ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առողջական խնդիր ունեցող զինծառայողը շարունակում է մնալ զինծառայության մեջ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ 07/19/2016 18:12 | ԼՐԱՀՈՍ
2016 թ. հուլիսի 10-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ Հովհաննես Գրիգորյանը՝ իր որդու՝ ՀՀ ՊՆ 58831 զորամասի զինծառայող Մելիք Գրիգորյանի իրավունքների պաշտպանության հարցով: Այս մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Զինծառայող Մելիք Գրիգորյանը, առողջական մի շարք խնդիրների առկայությամբ եւ պատշաճ բժշկական զննության չենթարկվելով, ճանաչվել է պիտանի եւ 2015 թ. հուլիսի 26-ին զորակոչվել զինվորական ծառայության:
Զինծառայողը ծառայության սկզբից մինչ օրս չի կարողանում լիարժեք ընդգրկվել զինվորական ծառայության մեջ, քանի որ նրա առողջական վիճակը օրեցօր վատթարանում է: Նրա մոտ առկա է զուգահեռաբար մի քանի հիվանդություն՝ հաճախ ունենում է սրտի ծակոցներ, ոտքի շրջանում ցավեր, ճնշման տատանումներ եւ այդ պատճառով ընդունում է մի քանի տեսակի դեղամիջոցներ: Մասնավորապես՝ նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումներ /ՀՀ ՊՆ 410 հրամանի 7 Գ /, գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդություններ /11 Գ/, ներզատիչ համակարգի և նյութափոխանակության հիվանդություններ /20 Գ/, սրտամկանի, սրտապարկի (պերիկարդի), պսակաձև անոթների, փականային ապարատի, աորտայի հիվանդություններ և զարգացման արատներ /26 Դ/, նեյրոցիրկուլյատոր ասթենիա (հիպերտենզիվ, հիպոտենզիվ, սրտային, այլ ձևեր կամ խառը ձևեր) /28 Բ/, ոտնաթաթի ձևափոխում 43 Գ:
Բացի դրանից՝ ի թիվս ՀՀ ՊՆ 410 հրամանի նշված հոդվածների, որոնք սահմանում են սահմանափակումով ծառայություն, նրա զինվորական գրքույկում նշված է նաեւ հոդված 26-ի Գ կետը, որը սահմանում է, որ զինծառայողները` պիտանի չեն խաղաղ ժամանակ, պիտանի են զինվորական ծառայության` սահմանափակումով, պատերազմական ժամանակ: Այսինքն՝ զինծառայողն անօրինական ձեւով գտնվում է զինծառայության մեջ:
Ըստ զինծառայողի հոր խոսքերի՝ համապատասխան մարմինները որեւէ իրական քայլեր չեն իրականացնում զինծառայողի առողջական խնդիրները լուծելու, իսկ անհնարինության դեպքում նրան զինվորական ծառայությունից ազատելու համար:
Փոխարենը՝ պարբերաբար բուժկետից հոսպիտալ տեղափոխելով եւ ոչ համալիր բուժզննություն իրականացնելով՝ զինծառայողին կրկին ճանաչում են պիտանի զինվորական ծառայությանը՝ սահմանափակումով, որը չի համապատասխանում զինծառայողի ներկա վիճակին:
Վերստին արձանագրում ենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը եւ նրա համապատասխան ստորաբաժանումները մի շարք զորակոչիկների դեպքում չեն պահպանում օրենսդրության պահանջները՝ ՀՀ Զինված ուժեր զորակոչելով լուրջ առողջական խնդիրներ ունեցող անձանց եւ ծառայության մեջ պահելով նրանց՝ առանց լուծելու առողջական խնդիրները:
Ավելին՝ ամեն գնով փորձում են անուշադրության մատնել առողջական վիճակի վերաբերյալ ահազանգերը, հաշվի չառնել բժշկական հանձնաժողովների կողմից տրված առողջական վիճակի մասին եզրակացությունները, երիտասարդների մոտ մի քանի լուրջ հիվանդությունների առկայության դեպքում հնարավոր զարգացումները:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/23/2024 08:19 Կհաջողվի՞ Փարատել Փաշինյանի կասկածները․ «Հրապարակ»
- 05/23/2024 08:16 Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212. «Ժողովուրդ»
- 05/23/2024 08:14 «Երեկոն» սրբազանի հետ․ «Հրապարակ»
- 05/23/2024 08:09 Ինչու սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ»
- 05/23/2024 08:04 Կիրանցիների վրա «աշխատում» են ուժայիները․ «Հրապարակ»
- 05/23/2024 07:49 Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ»
- 05/23/2024 07:41 Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/22/2024 13:49 Երկրում իրավիճակ է փոխվել, Խաչատուր Սուքիասյանը նույնիսկ սպառնաց, որ ընդդիմադիր գործիչները կարող են մահանալ.քաղաքագետ
- 05/22/2024 11:06 Հայոց Եկեղեցու հետ պետք չէ խոսել սպառնալիքով կամ ծաղրանքով. այդպես վարվելով՝ Դուք միայն Ձեզ եք վարկաբեկում ու վիրավորում. Ասողիկ աբեղա Կարապետյան
- 05/21/2024 18:56 Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից
- 05/21/2024 11:21 Կիրանց գյուղի ճանապարհը փակելու իրավաչափության մասին․ Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/22/2024 23:48 Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
- 05/22/2024 22:08 Արագածոտնի մարզում. «BMW»-ն Մաստարայում բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր շրջվել
- 05/22/2024 10:27 Պատահար Կարճաղբյուր գյուղի մոտ. կա տուժած
- 05/21/2024 23:59 Կապանում փորձել են հրկիզել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus lx 570»-ը․ ժամանել են ԱԱԾ աշխատակցիներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/22/2024 23:33 Կինն ամուսնուց գաղտնի նամակագրություն է սկսել անծանոթի հետ և հայտնվել փակուղում
- 05/21/2024 23:46 Կինը տարօրինակ դեղահաբեր է գտել ամուսնու մոտ եւ նրան մեղադրել դավաճանության մեջ
- 05/17/2024 23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին
- 05/16/2024 00:00 Ուսուցչուհին թմրանյութ է վաճառել եւ խուսափել բանտից
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ