ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան. Փերինչեքի վերջնական վճռով հայերն ինչ-որ իմաստով հաղթանակ գրանցեցին Եվրոպական դատարանում. Panorama.am 12/19/2016 16:45 | ԼՐԱՀՈՍ
«Կարծում եմ, մենք չափազանց մեծ ուշադրություն ենք դարձնում Փերինչեքի գործին («Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի», ՄԻԵԴ Մեծ պալատի վճիռ, 2015 թ.-ի հոկտեմբերի 15 - խմբ.), քանի որ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը (ՄԻԵԴ) որոշում չի կայացրել Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող շվեյցարական օրենքի իրավաչափության վերաբերյալ, և հայերը պետք է առավել լայն իմաստով ընկալեն վճիռը, այն է` հայկական հարցի դիտանկյունից։ Դատարանը ընդամենը որոշում է կայացրել կոնկրետ պատժամիջոցի մասով։
Նախևառաջ, Մեծ պալատի արձակած վճռում գնահատական և որակում չի տրվում տեղի ունեցած իրադարձություններին (ցեղասպանությանը): Դատարանը իրեն դուրս բերեց այդ բանավեճից», - Panorama.am-ի հետ հարցազրույցում ասել է միջազգային իրավունքի հայտնի մասնագետ, Փարիզի Համալսարանի գիտաշխատող և իրավախորհրդատու Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանը, ով մասնագիտացած է միջազգային հանրային իրավունքի ոլորտում։
«Դատարանի ստորին պալատի 2013 թ. դեկտեմբերի 17-ի որոշումը Հայոց Ցեղասպանության պատմական և քաղաքական իրողության վերագնահատում էր պարունակում, ինչը բացարձակապես անընդունելի էր։ ՄԻԵԴ-ն անցել էր իր իրավասության սահմանները, հիմնվելով բավականին անլուրջ փաստարկների վրա», - հիշատակել է Կալֆայանը՝ հավելելով, թե նման մեկնաբանությունը ստիպեց Հայաստանի կառավարությանը միջամտել արդեն Մեծ պալատի կողմից քննվող գործին, դատարանի եզրակացությունների մեջ ուղղումներ մտցնելու նպատակով։
Մեկնաբանելով «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ Մեծ Պալատի վճռի հետևանքները, Կալֆայանը նշել է, թե այն հաճախ սխալ մեկնաբանությունների և տարընթերցումների է ենթարկվում ինչպես մամուլում, այնպես էլ՝ հանրության կողմից։
Մարդու իրավունքների միջազգային դաշնության (FIDH) գլխավոր քարտուղարի պաշտոնը 2001-2007թթ. զբաղեցրած իրավապաշտպանի խոսքով, ՄԻԵԴ Մեծ Պալատի քննարկումներին ներգրավված բոլոր կողմերը` Շվեյցարիան, Ֆրանսիան, Թուրքիան և Հայաստանը, հաստատեցին, որ իրենք աﬔնևին էլ ցանկություն չունեն ցեղասպանության բանավեճը դարձնել դատարանի քննման առարկա։
«Քանի որ այն չի կարելի դիտարկել Եվրոպական Կոնվեցիայի շրջանակներում (Մարդու Իրավունքների և Հիմնարար Ազատությունների Եվրոպական Կոնվենցիա. Խմբ.), ՄԻԵԴ-ը քրեական դատարան չէ, և նրանք որևէ իրավասություն չունեն այդ հարցում», - ասել է Կալֆայանը, հավելելով, թե Մեծ Պալատը այս հարցում ուղղում մտցրեց ստորին պալատի ոչ իրավաչափ վճռի մեջ, ընդունելով, որ իրենք իրավասու չեն քննելու ցեղասպանության հարցը, միաժամանակ ճանաչելով պատմական այս փաստերը ցեղասպանություն որակելու շվեյցարական դատարանի իրավունքը։
Կալֆայանն ավելացրել է, որ հայերի համար չափազանց կարևոր է հասկանալ, որ եվրոպական դատարանը չի հերքել պատմական փաստերի հարցում շվեյցարական դատական ատյանների գնահատականը, որոնք նշված փաստերը ցեղասպանության հանցագործություն են որակում։
«ՄԻԵԴ-ը վիճարկեց ոչ թե շվեյցարական դատարանների այդ որոշումը, այլ ընդամենը նրանց կողմից օրենքի արձանագրված խախտման դիմաց կիրառված անհամաչափ պատժամիջոցը», - պնդել է Կալաֆյանը «Ինչ-որ առումով Փերինչեքի գործով (ՄԻԵԴ Մեծ Պալատի կողից ընդունված) դատավճիռը հաղթական է հայերի համար», -հավելել է իրավագետը` վկայակոչելով այն փաստը, որ թե′ եվրոպացի դատավորները, թե′ Թուրքիան ու Փերինչեքն ամենևին էլ չհերքեցին հայերի կոտորածների և զանգվածային տեղահանության փաստը։
«Մեծ Պալատի վճռում կա մի հետաքրքիր պարբերություն, որտեղ դատարանը ճանաչում է, որ ցեղասպանությունը հանդիսանում է հայերի ինքնության բաղկացուցիչ մասը, ինչը վերահաստատում է հայերի արժանապատվության ճանաչման իրավունքը։
«Դատարանը ընդունում է, որ դիմումատուի (Փերինչեքի) հայտարարությունների վիճարկումը, որոնցում նա ժխտում էր, թե հայերը ցեղասպանություն են վերապրել, միտված է եղել պաշտպանելու այդ ինքնությունը և, այդպիսով, ներկայիս հայերի արժանապատվությունը (Պարբերություն 156)»։
Այս ձևակերպումը ենթադրում է ցեղասպանության իրողության ճանաչում, քանի որ նրանք աներկբա ճանաչում են դրա առկայությունը` որպես հայերի ինքնության բաղկացուցիչ, խուսափելով դրան որևէ իրավական գնահատական տալուց ու համապատասխան բանավեճի մեջ մտնելուց։ Նրանք այդ փաստերը ընդունում են որպես իրողություն։ Յոթ դատավորներն
իրենց տարակարծությունն արտահայտող համատեղ կարծիքի մեջ նույնիսկ ավելի վճռական գտնվեցին։ Նրանք հայտարարեցին, թե Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածներն ու տարհանումը բացահայտ և անժխտելի ցեղասպանություն է, դատավորների ձևակերպմամբ`«ակներև» (self-evident)», - մեկնաբանել է Կալֆայանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/02/2024 08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»
- 05/02/2024 08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»
- 05/02/2024 07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
- 05/02/2024 07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
- 05/02/2024 07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն