ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պերմյակովն անգամ դատարանում կայանալու խնդիր է լուծում. Երվանդ Վարոսյան 04/29/2016 20:55 | Դատական ռեպորտաժներ
Երբ Վալերի Պերմյակովը հարցերին պատասխանում էր կամ փորձում էր դրանց մեջ խուսանավել, ակնհայտ էր դառնում, որ գործ ունենք անգամ դատարանում կայանալու խնդիր լուծող մի անձնավորության հետ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում նշել է Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը: Փաստաբանն ընդգծել է, որ «գործ ունենք մի մարդու հետ, որից ամեն ինչ սպասելի է, ամեն ինչ, ու զարմանալի է, որ նա ոչ միայն ծառայել է բանակում, այլ տեղափոխվել է ծառայության Գյումրի, նա ունեցել է հրազեն, հնարավորոթյուն է ունեցել հրազենով փախուստի դիմել, հայտնվել Գյումրի քաղաքում»:
Ըստ փաստաբանի, ամբաստանյալը մի կողմից կարևոր հարցերից խուսափում էր, սակայն մյուս կողմից կարող էր կենտրոնանալ այնպիսի հարցերի վրա, որոնք վերաբերվում էին «Օդնոկլասնիկի» ցանցում իր գրագրությանը և այնտեղ պատմած ինչ-որ հեքիաթներին:
«Դրա վրա կենտրոնանում էր, փորձում էր խուսափել սուտասանի պիտակից: Շատ հետաքրքիր էր իր կերպարն ի վերջո հասկանալու համար, թե ում հետ գործ ունենք»,- հավելել է Ե.Վարոսյանը:
Փաստաբանը շատ կարևոր է համարում, որ ի վերջո « այդ անձը խոսեց, մենք ուզում էինք, որ դա տեղի ունենա, անգամ եթե իր պատասխանները հիմնականում սահմանափակվում էին «չեմ հիշում» կամ «չեմ ուզում ասել» արտահայտություններով»:
Ե.Վարոսյանը նշել է, որ գործում ներգրավված փաստաբանների համար Պերմյակովի այսօրվա հարցաքննության մեջ գուցեև նորություն չկար, որովհետև իրենք դիտել են նախաքննության ժամանակ նրա բոլոր հարցաքննությունների տեսագրությունները, ուսումնասիրել նրա վերաբերյալ նշանակված փորձաքննությունների եզրակացությունները: Սակայն կարևոր է, որ հանրությունն՝ ի դեմս ներկա լրագրողների, հնարավորություն է ունեցել հասկանալու, թե «ում հետ գործ ունենք»: Փաստաբանը նշել է, որ տվյալ պարագայում իրավական առումով խիստ կարևոր է ոչ թե այն, թե ո՞վ է նա, այլ այն, թե ինչպե՞ս կարող էր նման հոգեբանական իրավիճակում գտնվող անձը հրազենը ձեռքին հայտնվել Գյումրի քաղաքում:
Ե.Վարոսյանը Պերմյակովի նախաքննական ցուցմունքներում առկա հակասությունները պայմանականորեն բաժանել է երկու մասի՝ ստեր, որոնք նա հորինել է այդպես էլ անհասկանալի պատճառներով և հանգամանքների վերաբերյալ իրականությունից տարբերվող իր ընկալումները:
Ստերի շարքում է, մասնավորապես, սպանությունից հետո ինչ-որ տաքսիստի զանգահարելու մասին Պերմյակովի ցուցմունքը, հեռախոսազանգերի վերծանումներով հերքվելուց հետո ամբաստանյալը ստիպված ասել է, որ պարզապես խաբել է:
Իսկ ընկալումների շարքում է ստի դետեկտորով Պերմյակովի պնդումն առ այն, որ իրոք հավատում է, որ տեղի է ունեցել այսպես, թեև «մենք գիտենք, որ իրականում այդպես տեղի չի ունեցել»:
Ե.Վարոսյանը չի կարծում, որ Պերմյակովն իրոք չէր հիշում այն ամենը, ինչի մասին ասում էր, որ չի հիշում: Իրականում փաստաբանը տպավորություն ունի, որ նա երբեմն ալարում էր պատասխանել: Երբ հարցերը մեկ նախադասությունից ավելի երկար էին լինում, Պերմյակովը թարգմանչին մի երկու անգամ դիմում էր, որ նա իր համար նորից թարգմանի, որ հասկանալի լինի: Երբեմն քմծիծաղ էր տալիս, ինքն իր ասածից ուրախանում էր, երբ ասում էր՝ «չեմ հիշում» կամ «չեմ ուզում հիշել» և այլն: «Ես դա կապում եմ բացառապես իր հոգեբանական վիճակի հետ, ոչ թե չհիշելու»,- նշել է փաստաբանը:
Տուժող կողմի ներկայացուցիչն արձանագրել է, որ Պերմյակովը պատասխանել է, որ թողել է ծառայության վայրը, թողել է զենքով, ի վերջո ստիպված է եղել ընդունել, որ զինվորական համազգեստով է եղել, «որի մասին չգիտես ինչու փորձում էր ասել, որ չի հիշում, թե ինչ հագուստով է եղել»: Արդյոք քաղաքացիական հագուստո՞վ էիր փաստաբաններից մեկի հարցին Պերմյակովը քմծիծաղ տալով ասել է, որ «ոչ, ծառայության մեջ էի, զինվորական համազգեստով էի»:
Ըստ Ե.Վարոսյանի, ամբաստանյալն ըստ էության ամեն ինչ պատմում էր: Սակայն երբ փորձ էր արվում մանրամասնել, փաստաբանի տպավորությամբ, Պերմյակովը փորձում էր ճիգ չգործադրել ինչ-որ բան վերհիշելու, հստակ ներկայացնելու կամ երկար-բարակ խոսելու, քմծիծաղ տալով փորձում էր ամեն ինչ կարճացնել:
Ե.Վարոսյանը լուրջ չի վերաբերվում զղջալու մասին Պերմյակովի արտաբերած խոսքերին: Փաստաբանը դժվարանում է հավատալ, որ Պերմյակովն իրոք հասկանում է «զղջալ» բառի իմաստը և որ նա հասկանում է՝ ի՞նչ ասել է զղջալ: Ըստ տուժող կողմի ներկայացուցչի, եթե իրոք Պերմյակովը զղջում է, ապա ինչո՞ւ երբ իրեն առաջարկեցին որևէ կերպ դիմել Ավետիսյանների հարազատներին, նա ասաց, որ ոչինչ չունի ասելու:
«Անհասկանալի է, եթե դու իրոք զղջում ես, զղջման խոսքեր պետք է ասես՝ ուղղված հարազատներին»,- տեսակետ է հայտնել Երվանդ Վարոսյանը:
Միաժամանակ տուժող կողմի ներկայացուցիչը նշել է, որ Պերմյակովն, իր կարծիքով, իրոք անկեղծ էր, երբ ասում էր՝ եթե հնարավորություն ունենայի ժամանակը ետ պտտելու, այդ ամենը տեղի չէր ունենա: «Այդ պահին նա լուրջ էր խոսում»,- ընդգծել է Երվանդ Վարոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ