Թեմաներ
Երեքշաբթի 04 / 30 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/30/2024   08:22 «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ» 04/30/2024   08:19 Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ» 04/30/2024   08:16 Նիկոլի բախտ․ «Հրապարակ» 04/30/2024   08:13 Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․«Հրապարակ» 04/30/2024   08:07 Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ» 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/30/2024   07:50 Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ» 04/30/2024   07:46 Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ» 04/29/2024   23:52 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/29/2024   23:39 Տեխասում սկսել են ձերբակալել Պաղեստինին աջակցող ցուցարարներին 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/29/2024   23:02 Կառավարության, նրա ղեկավարի պատճառով հերոսական ժողովուրդը մատնվել է անզորության. Սրբազանի արձագանքը` Երեւանում տեղի ունեցած հանդիպմանը 04/29/2024   22:48 Մոսկվայում ավտոմեքենաների բախման հետևանքով երկու մարդ Է մահացել 04/29/2024   22:34 Վարչախմբի պարտվողական ուղեգծի արդյունքում Հայաստանը հայտնվել է ծանրագույն կորուստներով լի իրավիճակում. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   22:17 Փոխվարչապետի ղեկավարությամբ գործող հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության ու ՀՀ միջազգային պարտավորությունների հիմքերին․ Թաթոյան 04/29/2024   22:02 Մեծ Բրիտանիայում խոստովանել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն գործում 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում 04/29/2024   21:40 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները շոկի մեջ են 04/29/2024   21:32 29-ամյա տղամարդը հայտնաբերվել է 04/29/2024   21:17 Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում 04/29/2024   21:00 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները դուրս են եկել հուզված 04/29/2024   20:54 Մենք դեռ մեծ թափով մեր գործողությունները չենք արել, Դանիելյան (տեսանյութ) 04/29/2024   20:40 Չի կարելի սահմանափակվել միայն փողոց փակելով, դա չի կարող ինքնանպատակ լինել. քաղտեխնոլոգ (տեսանյութ) 04/29/2024   20:38 Հայ Եկեղեցուն թուլացնել տենչում է միայն մեր թշնամին․ Գևորգ Դանիելյան 04/29/2024   20:18 Թբիլիսիում իշխող կուսակցության կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ ցույցի են դուրս եկել 04/29/2024   20:00 «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ ակցիա օպերայում՝ Տիգրան Ավինյանի ներկայությամբ. հանդիսատեսը ակցիան ողջունել է ծափերով (տեսանյութ) 04/29/2024   19:54 Ազգային արժեքների, ցանկացած հայկականի ու ազգայինի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության․ Տոնոյան 04/29/2024   19:53 Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը կսերտացնեն համագործակցությունը 04/29/2024   19:40 Գնալ թուրքի հետ միակողմանի բանակցության, նշանակում է՝ գլուխդ դնես փայտին ու ասես՝ դե եկեք իմ վիզը կտրեք. տավուշցի (տեսանյութ) 04/29/2024   19:36 Այդպես չէ, որ ՀՀԿ-ն երբ ուզի՝ կհասնի իշխանափոխության, Փաշինյանի քաղաքականությունը հովանավորում են. Շարմազանով (տեսանյութ) 04/29/2024   19:23 Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ 04/29/2024   19:13 Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան 04/29/2024   19:08 Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան 04/29/2024   18:56 Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է ներկայացրել ՌԴ դեսպանին 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   18:31 Մարդիկ մտածում են, որ ցանկացած պահի ոստիկաններով, բնակիչներին ծեծելով, ջարդելով, կարող են թուրքին, ադրբեջանցուն բերել ու կանգնեցնել. Գառնիկ Դանիելյան 04/29/2024   18:12 Միջազգային դերակատարներն ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթացը՞. Արա Այվազյանը համոզված է՝ Տավուշում կատարվողը քաղաքական որոշման հետեւանք է 04/29/2024   18:09 Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին 04/29/2024   18:03 Իրանը մտադիր է ընթացիկ տարում 5-7 արբանյակ ուղարկել տիեզերք 04/29/2024   18:01 Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի 04/29/2024   17:41 Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է

Դատավոր Դավիթ Բալայանի կողմից 4 տարիների ընթացքում կայացվել է 15 արդարացման դատավճիռ 04/01/2016   10:59  |  Արդարացման դատավճիռներ


Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանը նշված դատարանում նախագահ է արդեն 1 տարի.  նշանակվել է ՀՀ Նախագահի 2015 թվականի փետրվարի 7-ի հրամանագրով:

Մինչ այդ 41-ամյա Դավիթ Բալայանը 2005 թվականից մինչև 2015 թվականը զբաղեցրել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը, իսկ ավելի վաղ՝ 2001 թվականից մինչև 2005 թվականը՝ եղել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։

«Փաստինֆո»-ն ներկայացնում է դատավորների վարույթում քննված և դրանցով կայացված արդարացման դատավճիռներն առանձին-առանձին. Այս շարքի շրջանակներում այսօր անդրադառնում ենք Դավիթ Բալայանի կողմից կայացված արդարացման դատական ակտերին:

 

2010թ. դատավորի կողմից կայացվել է 2 արդարացման դատավճիռ

1.  ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասով (հոդվածը ուժը կորցրել է) և 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Արտյոմ Ալեքսանյանը 04.03.2010 թվականի դատարանի դատավճռով արդարացվել է՝  հանցակազմի բացակայության հիմքով:

Ըստ մեղադրանքի՝ Արտյոմ Ալեքսանյանը դիտավորությամբ հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա, քաշքշել նրանց, պատռել Ա. Մելքոնյանի կոստյումը և հարվածել Ա. Ստեփանյանի դեմքին՝ անպարկեշտ ձևով ստորացնելով նրանց պատիվն ու արժանապատվությունը:

Մասնավորապես, նախաքննական մարմինը հիմնավորված էր համարել, որ Արտյոմ Ալեքսանյանը 2009թ. նոյեմբերի 26-ին` ժամը 14։30-ի սահմաններում Երևանի Դավթաշենի Պետրոսյան և Փիրումյան փողոցների խաչմերուկի հարակից տարածքում ՀՀ Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի աշխատակիցներ Ահարոն Մելքոնյանի, Անդրանիկ Ավետիսյանի և Աշոտ Ստեփանյանի կողմից հետախուզվող 4 անձանց հայտնաբերման ուղղությամբ հետախուզական հարցում անցկացնելու ժամանակ, տեղյակ լինելով, որ նրանք ոստիկանության աշխատակիցներ են դիտավորությամբ հարձակվել է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների վրա, քաշքշել նրանց, պատռել Ահարոն Մելքոնյանի կոստյումը և հարվածել Աշոտ Ստեփանյանի դեմքին:

Դատարանը գտել, որ ամբաստանյալի գործողությունները ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված արարքով որակելու համար անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայությունը, մինչդեռ տվյալ գործով ոչ միայն բացակայում է, այլև առկա չէ դրանցից և ոչ մեկը։ Ամբաստանյալը ոչ միայն չի իմացել, որ նրանք ոստիկանության աշխատակիցներ են, այլև չէր էլ կարող իմանալ, որ նրանք ծառայողական պարտականություններ են կատարում ու իր գործողություններով փորձեր խափանել դրանց կատարումը։ 

Ավելին, դատարանը գտել է, որ ոստիկանները ցուցմունքներում խեղաթյուրված են ներկայացվել դեպքի փաստերը, դրանց զարգացման հաջորդականությունը, ինչը բացի գործով ձեռք բերված մյուս ապացույցներից և տվյալներից, հիմնավորվում է հենց իրենց իսկ` միմյանց հակասող ցուցմունքներով:

Այսպիսով, դատարանը գտել է, որ գործով ոչ միայն ապացույցներ ձեռք չեն բերվել, որ Ա.Ալեքսանյանը կատարել է մեղսագրվող հանցանքները այլև ձեռք բերված ապացույցները հերքում են նրան առաջադրված մեղադրանքները և որ մեղադրանքի հիմքում բացառապես դրվել են տուժող ճանաչված ոստիկանների ցուցմունքները, ովքեր նպատակ ունենալով քողարկել իրենց կողմից դրսևորած ոստիկանին ոչ վայել, անհարիր վարքագիծը, հանդես են եկել որպես զոհ:

Արդարացման դատավճռի դեմ մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել, պահանջով՝ բեկանել Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Ա. Ալեքսանյանի վերաբերյալ դատավճիռը և նրան մեղավոր ճանաչելո առաջադրված մեղադրանքներում: Մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժվել է, սակայն դատախազը ներկայացրել է  Վճռաբեկ բողոք, ինչը քննության չի առնվել եւ վերադարձվել է:

2. Հաջորդ արդարացման դատավճիռը կայացվել է  մասնակի:

Ըստ մեղադրանքի՝ Գագիկ Գասպարյանն ապօրինի մուտք է գործել Բաշինջաղյան 127 տուն և հափշտակել է 900 000 ՀՀ դրամ և 1000 ԱՄՆ դոլար: Բացի դրանից ապօրինի մուտք է գործել նույն բնակարան, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով Է. Հարությունյանի պարանոցից պոկել է ոսկյա խաչը, վզնոցի մի մասը և դիմել  փախուստի:

Գագիկ Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 03-05-2010 թվականի դատավճռով Գագիկ Գասպարյանն արդարացվել է մասնակի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ 3-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում անպարտ է ճանաչվել և արդարացվել:

Միևնույն ժամանակ Գագիկ Գասպարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով և դատապարտվել 9 տարի ժամկետով ազատազրկման:

Դատարանը Գասպարյանին արդարացնելով՝  177-րդ 3-րդ մասի 3-րդ կետով մեղսագրվող արարքում գտել է, որ նախաքննական մարմինը որպես Գասպարյանի կողմից գույքի գաղտնի հափշտակությունը հիմնավորող ապացույց վկայակոչել է միայն նրա կողմից նախաքննության ընթացքում տրված ինքնախոստովանական ցուցմունքը, որից նա դատարանում հրաժարվել է: Ինչ վերաբերում է քննչական փորձարարությանը, որի ժամանակ Գ.Գասպարյանը մատնացույց է արել այն վայրը, որտեղից հափշտակել է գումարը, ապա այդ ապացույցը, ըստ էության, կազմում է ինքնախոստովանական ցուցմունքի շարունակությունը, հատկապես որ այդ գործողությունը կատարվել է քննչական փորձարարության անվան տակ:

Դատարանը գտել է, որ սույն հանցագործության դրվագով կատարման ժամանակի, հափշտակված գումարի չափի և մեղադրյալի առնչությանը դեպքի հետ կապված նախաքննական մարմնի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները չեն համապատասխանում նախաքննությամբ հավաքված և դատարանում հետազոտված ապացույցներին, ավելին` դրանք հակասում են միմյանց:

Նշենք, որ այս գործով Գասպարյանը դատապարտվելուց հետո դիմում է ներկայացրել դատարան՝ խնդրանքով իր բացակայությամբ քննության առնել և վերանայել իր վերաբերյալ կայացրած  դատավճիռը` հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 2011 թվականի մայիսի 23-ին ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը։
Դատարանը, քննության առնելով դատապարտյալի դիմումը, գտել է, որ այն ենթակա է բավարարման և նրա նկատմամբ պատիժ  է նշանակել 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում:

Սակայն մեղադրողը վերաքննիչ բողոք է ներկայացրել, պահանջով՝ բեկանել Գագիկ Գասպարյանի վերաբերյալ դատավճիռը և արդարացման մասով կայացնել մեղադրական դատավճիռ: Վերաքննիչ բողոքը մերժվել է,   ստորադաս դատարանի դատավճիռը թողնվել է անփոփոխ:

2011թվականին՝ 2 արդարացման դատական ակտ

3. Առանձնապես խոշոր չափերով խարդախության մեջ մեղադրվող Կարեն Բեգլարյանը ևս արդարացվել է:

Ըստ մեղադրանքի՝ Կարեն Բեգլարյանը խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու դիտավորությամբ, Սերյոժա Դալլաքյանին սեփականությամբ պատկանող խանութը վաճառելու պատրվակով, խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումար:

Մասնավորապես, Կարեն Բեգլարյանը՝ Ս. Դալաքյանին սեփականությամբ պատկանող խանութը Միքայել Սարդարյանին 48.000 ԱՄՆ դոլարով վաճառելու պատրվակով, խաբեությամբ և վերջինիս վստահությունը չարաշահելով, 2008 թվականի ապրիլ-հունիս ամիսներին Ս.Սարդարյանից ստացել և խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի հանդիսացող ընդհանուր 13.794.800 դրամ՝ Միքայել Սարդարյանին և նրա կնոջը` Մարինա Մխիթարյանին, պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Դատարանը հետազոտելով դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները հանգել է  հետևության, որ ամբաստանյալ Կ. Բեգլարյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված և հաստատված չէ գործին վերաբերվող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

Նման պայմաններում դատարանը գտել է, որ չի ապացուցվում այն հանգամանքը, որ Կ. Բեգլարյանը տուժող Սարդարյանի վստահությունը չարաշահելու եղանակով խարդախությամբ հափշտակել է գումար և գտնում է, որ Կարեն Բեգլարյանի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշները բացակայում են:

Այսպիսով, 03-10-2011 թվականին դատարանի դատավճռով Կարեն Բեգլարյանը առաջադրված մեղադրանքում անպարտ և ճանաչվել և արդարացվել:

Նշենք, որ գործով և՛ մեղադրողը, և՛ տուժողը վերաքննիչ բողոքներ են ներկայացրել՝ պահանջելով բեկանել Կարեն Բեգլարյանի վերաբերյալ արդարացման դատավճիռը և  կայացնել մեղադրական դատավճիռ:

Վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ վճռաբեկ բողոքները՝ վերադարձվել:

4. Կարինե Այվազյանն էլ արդարացվել է շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու մեղադրանքում:

Ըստ մեղադրանքի՝ Կարինե Այվազյանը, շահադիտական նպատակներով Արմանուշ Զարգարյանին և տասնութ տարին չլրացած Թ. Ա.-ին ներգրավելով պոռնկության մեջ, տիրացել է նրանց կողմից մարմնավաճառությամբ վաստակած գումարին:

Ըստ նախաքննական մարմնի՝ Կարինե Այվազյանը նրանց երկուսին ընդունել է իր տուն՝ իմանալով, որ չունեն մշտական բնակության վայր և ապրուստի միջոց: Համատեղ ապրելու ընթացքում շահադիտական նպատակով Արմանուշ Զարգարյանին և անչափահաս Թ. Ա.-ին պոռնկության մեջ ներգրավելու դիտավորությամբ վերջիններիս շահագրգռելով, որ մարմնավաճառությամբ կարող  են աշխատել մեծ գումարներ, մարել գոյացած պարտքերը, բարելավել նյութական վիճակը, դրանով իսկ նրանց մոտ ցանկություն է առաջացրել զբաղվել մարմնավաճառությամբ, ապա տիրացել է նրանց կողմից մարմնավաճառությամբ վաստակած գումարներին:

Կարինե Այվազյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին մասով, 132.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Դատարանը գտել է, որ Այվազյանի կողմից նախաքննական և դատաքննական ցուցմունքները գործով ձեռք բերված մյուս ապացույցների և փաստական տվյալների հետ հաստատված է այն, որ ամբաստանյալը  Թ.Ալիխանյանի նկատմամբ հանցագործություն չի կատարել՝ անհիմն են, դրանք նպատակ են հետապնդում խուսափել քրեական պատասխանատվությունից ու պատժից:

Ինչ վերաբերում է Կարինե Այվազյանին առաջադրված՝  261-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքին՝ դատարանը գտել է, որ այն հիմնավորված չէ և 18-11-2011 թվականի դատարանի դատավճռով Կարինե Այվազյանը  ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում անպարտ է ճանաչվել և արդարացվել:

Սակայն միևնույն ժամանակ նա մեղավոր է ճանաչվել  ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ նշանակվել է 4 տարի ժամկետով ազատազրկում:

Գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել Կարինե Այվազյանի պաշտպանի կողմից, ով միջնորդել է բեկանել Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Կարինե  Այվազյանի վերաբերյալ դատավճիռը՝ 132.2 հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչելու մասով և նրան անպարտ ճանաչել ու արդարացնել:

Պաշտպանը միաժամանակ միջնորդել է  չարդարացնելու դեպքում՝  նշանակված պատիժը մեղմացնել և պայմանականորեն այն չկիրառել: Պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ վճռաբեկ բողոքն էլ՝ վերադարձվել:
 

2012թ. Դավիթ Բալայանի կողմից կայացվել է 3 արդարացման դատավճիռ

5. Առանձնապես խոշոր չափերով խարդախության և առանձնապես  խոշոր չափերով հափշտակության մեջ մեղադրվող Սմբատ Մինասյանը ևս արդարացվել է:

Ըստ մեղադրանքի՝ Սմբատ Մինասյանը 2005-2007թ.թ. ընկած ժամանակահատվածում Ա.Մալխասյանին պատկանող «Կատո HD-1500» մակնիշի էքսկավատորը, առանց վերջինիս հետ համաձայնության, հանելով շահագործումից վերածել է պահեստամասերի և օտարել դրանք՝ պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Բացի այդ Ս.Մինասյանի կնոջ` Գ.Գրիգորյանին պատկանող բանկում գրավադրված անշարժ գույքը գրավից հանելու պատրվակով խարդախությամբ Ա.Մալխասյանից հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումար:

Սմբատ Մինասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և  179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Դատարանը գտել է, որ  Ս.Մինասյանի և Ա.Մալխասյանի միջև ծավալվել են քաղաքացիաիրավական հարաբերություններ և անձի կողմից քաղաքացիաիրավական պարտավորության չկատարումը դեռևս չի վկայում վերջինիս արարքում խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմի և հետևաբար, խարդախության հանցակազմի առկայության մասին։

Դատարանը հանգել է հետևության, որ Ս.Մինասյանին մեղսագրվող արարքները ընդհանրապես տեղի չեն ունեցել, չի եղել դեպքը, որը կարող էր դիտվել որպես հանցագործություն, այսինքն` հանցավոր արարքի փաստ չի հայտնաբերվել:

Ուստիև դատարանը գտել է, որ Մինասյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով նախատեսված արարքները բացակայում են՝ նրա արարքում հանցակազմ չկա: 13-04-2012 թվականի դատարանի դատավճռով Սմբատ Մինասյանն առաջադրված մեղադրանքներում անպարտ է ճանաչվել և արդարացվել:

Սակայն մեղադրողը և տուժողի ներկայացուցիչը արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են  ներկայացրել՝ պահանջելով ամբողջությամբ բեկանել Սմբատ Մինասյանի վերաբերյալ դատավճիռը և կայացնել մեղադրական դատավճիռ:

Վերաքննիչ որոշմամբ նրանց բողոքները մերժվել են, մեղադրողի և տուժողի վճռաբեկ բողոքներն էլ վերադարձվել են եւ արդարացման դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

6. Հաջորդ արդարացման դատավճիռը կայացվել է մասնակի, 10-ը մեղադրյալների վերաբերյալ  գործով 2-ը մասնակի արդարացվել են:

Ըստ մեղադրանքի՝ Սարգիս Հակոբյանը, աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության  «Դավթաշենի» տարածքային բաժնում որպես բաժնի պետ, տեղյակ է եղել բաժնի ընթացիկ գործունեությանը, այն է` 2009թ. օգոստոսից մինչև 2010թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ՀՀ ավիացիայի գլխավոր վարչության աշխատակից, այժմ հանգուցյալ` Էլմիրա Միրզոյանի կազմակերպմամբ և նախկին բորտուղեկցորդուհի Կարինե Խալաթյանի միջնորդությամբ Սարգիս Հակոբյանը կենսաթոշակառուներ Արմեն Հակոբյանի, Միխայիլ Եֆրեմյանի, Աշոտ Թունյանի, Տիգրան Սիմոնյանի, Սեյրան Հովհաննիսյանի և Ծիրուն Ասատրյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու դիմաց նույն բաժնի գլխավոր մասնագետ Գրետա Վարդանյանի օժանդակությամբ նրանցից ստացել է զգալի չափերով կաշառք, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կենսաթոշակի գործերում և հաշվարկ-կարգադրություններում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, իր գործողություններով օժանդակել է կենսաթոշակառուների կողմից տարբեր ժամանակահատվածներում կենսաթոշակի գումարները ստանալուն և հափշտակելուն, իր ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելով` անզգուշությամբ էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

Ժորա Ղուկասյանը և Ալինա Գևորգյանը Գրետա Վարդանյանի դրդմամբ, նախնական համաձայնության գալով, պատրաստել և իրացրել են իրավունք վերապահող և պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող փաստացի բնակվելու վերաբերյալ կեղծ տեղեկանքներ:

Սարգիս Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 314-րդ հոդվածով և 315-րդ հոդվածի 1-ին մասով:

Գրետա Վարդանյանի մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 38-314-րդ հոդվածով և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝30-07-2012 թվականի դատավճռով Սարգիս Հակոբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում անպարտ է ճանաչվել և արդարացվել`  նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: 

Միևնույն ժամանակ Ս. Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով և 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներում և դատապարտվել է 7 տարի ժամկետով ազատազրկման՝ անձնական գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավել քան 1.562.510 ՀՀ դրամը:

Գրետա Վարդանյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում անպարտ  է ճանաչվել և արդարացվել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Նա մեղավոր է  ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածով և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքներում և դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման, ինչպես նաև 600.000 ՀՀ դրամ չափով տուգանքի՝ անձնական գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավել քան  1.562.510 ՀՀ դրամը:

Դատարանը գտել է, որ նախաքննական մարմինը սխալ քրեաիրավական գնահատական է տվել Սարիս Հակոբյանի և Գրետա Վարդանյանի արարքներին՝ նրանց մեղադրանք առաջադրելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Մասնավորապես, Սարգիս Հակոբյանը հանդիսանալով պաշտոնատար անձ օդաչուների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելով միջնորդի միջոցով ստացել է կաշառք և այդ արարքի համար էլ նրա գործողությունները որակվել են հենց ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի հատկանիշներով, հետևաբար՝ նույն արարքը չի կարող որակվել որպես խարդախության օժանդակություն, քանզի հանցավորի սուբյեկտիվ ընկալումը և դիտավորությունն ուղղված է եղել ոչ թե օժանդակելու անձանց՝ պետությանը խաբելու գործընթացին, այլ նպատակը եղել է նրանցից նյութական օգուտ ստանալը՝ նրանց օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելով:

Դատարանը նույն իրավական գնահատականն է տվել նաև Գ.Վարդանյանի մասով՝ նշելով, որ  վերջինս չի կարող միևնույն գործողության համար պատասխանատվության ենթարկվել քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով միաժամանակ:

Դատարանի մեկ այլ որոշմամբ էլ Սարգիս Հակոբյանի և Գրետա Վարդանյանի նկատմամբ՝ ՀՀ Ազգային Ժողովի կողմից 03.10.2013 թվականին ընդունված  ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին  որոշման համաձայն նրանց պատժաչափի չկրած մասը կրճատվել է վեց ամսով:

Սակայն ամբաստանյալներ Գրետա Վարդանյանի և Սարգիս Հակոբյանի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել՝ պահանջով բեկանել նրանց վերաբերյալ դատավճիռը՝ Գրետա Վարդանյանի նկատմամբ նշանակել ավելի մեղմ պատիժ և նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառել, իսկ Սարգիս Հակոբյանի վերաբերյալ՝ կայացնել արդարացման դատավճիռ կամ Ս.Հակոբյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:

Վերաքննիչ որոշմամբ՝ պաշտպանների վերաքննիչ բողոքները մերժվել են՝ օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

 Պաշտպանների Վճռաբեկ բողոքներն էլ վերադարձվել են:

7. Գողության մեջ մեղադրվող Ֆելիքս Գևորգյանը 2012թ. ապրիլի 28-ի դատավճռով ճանաչվել է անպարտ և արդարացվել:

Արդարացման հիմքում դատարանը դրել է այն եզրահանգումը, որ դեռևս նախաքննության ընթացքում Ֆելիքս Գևորգյանն իր խոստովանական ցուցմունքը պայմանավորել է ոստիկանության աշխատակիցների կիրառած խոշտանգմամբ, սակայն տվյալ հայտարարության հիման վրա հետագա քննությունը կատարել և դատավարական որոշումը կայացրել է կրկին ոստիկանության քննիչը:

Այսինքն՝ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել կիրառված ֆիզիկական բռնությունների վերաբերյալ մեղադրյալի հայտարարությունների ստուգման և նրան ենթադրաբար խոշտանգած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ինչը հանգեցրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 3-րդ, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 4-րդ հոդվածների, ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 7-րդ մասից բխող պահանջների անտեսմանը:

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հիշյալ դատավճիռը մեղադրողի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը  բեկանել է եւ գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալ։

Սակայն առաջին ատյանի դատարանը Գևորգյանին կրկին արդարացրել է:
 

2013 թվականին դատավորի կողմից կայացվել է 5 արդարացման դատավճիռ

8. ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գեղարդ Խուրշուդյանն արդարացվել է արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Ըստ մեղադրանքի՝ Գալուստ Ռաֆայելյանը և Գեղարդ Խուրշուդյանը հանդիսանալով թիվ N զորամասի պայմանագրային զինծառայողներ, կոչումով շարքային և ավագ լեյտենանտ, զորամասի շարահրապարակում, ծառայողական պարտականություններ կատարելու կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում միմյանց վիրավորանքներ և սեռական բնույթի հայհոյանքներ են տվել` անպարկեշտ ձևով ստորացնելով իրար: 

Մասնավորապես, Գալուստ Ռաֆայելյանը հանդիսանալով թիվ N զորամասի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի 2-րդ մարտական խմբի հրամանատար, կոչումով կրտսեր սերժանտ, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ՝ շարքում շարային կեցվածք ընդունելու համար դիտողություն ստանալով, իր նկատմամբ պետ հանդիսացող, նույն դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գեղարդ Խուրշուդյանից՝ մեկ անգամ ապտակել, իսկ այնուհետև սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Գ.Խուրշուդյանի հասցեին՝ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:

Գալուստ Ռաֆայելյանին և Գեղարդ Խուրշուդյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 05-03-2013 թվականի դատարանի դատավճռով՝ Գալուստ Ռաֆայելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել 3 ամիս ժամկետով կալանք, իսկ  Գեղարդ Խուրշուդյանը՝ առաջադրված մեղադրանքում անպարտ է ճանաչվել և արդարացվել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ 

Դատարանը գտել է, որ Խուրշուդյանը հայհոյել է իր ենթակային միայն այն բանից հետո, երբ վերջինս շարքի ներկայությամբ ապտակել  ու հայհոյել է իրեն։ Այսինքն Գ. Խուրշուդյանի կողմից ստորադաս զինծառայողին հայհոյելը ոչ միայն կապված չի եղել նրա զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ, այլև չէր կարող նպատակ ունենալ ստորացնելու   պատիվն ու արժանապատվությունը, քանի որ նրա դիտավորությունն ուղղված է եղել հակադարձելու իր պատիվն ու արժանապատվությունը ստորացրած` իրեն ապտակած և հայհոյանքներ տված անձին։ 

Դատարանը նաև արձանագրել է, որ նախաքննական մարմինը Գալուստ Ռաֆայելյանին մեղադրանք առաջադրելիս ընդունել է, որ վերջինս իր գործողություններով` ապտակելով և հայհոյելով, անպարկեշտ ձևով ստորացրել է իր նկատմամբ պետ հանդիսացող Խուրշուդյանի պատիվն ու արժանապատվությունը։

Այսինքն, վարույթն իրականացնող մարմինն ընդունելով հանդերձ, որ Գալուստ Ռաֆայելյանը հակաօրինական վարքագիծ է դրսևորել ինչի համար ենթակա է քրեական պատասխանատվության, միևնույն ժամանակ հանգել է հետևության, որ Գեղարդ Խուրշուդյանը նույնպես ենթակա է քրեական պատասխանատվության։  Դատարանը նաև փաստել է, որ  վարույթն իրականացնող մարմինն անտեսել է այն, որ վերջինիս կողմից Գալուստ Ռաֆայելյանին հայհոյելու հանգամանքը կապված է եղել, ոչ թե նրա զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ, այլ՝  Գ.Ռաֆայելյանի անձով` նրան պատասխանելու ձգտմամբ, անձնական շարժառիթով, ուստի Գեղարդ Խուրշուդյանի արարքը չէր կարող ուղղված լինել զինվորական ծառայության պարտականություններ կատարող անձի դեմ։

Գործով ամբաստանյալ Գալուստ  Ռաֆայելյանի պաշտպանի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել՝ պահանջելով բեկանել և փոփոխել Ռաֆայելյանի նկատմամբ սահմանված պատիժը այն  պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան:

Սակայն այս գործով սա միակ վերաքննիչ բողոքը չէ, բողոքարկվել է նաև արդարացման դատավճիռը, մեղադրողը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով  բեկանել Գեղարդ Խուրշուդյանի վերաբերյալ արդարացման դատավճիռը և նրա նկատմամբ կայացնել մեղադրական դատավճիռ :

Վերաքննիչ դատարանի որոշմամբ մերժվել են բողոքները։  

9. Կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զուգորդված կողոպուտի փորձի մեջ մեղադրվող Դավիթ Աթոյանը ևս արդարացվել է:

Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Աթոյանը ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Ռիմա Սահակյանի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, վերջինիս պարանոցից պոկելու եղանակով փորձել է բացահայտ հափշտակել ոսկու համաձուլվածքից պատրաստված ոսկյա վզնոցը և ոսկյա խաչը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չհասցնելով դիմել է փախուստի:

Դավիթ Աթոյանին մեղադրանք էր առաջադրվել 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

22-03-2013 թվականի դատարանի դատավճռով Դավիթ Աթոյանն իրեն առաջադրված մեղադրանքում անպարտ է ճանաչվել և արդարացվել` ապացույցների անբավարարության հիմքով։

Դատարանը գտել է, որ մեղադրանքի հիմքում դրված տուժողի ցուցմունքն անթույլատրելի ապացույց է, քանի որ ձեռք է բերվել քրեադատավարական օրենքի էական խախտումներով։ 

Բացի այդ դատարանն արձանագրել է, որ նախաքննության ընթացքում, թույլ են տրվել քրեական դատավարության սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների էական խախտումներ։ Նախաքննական մարմինը չի ձեռնարկել օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, քննությունը տարվել է միակողմանի։ 

Արդարացման դատավճռի դեմ մեղադրողը վերաքննիչ բողոք է ներկայացրել, ինչը մերժվել է։

10. ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Հայկ Մարտիրոսյանը ևս արդարացվել է:

Ըստ մեղադրանքի՝ Հայկ Մարտիրոսյանը մինչև 2011թ. գարնանային զորակոչի ավարտը օգտվել է տարկետման իրավունքից (ճանաչվել է զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի), հետագայում ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար և ենթակա զորակոչման՝ ՀՀ ԶՈՒ 2011թ. աշնանային զորակոչին, սակայն հրաժարվել է մեկնել ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության` պատճառաբանելով, որ «Եհովայի վկա» է և զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը հակասում է իր կրոնական գաղափարներին:

Նշենք, որ Հայկ Մարտիրոսյանը 2008 թվականի մայիսի 17-ին  ախտորոշվել էր «Վարիկոցելե ձախից 3-րդ աստիճան, սպերմատոգենեզի արտահայտված խանգարումով» հիվանդություն, որի  պայմաններում  կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է ծառայության համար ոչ պիտանի խաղաղ ժամանակ։ Տարիներ անց՝ 2011 թվականին,  Հայկ Մարտիրոսյանը կրկին ներկայացել է զինկոմիսարիատ, ենթարկվել բժշկական հետազոտության և այս անգամ ճանաչվել  պիտանի զինծառայության համար: 

Հայկ Մարտիրոսյանը համաձայն չլինելով ԿԲՀ-ի որոշման հետ հրաժարվել է մեկնել զինծառայության:

Կրկին անգամ կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ  Հայկ Մարտիրոսյանը տառապում է «Ձախակողմյան վարիկոցելե 3-րդ աստիճան, օլիգոսպերմիա, ասթենոտերատոզոոսպերմիա» հիվանդությամբ:

Գործով դատական վիճաբանությունների փուլում մեղադրողը հրաժարվել է մեղադրանքից և միջնորդել է նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել:

Սակայն դատարանը գտել է, որ Հայկ Մարտիրոսյանի նկատմամբ, ոչ թե պետք է կարճել քրեական գործի վարույթը, այլ նրա նկատմամբ անհրաժեշտ է կայացնել արդարացման դատավճիռ՝ քանի որ նա նախատեսված հանցագործության սուբյեկտ չէր կարող հանդիսանալ:

Ուստիև, 18-04-2013 թվականի դատարանի դատավճռով, Հայկ Մարտիրոսյանը առաջադրված մեղադրանքում անպարտ է  ճանաչվել և արդարացվել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

11. Մի քանի ամբաստանյալների վերաբերյալ խարդախության գործով արդարացվել է միայն մեկը՝ Գուրգեն Պապիկյանը՝ մասնակի:

Ըստ մեղադրանքի՝ Կարինե Այվազյանը, Գուրգեն Պապիկյանը, Անահիտ Սահրադյանը և Դերենիկ Սարգսյանը միմյանց հետ համագործակցելով ձեռք են բերել կեղծ տեղեկանք և աշխատանքային գրքույկ, որոնք օգտագործելով ապառիկ հիմունքներով ցանկացել են ձեռք բերել կենցաղային տեխնիկա:

Բացի այդ Կարինե Այվազյանը խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով բազմիցս տիրացել է գումարների և պատճառել տարբեր անձանց զգալի չափերի գույքային վնաս:

Այս գործով արդարացվել է ամբաստանյալներից միայն Գուրգեն Պապիկյանը. դատարանը գտել է, որ Գուրգեն Պապիկյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքը բացակայում է և 21-01-2013 թվականի դատարանի դատավճռով նա արդարացվել է:

Միևնույն ժամանակ դատարանը Գուրգեն Պապիկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել է  200.000 ՀՀ դրամի չափով տուգանքի:

Գոռ Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներում և պատիժների համակցությամբ՝ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել  5 տարի ժամկետով ազատազրկում:

Կարինե Այվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներում և  դատապարտվել է 4 տարի 11 ամիս 28 օր ժամկետով ազատազրկման:

Ռուստամ Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքում և դատապարտվել է տուգանք՝ 600.000 ՀՀ դրամի չափով։

Լևոն Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակվել  է պատիժ՝  ազատազրկում 6 ամիս ժամկետով։
Անահիտ Սահրադյանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է տուգանքի՝50.000 ՀՀ դրամի չափով։
Դերենիկ  Սարգսյանը  մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է տուգանք՝ 200.000 ՀՀ դրամի չափով։

Գործով ամբաստանյալ  Լևոն Վարդանյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի՝ Լևոն Վարդանյանի մասով՝ 6  ամիս ժամկետով ազատազրկումը և նշանակված պատիժը մեղմացնել և որպես պատիժ նշանակել տուգանք:

Իսկ ամբաստանյալ Կարինե Այվազյանի պաշտպանը վերաքննիչ բողոքով միջնորդել էր արդարացնել իր պաշտպանյալին:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Կարինե Այվազյանի վերաբերյալ  պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ ամբաստանյալ Լևոն Վարդանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել՝ պատժի մասով դատավճիռը փոփոխվել է և Լևոն Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտվելով  400.000 ՀՀ դրամի չափով տուգանքի:

12. Առանձնապես խոշոր չափերով խարդախության մեջ մեղադրվող Ալվարդ Սարիբեկյանը ևս արդարացվել է, սակայն դատավճիռը հետագայում բեկանվել է։

Ըստ մեղադրանքի՝ Ալվարդ Սարիբեկյանը 2011 թվականի հոկտեմբեր ամսին ոմն Արգամից 4000 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել հանգուցյալ ծնողների և քրոջ անունից ընկերոջը` Հայկ Թորոսյանին տրված կեղծ լիազորագիրը, որը օգտագործելով «Էրեբունի» նոտարական տարածքի նոտարական գրասենյակում 2011 թվականի հոկտեմբերի 31-ին կնքել է նվիրատվության պայմանագիր իր և Հայկ Թորոսյանի միջև և այն ներկայացնելով ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի Դավթաշենի ստորաբաժանում գրանցել է իր միանձնյա սեփականության իրավունքը, համասեփականության իրավունքով իրեն, որդուն և քրոջը` Պայծառ Սարիբեկյանին պատկանող բնակարանի նկատմամբ, որով խաբեությամբ տիրացել է բնակարանի 6.506.250 ՀՀ դրամ արժեքով Պայծառ Սարիբեկյանին պատկանող բաժնեմասին:

Ալվարդ Սարիբեկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննական մարմնի կողմից Ալվարդ Սարիբեկյանին առաջադրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքը դատարանը որոշմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Ապա՝ 05-11-2013 թվականի դատավճռով՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ալվարդ Սարիբեկյանն  անպարտ է ճանաչվել և արդարացվել:

Դատարանը գտել է, որ Ալվարդ Սարիբեկյանին առաջադրված խարդախության եղանակով գույքի հափշտակության մեղադրանքն անհիմն է։

Մեղադրողը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջով բեկանել առաջին ատյանի դատարանի դատական ակտերը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ և Ալվարդ Սարիբեկյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքներում և դատապարտել 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Վերաքննիչ դատարանը մեղադրողի բողոքը բավարարել է մասնակիորեն՝ Ալվարդ  Սարիբեկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով արդարացնելու մասին դատավճիռը բեկանվել է և գործը վերադարձնել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
Գործը բեկանվելուց հետո Ալվարդ Սարիբեկյանը մեղավոր է  ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել 4 տարի ժամկետով ազատազրկման, սակայն միևնույն ժամանակ դատարանը նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառել`  նշանակելով  3 տարի ժամկետով փորձաշրջան:

Ալվարդ Սարիբեկյան իր հերթին է վերաքննիչ բողոք ներկայացրել միջնորդելով վերանայել այս դատավճիռը և իրեն արդարացնել, սակայն բողոքը մերժվել է։

 

2014թ. դատավոր Բալայանի կողմից կայացվել է 3 արդարացման դատավճիռ

13. Դատավոր Բալայանի կողմից հաջորդ արդարացման դատավճիռը կայացվել է 06-08-2014 թվականի՝ 4 ամբաստանյալով գործով արդարացվել են բոլորը, նրանցից մեկը՝ հետմահու:

Ըստ մեղադրանքի՝ Բենյամին Շանոյանը հանդիսանալով «Մավա Իմպուլս» ՍՊԸ-ի տնօրեն «Արմեն ՕՍՍ» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Պողոսյանի օժանդակությամբ կեղծ հաշիվ-ապրանքագրերի պատրաստմամբ և օգտագործմամբ վատնել են «Մավա Իմպուլս» ՍՊԸ-ին պատկանող խոշոր չափերի գումար:  
Ըստ Լիանա Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա աշխատելով «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ում գլխավոր հաշվապահ, չարաշահելով բաժնետերերի վստահությունը, վաճառել է «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ին և «Մավա Իմպուլս» ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենաներ, խաբեությամբ ներկայացրել և դրամարկղ է մուտքագրել վաճառքից ստացված գումարի մի մասը, իսկ մնացած խոշոր չափի գումարը խաբեությամբ հափշտակել է: 
 
Վարուժան Մանուկյանին էլ մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ աշխատելով «Երևան Պլյուս» ՍՊԸ-ում որպես տնօրեն, հանդիսանալով կազմակերպության ծառայող, իր կարգադրիչ լիազորություններն օգտագործելով այդ կազմակերպության շահերի հակառակ, ակնհայտ կատարել է անշահավետ գործարքներ` ընկերության բաժնետերերին պատճառելով խոշոր չափերի նյութական վնաս:
Բենյամին Շանոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:
 
Լիանա Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:  Վարուժան Մանուկյանի՝  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Կարեն Պողոսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
 
06-08-2014 թվականի դատարանի դատավճռով բոլոր չորս ամբաստանյալներն էլ արդարացվել են ամբողջությամբ՝ իրենց առաջադրված մեղադրանքներում, նշենք, որ Վարուժան Մանուկյանը արդարացվել է հետմահու:
 
Վերջինիս վերաբերյալ քրեական գործը դատարանի որոշմամբ՝ կարճել էր նրա մահվան հիմքով, սակայն Վարուժան Մանուկյանի կնոջ կողմից  դատարան էր  մուտք եղել դիմումը, որով նա առարկել է ամուսնու նկատմամբ քրեական գործի վարույթը նրա մահվան հիմքով կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ:
Նշենք նաև, որ մինչև դատավճռի հրապարակումը՝ դատական վիճաբանությունների փուլում  մեղադրողը հրաժարվել է ամբաստանյալ Կարեն Պողոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ամբաստանյալ Բենիամին Շանոյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 214 հոդվածի 2-րդ մասով, ամբաստանյալ Լիանա Մարտիրոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Վարուժան Մանուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում իրականացնելուց և միջնորդել էր  մեղադրանքի այդ մասերով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով:
 
Այնուամենայնիվ, դատարանը գտնել է, որ վերջիններիս նկատմամբ մեղադրանքի այդ մասով անհրաժեշտ է կայացնել արդարացման դատավճիռ:
Դատարանը գտել է, որ տվյալ պարագայում մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելն ուղղակիորեն պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի հետ` քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` արարքի մեջ հանցակազմ չկա:
 
Այսպիսով, դատարանը գտել է, որ քրեական գործով նախաքննական մարմինը Մանվել և Վարշամ Ղարիբյաններին ու Սերգեյ Հակոբյանին տվել է տուժողի դատավարական կարգավիճակ` անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթը:
Ըստ որի՝ տուժող կարող է ճանաչվել իրավաբանական անձը, որին հանցագործությամբ պատճառվել է բարոյական կամ նյութական վնաu: 
Իսկ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի ծավալից ակնհայտ է, որ նրանց մեղսագրվել են հանցանքներ, որոնցով նյութական վնաս է պատճառվել հենց իրավաբանական անձանց`  «Մավա Իմպուլս»  և «Երևան Պլյուս» ՍՊ ընկերություններին, մինչդեռ վարույթն իրականացնող մարմինը տուժող է ճանաչել այդ ընկերությունների մասնակիցներին՝ բաժնետերերին:
 
Այս մոտեցումը դատարանը անընդունելի է համարել, հակառակ պարագայում,  իրավաբանական անձի գույքի նկատմամբ ցանկացած հանցավոր ոտնձգության դեպքում, եթե ընկերությունը ունենա հազար կամ ավելի մասնակից (բաժնետեր), ապա նրանցից յուրաքանչյուրը պետք է ճանաչվի տուժող, ինչն ըստ էության, անիրագործելի է և անտրամաբանական:
 
Դատարանը գտել է, որ բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության դեպքը, իսկ Բենյամին Շանոյանի գործողություններում բացակայում է այդ հոդվածով նախատեսված հանցակազմը: Հակառակ մոտեցումը խիստ կասկածելի է և նման հետևությունը հիմնված կլինի բացառապես ենթադրությունների վրա:
 
Ուստի և նման պայմաններում դատարանը հանգել է հետևության, որ Լիանա Մարտիրոսյանին մեղսագրվող արարքը` Վ.Մանուկյանի հետ նախնական համաձայնության գալով ու ընկերության մասնակիցների վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակությունը, ընդհանրապես տեղի չի ունեցել, չի եղել դեպքը, որը կարող էր դիտվել, որպես խարդախություն, այսինքն` հանցավոր արարքի փաստ չի հայտնաբերվել:
Գործով տուժողը վերաքննիչ բողոք է ներկայացրել, պահանջով բեկանել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Բ. Շանոյանի, Լ. Մարտիրոսյանի, Վ.Մանուկյանի և Կ. Պողոսյանի վերաբերյալ արդարացման դատավճիռը՝ կայացնել մեղադրական դատավճիռ կամ գործն ուղարկել ստորադաս դատարան`  նոր քննության:
 
Վերաքննիչ բողոքը մերժվել է, օրինական ուժի մեջ մնալով առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

14.  «Ֆեռո» ՍՊ ընկերության մասնակից «Ֆաստէքս Հոլդինգ» ՍՊ ընկերության հիմնադիրներից մեկը՝ Ռոբերտ Ավետիսյանը 18-07-2014  դատարանի դատավճռով արդարացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով՝ կանխամտածված սնանկությունը՝  արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Ըստ մեղադրանքի՝ Ռոբերտ Ավետիսյանը, հանդիսանալով «Ֆեռո» ՍՊ ընկերության մասնակից «Ֆաստէքս Հոլդինգ» ՍՊ ընկերության հիմնադիրներից,  2009-2012թթ. ընթացքում իրականացրած ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչություն ներկայացրած հաշվարկներում և հաշվետվություններում արտացոլված հարկային պարտավորությունները, սեփական շահերից ելնելով չի կատարել, թեև ունեցել է դրանք վճարելու հնարավորություն և կանխամտածված ստեղծելով անվճարունակության հատկանիշներ` պարտատիրոջը` պետությանը, պատճառել է խոշոր չափի` 303.068.319 դրամի վնաս:

Ըստ Արմեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, 09.12.2008-14.10.2010թթ. ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Ֆեռո» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Ավետիսյանի ղեկավարմամբ և կազմակերպմամբ հարկային մարմիններին ներկայացրած, հարկման համար հիմք հանդիսացող 2009թ. շահութահարկի հաշվարկում, 2010թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվետվություններում, 2009թ. հուլիս և սեպտեմբեր ԱԱՀ-ի և 2010թ.-ի 1-ին, 2-րդ, 3-րդ եռամսյակի եկամտահարկի հաշվարկներում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, չարամտորեն խուսափել է խոշոր չափի` 3.284.702 դրամ հարկերը և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները վճարելուց:  

Ռոբերտ Ավետիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 1-ին մասով և 193-րդ հոդվածով, իսկ Արմեն Մանուկյանին՝ 205-րդ հոդվածի 1-ին մասով:

Դատարանի որոշմամբ  Ռոբերտի Ավետիսյանը և Արմեն Մանուկյանը ազատվել են համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատասխանատվությունից և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվեհամարին Արմեն Մանուկյանի կողմից որպես հայցի ապահովման գումար վճարված 5.811.610 ՀՀ դրամը փոխանցվել է ՀՀ պետական բյուջե, որից 4.657.085 ՀՀ դրամը՝ որպես սոցալական ապահովության վճար, իսկ 1.154.525 ՀՀ դրամը՝ որպես եկամտահարկ:  

Արդարացման դատավճռի ու քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման համար հիմք են ծառայել ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ Մ.Մարտիրոսյանի հայտարարությունը:

Մեղադրողը դատարանում կրկնակի դատահաշվապահական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության հետազոտումից հետո հայտարարել էր, որ հրաժարվում է Ռոբերտ Ավետիսյանին առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով մեղադրանքից` միջնորդելով  նրա նկատմամբ քրեական հետապնդումը մեղադրանքի այդ մասով դադարեցնել` հանցակազմի բացակայության հիմքով:

Միևնույն ժամանակ մեղադրողը նշել էր, որ որոշում է կայացրել՝ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրանց նոր մեղադրանք առաջադրելու մասին:

Մինչ հիշյալ որոշումը կայացնելը՝ ամբաստանյալները դատարանին ներկայացրել են 1.134.301 ՀՀ դրամ և 2.685.660 ՀՀ դրամ գումարները ՀՀ պետական բյուջե վճարելու վերաբերյալ անդորրագրերը և միջնորդել իրենց ազատել պատասխանատվությունից` նշելով, որ մինչ այդ դատարանի դեպոզիտ  հաշվեհամարին վճարել են նաև` 5.811.610 ՀՀ դրամ գումար, այսինքն՝ հիշյալ գումարների հանրագումարը կազմում է հանցագործությամբ պատճառված վնասի և դրա վրա հաշվարկված տույժերի և տուգանքների գումարը:

Հաշվի առնելով, որ Ռոբերտ Ավետիսյանը և Արմեն Մանուկյանը ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությամբ պատճառված վնասը` 4.474.202 ՀՀ դրամ գումարը, ու այդ գումարի վրա հաշվարկված` 2.249.009 ՀՀ դրամ տույժերը ու 2.908.360 ՀՀ դրամ տուգանքները` ընդհանուր 9.631.571 ՀՀ դրամ գումարը հատուցել են, դատարանը գտել է, որ նրանք ենթակա են ազատվելու քրեական պատասխանատվությունից:

15.  Դավիթ Բալայանի կողմից վերջին արդարացման դատավճիռը կայացվել է մասնակի, երեք ամբաստանյալով գործով, մասնակի արդարացվել է նրանցից միայն մեկը:

Ըստ մեղադրանքի՝ Ռաֆայել Հարոյանը, Հայկ Կոջոյանը և Կարեն Վարդանյանը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով ու միմյանց միջև դերաբաշխումներ կատարելով 2009 թվականի օգոստոս ամսից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, 2012 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2013 թվականի հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում տարբեր անձանց բնակարաններ մուտք գործելու եղանակով կատարել են գույքի գաղտնի հափշտակություններ` պատճառելով խոշոր չափի վնաս:

Ռաֆայել Հարոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1, 1.1 կետով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Հայկ Կոջոյանին և  Կարեն Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել յուրաքանչյուրին 3-ական դրվագներով՝ 177-րդ հոդվածի 3-րդ հոդվածի 1.1-րդ կետով:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14-07-2014 թվականի դատավճռով Ռաֆայել  Հարոյանը 2 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով առաջադրված երկու մեղադրանքներում  անպարտ է ճանաչվել և արդարացվել:
Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ութ դրվագով և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով մեղավոր է ճանաչվել և պատիժների համակցությամբ դատապարտվել  6  տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: 

Հայկ Կոջոյանը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքներում և պատիժների համակցությամբ դատապարտվել 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Կարեն Վարդանյանը՝  ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով առաջադրված երկու մեղադրանքներում  անպարտ է ճանաչվել և արդարացվել:
Միևնույն ժամանակ, դատավճռով Կարեն Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ութ դրվագով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով՝ նախատեսված արարքներում և պատիժների համակցությամբ դատապարտվել
5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Գործով ամբաստանյալների պաշտպանների կողմից վերաքննիչ բողոք է բերվել, պահանջով բեկանել Ռաֆայել Հարոյանի և մյուսների վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Ռաֆայել Հարոյանի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ:

Իսկ մերժելու դեպքում` բեկանել և փոփոխել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.07.2014թ. դատավճիռը` Ռաֆայել Հարոյանին մեղսագրված 7 տուժողների մասով՝ արարքը որակել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

 Ռաֆայել Հարոյանի նկատմամբ վերը նշված դրվագներով կիրառել համաներում և ազատել պատժից:

Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 2 դրվագով նշանակել ավելի մեղմ պատիժ և ՀՀ ԱԺ 26.05.2011թ. «ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին« որոշման հիման վրա պատժի չկրած մասը կրճատել 1/4-ով:

Ռաֆայել Հարոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի կիրառմամբ նշանակել ավելի մեղմ պատիժ:

Վերաքննիչ դատարանը մերժվել է բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

Ռաֆայել Հարոյանի և Հայկ Կոջոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ամբաստանյալ Ռ.Հարոյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի և ամբաստանյալ Հ.Կոջոյանի պաշտպան Արմեն Ֆերոյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է։  

 

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]