ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշխարհում գրեթե 50 միլիոն երեխա է տեղահանվել 09/07/2016 12:04 | ԼՐԱՀՈՍ
Աշխարհում գրեթե 50 միլիոն երեխա «արմատախիլ» է արվել. 28 միլիոնը հակամարտության և բռնությունների պատճառով ստիպված է եղել տեղահանվել թե՛ երկրի սահմանների ներսում, թե՛ այլուր: Այս մասին հաղորդագրությամբ է հանդես եկել ՅՈՒՆԻՍԵՖ-ը:
Աշխարհում գրեթե 50 միլիոն երեխա է տեղահանվել, որից 28 միլիոնը՝ ոչ իրենց կողմից հրահրված հակամարտությունների պատճառով: Դեռ ավելին՝ միլիոնավոր այլ երեխաներ ևս արտագաղթում են՝ հույս ունենալով գտնել ավելի բարեկեցիկ ու անվտանգ կյանք: Հակամարտությունների և բռնությունների պատճառով հաճախ տրավմաների ենթարկված երեխաները շարունակում են վտանգել իրենց կյանքը՝ ծովային ճանապարհորդությունների ժամանակ խեղդվելու, թերսնուցվելու և ջրազրկվելու, թրաֆիքինգի ենթարկվելու, առևանգվելու, բռնաբարվելու և նույնիսկ սպանվելու հավանականությունն աչքի առաջ ունենալով: Նրանք հաճախ ենթարկվում են խտրականության և այլատյացության տարբեր երկրներով անցնելիս և հենց այն երկրներում, որտեղ հանգրվանում են:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր ՝ «Արմատախիլ արված՝ փախստական և միգրանտ երեխաների աճող ճգնաժամը» զեկույցը նոր տվյալներ է ներկայացնում, որոնք սարսափազդու գույներով են պատկերում վայրագ հակամարտությունների և այլ ճգնաժամերի ազդեցությունը կրող միլիոնավոր երեխաների և նրանց ընտանիքների կյանքն ու իրավիճակը, որոնց համար ամենը վտանգելն ավելի ապահով տարբերակ է, քան հայրենիքում մնալը:
«Ծովում խեղդված Այլան Քըրդիի՝ ափ քշված փոքրիկ մարմնի կամ տունը ոչնչացվելուց հետո շտապ օգնության մեքենայում նստած Օմար Դաքնիշի սարսափած ու արյունոտ դեմքի անհավատալի լուսանկարներն ապշեցրել են աշխարհը», -նշել է ՅՈՒՆԻՍԵՖԻ գործադիր տնօրեն Անթոնի Լեյքը (Anthony Lake): «Սակայն յուրաքանչյուր լուսանկար, լինի այն աղջկա, թե տղայի, ներկայացնում է վտագի մեջ ապրող միլիոնավոր այլ երեխաների, և դա մեզնից պահանջում է անհատ երեխաների նկատմամբ մեր կարեկցանքը համապատասխան գործողությունների վերածել հանուն բոլոր երեխաների»:
«Արմատախիլ արվածը» նաև տրամադրում է հետևյալ տվյալները՝
Երեխաներն իրենց ծննդավայր երկրից դուրս ապաստան փնտրող ոչ համաչափ և աճող զանգվածեն կազմում: Նրանք աշխարհի բնակչության մեկ երրորդն են և փախստականների կեսը: 2015թ.-ին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) պաշտպանության տակ գտնվող բոլոր երեխա փախստականները Սիրայից և Աֆղանստանից են եղել:
28 միլիոն երեխա հակամարտության և բռնությունների պատճառով լքել են իրենց բնակավայրերը, որի 10 միլիոնը փախստական երեխաներ են, իսկ 1 միլիոնը՝ ապաստան փնտրողներ, ում փախստականի կարգավիճակը դեռ չի որոշվել: Բացի դրանից, 17 միլիոն երեխա տեղահանվել է իր ծննդավայր երկրի սահմաններում: Սրանք այն երեխաներն են, ում հրատապ անհրաժեշտ է հումանիտար օգնության և անհապաղ ծառայություններ:
Ինքնուրույն սահմանը հատող երեխաների թիվը գնալով աճում է: 2015թ.-ին ավելի քան 100000 առանց ուղեկցողի երեխաներ 78 երկրներում ապաստան են փնտրել. այս թիվը երեք անգամ գերազանցում է 2014թ.-ի ցուցանիշը: Ընդ որում, առանց ուղեկցողի երեխաներն այն երեխաներն են, ում ամենաշատն է սպառնում չարաշահումն ու շահագործումը, այդ թվում՝ թրաֆիքինգն և մաքսանենգությունը:
Գրեթե 20 միլիոն այլ միջազգային միգրանտ երեխաներ լքել են իրենց տները տարբեր պատճառներով, այդ թվում՝ ծայրահեղ աղքատության կամ հրոսակախմբային բռնության: Նրանցից շատերը չարաշահման կամ կալանավորման հստակ սպառնալիքի տակ են փաստաթղթերի, անորոշ իրավական կարգավիճակի պատճառով, և չկա նրանց բարեկեցության համակարգվածվերահսկում կամ մոնիտորինգ. սրանք անհայտ ճակատագրով, մոռացության մատնված երեխաներ են:
Ըստ զեկույցի, այնտեղ, որտեղ կան անվտանգ և օրինական ճանապարհներ, միգրացիան կարող է հնարավորություններ ստեղծել թե՛ միգրանտ երեխաների, թե այն համայնքներիի համար, որի մասն են իրենք կազմում: Բարձր եկամուտ ունեցող երկրներում միգրացիայի ազդեցության մասին վերլուծությունը ցույց է տալիս, որ միգրանտներն ավելի շատ հարկեր են մուծում, քան՝ սոցիալական վճարներ ստանում: Աշխատանքային շուկայում միգրանտները լրացրել են թե՛ բարձր, թե՛ ցածր որոկավորում պահանջող թափուր պաշտոնների բացը և նպատստել են տնտնեսական զարգացմանն ու նորարարությանը հյուրընկալ երկրներում:
Սակայն, դժբախտաբար, երեխաներն, ովքեր հեռացել կամ ստիպողաբար տեղահանվել են իրենց տներից, հաճախ զրկվում են միգրացիայի պոտենցիալ օգուտներից, այնպիսիք, ինչպիսիք են, օրինակ, կրթությունը՝ հիմնական դրդիչ պատճառը, որի համար շատ երեխաներ և ընտանիքներ ընտրում են գաղթի ճանապարհը: Միգրանտ երեխան 5 անգամ ավելի հավանականությամբ դպրոց չի հաճախի, քան ոչ միգրանտը: Երբ,այնուամենայնիվ, նրանց հնարավորություն է ընձեռնվում ուսում ստանալու, դպրոցն այն վայրն է դառնում, ուր գաղթական և փախստական երեխաները մեծ հավանականությամբ խտրականության զոհ են դառնում, այդ թվում՝ անարդար վերաբերմունքի և բռնության (բուլիինգի):
Զեկույցը մատնանշում է 6 հիմնական քայլեր, որոնք կպաշտպանեն և կօգնեն տեղահանված, փախստական կամ միգրանտ երեխաերին:
Այն է՝
Պաշտպանել մանկահասակ փախստականներին և գաղթականներին, մասնավորապես նրանց, որքեր ուղեկցողներ չունեն:
Վերջ դնել փախստականի կարգավիճակ փնրող կամ գաղթող երեխաների ձերբակալմանը՝ ներդնելով մի շարք նոր գործնական այլընտրանքներ
Նպաստել ընտանիքների միասնական մնալուն, որպես երեպաների պաշտպանության լավագույն միջոց, և երեխաներին տալ օրինական կարգավիճակ:
Ուսուցում տրամադրել բոլոր փախստական և միգրանտ երեխաներին և մատչելի դարձնել նրանց համար առողջապահությունն ու այլ որակյալ ծառայությունները:
Գործել փախստականների և միգրանտների լայնամասշտաբ տեղաշարժի հիմքում ընկած պատճառների վերացման ուղղությամբ:
Միջոցներ ձեռնարկել այլատյացության, խտրականության և մարգինալացման դեմ պայքարելու համար:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը պաշտպանում է յորաքանչյուր երեխայի իրավունքներն ու բարեկեցությունն իր գործունեության ցանկացած ոլորտում: Իր (մեր) գործընկերների հետ միասին, ՅՈՒՆԻՍԵՖ-ն (մենք) աշխատում է (ենք) 190 երկրներում և տարածքներում այս հանձնառությունը գործնական քայլերի վերածելու ուղղությամբ՝ կենտրոնանալով/առանձնահատուկ ուշադրություն դարձնելով/ ջանքեր գործադրելով ամենախոցելի և մերժված երեխաների վրա՝ ամենուրուք հանուն բոլոր երեխաների շահերի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել