ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԸՕ փոփոխութունների նախագծի շուրջ կոնսենսուսը կայացած է. բացառություն են «սեկտայի կանոններով» առաջնորդվող «որոշ ճղճղաններ» 06/28/2016 13:52 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի արտահերթ նիստում քիչ առաջ ավարտվեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների փաթեթի քննարկումն առաջին ընթերցմամբ:
Ինչպես և ակնկալվում էր, «4+4+4» բանակցային ձևաչափի մասնակից քաղաքական ուժերը, որոնք հունիսի 16-ին ստորագրել էին նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին համատեղ հայտարարությունը, պաշտպանեցին այդ հայտարարության մեջ ամրագրված դրույթների հիման վրա ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների նախագիծը:
Հիշեցնենք, որ հայտարարության տակ, բացառությամբ «Ժառանգության», որը չի մասնակցել վերոհիշյալ ձևաչափով քննարկումներին, ստորագրել են ԱԺ բոլոր խմբակցությունները:
«Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն այսօր իր ելույթում հայտարարեց, թե «կարող ենք ասել, որ այս պահին քննարկվում է ՀՀ ներքին թշնամու կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարձակման օրը և հարձակման ձևերը», քանի որ այս նախագիծն այլ կերպ անվանել հնարավոր չէ: «Դա նախատեսվում է ներքին թշնամու կողմից իրականացնել 2017թ.-ի գարնանը, բայց ես կարծում եմ, որ այս ծրագիրը տապալելու համար մենք ինքներս պետք է լինենք նախահարձակ, ոչ թե սպասենք հերթական ընտրություններին»,-մասնավորապես հայտարարեց Զ.Փոստանջյանը:
Այս հայտարարությունը զայրացրեց ոչ միայն իշխող, այլև մյուս ընդդիմադիր ուժերին:
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, մասնավորապես, հայտարարեց, թե «այստեղ նստած որոշ ճղճղաններ, որոնք իրենց հռչակում են ինչ-որ ընդդիմություն, չգիտես էլ՝ ինչ ճանապարհ են անցել և ինչ ճանապարհ դեռ պետք է անցնեն, ներողություն արտահայտությանս, և իշխանության ջաղացին ջուր լցնելով՝ հարձակվում են ընդդիմադիր քաղաքական ուժերի վրա»: Նա, «որպես քաղաքական դաշտում մշտապես պայքարող 20 տարվա քաղաքական ուժի ներկայացուցիչ», խոսքն ուղղելով իրենց ընդդիմադիր հռչակածներին, հորդորեց, թե «չի կարելի այս ամբիոնից խոսել ընդդիմադիր գործընկերների դեմ»: «Այսինքն՝ ի՞նչ, պատվեր ե՞ք կատարում իշխանության»,-վրդովված հարց ուղղեց Հ.Բիշարյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, թե իշխանափոխության միակ ճանապարհն ընտրություններն են, այլ ճանապարհ, ցավոք սրտի, փորձը ցույց է տվել, որ չի աշխատում: «Այլ ճանապարհն արյունահեղությունն է, որը մենք իրավունք չունենք մեր երկրում թույլ տալու: Բոլոր նրանք, ովքեր դեմ են, որ այս լրջագույն դրույթները, որի շուրջ շատ դժվարությամբ եկել ենք համաձայնության, ամրագրվեն, ուրեմն մեկ բան պետք է մտածել, որ այդ քաղաքական ուժերի կոդերը, այդ քաղաքական ուժերի սեկտանտների մեսիջները բացարձակապես ազնիվ չեն: Նրանց նպատակը բացարձակ լավ Ընտրական օրենսգիրք ունենալը չէ, նրանց նպատակը բացարձակ նորմալ ընտրություն ունենալը չէ, նրանց նպատակը, իրենց հիմնական կոդը «ինչքան վատ՝ այնքան լավ» կարգախոսի իրականացումն է, որը բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր սեկտանտ չեն, ովքեր առաջնորդվում են քաղաքական օրակարգով, ոչ թե սեկտայի կանոններով, պիտի մենք բոլորս միասին կարողանանք կանխել»,-մասնավորապես հայտարարեց ԲՀԿ ղեկավարը:
Հիմնական զեկուցող՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն իր եզրափակիչ ելույթում վստահեցրեց, որ առաջիկա երկու օրերին՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո երկրորդ ընթերցմամբ ներկայացվելիք նախագիծը, քննարկման ժամանակ հնչած առաջարկությունների հիման վրա, որոշակի փոփոխություններ կկրի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/07/2024 08:27 Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
- 05/07/2024 08:24 Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
- 05/07/2024 08:19 Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
- 05/07/2024 08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
- 05/07/2024 08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ»
- 05/07/2024 07:57 Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
- 05/07/2024 07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
- 05/06/2024 12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
- 05/06/2024 10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/07/2024 22:52 Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն և «Mercedes-Benz»-ը. կան տուժածներ
- 05/07/2024 21:24 Երկրաշարժ հայ-ադրբեջանական սահմանին՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
- 05/07/2024 20:29 Բախվել է երեք ավտոմեքենա. կան տուժածներ
- 05/07/2024 20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն