Թեմաներ
Հինգշաբթի 05 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/16/2024   18:36 Քաղաքացին անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   18:31 Վարչապետն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   18:18 Ինքը թուրքին ա ծախվել, թուրքից փող վեկալել. իսկ ես իմ տունը չեմ ծախում թուրքին. կիրանցեցի (տեսանյութ) 05/16/2024   18:17 Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս. Թաթոյան 05/16/2024   17:56 Լարված վիճակ Կիրանցում. բնակիչները փակել են միջպետական ճանապարհը 05/16/2024   17:39 Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին 05/16/2024   17:36 SOTA լրատվամիջոցների գործունեությունը ՌԴ տարածքում անցանկալի է ճանաչվել 05/16/2024   17:16 Ալեն Սիմոնյանը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/16/2024   16:56 Վարչապետն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին 05/16/2024   16:53 Տավուշի ոստիկանապետը հետեւում էր ակցիայի մասնակիցների հետ պատգամավորի վեճին (տեսանյութ) 05/16/2024   16:49 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել 05/16/2024   16:41 Թմրամիջոցների ապօրինի իրացման և դրանց արդյունքում ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան 05/16/2024   16:38 Այլևս հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ հեռացնելու այս իշխանությունը․ սա արյունաքամության ամբողջական մի շղթա է, որը պետք է կանգ առնի․ Սրբազան հոր ուղերձը 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   16:12 Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանությունում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը և այդպես ապօրինաբար հասանելիություն ստանում անձնական գաղտնիք կազմող՝ հեռախոսում պահվող տվյալներին․հայտարարություն 05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/16/2024   16:07 Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք» 05/16/2024   16:04 Գիշերային Մհերը. Վահե Հովհաննիսյան 05/16/2024   15:58 Լուկաշենկոն իր ուսն է առաջարկել Բաքվին 05/16/2024   15:54 ԿԲ-ն չի հերքում՝ Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ գուցե կան, բայց էական ծավալ չեն կազմում 05/16/2024   15:51 Իր ցեխարձակումներում Արման Բաբաջանյանը խեղաթյուրում է անգամ սեփական անցյալը. Տեր Եսայի քահանա Արթենյան 05/16/2024   15:39 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող գերիներին 05/16/2024   15:33 ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն արժանացել է Կառավարության հավանությանը 05/16/2024   15:29 Այս տարվա մեկնարկից ի վեր Ադրբեջանն արդեն երեսուն համատեղ ու անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրել . ադրբեջանագետ 05/16/2024   15:22 Կիրանցում լարված է․ կիրանցեցիները փակել են միջպետական ճանապարհը 05/16/2024   15:22 Ավստրալիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ 05/16/2024   15:20 Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն 05/16/2024   15:11 ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանին ակցիաների ընթացքում ապօրինաբար բերման ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել 05/16/2024   15:03 Մոսկվան հույս ունի՝ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ շարքեր 05/16/2024   14:55 Վրաստանի վարչապետ Կոբախիձեն մեկնել է Թուրքիա. սպասվում է հանդիպում Էրդողանի հետ 05/16/2024   14:31 Վահագն Չախալյանը ձերբակալվել է՝ խուլիգանության կասկածանքով 05/16/2024   14:23 էդ փոխհատուցումը պահե՛ք ձեզ, մենք մեր հողն ենք ուզում. Կիրանցի բնակիչ (տեսանյութ) 05/16/2024   14:19 ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը չի համարում ողբերգություն 05/16/2024   14:15 Վարչապետին է ներկայացվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/16/2024   14:06 Այստեղ գործում է Ջունգլիի օրենքը ՝ իրենք ուժեղ են, ինչ կուզեն , ինչքան կուզեն, կվերցնեն. Կիրանցի բնակիչ 05/16/2024   13:57 Արցախի անկախությունը պատմություն չէր, այլ իրականություն՝ ավելի իրական չի լինում. երիտասարդական ֆորում՝ նվիրված հայրենիքին 05/16/2024   13:55 Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգ՝ արտակարգ իրավիճակներում պետության դիմակայունությունը բարձրացնելու շրջանակում 05/16/2024   13:39 «Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 05/16/2024   13:36 Մեր կրթական ավանդույթի մեխը էդ ա, որ երեխաներին սովորեցնենք ինչպես տառապել, եթե նույնիսկ չկա տառապելու պատճառ՝«բալիկ ջան, նայի դուրք, գիրք կարդա, տառապի». Փաշինյան 05/16/2024   13:26 Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ստրասբուրգում 05/16/2024   13:07 Մինչև վերջ ժողովրդի կողքին եմ․ Կիրանցի գյուղապետը՝ համագյուղացիներին 05/16/2024   12:51 Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգեց Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանք 05/16/2024   12:49 Երեւանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 05/16/2024   12:41 Գիտեք Երևանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցնելո՞ւ. Ո՞ւր է գնացել Ադրբեջանից եկած 200 մլն դոլարի տրանսֆերը. պատգամավոր 05/16/2024   12:37 «ՔՊ-ի ադրբեջանցի զինվորները» կկանգնեն Կիրանց գյուղի կենտրոնում. Գառնիկ Դանիելյան 05/16/2024   12:32 Ուշադրություն՝ լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն. սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ 05/16/2024   12:25 Առանց ՍԴ ու խորհրդարան մտնելու ընթացակարգերի՝ սահմանազատման գործընթացն ապօրինի է. Աբրահամյան
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/15/2024   10:41 Այ, հենց ՔՊ-ն ամենաշատը պետք է վախենա այս շարժման տապալումից. Վահե Հովհաննիսյան

Ալեքսանդր Ազարյանը կայացրել է արդարացման 7 դատավճիռ` միայն մեկ տարվա ընթացքում 02/17/2016   23:47  |  Արդարացման դատավճիռներ

«Փաստինֆո» գործակալությունը, շարունակելով ներկայացնել արդարացման դատավճիռները, սկսում է նոր շարք, որի շրջանակներում կանդրադառնանք յուրաքանչյուր դատավորի վարույթում քննված և կայացված արդարացման դատավճիռներին առանձին-առանձին։

Շարքն սկսում ենք Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վարույթում քննված քրեական գործերից: Նա  նշված դատարանում դատավոր է նշանակվել 2009 թվականին:

47-ամյա դատավորի նախագահությամբ վերջին տարվա ընթացքում կայացվել է 7 արդարացման դատական ակտ, որոնցից 6-ը բողոքարկվել են և միայն 1-ի դեմ դատախազը վերաքննիչ բողոք չի ներկայացրել: Այդուհանդերձ` 6 գործով հրապարակված  արդարացման դատական ակտերը մտել են օրինական ուժի մեջ, իսկ մեկը՝ դեռևս Վճռաբեկ դատարանի որոշմանն է սպասում:

Մասնավորապես՝ արդարացման դատավճիռներ կայացվել են ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով (ինքնիրավչություն), 178-րդ հոդվածով (խարդախություն), 338-րդ հոդվածով (սուտ ցուցմունք տալը) և 242-րդ հոդվածով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը):

«Փաստինֆո»-ն ձեր ուշադրությանն է ներկայացնում այդ բոլոր գործերն առանձին-առանձին:

1.  Ըստ մեղադրանքի՝ 25-ամյա Գոհար Եսայանը, ցանկանալով իր ընկեր Համլետից հետ վերադարձնել նրան պարտքով տված գումարը, որը վերջինս չի ցանկացել վերադարձնել, 2014թ. փետրվարի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի փողոցներից մեկի բակում Համլետին պատկանող «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենայի սրահից, Լարիսայի ներկայությամբ վերցրել է վերջինիս «Սամսունգ նեքսուս» բջջային հեռախոսը՝ կարծելով, որ այն Հրանտի բջջային հեռախոսն է և հեռացել` Լարիսային  պատճառելով 240.000 ՀՀ դրամ վնաս:

Առաջին ատյանի դատարանի 12.01.2015թ դատավճռով Գոհարն անպարտ է ճանաչվել և արդարացվել, սակայն մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել արդարացման դատավճիռը և նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար նշանակել պատիժ` տուգանքի ձևով` 450.000 ՀՀ դրամ գումարի չափով: Վերաքննիչ բողոքը մերժվել է՝ ուժի մեջ մնալով առաջին ատյանի դատարանի արդարացման դատական ակտը:

2.  Հաջորդ արդարացման դատավճիռը վերաբերում է 76-ամյա Վահե Աջամյանին:

Ըստ մեղադրանքի՝ 1973թ. ծնված Վահե Աջամյանը 2014թ.հոկտեմբերի 2-ին՝ ժամը 21:00 սահմաններում, օրենքի սահմանված կարգի խախտմամբ ինքնակամ իրականացնելով իր ենթադրյալ իրավունքները, գնացել է քրոջ բնակարան, ննջասենյակի պահարանից վերցրել ժամանակավոր օգտագործման հանձնված 180.000 ՀՀ դրամ արժողությամբ կիսամուշտակը: Դատարանն առաջադրված մեղադրանքում անպարտ է ճանաչել Աջամյանին եւ 18.04.2015թ. կայացված դատավճռով արդարացրել նրան:

Մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք ներկայացնելով պահանջել էր ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատավճիռը և կայացնել մեղադրական դատավճիռ, Վահե Աջամյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար և այդ հոդվածի սանկցիայի շրջանակներում նշանակել համաչափ պատիժ կամ գործն ուղարկել առաջին ատյանի համապատասխան դատարան` նոր քննության:

Մեղադրող դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է:

3.  Դատարանում որպես վկա սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվող 46-ամյա Նարինե Ասատրյանը ևս Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավճռով արդարացվել է:

Ըստ մեղադրանքի՝ Նարինե Ասատրյանը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող  խոշոր չափի խարդախության գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվելիս, 2013թ. դեկտեմբերի 17-ին տվել է սուտ ցուցմունք այն մասին, որ 2011թ. մարտի 12-ին Շենգավիթի նոտարական գրասենյակում Արտակ Մարտիրոսյանի միջնորդությամբ, իր և մյուս կողմից Սեդա Սաֆարյանի, Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյանների միջև կնքված բնակարանի գրավի /հիփոթեքի/ և փոխառության պայմանագրով Անդրանիկ Երեմյանին տվել է 15.000 ԱՄՆ դոլար գումար:

Մինչդեռ, 2014թ. օգոստոսի 8-ին Արտակ Մարտիրոսյանի գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռով ապացուցվել է, որ տվել է ոչ թե 15.000 ԱՄՆ դոլար, այլ՝ 11.000 ԱՄՆ դոլար և ոչ թե Անդրանիկ Երեմյանին, այլ՝ նույն գործով ամբաստանյալ Արտակ Մարտիրոսյանին:

Նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել վկային սուտ ցուցմունք տալու համար եւ գործն ուղարկել դատարան, իսկ դատարանն էլ 12.10.2015թ. դատավճռով արդարացրել է նրան: Մեղադրող դատախազը բողոքարկել է Վերաքննիչ դատարան՝ պահանջով  բեկանել  արդարացման դատավճիռը եւ կայացնել նոր դատական ակտ՝ Նարինե Ասատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, նշանակել համաչափ պատիժ կամ գործն ուղարկել համապատասխան դատարան` այլ կազմով նոր քննության:

Այս գործով ևս վերաքննիչ բողոքը մերժվել է:

4.  ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ, մեղադրվող 53-ամյա Արարատ Շահնազարյանը ևս անպարտ է ճանաչվել և արդարացվել Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավճռով: Այս գործով արդարացման դատական ակտի դեմ դատախազը վերաքննիչ բողոք չի ներկայացրել:

5.  Խարդախության մեջ մեղադրվող 46-ամյա Արմինե Մեխակյանը ևս անպարտ է ճանաչվել և արդարացվել առաջին ատյանի դատարանի դատավճռով:

Ըստ մեղադրանքի՝ Արմինե Մեխակյանը, չարաշահելով «Նատֆուդ» ՍՊ և «Վալետտա» ՓԲ ընկերությունների աշխատակիցների վստահությունը, 15-օրյա  ժամկետում վճարելու պատրվակով, նշված ընկերություններից գնել է 159.000 ՀՀ դրամ արժողությամբ սուրճի տեսականի և 476.000 ՀՀ դրամ արժողությամբ մսամթերք, սակայն չի կատարել վճարումը և խաբեությամբ տիրացել է խոշոր չափի` ընդհանուր 635.000 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքներին: Դատարանը գտել է, որ Արմինե Մեխակյանի գործողություններում բացակայում է խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմը եւ 18.06.2015 թ. հռչակել նրա անմեղությունը եւ արդարացրել:

Այս գործով վերաքննիչ բողոք  է բերվել և մեղադրող դատախազի և տուժողի ներկայացուցչի կողմից: Մեղադրողը պահանջել է բեկանել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով արդարացման դատավճիռը և Արմինե Մեխակյանի  նկատմամբ նշանակել պատիժ` 3 տարի ժամկետով ազատազրկում: Իսկ տուժող կողմը վերաքննիչ բողոքով պահանջել է գործը վերադարձնել նույն դատարան այլ կազմով նոր քննության:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ ՝ մեղադրողի և տուժողների ներկայացուցչի վերաքննիչ բողոքները մերժվել են:

Գործով Վճռաբեկ բողոք է բերվելը, որով դեռևս որոշում չի կայացվել:

6.  Իսկ առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ մեղադրվող 58-ամյա Հերիքնազ Ղազարյանը արդարացվել է մասնակի, միևնույն ժամանակ Հ. Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ  քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել 4,5 տարվա ազատազրկման, ինչպես նաև տուգանքի` 500 000 ՀՀ դրամի չափով:

Ըստ մեղադրանքի՝ Հերիքնազ Ղազարյանը ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ 2011թ մայիսի 1-ին, չարաշահելով Գայանե Պետրոսյանի վստահությունը և որպես երաշխիք ցույց տալով իրեն պատկանող Գ Նժդեհի փողոցի 19-րդ շենքի 207 և 208 բնակարանների սեփականության վկայականները, շինարարական բիզնես իրականացնելու պատրվակով նրանից վերցրել է 20 000 ԱՄՆ դոլար: Ապա` նվիրատվությամբ օտարելով իր բնակարանները, հափշտակել է նշված գումարը` Գ Պետրոսյանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս:

Բացի այդ, Հերիքնազ Ղազարյանը, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ Գայանե Պետրոսյանի որդուն` Տիգրան Պետրոսյանին ԱՄՆ դեսպանատանը որպես վարորդ աշխատանքի ընդունելու պատրվակով, Երևան քաղաքի «Ռոսիա» կինոթատրոնի մոտակայքում 2011թ մայիսին  Գ Պետրոսյանից վերցրել է 2000 ԱՄՆ դոլար գումար և հափշտակել: 

Հերիքնազ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Դատարանը  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Հերիքնազ Ղազարյանին ճանաչել է անպարտ և արդարացրել։

Այս գործով վերաքննիչ բողոք է բերվել եւ մեղադրյալի, եւ վերջինս պաշտպանի, գործով մեղադրող դատախազի, տուժողի և նրա ներկայացուցչի կողմից, բոլոր վերաքննիչ բողոքները մերժվել են:

7. Հաջորդ արդարացումը ևս եղել է  մասնակի. ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով մեղադրվողները Շենգավիթ վարչական շրջանի դատարանի՝ 24-08-2015 թ. դատավճռով արդարացվել են մասնակի:

Ազատ Ղազարյանն անպարտ է ճանաչվել և արդարացվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, միևնույն ժամանակ մեղավոր ճանաչվելով  325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված երկու հանցագործություններ կատարելու համար և հանցագործություններից յուրաքանչյուրով նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 2  տարի ժամկետով։

Դատավճռով՝ պատիժների համակցությամբ՝ Ազատ  Ղազարյանի  նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում։

Գործով երկրոդ ամբաստանյալը՝ Հովհաննես Հակոբյանը անպարտ է ճանաչվել և արդարացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, սակայն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝  երկու հանցագործություններ կատարելու համար և հանցագործություններից յուրաքանչյուրի համար պատիժ նշանակել ազատազրկում` 1 տարի ժամկետով։

Պատիժների համակցությամբ Հովհաննես  Հակոբյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 2 տարի ժամկետով ազատազրկում, սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, քանի որ սահմանել է փորձաշրջան` 2 տարի ժամկետով։

Երրորդ ամբաստանյալը՝ Հմայակ Միքայելյանն ճանաչել անպարտ և արդարացնել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Սակայն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել:

Պատիժների համակցությամբ Հմայակ Միքայելյանը դատապարտվել է  2 տարի ժամկետով ազատազրկման, սակայն նրա նկատմամբ պատիժը պայմանական չի կիրառվել քանի որ  սահմանել է  փորձաշրջան` 2 տարի ժամկետով։

Այս գործով վերաքննիչ բողոք է բերվել տուժողի, ամբաստանյալների և մեղադրող դատախազի կողմից:

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է արդարացման դատավճիռը, սակայն Վերաքննիչի որոշման դեմ բողոք են բերել գործով փաստաբանները:

Շարունակելի...

 

Հեղինակ` Էլեոնորա Առաքելյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]