Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   13:48 Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան 05/02/2024   13:07 ՆԳՆ-ի համակարգում ստեղծում են Ոստիկանության գվարդիա. Այն կունենա ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ կիրառելու իրավասություն 05/02/2024   13:05 Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան 05/02/2024   13:00 Մինչև մի 300 լիտր ջուրն չխշշա, մենք չենք կարող լվացվել կամ ատամները լվանալ. Փաշինյանը խոսեց անարդյունավետ ծախսերի մասին 05/02/2024   12:59 ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից 05/02/2024   12:55 Քաղաքացիները կառավարության շենքի մոտ պահանջում են Փաշինյանի հեռացումը 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/02/2024   12:47 Ոստիկանությունը ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա. Փաշինյան 05/02/2024   12:43 Կամ մեզ կուղեկցեն գյուղ, կամ թող բերման ենթարկեն. Բագրատ Սրբազան 05/02/2024   12:39 Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական 05/02/2024   12:35 Ես զարմացա, երբ իմացա, որ մեր երկրում ուսուցիչներ կան՝ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան 05/02/2024   12:29 Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են 05/02/2024   12:22 Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով մասնավոր հարցի լուծումը ստանձնելու համար 05/02/2024   12:16 ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել 05/02/2024   12:13 Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորայի» Տնօրենների խորհրդին 05/02/2024   12:06 Ոստիկաններն առաջարկում են կիրանցեցիներին մտնել գյուղ՝ առանց Բագրատ Սրբազանի 05/02/2024   11:50 Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   11:46 Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել․ Էլիբեգովա 05/02/2024   11:42 Կանցնեն օրերը, ներողություն եք խնդրելու․ Բագրատ Սրբազանը՝ փոխոստիկանապետին 05/02/2024   11:36 Կիրանցը որ 2 մասի են բաժանում, լեգիտի՞մ է դառնում. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   11:33 ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ի աջակցություն Տավուշի՝ իրազեկման երթ կանի 05/02/2024   11:30 Ոստիկանները փակել են Կիրանց մտնող ճանապարհը 05/02/2024   11:26 Կիրանցում բերման ենթարկվածները ծեծի չեն ենթարկվել. հորդորում ենք չհրապարակել չստուգված տեղեկություններ. ՆԳՆ 05/02/2024   11:17 ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին 05/02/2024   11:11 Տավուշում ոստիկանները ուժ են կիրառել. ինչ է քննարկվում Կառավարության նիստում այսօր. ուղիղ 05/02/2024   11:07 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվեցին․նա կշարունակի պաշտոնավարել որպես դատավոր 05/02/2024   11:05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել մարզերում և Երևանում շարունակել խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաները 05/02/2024   11:02 ՀՀ կառավարությունը և նրա ղեկավարն անցել են ահաբեկման և տեռորի. Բագրատ սրբազան 05/02/2024   10:55 Ոստիկանները Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին. լարված վիճակ. ուղիղ 05/02/2024   10:52 Մեզ համար հանգիստ կանգնած էինք, եկել են մեծ ուժերով՝ խփելով, քարշ տալով՝ տեղափոխել են մեքենա․ կիրանցեցի երիտասարդ 05/02/2024   10:43 Տավուշում իրավիճակը լարված է. ինչ է քննարկում ԱԺ-ն այսօր. ուղիղ 05/02/2024   10:36 Դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել 05/02/2024   10:34 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին 05/02/2024   10:24 Բագրատ Սրբազանը, պատգամավորներ Արթուր Սարգսյանը, Գառնիկ Դանիելյանը ոստիկանական բաժանմունքի մոտ են 05/02/2024   10:21 Բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին 05/02/2024   09:00 ՊՆ-ն Կիրանցում իրականացնում է ականազերծում 05/02/2024   08:35 Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ 05/02/2024   08:29 Կիրանցում 31 քաղաքացի է բերման ենթարկվել 05/02/2024   08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ» 05/02/2024   08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» 05/02/2024   08:13 Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը կալանավորվեց 05/02/2024   08:08 «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա, փակել են գյուղի մուտքերը 05/02/2024   07:53 Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ` հատուկ գործողություն են իրականացրել Կիրանցում. «սաղ գյուղին ջարդելով բերել են» 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/02/2024   07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» 05/02/2024   07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» 05/01/2024   23:52 Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հրդեհ է բռնկվել 05/01/2024   23:44 Կիրանցի դպրոցն այսօր էլ նշանառության տակ է. Փաշինյանն առաջարկեց ծառ տնկել` չերևալու համար 05/01/2024   23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»

Պերմյակովի գործով դատավորը կաշկանդված չէ. դատարանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը 07/12/2016   17:51  |  Քրեական խրոնիկոն

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործը քննող՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդությունը՝ դատավորին ինքաբացարկ հայտնելու վերաբերյալ: 

Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեցին ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ինչպես նշվում է դատավոր Հ.Մովսեսյանի նախագահությամբ կայացված դատարանի որոշման մեջ, 08.07.2016 թ. դատաքննության ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը, հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածին, նախագահող դատավորի դեմ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ «պատճառաբանելով այն՝ դատաքննության սկզբից էլ նախագահող դատավորիս կողմից դրսևորած ակնհայտ կաշկանդվածությամբ»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը, մասնավորապես, նշել է, որ նախագահողի կաշկանդվածությունը դրսևորվել է տուժողի իրավահաջորդների ներկայացուցչի կողմից ոչ նյութական վնասի հատուցման վերաբերյալ քաղաքացիական հայցի կապակցությամբ, քանի որ, ըստ միջնորդող կողմի, դատաքննության ընթացքում ներկայացված հայցադիմումը վարույթ էր ընդունվել, իրենք ճանաչվել էին քաղաքացիական հայցվորներ, իսկ Ռուսաստանի Դաշնությունը` քաղաքացիական պատասխանող:

Դատական նիստը մեկ ամսով հետաձգվել էր` հայցադիմումը թարգմանելու և այն Ռուսաստանի Դաշնություն ուղարկելու նպատակով, սակայն, հետագայում իրենք այդպես էլ չեն տեղեկացվել , թե հայցադիմումը թարգմանվել և Ռուսաստանի Դաշնություն ուղարկվել է, թե ոչ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նշել է նաև, որ 30.06.2016թ. դատական նիստին հրապարակվել է հայցադիմումն ընդունելուց հրաժարվելու վերաբերյալ որոշում, որի բովանդակությունից իրենք ենթադրում են, որ նախագահող դատավորը քաղհայցին չի ծանոթացել, անտեսվել են հայցադիմումի մեջ առկա հիմնավորումները` հայցադիմումը տվյալ քրեական գործի շրջանակներում ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Որոշումը կայացվել է ոչ խորհրդակցական սենյակում, որն օրինական չէ, այն չի կայացվել դատավորի կողմից, այն կայացվել է ազդեցության տակ:

Տուժող կողմի համար պարզ է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում որևէ գործողություն կատարել Ռուսաստանի Դաշնության դեմ, որի զինվորը Հայաստանի Հանրապետության յոթ քաղաքացիների կյանք է խլել, իսկ գործով նախագահողը կաշկանդված է ընդդեմ Ռուսաստանի Դաշնության գործողություններ կատարելու հարցում:
«Ռուսաստանի Դաշնության Դատարանը Պերմյակովի նկատմամբ դատական ակտ կայացնելիս՝ լրացուցիչ որոշում է կայացրել այն անձանց նկատմամբ, որոնց մեղքով Պերմյակովին զենք է հանձնվել, որը սույն քրեական գործով նախագահող դատավորի կողմից չի կատարվի, իսկ դա նշանակում է, որ ամբողջ դատավարությունը ձևական բնույթ է կրում, բոլորն էլ հասկանում են, թե Դատարանի կողմից ինչ դատական ակտ պետք է կայացվի:

Ուստի, ելնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90 – րդ հոդվածի պահանջներից, գործով նախագահող դատավորս ենթակա եմ ինքնաբացարկման»,- նշում է դատարանը՝ ներկայացնելով Լ.Սահակյանի հիմնավորումները:

Տուժողների իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները միացել են միջնորդությանը, իսկ մեղադրող Գ. Գևորգյանը առարկել է միջնորդության դեմ և նշել, որ դատարանի կողմից հայցադիմումը ընդունելու հրաժարումը ինքնին չի կարող դիտվել որպես դատարանի կաշկանդվածության կամ անկողմնակալության դրսևորում:

Բացի այդ, ըստ նրա, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածով նախատեսված դատարանի կողմից ինքաբացարկ հայտնելու հիմք չի ներկայացվել և խնդրել է միջնորդությունը մերժել:

Քննության առնելով դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, լսելով կողմերի կարծիքները, դատարանը գտել է, որ միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման:
Ըստ դատարանի, տուժողի իրավահաջորդների ներկայացուցչի կողմից ընդդեմ ՌԴ-ի ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումը ներկայացվել է 27.05.2016թ. դատական նիստին, կողմերը հայտնել են իրենց դիրքորոշումները, նախագահողի կողմից վերցվել է 22 թերթից կազմված հայցադիմումի փաթեթը և հայտարարվել է, որ այդպիսիք ենթակա են թարգմանության և դրանցով որոշում կկայացվի:

Այնուհետև ուսումնասիրելով քրեական գործերով քաղաքացիական հայցի առարկայի և դրանով պայմանավորված դրա ենթակայության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում արտահայտված դիրքորոշումները, դատարանը հանգել է այն եզրակացության, որ ներկայացված քաղաքացիական հայցը չի համապատասխանում քրեական վարույթի շրջանակներում քաղաքացիական հայցի առարկայի և ենթակայության վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ և 162-րդ հոդվածներում ամրագրված պահանջներին, այն առումով, որ ոչ նյութական վնասի հատուցման վերաբերյալ ներկայացված քաղաքացիական հայցը սույն քրեական գործի շրջանակներում ենթակա չէ քննության, և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածով, կայացվել է հայցադիմումը ընդունելուց հրաժարվելու մասին որոշում, որը հրապարակվել է արդեն իսկ նշանակված դատական նիստին:

Որոշմամբ արձանագրված է նաև, որ ներկայացուցիչը զրկված չէ ոչ նյութական վնասի հատուցման պահանջով՝ նման հայց քննելու իրավասություն ունեցող դատարան դիմելու իրավունքից, այսինքն՝ որևէ իրավունքի սահմանափակում առկա չէ:

Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածը սահմանում է, որ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը ի թիվս այլոց, ներառում են այն դեպքերը երբ՝ 1/ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ...

Մինչդեռ, ըստ դատարանի, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանի կողմից միջնորդությամբ նշված հիմքերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածով նախատեսված չեն, նրա, մյուս տուժողների իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների կարծիքը դատավորի կաշկանդվածության վերաբերյալ հիմնավոր չէ:

Դատարանի կողմից, դատավարության որևէ մասնակցի դիրքորոշմանը չհամապատասխանող որոշում կայացնելը չի կարող գնահատվել որպես ինքնաբացարկի հիմք:

Ըստ դատարանի, տվյալ դեպքում դատարանի կողմից քրեադատավարական օրենքի որևէ խախտում թույլ չի տրվել, դատարանի կաշկանդվածության, կանխակալ վերաբերմունքի վերաբերյալ որևէ հիմնավոր պատճառաբանություն չի ներկայացվել, հետևաբար նախագահող դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանի միջնորդությունը ենթակա է մերժման:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:36 08/07/2016  |  Քրեական խրոնիկոնԱվետիսյանների սպանության գործով տուժող կողմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի դատարանին
14:19 30/06/2016  |  Քրեական խրոնիկոնԲարոյական վնասի քաղհայցը քննարկման ենթակա չէ՝ դատարանի երկրորդ որոշումը հակասում է առաջինին
10:50 30/06/2016  |  Քրեական խրոնիկոնՌուսաստանն այսօր կներկայացնի՞ իր դիրքորոշումը՝ Պերմյակովի գործով քաղհայցի վերաբերյալ
14:45 04/06/2016  |  Բարոյական վնասի հատուցումԴատարանն իր բարձունքում պետք է գտնվի ու բավարարի տուժող կողմի հիմնավոր քաղհայցը. Միհրան Պողոսյան
16:20 27/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումՌուսաստանի դեմ ներկայացվեց բարոյական վնասի փոխհատուցման պահանջ՝ 450 000 եվրոյի չափով
09:26 14/05/2016  |  ՄամուլՊերմյակովի՝ սատանիստ լինելու վարկածը չի հիմնավորվում. «Ժամանակ»
19:58 13/05/2016  |  Դատական ռեպորտաժներԱվետիսյանների իրավահաջորդները մտադիր են կյանքի իրավունքի խախտման փաստով քաղհայց ներկայացնել ընդդեմ Ռուսաստանի
20:33 06/05/2016  |  Դատական ռեպորտաժներԵրբ Պերմյակովը նկարագրում է, թե քանի հոգի է սպանել, կարծես, նրա մոտ ինքնավստահությունն ավելի է ավելանում. Լուսինե Սահակյան
16:15 06/05/2016  |  Քրեական խրոնիկոնՊերմյակովի գործով դատակոչված վկաները հրաժարվել են ներկայանալ դատարան
20:55 29/04/2016  |  Դատական ռեպորտաժներՊերմյակովն անգամ դատարանում կայանալու խնդիր է լուծում. Երվանդ Վարոսյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]