ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աստիճանաբար կերևա, թե ով է հաղթել Վիեննայում և ով է պարտվել. Վադիմ Դուբնով. «Ժամանակ» 05/18/2016 09:43 | Մամուլ
«Ժամանակ»-ի զրուցակիցն է Պրահայի «Эхо Кавказа» լրատվական ծառայության քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը: Ներկայացնում ենք զրույցից մի հատված.
– Պարոն Դուբնով, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք Վիեննայի հանդիպման արդյունքները:
– Սա անկասկած միջնորդների հաջողությունն է, սա Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի և հավանաբար նաև ԵԱՀԿ-ի դիվանագիտական հաջողությունն է, քանի որ նրանք ինչ-որ կերպ, գոնե ինչ-որ ժամանակով փրկեցին Մինսկի խմբի դեմքը: Նրանց հաջողվեց միասնական հայտարարության մեջ համատեղել այն, ինչ թվում էր անհնար: Բոլոր կողմերը ֆորմալ առումով համաձայնեցին Սարգսյանի պայմաններին շփման գծում իրավիճակի մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ, որը շատ կարևոր է, եթե հաշվի չառնենք այն, որ շատ դժվար կլինի իրագործել այդ կետերը. համոզված եմ, որ լուրջ խնդիրներ են լինելու: Թեև այդ դիրքորոշումների հայտնվելը բանակցային գործընթացում ամեն դեպքում շատ լավ է: Իսկ ընդհանրապես կարծում եմ՝ գլխավորն արված է. երկու կողմն էլ ստորագրեցին այն կետի տակ, որ անհրաժեշտ է պահպանել 1994-95թթ. համաձայնագրերը զինադադարի մասին: Դա լավ է՝ թեկուզ հռչակագրային մակարդակում, բայց ես չէի գերագնահատի այս փաստը:
– Ուրեմն Դուք կարծում եք, որ սրանք պարզապես պայմանավորվածություններ են թղթի վրա, մասնավորապես՝ զինադադարի պահպանումը, հետաքննության մեխանիզմների ներդրումը: Գործնականում դրանք չե՞ն աշխատի:
– Ես այնքան էլ չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս է գործնականում աշխատելու միջադեպերի կանխման կամ մշտադիտարկման խումբը: Մեծ հաշվով՝ այս դիրքորոշումը միշտ էլ եղել է, դրա մասին նշվել է բոլոր փաստաթղթերում, պարզապես չի ձևակերպվել այնպես, ինչպես եղավ այժմ: Լայնածավալ հարձակումը մի բան է, իսկ միջադեպերը՝ մեկ այլ բան: Երբ խոսում ենք միջադեպերի մասին, օրինակ՝ դիպուկահարների պատերազմի մասին, որը մշտապես տեղի է ունենում, սա բոլորովին այլ բան է. դա միջադեպ չէ, դա իրական կյանքն է, շփման գծի գոյության ձևը, և այստեղ ոչ մի տեսակի մոնիտորինգ չի փրկի:
-Ադրբեջանը միշտ դեմ էր հանդես գալիս հետաքննության մեխանիզմների ներդրման նախաձեռնությանը:
-Այո, դա շատ կարևոր է, որ Երևանին հաջողվեց պնդել և հասնել իր պահանջի կատարմանը, բայց առանց շփման գծի հստակեցման ոչինչ չի ստացվի:
– Ո՞վ է ավելի շահեկան դիրքում այս հանդիպումից հետո՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն:
– Դա կախված է մի շարք գործոններից, որոնց մասին մենք չգիտենք: Մենք չգիտենք, թե ի՞նչ է որոշվել՝ կապված ավելի առարկայական հարցերի հետ, ի՞նչ է որոշվել Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթաց վերադարձնելու հարցի վերաբերյալ: Իսկ ես համոզված եմ, որ այս հարցերը քննարկվել են: Աստիճանաբար կերևա, թե ով է հաղթել Վիեննայում և ով է պարտվել: Ամփոփիչ հաշիվը, իհարկե, երբեք չենք իմանա: Լուրջ տեղաշարժ, իհարկե, չի եղել կարգավորման գործընթացում, բայց կարծում եմ՝ քննարկվել են մի շարք հարցեր՝ Ղարաբաղի ճանաչման վտանգը, բանակցությունների շարունակումը ներկայիս ձևաչափով: Այստեղ պիտի փնտրենք այն փոխզիջումը, որը երկու կողմերին բերեց Վիեննա և հնարավոր դարձրեց այս բարենպաստ հայտարարությունը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» օրաթերթի՝ 18.05.16թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/21/2024 14:01 Դավիթ Խաչատուրյանը խուսափեց սահմանազատումից խոսել, խաղաղության պայմանագիրը հետագայում քննարկման առարկա պետք է դարձվի ՍԴ-ում
- 05/21/2024 08:18 ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին․ «Հրապարակ»
- 05/21/2024 08:12 Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․«Հրապարակ»
- 05/21/2024 08:09 Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ»
- 05/21/2024 08:07 30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․«Հրապարակ»
- 05/21/2024 08:04 Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ»
- 05/21/2024 07:53 Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է, մինչդեռ նրա նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/21/2024 18:56 Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից
- 05/21/2024 11:21 Կիրանց գյուղի ճանապարհը փակելու իրավաչափության մասին․ Բաբայան
- 05/21/2024 11:03 Մեր նոր զորամասերից մեկն է. Արայիկ Հարությունյան
- 05/20/2024 18:07 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/21/2024 00:30 «Մերսեդեսի» 16-ամյա ուղևորը մահացել է
- 05/20/2024 23:15 Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել
- 05/20/2024 22:33 Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ