ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատգամավորն ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունները վերահսկողության գործիքների ավելացման հնարավորություն է համարում 10/18/2016 00:00 | ԼՐԱՀՈՍ
Ընտրական օրենսգրքում քաղաքական համաձայնությամբ պայմանավորված փոփոխություններն ավելացնում են ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողության հնարավորությունները: Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Օրենքներով ստեղծում ենք հնարավորություն, բայց այն իրականություն դառնում է մարդկանցով: Այնպես, որ ընտրական օրենսգիրքը չի կարող ինքն իրենով ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ բացարձակ խնդիր չլինի: Բազմիցս ասել ենք, որ եթե քաղաքական որևէ ուժ ներկա չի տեղամասերում, ապա ինչ էլ գրես օրենսգրքում, միևնույն է՝ եթե գալիս ենք հանցավոր համագործակցության տեղամասում, ապա կարող են ամեն ինչ էլ անել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ ԸՕ-ով ստեղծվում են հնարավորություններ, ավելանում են գործիքները, որպեսզի ովքեր դա կարող են օգտագործել, նախ հասկանան դա ինչպես պետք է օգտագործվի, և սկսեն օգտագործել այդ գործիքները ընտրությունների ժամանակ: Պատգամավորը կարծում է, որ այդ գործիքները և հնարավորությունները ավելացել են ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների նախագծով:
Անդրադառնալով պատգամավորների բարձրացրած մտահոգությանը՝ կապված սուտ հայտարարության քրեականացմանը, Արմեն Ռուստամյանը նշեց, որ դա ուշադրության արժանի երևույթ է, և որ կառավարության ներկայացուցիչը պետք է անդրադառնա այդ երևույթի իրավաչափությանը, և հայտարարությունների դիտավորությանը:
«Դա պետք է ամրագրվի ու հստակեցվի, որ այդպես հեշտությամբ մարդիկ չդատապարտվեն այն էլ՝ երկուսից հինգ տարի»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նա շեշտեց, որ նոր ընտրակարգով առաջին անգամ իշխանությունը չէր կարողանում մեծամասնություն դառնալ, ինչը անցյալում չի եղել:Եվ դա չի կարող համարվել հետընթաց:
«Էն, ինչը որ դրական է, գոնե դա եկեք պահենք փայփայենք: Ես համարում եմ, որ Սահմանադրության առաջին քննությունը դրական արդյունք է արձանագրել, որովհետև ընդդիմությունը իշխանափոխության հնարավորություն է ունեցել Վանաձորում: Բայց թե ինչպես եղավ, որ ընդդիմությունը այդ փոփոխությունից չօգտվեց, տարբեր պատճառներ կան: Կարող է ընդդիմությունը իր ցուցակում «տրոյական ձիեր» է ունեցել: 18 ձայնը, դարձավ 14: Հեշտ է ասել՝ իշխանություններն են արել: Մտել եք խաղադաշտ ու պարտվել, սա է իրականությունը»,- եզրափակեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/07/2024 08:27 Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
- 05/07/2024 08:24 Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
- 05/07/2024 08:19 Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
- 05/07/2024 08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
- 05/07/2024 08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ»
- 05/07/2024 07:57 Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
- 05/07/2024 07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
- 05/06/2024 12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
- 05/06/2024 10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/07/2024 21:24 Երկրաշարժ հայ-ադրբեջանական սահմանին՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
- 05/07/2024 20:29 Բախվել է երեք ավտոմեքենա. կան տուժածներ
- 05/07/2024 20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել
- 05/07/2024 10:14 Երևանի Դեղատան փողոցում խոշոր հրդեհը տարածվել է մի քանի տներ. դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն