ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գրեթե 385 միլիոն երեխա ապրում է ծայրահեղ աղքատության մեջ 10/04/2016 17:03 | ԼՐԱՀՈՍ
Ըստ Համաշխարհային բանկի խմբի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր համատեղ վերլուծության, երկու անգամ ավելի հավանական է, որ երեխաներն ապրեն ծայրահեղ աղքատության մեջ, քան մեծահասակները: «Վերջ դնենք ծայրահեղ աղքատությանը՝ կենտրոնանալով երեխաների վրա» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2013թ.-ին զարգացող երկրներում բնակվող երեխաներն ապրել են այնպիսի տնային տնտեսություններում, որոնք գոյատևել են օրական 1.90 կամ պակաս ԱՄՆ դոլարով՝ մեծահասակների 9.2 տոկոսի դիմաց:
«Փաստիֆո»-ն տեղեկացավ ՅՈՒՆԻՍԵՖ-ից, որ աշխարհում գրեթե 385 միլիոն երեխա ապրում էր ծայարհեղ աղքատության մեջ:
Երեխաները այս ազդեցությունը կրում են անհավասար կերպով՝ կազմելով ուսումնասիրության ենթարկված բնակչության մեկ երրորդը, սակայն ծայրահեղ աղքատների կեսը: Ամենափոքր երեխաները ամենավտանգվածն են՝ հինգ տարին չլրացած երեխաների մեկ հինգերորդը զարգացող երկրներում ապրում է ծայրահեղ աղքատ տնային տնտեսություններում:
«Ոչ միայն ավելի հավանական է, որ երեխաներն ապրեն ծայրահեղ աղքատության մեջ, այլև՝ աղքատության ազդեցությունը ամենավնասակարն է երեխաների համար: Նրանք ամենախոցելիների մեջ ամենախոցելին են, իսկ ամենափոքր երեխաները վատթարագույն վիճակում են, քանի որ իրենց կողմից կրած զրկանքների արդյունքում վտանգվում է իրենց ֆիզիկական և մտավոր զարգացումը», -նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը (Anthony Lake): «Սարսափազդու է, որ ենթասահարյան Աֆրիկայի երեխաների կեսը և հինգից մեկը զարգացող երկրներում մեծանում է ծայրահեղ աղքատության պայմաններում: Սա ոչ միայն սահմանափակում է իրենց ապագան, այլև՝ զարգացումից հետ է պահում իրենց հասարակությունը»:
Նոր վերլուծության հրապարակումը հաջորդում է Համաշխարհային բանկի խմբի նոր կարևորագույն ուսումնասիրությանը՝ «Աղքատությունը և բարեկեցություն բոլորին 2016՝ անդրադառնալով անհավասարությանը», ըստ որի, աշխարհում 367 միլիոն մարդ 2013թ.-ին օրական ապրել է 1.90 ԱՄՆ դոլարով, որոնց կեսը 18 չլրացած երեխաներ ու դեռահասներ են:
«Ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների չափազանց մեծ թիվը ցույց է տալիս, որ մենք մեծապես պետք է ներդնենք վաղ տարիքում այնպիսի ծառայություններում, ինչպիսիք են մինչ ծննդյան խնամքը հղի կանանց համար, վաղ մանկական զարգացման ծրագրերը, որակյալ դպրությունը, մաքուր ջուրը, լավ սանիտարական պայմանները, համընդհանուր առողջապահությունը», -նշել է Համաշխարհային բանկի խմբի աղքատության և հավասարության գծով գլխավոր տնօրեն Անա Ռևենգան (Ana Revenga): «Բարելավելով այս ծառայությունները և համոզվելով, որ այսօրվա երեխաները վաղը աշխատանքի հավասար հնարավորություններ կունենան, միակ ճանապարհն է ճեղքելու միջազգային աղքատության շրջանը, որ այսքան մեծ տարածում ունի այսօր:
Աղքատության համաշխարհային գնահատականը հիմնված է 89 երկրներից հավաքագրված տվյալների վրա և ներկայացնում է զարգացող երկրների բնակչության 83 տոկոսը:
Ենթասահարյան Աֆրիկային է բաժին ընկնում թե՛ ծայրահեղ աղքատության մեջ ապրող հինգ տարին չլրացած երեխաների 50 տոկոսը, թե՛ աշխարհի ծայրահեղ աղքատ երեխաների 50 տոկոսից ավելին: Հարավային Ասիան զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ 36 տոկոսով, միայն Հնդկաստանում ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների 30 տոկոսով: Ծայրահեղ աղքատության մեջ ապրող յուրաքանչյուր 5 երեխայից 4-ն ապրում են գյուղական բնակավայրերում:
Ի լրումն, զեկույցը բացահայտում է, որ նույնիսկ ավելի բարձր շեմերում աղքատությունը ոչ հավասար կերպով է ազդում երեխաների վրա: Երեխաների գրեթե 45 տոկոսը ապրում է այնպիսի տնային տնտեսություններում, որտեղ յուրաքանչյուրին բաժին է ընկնում օրական 3.10 ԱՄՆ դոլար՝ մեծահասակների 27 տոկոսի դիմաց:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Համաշխարհային բանկի խումբը կոչ են անում կառավարություններին՝
Շարունակաբար չափել մանկական աղքատությունն ազգային և տարածքային մակարդակներում և կենտրոնանալ երեխաների վրա՝ աղքատության նվազեցման ծրագրերում՝ որպես մինչև 2030թ. աղքատության վերացման ջանքերի մաս
Ուժեղացնել երեխայակենտրոն սոցիալական պաշտպանության համակարգերը՝ ներառելով կանխիկ դրամային փոխանցումներ, որոնք ուղղակիորեն են օգնում աղքատ ընտանիքներին վճարել սննդի, առողջապահական ծառայությունների, կրթության և այլ ծառայությունների համար, որոնք էլ իրենց հերթին պաշտպանում են երեխաներին աղքատության ազդեցությունից և լրացուցիչ հնարավորություններ տալիս երեխաներին աղքատության ճիրաններից դուրս գալու իրենց իսկ կյանքի ընթացքում:
Առաջնություն տալ կրթության, առողջապահության, մաքուր ջրի, սանիտարական պայմանների և ենթակառուցվածքի ոլորտներում արվող ներդրումներին, որից կշահեն ամենաաղքատ երեխաները, ինչպես նաև նրանք, ովքեր օգնում են երեխաներին նորից աղքատության գիրկը չընկել այնպիսի դեպքերից հետո, ինչպիսիք են երաշտները, հիվանդություններն ու տնտեսական անկայունությունը:
Այնպիսի քաղաքական որոշումներ մշակել, որոնց արդյունքում տնտեսական աճից կօգտվեն ամենաաղքատ երեխաները:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Համաշխարհային բանկի խումբը աշխատում են իրենց գործընկերների հետ վերջ դնելու աղքատությանը և քաջալերելու վաղ մանկական զարգացումը այնպիսի միջոցներով, ինչպիսիք են թե՛ դրամական փոխանցումները, թե՛ սնուցման, առողջապահության և կրթական ծրագրերը:
Ինչ վերաբերում է մանկական աղքատությանը Հայաստանում, ապա բազմակի և համընկնող խոցելիության ազգային վերլուծություն» զեկույցի համաձայն՝ Հայաստանում երեք երեխայից մեկը և՛ աղքատ է, և՛ խոցելի (28%):
Այս երեխաները ամենախոցելին ու բացառվածն են, և առաջնահերթ ուշադրության պետք է արժանանան սոցիալական քաղաքականության տեսանկյունից: Եթե Հայաստանում նյութապես աղքատ է ամեն երրորդ երեխան, ապա բազմաչափ աղքատության դրսևորումների տեսանկյունից խոցելի է երեխաների 64%-ը: Միևնույն ժամանակ Հայաստանում երեխաների մեկ երրորդը խոցելի է, բայց ոչ աղքատ (36%): Այս երեխաները անմիջական միջամտությունների կարիք ունեն խոցելիությունը հաղթահարելու համար և կարող են դուրս մնալ այն քաղաքականություններից, որոնք ուղղված են միայն նյութական աղքատության հաղթահարմանը: Գյուղաբնակ երեխաների 82%-ը խոցելի է, մինչդեռ քաղաքաբնակների միայն 53% է խոցելի: Քաղաքականությունները պետք է ուղղված լինեն ենթակառուցվածքների տեսանկյունից քաղաք/գյուղ տարբերությունների հաղթահարմանը և ուժեղացնեն սոցիալական պաշտպանության համակարգը գյուղական տարածքներում՝ դրական ազդեցություն ունենալով տնային տնտեսության ընդհանուր մակարդակի վրա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել