենք... իրենք իրենց փակուղու մեջ են դնում:

Չե՞ք նկատել, որ քանի որ Բաքուն որևէ մեկի կողմից չի գտնում այս շրջանակներում որևէ տեսակի ըմբռնում, իրենք փորձում են ինչ-որ այլ մոլորակներ գնալ` փնտրելու, թե ով կարող է սայթաքումներով կամ վրիպումներով իրենց ջրաղացին ջուր լցնել, որպեսզի ասեն, թե` տեսա՞ք՝ այլ դիրքորոշում էլ կա: Իսկ դիրքորոշումն այն է, ինչը երեկ ասվեց համանախագահ երկրների հայտարարության մեջ:

-Մեկ ճշտող հարց․ եղել են դեպքեր, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությանը միացել են նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, օրինակ՝ Հելսինկիում (2008թ․), որտեղ եղավ հինգ նախարարների հայտարարությունը։ Արդյո՞ք առաջարկ եղել է մեր կողմին և ադրբեջանցիներին, որպեսզի միանանք այդ հայտարարությանը, և եթե այո, ընդունվե՞լ է այն, թե՞ ոչ։

- Ինչպե՞ս եք կարծում, արդյոք կարո՞ղ էր Ադրբեջանը միանալ այն հայտարարությանը, որը երեկ արեցին եռանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները։ Ոչ։

Մենք կարող էինք միանալ։ Եվ այն, ինչ այսօր ասացի ձեզ, նշանակում է, որ մենք, այո, կարող էինք միանալ դրան, սակայն այդպիսով կստացվեր 3+1 ձևաչափով հայտարարություն։ Սա է հարցը։ Եվ դա է պատճառը, որ շատ երկար ժամանակ է, որ Ադրբեջանի մոտեցումներն ու դիրքորոշումները բառիս բուն իմաստով հակասում են այն դիրքորոշմանը, որն ունեն միջազգային հանրությունը և եռանախագահող երկրները։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է հուսահատվել, կամ ասել, որ անհնար է որևէ բան անել։ Միշտ պետք է տրամադրվել՝ շարունակելու բանակցային գործընթացը, քանի որ այն այլընտրանք չունի, և Հայաստանը եռանախագահող երկրների հետ միասին շարունակելու է համատեղ ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանն այն հիմքի վրա, որն առաջարկում է միջազային հանրությունը, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, այն երեք սկզբունքների, որոնց մասին խոսում են համանախագահ երկրները: Եվ, իհարկե, պարզ է, թե, ըստ եռանախագահների ինչն է ընկած հիմքում, որն է Լեռնային Ղարաբաղի միջանկյալ և վերջնական կարգավիճակը, որ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտության միջոցով: Սա է ընկած այդ հիմնախնդրի կարգավորման հիմքում: Երբ որ ադրբեջանցիները վերադառնան կառուցողական դաշտ, այդ ժամանակ, իհարկե, հնարավոր կլինի շարժվել դեպի կարգավորում:

- Այսօր Լավրովը խոսել է դիտորդական թիմի մեծացման մասին՝ ակնարկելով, որ կան տարաձայնություններ թե որտեղ նրանք պետք է տեղակայվեն։ Նրա խոսքով, Ռուսաստանը կողմնակից է, որ նրանք լինեն հենց շփման գծում, կխնդրեի, եթե հնարավոր է, բացել փակագծերը, և սրանից ելնելով, արդյո՞ք ինչ-որ փոփոխություն կա միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման գաղափարի շուրջ։

-․ Ադրբեջանական կողմը միշտ փորձում է ներկայացնել, թե` ոչ, որևէ հարցով որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել՝ թե միջադեպերի հետաքննության մեխանիզմի վերաբերյալ, թե Կասպշիկի թիմի ընդլայնման վերաբերյալ, և շարունակում է պնդել դրա վրա։

Երեկվա հայտարարության մեջ եռանախագահները ոչ միայն ընդգծեցին «Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները», այլև հստակ նշեցին, որ պետք է առաջընթաց գրանցել մեխանիզմի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածության հարցում։ Հստակ ասվեց դրա մասին։

Երկրորդը․ հստակ նշվեց, որ պետք է վերացվեն խոչընդոտներն այն ճանապարհին, որը տանում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնմանը։ Ինչի՞ մասին է գնում խոսքը։ Գիտեք, եթե թիվը մի քանի հոգով ավելացվի, դա շատ բան չի փոխելու։

Կան կոնֆլիկտային իրավիճակներ, որտեղ ոչ թե 5, 10 կամ 20 հոգու մասին է խոսքը, այլ մի քանի հարյուր հոգի է ավելացվել, և դա էլ շատ բան չի փոխել։ Բայց շատ կարևոր է, որ ինչ-որ խորհրդանշական, սիմվոլիկ մի քայլ արվի, որ երևա, որ` այո, շարժվում ենք առաջ, որ պետք է ավելացվի այդ դիտորդական առաքելության անդամների քանակը, որակը, արդյունավետությունը։

Ադրբեջանն ընդհանրապես ի սկզբանե դեմ էր։ Այժմ էլ ասում է՝ եկեք ավելացնենք մի քանի հոգով, խոսքը 7 հոգու մասին է, բայց եկեք նրանց չտեղակայենք շփման գծում, չտեղակայենք տարածաշրջանում, այլ ուղարկենք Բաքու, Թբիլիսի, Երևան, թող այնտեղ նստեն, և հետո թույլտվություն հարցնեն Ադրբեջանից, թե երբ գան, կամ չգան այնտեղ։

Եվ ինչո՞ւմն է կայանալու այդ դիտորդական առաքելության արդյունավետությունը։ Բացի դրանից կան այլ խոչընդոտներ։ Մինչ այսօր բազմաթիվ հանձնաժողովների նիստեր են եղել ԵԱՀԿ շրջանակներում, այդ թվում՝ ֆինանսական, որոնց ընթացքում միայն Ադրբեջանը վետո է կիրառել, այսինքն` խոչընդոտել է, որ ֆինանսավորումը տրամադրվի, և այդ թիմն ընդլայնվի և հնարավորություն ունենա ավելի արդյունավետ ձևով աշխատել: Սրա մասին է խոսքը:

Ես տեղյալ չեմ, թե Լավրովն այսօրվա ասուլիսի ժամանակ ինչ է ասել, բայց կարծում եմ, որ նույն բանը, քանի որ հենց սրա մասին է խոսքը։

Իսկ մեխանիզմի վերաբերյալ Բաքուն ասում է, որ դա ընդհանրապես պետք չէ՝ «ինչի՞ համար է դա պետք, մենք կարող ենք մեխանիզմ ստեղծել, երբ կարգավորումը կլինի»։ Երբ կարգավորումը լինի, ի՞նչ միջադեպերի հետաքննության մեխանիզմի մասին կարող է խոսք լինել։ Իրենք, փաստորեն, կրկին իրենց դնում են փակուղու մեջ։ Ամբողջ աշխարհը մի բան է խոսում, իրենք այլ բան հասկանում. ծուռ հայելիների թագավորությունում են ապրում։ Մյուսներին էլ փորձում են պարտադրել իրենց տեսակետները։ Սա է հարցը։

Բայց եռանախագահները չեն հուսահատվում, և Հայաստանն էլ չի հուսահատվում։ Եռանախագահների հետ շարունակելու ենք ջանքերը։ Առաջին հերթին ինչի՞ մասին այսօր կարող է խոսք գնալ. դա Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումն է և, ամենակարևորը՝ անվերապահ հանձնառությունը 1994-1995թթ․ զինադադարի համաձայնագրերի կատարման, բացառապես խաղաղ կարգավորման և, իհարկե, այս մեխանիզմի ստեղծման նկատմամբ: Դա կարող է լինել ոչ միայն հետաքննության, այլև զսպման մեխանիզմ, մի բան, որը կսահմանափակի լարվածությունը տարածաշրջանում և ավելի բարենպաստ մթնոլորտ կստեղծի բանակցային գործընթացում։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:20 06/12/2016  |  ԼՐԱՀՈՍ«Աուդի»-ն 9 տարով է մեծ Ադրբեջանից, «Մերսեդես Բենց»-ը՝ 2 տարով. Էդուարդ Շարմազանով
11:09 05/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՓոխնախարար. Ադրբեջանը պետք է միջազգային պատասխանատվություն կրի ինքնորոշված Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի և դրա հետևանքների համար
16:48 02/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՀայկական կողմն ունի նախահարձակին ուժով սանձելու և՛ համարձակություն, և՛ հնարավորություններ
10:53 02/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՇարմազանովն ինքնագոլ է համարում Ալիևի հայտարարությունը, թե իր հայրն Ադրբեջանի հիմնադիրն է
15:42 01/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԼՂ–ում հիանալի հիշում են խնդիրը Արցախի ֆիզիկական ոչնչացմամբ «լուծելու» Ադրբեջանի փորձը. Դավիթ Բաբայան. News.am
17:48 30/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԲաքվի երազանքը, որ Թուրքիան մասնակցի ԼՂ հիմնահարցի կարգավորմանը, երբեք չի իրականանա. Շավարշ Քոչարյան
15:53 30/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՀՀ նախագահի խոսնակ․ Ղարաբաղի անկլավային կարգավիճակի մասին խոսք անգամ լինել չի կարող. Azatutyun.am
16:55 25/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՆԱՏՕ-ն ԼՂՀ հակամարտության կարգավորմանը որևէ մասնակցություն չունի
15:14 23/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՇփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումն Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է
14:36 23/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՇավարշ Քոչարյանը ԼՂ հարցում ԱՄՆ քաղաքականության կտրուկ փոփոխությունները հավանական չի համարում

Արխիվ

[]