ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուստամյանը դրական է գնահատում Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը 05/17/2016 15:58 | Ղարաբաղյան հակամարտություն
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դրական է գնահատում Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ Արմեն Ռուստամյանը կարևորեց այն հանգամանքը, որ այդ հանդիպման ընթացքում վերահաստատվել է, որ խոսք չի կարող լինել հրադադարի նոր պայմանագրի մասին, և 1994 թ. զինադադարի պայմանագիրն ուժի մեջ է:
«Հանդիպման մյուս գլխավոր ձեռքբերումն այն էր, որ, ի վերջո, զինադադարի ռեժիմի խախտուﬓ արձանագրող մեխանիզմների ներդրումը պետք է կյանքի կոչել և ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական հանձնակատարի թիմը: Այսքանը, որպես մեկնարկ, կարելի է դրական համարել: Բնական է, դրանից հետո մնում են հիմնական` բովանդակային հարցերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Ռուստամյանը՝ հավելելով, որ արելի է ասել՝ ՀՀ-ի կողմից արված նախնական հայտարարությունների հարցում առաջընթաց կա:
Ռուստամյանը հիշեցրեց նաև, որ Հայաստանը երեք նախապայման էր դրել բանակցությունները վերսկելու համար: Այս հանդիպումը, նրա խոսքով, բանակցություն չէր, ուղղակի հանդիպում էր, քանի որ բանակցության համար պետք է դրան մասնակցեր նաև Արցախը: Պատգամավորի խոսքով՝ քանի դեռ այդ ձևաչափը չի աշխատում, բանակցություններ չեն կարող լինել:
Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար ՍերգեյԼավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի
մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը:
Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿգործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ս.թ. ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994 թ. զինադադարի և 1995 թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը:
Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:
Լուսանկարում՝ Արմեն Ռուստամյանը
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/21/2024 14:01 Դավիթ Խաչատուրյանը խուսափեց սահմանազատումից խոսել, խաղաղության պայմանագիրը հետագայում քննարկման առարկա պետք է դարձվի ՍԴ-ում
- 05/21/2024 08:18 ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին․ «Հրապարակ»
- 05/21/2024 08:12 Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․«Հրապարակ»
- 05/21/2024 08:09 Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ»
- 05/21/2024 08:07 30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․«Հրապարակ»
- 05/21/2024 08:04 Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ»
- 05/21/2024 07:53 Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է, մինչդեռ նրա նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/21/2024 18:56 Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից
- 05/21/2024 11:21 Կիրանց գյուղի ճանապարհը փակելու իրավաչափության մասին․ Բաբայան
- 05/21/2024 11:03 Մեր նոր զորամասերից մեկն է. Արայիկ Հարությունյան
- 05/20/2024 18:07 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/21/2024 23:59 Կապանում փորձել են հրկիզել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus lx 570»-ը․ ժամանել են ԱԱԾ աշխատակցիներ
- 05/21/2024 21:47 Քասաղի կիրճում արշավախմբի անդամներից մեկը ոտքի վնասվածքի պատճառով չի կարողանում քայլել․ Օգնության են հասել փրկարարները
- 05/21/2024 00:30 «Մերսեդեսի» 16-ամյա ուղևորը մահացել է
- 05/20/2024 23:15 Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/21/2024 23:46 Կինը տարօրինակ դեղահաբեր է գտել ամուսնու մոտ եւ նրան մեղադրել դավաճանության մեջ
- 05/17/2024 23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին
- 05/16/2024 00:00 Ուսուցչուհին թմրանյութ է վաճառել եւ խուսափել բանտից
- 05/15/2024 22:43 Windows 11-ում օգտատիրոջը հետեւելու գործառույթ են հայտնաբերել
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ