Թեմաներ
Ուրբաթ 05 / 17 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/16/2024   23:56 Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ 05/16/2024   23:52 Հայկական կողմը չի խնդրել ՌԴ սահմանապահները մնան հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին․ Արմեն Գրիգորյան 05/16/2024   23:46 Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ 05/16/2024   23:42 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը 05/16/2024   23:37 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 05/16/2024   23:23 Թափանցիկությունն ու հրապարակայնությունն այս կառավարության համար հիմնարար խոչընդոտ է․ Թաթոյան 05/16/2024   23:08 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   23:02 65-ամյա տղամարդը հայտնաբերեցին Մեծամոր քաղաքում 05/16/2024   22:38 Ռուսաստանն ու Չինաստանը կարող են ջրածնով աշխատող ավտոմեքենաների արտադրություն հիմնել 05/16/2024   22:22 Ալափարսում վթարից հետո ավտոմեքենաները հայտնվել են ձորակում 05/16/2024   22:08 Իշխանություններն անհանգստացած են Բագրատ Սրբազանի առաջնորդությած շարժումից, փորձում են պառակտել․ Իշխանյան 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/16/2024   21:58 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին 05/16/2024   21:52 Միրզոյանը ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   21:30 Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե անգամ մենակ էլ մնամ էս հրապարակում․ Բագրատ Սրբազան 05/16/2024   21:19 Ականատեսները պատմել են Ֆիցոյի դեմ մահափորձի մանրամասները 05/16/2024   21:07 ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ 05/16/2024   21:02 Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ շարժման առաջնորդ 05/16/2024   20:56 Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին 05/16/2024   20:49 Պատասխան են տալու Արցախի կորստի համար․ Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. Վիտալի Բալասանյան 05/16/2024   20:47 Ոստիկանության գործողություններից տուժած լրագրողների դեպքերը պատշաճ քննության առարկա կդարձվե՞ն 05/16/2024   20:45 Մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք. դատապարտում ենք գիշերային կապիտուլյացիոն գործարքը. Վահագն Մելիքյան (տեսանյութ) 05/16/2024   20:38 Խնդիրը ծագել է Տավուշում, բայց լուծումն այնտեղ չէ. Շարժման առաջնորդ 05/16/2024   20:35 Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան 05/16/2024   20:32 Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   20:20 Էրդողանը Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը «պատմական հնարավորություն» է անվանել 05/16/2024   20:08 Երևանը պատրաստ է ընդլայնել Քիշնևի հետ գործակցությունը. նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր 05/16/2024   19:54 Մեր հաշվարկով 16 հեկտար ավել հող է անցնում իրենց, թուրքերն անգամ իրենց ամենալավ երազում չէին կարող տեսնել, որ դրանք իրենցը կլինեն. Կիրանցի բնակիչ 05/16/2024   19:43 Չինաստանը պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ. Պետդեպ 05/16/2024   19:37 ՄԻՊ-ն առ այժմ զերծ է մնում Կիրանց մեկնել՝ կիրանցեցիների հետ հանդիպման 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   19:07 Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա. 05/16/2024   19:01 Արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Դիվանագիտական համահայկական խորհուրդ 05/16/2024   18:56 Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղություն հաստատելու նպատակով են սա անում. Ոսկեպարցի 05/16/2024   18:53 Գնել Սանոսյանի հայրն ու երկու եղբայրները տարիներ շարունակ աշխատել են ՌԴ-ում, առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են․ խոսնակը՝ Սանոսյանի դղյակի մասին 05/16/2024   18:46 ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ 05/16/2024   18:36 Քաղաքացին անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   18:31 Վարչապետն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   18:18 Մեզ ասում են, թե մեր սեփականության վկայականները կեղծ են. Կիրանցի կին (տեսանյութ) 05/16/2024   18:17 Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս. Թաթոյան 05/16/2024   17:56 Լարված վիճակ Կիրանցում. բնակիչները փակել են միջպետական ճանապարհը 05/16/2024   17:39 Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին 05/16/2024   17:36 SOTA լրատվամիջոցների գործունեությունը ՌԴ տարածքում անցանկալի է ճանաչվել 05/16/2024   17:16 Ալեն Սիմոնյանը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/16/2024   16:56 Վարչապետն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/15/2024   12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/15/2024   10:41 Այ, հենց ՔՊ-ն ամենաշատը պետք է վախենա այս շարժման տապալումից. Վահե Հովհաննիսյան

Դավիթ Հարությունյանը վերջին 3 տարիների ընթացքում կայացրել է արդարացման 20 դատական ակտ 03/03/2016   20:16  |  Արդարացման դատավճիռներ


Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանը նույն դատարանի դատավոր աշխատելու տարիներին կայացրել է արդարացման 20 դատական ակտ:

Նախքան այս տարվա փետրվարի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերը նշված դատարանի նախագահ նշանակվելը՝ 33-ամյա Դ.Հարությունյանը 2011 թվականից տվյալ դատարանում եղել է դատավոր, իսկ վերջին 3 տարիների ընթացքում՝ 2013, 2014 և 2015 թվականներին, նրա կողմից կայացվել է երկու տասնյակ արդարացման դատական ակտ: 
 
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Փաստինֆո»-ն նոր շարք է սկսել՝ հանրությանը ներկայացնելով դատավորների վարույթում քննված և դրանցով կայացված արդարացման դատավճիռներն առանձին-առանձին։ Այսօր ներկայացնում ենք Դավիթ Հարությունյանի կողմից կայացված արդարացման դատական ակտերը:
 
Այսպես` 2013թ. դատավորը կայացրել է 4 արդարացման դատական ակտ:
 
1. Ռազմիկ Մալխասյանը, ով մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի1-ին մասով, 15-05-2013թ. առաջին ատյանի դատարանի դատավճռով արդարացվել է՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
 
 Ըստ մեղադրանքի՝ Ռազմիկ Մալխասյանը, հանդիսանալով «Նանոամորֆ տեխնոլոգիա» ՓԲԸ-ի տնօրեն և լինելով ընկերության տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու, թույլ է տվել հիշատակված կանոնների խախտումներ, ինչի հետևանքով ընկերության փականագործ Վարդան Թորոսյանի կողմից 23.11.2011թ. ժամը 13.00-ի սահմաններում խառատային հաստոցով աշխատանք իրականացնելիս նրա առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր վնաս` ընդհանուր աշխատունակության կայուն կորստով:
Դատարանն արձանագրել է, որ քրեական գործում առկա չէ որևէ ապացույց, որ  «Նանոամորֆ տեխնոլոգիա» ՓԲԸ տնօրեն Ռազմիկ Մալխասյանը դեպքի օրը հանդիսացել է տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու անձ, իսկ նրան առաջադրված մեղադրանքում բացակայում է հանցակազմի պարտադիր հատկանիշը` հատուկ սուբյեկտը, քանի որ քրեական գործում առկա չեն անհրաժեշտ ապացույցներ,  որոնք կհիմնավորեին նրա կողմից «Նանոամորֆ տեխնոլոգիա» ՓԲԸ-ում տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու անձ լինելու հանգամանքը: 
Արդարացման դատավճռի դեմ մեղադրողը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով ամբողջությամբ բեկանել  Ռազմիկ Մալխասյանի վերաբերյալ արդարացման դատավճիռը և նրան մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ դատապարտելով տուգանքի նվազագույն աշխատավարձի 400 0000 ՀՀ դրամի չափով:
Դատախազի վերաքննիչ բողոքը մերժվել է: Ներկայացվել է նաև վճռաբեկ բողոք, սակայն Վճռաբեկ դատարանն այն ետ է վերադարձրել:
 
2. Հաջորդ արդարացումը կայացվել է սուտ մատնության գործով: 
 
Ըստ մեղադրանքի՝ Աննա Սահակյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, մտացածին, միջին ծանրության հանցագործության վերաբերյալ 2012թ. ապրիլի 2-ին գրավոր հաղորդում է տվել ոստիկանության Նոր-Նորք բաժին այն մասին, որ Թաթուլ Փիլոսյանը 2011թ. դեկտեմբերի 30-ից մինչև 2012թ.մարտի 30-նն իր անչափահաս աղջիկ երեխային ստիպել է մուրացկանությամբ զբաղվել` ստանալով նրանից օրական մոտ 20.000 ՀՀ դրամ գումար:
Աննա Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:
Դատարանն արձանագրել է, որ Ա.Սահակյանի հաղորդման կապակցությամբ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չի կատարվել և նախաքննական մարմինը սահմանափակվել է միայն Աննա Սահակյանի, Թաթուլ Փիլոսյանի ու աղջկա՝ միմյանց հակասող բացատրություններով:
Դատարանն այդ հարցը դիտարկել է նաև այլ տեսանկյունից. մասնավորապես՝ թեև մինչդատական վարույթն իրականացնող մարմինն ինքնուրույն է ուղղություն տալիս քննությանը, որոշում քննչական գործողությունների շրջանակը, սակայն դատարանը հարկ է համարել կրկին նշել, որ այդ գործողությունների շրջանակը պետք է օբյեկտիվորեն ապահովի գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության քրեադատավարական պահանջը:
Իսկ տվյալ պարագայում Աննա Սահակյանի կողմից ներկայացված հաղորդման կապակցությամբ միայն նյութեր նախապատրաստելը չի ապահովել այդ պահանջների կատարումը:
Դատարանը գտել է նաև, որ նախաքննության՝ ի սկզբանե բազմակողմանի և լրիվ չլինելու պայմաններում այդ հանգամանքներն ինքնին բավարար են՝ արդարացման դատավճիռ կայացնելու համար, քանի որ քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում չի պահպանվել հիշատակված քրեական դատավարության հիմնարար սկզբունքը, որն էլ կարող է ազդած լինել նախաքննության վերջնական արդյունքի վրա:
Բացի այդ, դատարանը գտել է նաև, որ հետազոտված և գնահատված ապացույցները հիմք են տալիս պնդելու, որ Աննա Սահակյանը գիտակցաբար չի գործել, քանի որ բավարար հիմքեր է ունեցել ենթադրելու, որ աղջիկը կարող էր շահագործման ենթարկվել Թաթուլ Փիլոսյանի կողմից ու նման պայմաններում ևս արձանագրում է, որ նույնիսկ միայն նախաքննական մարմնի ձեռք բերված ապացույցներով սահմանափակվելու դեպքում դրանք բավարար չեն՝ Աննա Սահակյանին առաջադրված մեղադրանքը հաստատված ճանաչելու համար:
Ուստիև՝ 09-07-2013թ. դատավճռով Աննա Սահակյանը, արարքում հանցակազմի բացակայության հիմքով, արդարացվել է:
Այս գործով ևս մեղադրողը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած արդարացման դատավճիռը և կայացնել մեղադրական դատավճիռ կամ Աննա Սահակյանին ազատել քրեական պատասխանատվությունից` տուժողի հետ հաշտվելու հիմքով, սակայն Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը, մերժել է մեղադրողի բողոքը:
Դատախազը Վճռաբեկ բողոք է բերել, որը  վերադարձվել է:
 
3. Հաջորդ արդարացման դատավճիռը մասնակի է: Կողոպուտի գործով երկու մեղադրյալներից մեկը մասնակի արդարացվել է, ապա դատարանի որոշմամբ երկուսն էլ համաներմամբ ազատվել են պատժի կրումից:
 
Ըստ մեղադրանքի՝ Մհեր Անդրյասյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակության նպատակով, նախնական համաձայնության գալով Արթուր Կարապետյանի հետ, 2012թ. հոկտեմբերի 27-ին ժամը 16:25-ի սահմաններում, պոկելու եղանակով բացահայտ հափշտակել են մայթեզրով քայլող` Մանուշակ Վարդազարյանի պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Ընդ որում, ըստ նախնական դերաբաշխման՝ Ա.Կարապետյանը կնոջ պարանոցից պոկել է ոսկյա շղթան, իսկ Մհեր Անդրյասյանը, նրա փախուստն ապահովելու նպատակով, օգնության առաջարկ է արել Մանուշակ Վարդազարյանին և համընթաց քայլող դստեր` Ալետա Վարդազարյանին, որով փորձել է շեղել վերջիններիս ուշադրությունը, սակայն գիտակցելով, որ վերջիններս հասկացել են իր գործողությունների նպատակը, հրել, վայր է գցել նրանց և հանցակցի ուղղությամբ դիմել փախուստի:
Բացի այդ Մհեր Անդրյասյանը, նշված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալված լինելով, նույն օրը` 15.11.2012թ., Նոր-Նորքի քննչական բաժնի թիվ 3 աշխատասենյակում  քննչական գործողությունների ավարտից հետո կատարել է փախուստի փորձ` պատուհանից դուրս ցատկելու միջոցով, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել:
Մհեր Անդրյասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կեսով և 34-355-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ
Արթուր Կարապետյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
26-09-2013 թվականի դատարանի դատավճռով՝ Մհեր Անդրյասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել 3 տարի ժամկետով ազատազրկման, սակայն անպարտ է ճանաչվել և արդարացվել՝ 34-355-րդ հոդվածի 1-ին մասով՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Արթուր Կարապետյանը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում ՝ դատապարտվելով 1 000 000 ՀՀ դրամ տուգանքի, սակայն պատիժը մեղմացվել է և տուգանք է նշանակվել 500 000 ՀՀ դրամ:
Դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ չմտած՝ դատարանը ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ, նրանց պատժի կրումից ազատել է:
 
4. Առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող Սոնա Գրիգորյանը ևս անպարտ է ճանաչվել և արդարացվել:
 
Ըստ մեղադրանքի՝ Սոնա Գրիգորյանը, հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի «թիվ 5 բուժսանմասի»  տնօրեն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, բուժսանմասի նախկին թերապևտ Արմեն Մկրտչյանին անվամբ, վերջինս 2008 թվականի հունիսի 1-ից սկսած աշխատանքի չգալու պայմաններում, հաշվապահական փաստաթղթերում ձևակերպվել է՝ իբրև նա  աշխատանքից ազատվել է 2008 թվականի դեկտեմբերի 28-ին, ընկերության դրամարկղից ելքագրվել է 473,47 հազար ՀՀ դրամ գումար, որից 30.000 դրամը վճարել է Արմեն Մկրտչյանին՝ որպես վերջնահաշվարկ, իսկ 167 670 ՀՀ դրամ գումարը վատնել է` այն տրամադրելով Արմեն Մկրտչյանին՝ փաստացի չաշխատած ժամանակահատվածի համար` որպես աշխատավարձ, իսկ մնացած՝ 2008 թվականի նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների համար հաշվարկված 275,8 հազար ՀՀ դրամը յուրացրել է` պետությանը պատճառելով զգալի չափերով` 443,470 ՀՀ դրամի գույքային վնաս:
Սոնա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Դատարանն արձանագրել է, որ Սոնա Գրիգորյանին առաջադրված մեղադրանքում նշված չէ, թե ինչպես է վերջինս օգտագործել իր պաշտոնեական դիրքը` վատնելով 167 670 ՀՀ դրամը, ե՞րբ է կատարել այդ վատնումը կամ յուրացումը, արդյոք այդ ժամանակ նա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի իմաստով հանդիսացե՞լ է պաշտոնատար անձ, թե` ոչ, եթե հանդիսացել է, ապա իր ո՞ր լիազորությունն է օգտագործել այդ վատնումն իրականացնելու համար:
Դատարանը հանգել է հետևության, որ նախաքննական մարմինը չի ձեռնարկել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, քննությունը տարվել է թերի: Նախաքննության ընթացքում չեն կատարվել առերեսումներ, չի նշանակվել լրացուցիչ փորձաքննություն` ակնհայտ անհստակությունների պայմաններում, անհիմն մերժվել է այդ մասին պաշտպանության կողմի միջնորդությունը:
Դատարանը գտել է, որ Սոնա Գրիգորյանին քրեական հետապնդման մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիման վրա առաջադրված մեղադրանքում բացակայում են տվյալ հանցակազմով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ տարրերը: Մասնավորապես` քրեական գործի քննության ողջ ընթացքում ձեռք չի բերվել որևէ ապացույց, որը կհիմնավորեր, որ Սոնա Գրիգորյանը դիտավորությամբ, շահադիտական դրդումներով ու նպատակով, անհատույց ու ապօրինի կերպով վատնել և յուրացրել է «Թիվ 5 բուժսանմաս» ՓԲ ընկերությանը պատկանող` իրեն վստահված գույքը:
Ընդհակառակը՝ քրեական գործի քննությամբ հետազոտված ապացույցները վկայում են այն մասին, որ Սոնա Գրիգորյանին «Թիվ 5 բուժսանմաս» ՓԲ ընկերության գույքը վստահվել է միայն 2009 թվականի հունվարի 19-ից, հետևաբար, նախքան այդ պահը նա չէր կարող վատնել ընկերության գույքը, բացի դրանից, չի հիմնավորվել, որ ընկերության տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո Սոնա Գրիգորյանը կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են եղել «Թիվ 5 բուժսանմաս» ՓԲ ընկերության գույքի հափշտակությանը:
Ուստի՝ 09.12.2013 թվականի՝ առաջին ատյանի դատարանի դատավճռով՝ Սոնա Գրիգորյանն առաջադրված մեղադրանքում անպարտ է ճանաչվել և արդարացվել` վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Այս գործով ևս մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջով բեկանել արդարացման դատավճիռը և կայացնել մեղադրական դատավճիռ, սակայն բողոքը մերժվել է:
 
2014թ. դատավոր Դավիթ Հարությունյանը կայացրել է 5 արդարացման դատավճիռ:
 
5. ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով մեղադրվող Վարաժ Մանուկյանը արդարացվել է մասնակի:
 
Մասնավորապես՝ ըստ մեղադրանք՝ Վարաժ Մանուկյանը երկու և ավելի անձանց սպանության դիտավորությամբ դանակով հարվածել է Դավիթ Օհանյանին և Հակոբ Բուդաղյանին, որի արդյունքում Դ.Օհանյանը կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով ստացած մարմնական վնասվածքից մահացել է, իսկ Հ.Բուդաղյանը` լայնաձիգ աղու, ստոծանու վնասումով և ներքին արյունահոսության ձևով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ցուցաբերվել է բժշկական օգնություն և Վարաժ Մանուկյանի կամքից անկախ հանգամանքներում չի մահացել:
Մասնավորապես՝ 2011 թվականի սեպտեմբերի 20-ին Վարաժ Մանուկյանը, ընկերուհու հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինիցս տեղեկանալով քննությամբ դեռևս չպարզված անձի և Դավիթ Օհանյանի կողմից նույն պահի դրությամբ իրեն սիրահետելու վերաբերյալ, անմիջապես իր` «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Երևան քաղաքի Բակունցի 1-ին նրբանցքում գտնվող մանկապարտեզի ուղղությամբ, որտեղ հանդիպել և վիճաբանության է բռնվել վերջիններիս հետ: Վ.Մանուկյանը մեկ անգամ բռունցքով հարվածել է Դ.Օհանյանի դեմքի աջ կիսամասին` աջ ստորին կոպի շրջանի արյունազեղման ձևով պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, որից հետո կողմնակի անձանց միջամտությամբ վեճը դադարել է: 
Այնուհետև` նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Դ.Օհանյանի հետ վերոհիշյալ անձնական հարաբերությունները պարզաբանելու նպատակով Վ.Մանուկյանն իր ավտոմեքենայով ընկերների` Նարեկ Ավետիսյանի, Տարոն Ավետիսյանի, Ռաֆիկ Ավետիսյանի, Լևոն Բազինյանի, Մկրտիչ Բազեյանի և Արամ Չիտախյանի հետ միասին ուղևորվել է Երևան քաղաքի Բակունցի 1-ին նրբանցքի ուղղությամբ, որտեղ հանդիպելով Դ.Օհանյանին և նրա ընկերներին` Հակոբ Բուդաղյանին, Վարդան Սարգսյանին, Հմայակ Սարգսյանին, Խանամիր Ղազարյանին, Լևոն  Խաչատրյանին, Արտեմ Թորոսյանին, Արմեն Դարբինյանին, վիճաբանության են բռնվել վերջիններիս հետ` զուգորդված ծեծկռտուքով և շուրջ 5-7 րոպե տևողությամբ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներով:
Ծեծկռտուքի ընթացքում Վ.Մանուկյանը, երկու և ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող դանակով մեկական անգամ հարվածել է Դավիթ Օհանյանին և Հակոբ Բուդաղյանին, որի արդյունքում Դ.Օհանյանը կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով ստացած մարմնական վնասվածքից մահացել է, իսկ Հ.Բուդաղյանի կյանքը հաջողվել է փրկել:
Այնուհետև Վարաժ Մանուկյանը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել է փախուստի` ճանապարհին գցելով հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
Վարաժ Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով:
13.01.2014 թվականի՝ դատարանի դատավճռով՝ Վարաժ Մանուկյանին առաջադրված մեղադրանքը վերաորակվել է և մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ դատապարտվելով 12 տարի ժամկետով ազատազրկման:
Միևնույն ժամանակ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով Մանուկյանին անպարտ է ճանաչել և արդարացրել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Այս գործով մեղադրողը և պաշտպանը վերաքննիչ բողոք են ներկայացրել, որը սակայն մերժվել է՝ օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
Ամբաստանյալի պաշտպանի Վճռաբեկ բողոքը ևս վերադարձվել է:
 
6. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ պատրաստելու և դրանք օգտագործելու մեջ մեղադրվող Կարեն Ծաղիկյանը ևս արդարացվել է:
 
Ըստ մեղադրանքի՝ Կարեն Ծաղիկյանը, առանց իրացնելու նպատակի, 2013 թ. ապրիլի 15-ին իր բնակարանում ապօրինաբար պատրաստել է զգալի չափի` 0.0634 գրամ քաշով կոդեին տեսակի թմրամիջոցի պարունակությամբ լուծույթ և խմելու եղանակով օգտագործել: 
Կարեն Ծաղիկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մաս:
Դատարանը գտել է, որ Կարեն Ծաղիկյանին առաջադրված մեղադրանքն առնվազն անհստակ է, ու չկոնկրետացված, որպիսի պայմաններում առաջ է գալիս նաև մեղադրյալի պաշտպանության իրավունքի խախտման հավանականության հանգամանքը: 
Ուստիև՝ դատարանը գտել է,  որ նման կերպ ձևակերպված և առաջադրված մեղադրանքի պայմաններում, նույնիսկ, եթե պատշաճ ու թույլատրելի ապացույցներ դիտարկվեին մեղադրական եզրակացությունում նշված բոլոր ապացույցները և դրվեին մեղադրանքի հիմքում, ապա անգամ նման պայմաններում միանշանակ հնարավոր չէր լինի արձանագրել, որ մեղադրանքը հիմնավոր է:
Դատավճռով Ծաղիկյանը առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անպարտ և արդարացվել` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Այս արդարացման դատավճռի դեմ ևս վերաքննիչ բողոք է ներկայացվել, դատախազը պահանջել է ամբողջությամբ բեկանել այն և Կարեն Ծաղիկյանին մեղավոր ճանաչել՝ առաջադրված հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու համար՝ նշանակելով  համաչափ պատիժ: Դատախազի վերաքննիչ բողոքը մերժվել է:
 
7. Սուտ մատնության մեջ մեղադրվող Կառլեն Խաչատրյանը ևս արդարացվել է:
 
Ըստ մեղադրանքի՝ Կառլեն Խաչատրյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, ծանր հանցագործության վերաբերյալ 2013 թվականի փետրվարի 7-ին գրավոր հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին` հայտնելով, որ 2013 թվականի փետրվարի 7-ին` ժամը 14.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի Ավետիսյան և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում վիճաբանել է անհայտ անձի հետ, որի ժամանակ վերջինս դանակով հարվածել է իր որովայնի շրջանին` պատճառելով որովայնի ձախ զստափոսի շրջանի ծակած կտրած թափանցող վերքի ձևով մարմնական վնասվածք և դիմել փախուստի: Մինչդեռ նա, նշված ժամին ոգելից խմիչքի ազդեցության տակ, իրենց հիշյալ բնակարանից վերցնելով խոհանոցային դանակը, դուրս է եկել և հասնելով Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող «Պիոներ Պալատին» հարող տարածք, ինքնասպանություն կատարելու նպատակով, աջ ձեռքում գտնվող դանակով մեկ անգամ հարվածել է իր որովայնի ձախ զստափոսի շրջանին` ինքն իրեն պատճառելով ծակած կտրած թափանցող վերքի ձևով ծանր մարմնական վնասվածք:
Կառլեն Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել  333-րդ հոդվածի 1-ին մասով:
Դատարանը գտել է, որ տվյալ գործով, եթե նույնիսկ դատարանը հիմք ընդունի, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով հարուցված քրեական գործով Կառլեն Խաչատրյանին ծանր մարմնական վնասվածք այլ անձի կողմից պատճառելու ուղղությամբ քրեական հետապնդման մարմինը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ գործի հանգամանքների բազմակողմանի ու լրիվ հետազոտմանն ու գնահատմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել է, և ենթադրյալ ծանր հանցագործության կատարման հանգամանքը հերքված է, ապա այս դեպքում էլ հարկ է արձանագրել, որ հիմնավորված չէ Կառլեն Խաչատրյանի արարքում հանցակազմի առկայությունը՝ դրա սուբյեկտիվ կողմը:
Այսպես,  քրեական գործի նյութերի, մասնավորապես՝ դրանցում առկա ապացույցների, դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքների համադրումից ակնհայտ է, որ Կառլեն Խաչատրյանից հաղորդում վերցնելու պահին՝ 2013 թվականի փետրվարի 7-ին, մինչև ժամը 17.00-ն, նա եղել է վիրասրահում, ըստ բժշկական կենտրոնի տեղեկությունների՝ Ժամը 16.45-ից վիրահատվել է ու ամբողջ օրվա ընթացքում ի վիճակի չի եղել մասնակցել դատավարական գործողությունների: 
Նման պայմաններում անզգայացում ստացած անձից ստացած տեղեկությունները ողջամտորեն որևէ կերպ հնարավոր չէ գնահատել հավաստի, քանի որ բացառվում է հիմնովին դատողություն անել, որ նա  կարող էր լիարժեքորեն գիտակցել կամ ցանկանալ ոտնձգել որևէ հասարակական հարաբերության, այդ թվում` իրավապահ մարմինների նորմալ գործունեությունն ապահովվող հասարակական հարաբերությունների դեմ, հատկապես՝ որևէ շարժառիթի բացակայության պայմաններում: Դատարանի գնահատմամբ` հակառակի մասին ապացույց կամ մեղադրանքի կողմի պատշաճ ձևակերպված ենթադրություն գործում չկա:
Դատարանի՝ 28.04.2014 թվականի  դատավճռով Կառլեն Խաչատրյանը առաջադրված մեղադրանքում արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Դատախազն արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, պահանջելով մեղավոր ճանաչել Կ.Խաչատրյանին առաջադրված մեղադրանքում և նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ:
Վերաքննիչ բողոքը մերժվել է՝ օրինական ուժի մեջ մնալով առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
 
8. Ինքնիրավչության մեջ մեղադրվող Գայանե Ղազարյանը 23.06.2014 թվականի՝ դատարանի դատավճռով անպարտ է ճանաչվել և արդարացվել:
 
Ըստ մեղադրանքի՝ Գայանե Ղազարյանը գործով չպարզված ժամանակահատվածում ինքնագլուխ մուտք է գործել Ալլա Սեկոյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան և 2012թ. օգոստոսի 4-ից իրականացնելով իր ենթադրյալ իրավունքները` Ա. Սեկոյանին պատճառել է էական վնաս:
Գայանե Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով:
Դատարան իր իրավական վերլուծություններում հաշվի է առել այն հանգամանքը, որ ինքնիրավչության հանցակազմը նյութական է, այսինքն` հանցագործությունն ավարտված է համարվում այլ անձանց իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքում, իսկ ինքնիրավչությունը, որի արդյունքում էական վնաս չի պատճառվել, քրեորեն հետապնդելի արարք չէ: Մինչդեռ՝ սույն գործով մեղադրանքի կողմը բավարարվել է՝ բացառապես վերացականորեն նշելով, որ «տուժողին պատճառվել է էական վնաս»  կամ «տուժողի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս», ապա միայն նշված հանգամանքը բավարար է մեղադրանքը (կամ մեղադրանքները) չհիմնավորված համարելու ու արդարացման դատավճիռ կայացնելու համար` զրկված լինելով ողջամտորեն գնահատել վնասի առկայությունը, առկայության դեպքում՝ տեսակը կամ չափը և այլն: 
Գործող իրավակարգավորման պայմաններում, մասնավորապես՝ գործի քննությունը դատարանում միայն ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի սահմաններում կատարելու վերաբերյալ օրենսդրական պահանջի հաշվառմամբ, հնարավոր չէ հակառակի մասին հետևության գալը, քանի որ դատարանի կողմից ցանկացած ենթադրություն՝ այն մասին, թե ինչպիսին է եղել մեղադրանքի կողմի հնարավոր պատկերացրած էական վնասը (ի թիվս այլոց, օրինակ՝ արդյոք խախտվել է տուժողի անձնական ու ընտանեկան կյանքի իրավունքը, թե հանգստի իրավունքը, թե բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, թե բնակավայր ընտրելու իրավունքը, թե սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու կամ օգտագործելու իրավունքը, թե ընտանիքի համար բարենպաստ կենսամակարդակի՝ այդ թվում՝ բնակարանի, կենսապայմանների բարելավման իրավունքը, թե էական վնասն ունեցել է գույքային արտահայտություն և այլն) կարող է հանգեցնել հիշյալ իրավադրույթի խախտման, քանի որ ամբաստանյալին դրա համար մեղադրանք չի առաջադրվել և նա դրանից պաշտպանվելու հնարավորություն չի ունեցել:
Նշենք, որ տուժող կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ միջնորդելով Գայանե Ղազարյանի նկատմամբ կայացնել մեղադրական դատավճիռ` դրանով իսկ ամբողջությամբ բավարարել տուժողի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը:
Իսկ դատախազը վերաքննիչ բողոքով պահանջել էր Գ.Ղազարյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ նրա նկատմամբ նշանակելով համաչափ պատիժ:
Դատախազի և տուժողի վերաքննիչ բողոքները մերժվել են:
Այս գործով մերժվել է նաև տուժողի ներկայացուցչի Վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը:
 
9. Հաջորդ արդարացման դատավճիռը կայացվել է սպանության փորձի գործով:
 
Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով մեղադրվող Հրանտ Հարությունյանը և Բեգլար Հովհաննիսյանն արդարացվել են մասնակի:
Ըստ մեղադրանքի՝ Հրանտ Հարությունյանն ապօրինի ձեռք բերած և իր մոտ պահվող հրազեն հանդիսացող «Մարգոլին ՄՑՄ» տեսակի «M 0280» համարի ատրճանակի գործադրմամբ կատարել է խուլիգանություն և 2 կրակոց արձակելով՝ առողջության միջին ծանրության վնաս է պատճառել Երևան քաղաքի բնակիչ Արմեն Սիմոնյանին՝ նրա նկատմամբ կատարելով սպանության փորձ: 
Այսպիսով՝ 2013թ-ի մարտի 22-ին` ժամը 20-ի սահմաններում, Հրանտ Հարությունյանն իր ընկեր Արթուր Բորյանից տեղեկանալով, որ նույն օրը Բերդ-Երևան ավտոճանապարհին Անուշավան Մանուչարյանն իրենց թաղամասի բնակիչներ Արման Հարությունյանի և Արայիկ Խաչատրյանի հասցեին կատարել է հայհոյանք, ընկերների` Բեգլար Հովհաննիսյանի, Արթուր Բորյանի ու Մարատ Մկոյանի հետ գնացել է Անուշավան Մանուչարյանի տան բակ և պարզաբանում պահանջել հայհոյելու համար: Սակայն Անուշավան Մանուչարյանը, նկատելով նրանց, կրկին հայհոյել  է և իր` «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի:
Հաջորդ օրը` մարտի 23-ին, Հրանտ Հարությունյանը եղբոր` Հրայր Հարությունյանի հետ «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայով, Մարատ Մկոյանն ու Բեգլար Հովհաննիսյանը վերջինիս ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով, Արման Հարությունյանը, Արայիկ Խաչատրյանն ու Արթուր Բորյանը վերջինիս «Օպել աստրա» մակնիշի ավտոմեքենայով, մեկնել են Անուշավան Մանուչարյանի բնակության վայր` նրան հանդիպելու և հայհոյանքների համար պարզաբանում պահանջելու նպատակով:
Ժամը 15-ի սահմաններում Հրանտ Հարությունյանը, նկատելով Անուշավան Մանուչարյանի ավտոմեքենային մոտեցող նրա ազգական Արմեն Սիմոնյանին, ենթադրելով, որ իրենց հասցեին հայհոյանք կատարողն է, մոտեցել է նրան և փորձել հրելով գետնին գցել, սակայն հանդիպել է դիմադրության և ապօրինի ձեռք բերած և իր մոտ պահվող հրազեն հանդիսացող «Մարգոլին ՄՑՄ» տեսակի ատրճանակից 1 կրակոց է արձակել գետնին, իսկ երբ Արմեն Սիմոնյանը փորձել է փախչել, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 2 կրակոց է արձակել նրա ուղղությամբ, որոնք դիպել են վերջինիս ձախ հետույքային և ձախ գոտկային շրջաններին` առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս: Ըստ նախաքննական մարմնի` Արմեն Սիմոնյանի մահը վրա չի հասել Հրանտ Հարությունյանի կամքից անկախ հանգամանքներում:
Այնուհետև Հրանտ Հարությունյանը, որպես զենք օգտագործվող առարկայի` նույն ատրճանակի գործադրմամբ, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, խուլիգանական մղումներով, ինքնահաստատման ձգտումով, մոտեցել է գետնին ընկած Արմեն Սիմոնյանին և անպարկեշտ վարքագիծ դրսևորելով` ատրճանակը պահել է նրա վրա և բացականչել.  «Տեսար, թե մի քֆուրի համար ինչ եղավ» ու քիչ անց շարունակելով իր խուլիգանական գործողությունները` դեպքի վայրից հեռանալիս ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայի հետևի աջ պատուհանից ձեռքը դուրս պարզած` ատրճանակը կրկին պահել է Արմեն Սիմոնյանի ուղղությամբ:
Իսկ մյուս մեղադրյալը` Բեգլար Սիմոնյանը, ըստ նախաքննական մարմնի՝  նկատելով, որ շքամուտքից դուրս եկող Անուշավան Մանուչարյանն իրենց նկատելով դիմում է փախուստի և կրկին մտել է շքամուտք, հետապնդել է նրան, ապօրինի ձեռք բերած և իր մոտ պահվող  «Մակարով» տեսակի  ատրճանակից 2 կրակոց է արձակել նրա ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել. Անուշավան Մանուչարյանը իր ուղղությամբ արձակված կրակոցներից խուսափելով, շենքի միջանցիկ մուտքով փախել է:
Դրանից հետո Բեգլար Հովհաննիսյանը վերադարձել է և հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, խուլիգանական մղումներով, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով նշված շենքի բնակիչների նկատմամբ՝ մոտեցել է Անուշավան Մանուչարյանի բնակարանի մուտքի դռանը, նույն ատրճանակից 5 կրակոց արձակելով վնասել նրա  բնակարանի մուտքի դուռը, որի հետևանքով վերջինիս պատճառել է զգալի չափի` 43.000 ՀՀ դրամի նյութական վնաս ու դեպքի վայրից հեռացել է:
Հրանտ Հարությունյանին և  Բեգլար Սիմոնյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Առաջին ատյանի դատարանի՝ 22-12-2014 թվականի  դատավճռով Հրանտ Հարությունյանը և  Բեգլար Սիմոնյանը արդարացվել են ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ նրանց արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Դատարանը հետազոտված և գնահատված ապացույցների, գործի փաստական հանգամանքների համադրման համատեքստում հանգել է հետևության, որ ամբաստանյալներին առաջադրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքներն ապացուցված չեն:
Միևնույն ժամանակ դատավճռով՝ Հրանտ Հարությունյանը և Բեգլար Սիմոնյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով դատապարտվել են 6-ական տարի ժամկետով ազատազրկման, իսկ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ նրանց նկատմամբ  քրեական հետապնդումը դադարեցվել է, քրեական պատասխանատվությունից ազատվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքով:
Այս գործով մեղադրող դատախազը վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ ամբաստանյալների պաշտպան Երեմ Սարգսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի. Հրանտ  Հարությունյանի և Բեգլար Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատժի մասով փոփոխվել է և նրանց նկատմամբ պատիժ է նշանակվել 5-ական տարի ժամկետով ազատազրկում:
 
2015 թվականին Դավիթ Հարությունյանը կայացրել է արդարացման 10 դատական ակտ:
 
10. ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով մեղադրվող Լյովա Միրզաջանյանն արդարացվել է մասնակի:
 
Ըստ մեղադրանքի՝ Լյովա Միրզաջանյանը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով 2012թ. մարտի 20-ին՝ ժամը 23.00ից մինչև 2012թ. մարտի 21-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինաբար տիրացել է  Ալբերտ Գրիգորյանի անձնական օգտագործման «ՎԱԶ 21213» մակնիշի ավտոմեքենային, այն տեղափոխել Նորքի 2-րդ գերեզմանատան դիմաց գտնվող տարածք և գաղտնի հափշտակել խոշոր չափի՝ 962.500 ՀՀ դրամի արժողության 4 անվադողերը՝ իրենց անվահեծերով, «JVC» ֆիրմային ձայնագրիչը, էլ. մարտկոցը,  «Ջի Բի Լ Ռիբին» դիմային և հետևի բարձախոսները, գազի գլանանոթը: Բացի այդ, նախնական համաձայնության գալով գործով ինքնությունը չպարզված անձի հետ` 2013թ. դեկտեմբերի 14-ին Լևոն Կարապետյանին պատկանող  «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայից փորձել են հափշտակել զգալի չափի՝ 184.000 դրամի իրեր, սակայն իրենցից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Լյովա Միրզաջանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի  2-րդ մասի 2-րդ կետով և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Առաջին ատյանի դատարանի՝ 04.08.2015թ. դատավճռով Լյովա Միրզաջանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ճանաչվել է անպարտ և արդարացվել` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով Լյովա Միրզաջանյանի՝ դեպքի հետ առնչություն ունենալու վերաբերյալ որևէ թույլատրելի կամ պատշաճ ապացույց առկա չէ, ուստիև՝ Լյովա Միրզաջանյանի արարքում գողության հանցակազմի առկայությունը հիմնավորված չէ:
Միևնույն ժամանակ դատավճռով Միրզաջանյանը ՝ 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման:
Գործով մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել` պահանջելով մասնակի բեկանել Լ.Միրզաջանյանի վերաբերյալ  առաջին ատյանի դատարանի դատավճիռը, նրան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար և նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ:
Վերաքննիչ դատարանը մերժել է նաև Լ.Միրզաջանյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը, ով պահանջել էր Լյովա Գուրգենի Միրզաջանյանի նկատմամբ արդարացման ակտ կայացնել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրանքով ևս: Իսկ այդ դրվագով հանցագործության դեպքի հետ ամբաստանյալ Լյովա Միրզաջանյանի առնչության մասին հետևության հանգելիս վերաորակել մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 1-ին մասով:
Հակառակ դեպքում կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ և ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ՝ պատիժը պայմանականորեն չկիրառել կամ վերջինիս նկատմամբ նշված հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակել:
 
11. Ըստ մեղադրանքի՝ Էդգար Սարգսյանը ուրիշի գույքի գաղտնի հափշտակության նպատակով 2013թ. փետրվարի 26-ից մինչև մայիսի 23 -ն ընկած ժամանակահատվածում պտուտակահանի գործադրմամբ բացել է տարբեր քաղաքացիների բնակարաններ և գաղտնի հափշտակել թե՛ կանխիկ գումար և թե՛ տարբեր իրեր՝ պատճառելով ընդհանուր՝ 7.980.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
 
Բացի այդ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակության նպատակով 2013թ. ապրիլի 13-ին՝ մայիս ամսին, պտուտակահանի գործադրմամբ ցանկացել է մուտք գործել տարբեր քաղաքացիների պատկանող բնակարաններ և գաղտնի հափշտակել արժեքավոր իրեր, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի հասցրել:
Էդգար Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով՝ 17 դրվագ և 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով 15 դրվագով:
17.06.2015թ. դատարանի դատավճռով՝ բազմադրվագ այս գործով Էդգար Սարգսյանի նկատմամբ մեղադրանքի «թիվ 20 դրվագով» և «թիվ 21 դրվագով»՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական պատասխանատվությունից ազատվել է՝ հանցագործությունները մինչև վերջ հասցնելուց կամովին հրաժարվելու հիմքով:
Դատավճռով Էդգար Սարգսյանը պատիժների համակցությամբ դատապարտվել է 9 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
 
12. Ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և պահելու մեջ մեղադրող Կնյազ Քեշիշյանը ևս արդարացվել է:
 
Ըստ մեղադրանքի՝ Կնյազ Քեշիշյանը գործով չպարզված ժամանակահատվածում և անձից ձեռք է բերել և իր կողմից շահագործվող «Mersedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի դռան բաց գզրոցում ապօրինի պահել գործարանային արտադրության «լախտ» տեսակի հարվածող-փշրող սառը զենք:
Կնյազ Քեշիշյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով:
18-06-2015 թվականի՝ դատարանի դատավճռով Կնյազ Քեշիշյանն անպարտ է ճանաչվել և արդարացվել` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Դատարանն արձանագրել է, որ Կնյազ Քեշիշյանին առաջադրված մեղադրանքը չհիմնավորված համարելու և ամբաստանյալին արդարացնելու հիմքը համարում է պատշաճ ապացույցների՝ արժանահավատ և հավաստի ցուցմունքների բացակայությունը: 
 
13. Հաջորդ արդարացումը կայացվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության գործով:
 
Ըստ մեղադրանքի՝ Սահակ Հակոբյանը, 1989-1993թթ. մասնակցելով ՀՀ սահմանների պաշտպանությանը, չի վիրավորվել, սակայն որպես հաշմանդամ ազատամարտիկ զինվորական կենսաթոշակ ստանալու և այլ իրավունքներից օգտվելու նպատակով 25.05.2000թ. ՀՀ ԵԿՄ Շենգավիթի տարածքային բաժանմունքից խաբեությամբ ձեռք է բերել ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում հրետանային արկի պայթյունից «կոնտուզիա» ստանալու վերաբերյալ տեղեկանք, ապա այն ներկայացնելով՝ հետազոտվել է տարբեր բժշկական հիմնարկություններում: 
24.08.2000թ. ՀՀ սոց.ապահովության նախարարության Երևանի թիվ 7 ԲՍՓՀ կողմից ճանաչվել է 2-րդ խմբի հաշմանդամ և մինչև 01.11.2012թ. օգտվել հաշմանդամ զինծառայողների համար օրենքով նախատեսված իրավունքներից` ՀՀ պաշտպանության նախարարությունից խաբեության եղանակով, խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափի՝ 5.954.498 ՀՀ դրամ գումար, որից 4.451.098 ՀՀ դրամը՝ որպես կենսաթոշակ և 1.503. 400 ՀՀ դրամ գումարը՝ որպես օգնություն:
Սահակ Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Դատարանն արձանագրել է, որ սույն գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորված չէ Սահակ Հակոբյանի արարքում խարդախության հանցակազմի, մասնավորապես՝ նաև օբյեկտիվ կողմի առկայությունը: 24.06.2015 թվականի՝ դատարանի դատավճռով Սահակ Հակոբյանն առաջադրված մեղադրանքում անպարտ է ճանաչվել և արդարացվել` վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Արդարացման դատավճռից գոհ չլինելով՝ մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել` պահանջելով ամբողջությամբ բեկանել Սահակ Հակոբյանի վերաբերյալ դատավճիռը, և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության կամ կայացնել մեղադրական դատավճիռ և նրա նկատմամբ նշանակել արդարացի պատիժ:
Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազին՝ օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
 
14. Թվով 7 խանութներից գողություն և գողության փորձ կատարելու մեջ մեղադրվող 3 աղջիկները՝ Ալիսան, Աննան և Լիլիթը, ևս արդարացվել են: 
 
Ըստ մեղադրանքի՝ Ա.Հ.-ն, Ա.Մ.-ն և Լ.Ս. ուրիշի զգալի չափերով գույքը գաղտնի հափշտակելու նպատակով, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, համաձայն նախնական դերաբաշխման, տարբեր հասցեներում գործող «Երևան Սիթի» խանութներից հափշտակել են ընդհանուր 63.400 դրամի քաղցրավենիք, տնտեսական ապրանքներ, բանջարեղեն: Բացի այդ, 2014թ. ապրիլի 30-ին Ա.Մ. ու Ա. Հ.-ն մուտք են գործել Գայի պողոտայի 16 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետ և փորձել գաղտնի հափշտակել տարբեր իրեր, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներում: 
Դատարանն արձանագրել է, որ եթե նույնիսկ մեղադրանքի որոշումները լինեին հստակ ու կոնկրետացված, ապացույցները, որոնց վրա հիմնվել է մեղադրանքի կողմը, լինեին արժանահավատ, հավաստի, թույլատրելի, ապա նույնիսկ այս պարագայում մեղադրանքի կողմը պարտավոր էր նվազագույն աշխատավարձի հնգապատիկին մոտ՝ զգալի չափը հաստատապես չգերազանցող ենթադրյալ հափշտակության դրվագներով հրաժարվեր քրեական հետապնդում իրականացնելուց:
27.10.2015 թվականի՝ դատարանի դատավճռով նրանք արդարացվել են՝ նրանց արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Այս գործով մեղադրողը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որով դեռ որոշում չի կայացվել:
 
15.  Դիտավորությամբ մեկ այլ անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող 15-ամյա անչափահասը ևս արդարացվել է:
 
Ըստ մեղադրանքի՝ անչափահաս Կարենը դպրոցում իր համադասարանցու հետ վիճաբանության ընթացքում միմյանց հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների պատճառով դպրոցի բակում վիճաբանել է նրա և վերջինիս 4 ընկերների հետ, որի ընթացքում նախապես իր հետ տանից վերցրած դանակով 1 անգամ հարվածել է նրանցից մեկին` դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:  
Կարենին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
29.10.2015 թվականի՝ դատարանի դատավճռով Կարենն անպարտ է ճանաչվել և արդարացվել՝ վնաս պատճառած արարքն իրավաչափ համարվելու հիմքով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով):
Դատաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ամբաստանյալի և գործով տուժողի ու վերջինիս ընկերների միջև առաջացած վիճաբանության ընթացքում տուժողը  ձեռքով հարվածել, վայր է գցել ամբաստանյալին և ընկած վիճակում ընկերների հետ շարունակել ձեռքերով և ոտքերով հարվածել նրան: 
Ամբաստանյալը փորձել է դիմել  փախուստի, սակայն տուժողը և նրա ընկերները հետապնդել են նրան, հասնելով՝ կրկին ոտքով և ձեռքով հարվածել նրան, որից հետո ամբաստանյալը գրպանից հանելով իր մոտ պահվող դանակը, հարվածել է տուժողի որովայնին` նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: 
Դատարանի կողմից մեջբերված փաստական հանգամանքներից հետևում է, որ ամբաստանյալի նկատմամբ իրականացված ոտնձգությունը եղել է հանրորեն վտանգավոր, առկա և իրական: Ամբաստանյալի գործողություններն ուղղված են եղել իր շահերի պաշտպանությանը, որի ընթացքում վնաս է պատճառվել ամբաստանյալին ծեծի ենթարկող անձին՝ տուժողին:
Ապացուցված է նաև այն հանգամանքը, որ կռվի ընթացքում ամբաստանյալին պատճառվել են մարմնական վնասվածքներ գլխի, վերին և ստորին վերջույթների շրջաններում։ 
Նախաքննության և դատաքննության ընթացքում անչափահասն առաջադրված մեղադրանքն ընդունել է, իրեն մեղավոր է ճանաչել, սակայն դատաքննության ընթացքում մեղադրող դատախազը մեղադրանքից հրաժարվել է` գտնելով, որ առաջադրված մեղադրանքում անչափահասին հարկ է ճանաչել անպարտ և արդարացնել, քանի որ վերջինս գործողությունները կատարվել են անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այլ կերպ ասած՝ վնաս պատճառած արարքը համարվում է իրավաչափ:
 
16. Հաջորդ գործով արդարացվել է մորը ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող որդին:
 
Ըստ մեղադրանքի՝ նախկինում 6 անգամ դատապարտված Աբրահամը, մոր հետ բնակվելով վերջինիս պատկանող բնակարանում, այն աճուրդով վաճառելու նպատակով մորից պահանջել է իրեն տրամադրել համապատասխան լիազորագիր: Մայրը չի համաձայնել և որդին հենց այդ բնակարանում ծեծի է ենթարկել նրան:
Աբրահամին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
Դատաքննության ընթացքում Աբրահամ Ալավերդյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն էր նշանակվել, ըստ որի նա անմեղսունակ է ճանաչվել:
Մեղադրող դատախազը միջնորդել էր վերացնել Աբրահամի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրությունը չհեռանալու մասին, և բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառել, սակայն դատարանը մերժել էր դատախազի այս միջնորդությունը, իսկ վերջինս էլ հրաժարվել էր մեղադրական ճառով հանդես գալ:
03.11.2015 թվականին, առաջին ատյանի դատարանի դատավճռով, Աբրահամ Ալավերդյանն առաջադրված մեղադրանքում անպարտ  է ճանաչվել և արդարացվել` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Գործով դատախազը արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել` պահանջելով բեկանել Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ ամբաստանյալ Աբրահամ Ալավերդյանի վերաբերյալ կայացված արդարացման դատավճիռը և ուղարկել համապատասխան դատարան` նոր քննության:
Դատախազի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ ուժի մեջ մնալով ստորադաս դատարանի դատական ակտը թողնվել է անփոփոխ:
 
17. Նախկինում դատված, դատվածությունը մարված Հրանտ Ղամբարյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, ևս անպարտ է ճանաչվել և արդարացվել:
 
Ըստ մեղադրանքի՝ Հրանտ Ղամբարյանը, նախնական համաձայնության գալով Գևորգ Հակոբյանի հետ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով, 2013թ. մարտի 11-ին` ժամը 21.00-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ ապօրինի մուտք են գործել Ավան Առինջ 2-րդ միկրոշրջանի 1/11 շենքի բակում գտնվող ԱՁ  «Էմմա Անդրեասյանին» պատկանող մթերային կրպակ և գաղտնի հափշտակել 15.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և 535.000 դրամ ընդհանուր արժողության տարբեր տեսակի սննդամթերք:
26.11.2015 թվականի՝ դատարանի դատավճռով Հրանտ Ղամբարյանը, հանցակազմի բացակայության հիմքով, արդարացվել է:
Դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ Հրանտ Ղամբարյանի վերաբերյալ կայացված արդարացման դատավճիռը՝ նրան մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքում և  նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ:
Գործով դեռևս վերաքննիչ որոշում չի կայացվել:
 
18. Թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահելու և դրանք իրացնելու մեջ մեղադրվող Խաչիկ Սարգսյանը ևս արդարացվել է:
 
Ըստ մեղադրանքի՝ Խաչիկ Սարգսյանը, անձնական օգտագործման համար, առանց իրացնելու նպատակի, իր տան բակում աճեցրած կանեփի թփերից քաղել, չորացրել և ապօրինի պահել է մարիխուանա տեսակի թմրամիջոց, որի մի մասը 2013թ. մայիսի 23-ին` ժամը 23.30-ի սահմաններում, իր տանը հյուրասիրելու եղանակով ապօրինի իրացրել է Ենոք Ենոքյանին և Արտակ Հայրապետյանին, իսկ մի մասն էլ՝ 2.92 գրամ, 24.05.2013թ. նույն տանը հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:
Խաչիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ և 268-րդ հոդվածների 1-ին մասերով:
Առաջին ատյանի դատարանի՝ 30.11.2015 թվականի դատավճռով Խաչիկ Սարգսյանը առաջադրված մեղադրանքում անպարտ է ճանաչվել և արդարացվել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Դատարանը գտել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների և, մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ, 266-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների առարկա հանդիսացող կոնկրետ նյութի քանակական-որակական բնութագրերը պարզելը հանդիսանում է այդ հանցագործությունների որակման առանցքային բաղկացուցիչը, քանի որ այդ հատկանիշների հստակ պարզման դեպքում է միայն հնարավոր անձի արարքը անհատականացնել և ճիշտ քրեաիրավական գնահատականի արժանացնել, մասնավորապես՝ ընտրել համապատասխան հոդվածը, հոդվածի մասը կամ կետը, մի արարքը սահմանազատել հարակից այլ արարքներից և այլն: 
Դատարանն արձանագրել է, որ Խաչիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, քանի որ սույն գործով բացակայում են ինչպես նրա «իրացրած» նյութը, դրա քանակական-որակական բնութագրերի վերաբերյալ փորձագետի եզրակացությունը, այնպես էլ՝ արժանահավատ, վերաբերելի և թույլատրելի ապացույցների այնպիսի համակցություն, որը բավարար կլինի ոչ միայն որոշել Խ.Սարգսյանի «իրացված» նյութն իր քանակական-որակական բնութագրերով հանդերձ և դրան համապատասխան ճիշտ քրեաիրավական գնահատական տալ նրա արարքին, այլև՝ հաստատված համարելու մեղադրանքի հիմքում դրված և գործի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող այլ փաստական տվյալները:
Այսպիսով՝ դատարանն արձանագրել է, որ մեղադրանքը հիմնավորված չի եղել, իսկ Խ.Սարգսյանին արդարացնող հիմք է համարվել՝ պատշաճ ապացույցների, մասնավորապես՝ արժանահավատ, հավաստի, թույլատրելի ցուցմունքների բացակայությունը:
Արդարացման դատավճռի դեմ մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք է բերել` պահանջելով Խաչիկ Սարգսյանի վերաբերյալ կայացնել մեղադրական դատավճիռ ու նրա նկատմամբ սահմանել համաչափ պատիժ:
Գործով դեռևս վերաքննիչ որոշում չի կայացվել:
 
19. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու պատրաստելու և պահելու մեջ մեղադրվող  Սամվել Շահբազյանը ևս արդարացվել է: 
 
Ըստ մեղադրանքի՝ Սամվել Շահբազյանը 2014թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին Սարի-Թաղ 28 փողոցի նրբանցքի 8 տան դիմաց գտնվող, իրեն պատկանող հողատարածքում վայրի աճած կանեփի բույսից քաղել է տերևներ, առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար, չորացնելու ու մանրացնելու եղանակով ապօրինի պատրաստել զգալի չափի՝ 0.98 գրամ հաստատուն քաշով, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և այն պահել իր տաբատի գրպանում, որը 2014թ. նոյեմբերի 1-ին հայտնաբերվել է նրա մոտ:
Սամվել Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով:
07.12.2015 թվականի՝ դատարանի դատավճռով Սամվել Շահբազյանը առաջադրված մեղադրանքում անպարտ  է ճանաչվել և արդարացվել` հանցադեպի բացակայության հիմքով:
Դատարանն իր իրավական վերլուծություններում նշել է, որ Սամվել Շահբազյանի կողմից ձեռք բերված, պատրաստված թմրամիջոցի մի մասն օգտագործելու համար նրան վարչական պատասխանատվության են ենթարկել՝ 100 000 ՀՀ դրամի չափով և նույն թմրամիջոցի մյուս մասը պահելու համար նրան քրեական պատասխանատվության ենթարկելով՝ կխախտվի կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքը:
Դատարանը գտել է, որ Սամվել Շահբազյանին մեղսագրված իրավախախտումը բնույթով եղել է վտանգավոր, իսկ ներգործության միջոցի նպատակը եղել է պատժիչ: Չնայած Սամվել Շահբազյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության, սակայն նրա կողմից կատարված իրավախախտման հանգամանքներն ու բնույթը, ինչպես նաև նշանակված ներգործության միջոցի բնույթն ու խստությունը թույլ են տալիս եզրահանգելու, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով այն հավասարազոր է այդ արարքների համար նրան «քրեական մեղադրանքի» համար դատապարտելուն:
Այսինքն՝ Սամվել Շահբազյանը, ըստ էության, նույն փաստերից բխող արարքի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության, ապա նրան մեղադրանք առաջադրած գործն ուղարկել են դատարան: 
Ստացվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածով Սամվել Շահբազյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը վերաբերում է այն նույն արարքին՝ նույնանման փաստական հանգամանքներով, որի համար նա ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ դա իր բնույթով և խստությամբ հավասարազոր է քրեական մեղադրանքի համար քրեական պատասխանատվության ենթարկվելուն:
Դատարանն արձանագրել է նաև, որ Սամվել Շահբազյանի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելը կհանգեցնի Կոնվենցիայի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի խախտման՝ Սամվել Շահբազյանը նույն արարքի համար կրկին կդատվի: 
Դատարանը փաստել է նաև, Սամվել Շահբազյանին վերագրված իրավախախտումը, որով ենթարկվել է պատժի՝ վարչական պատասխանատվության, բնույթով եղել է այն աստիճանի խիստ, ըստ որի՝ այն բավարար է «քրեական» որակելու համար:
Այսպիսով՝ դատարանն արձանագրել է, որ սույն քրեական գործով ամբաստանյալ Սամվել Շահբազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում անհրաժեշտ է արդարացնել` հանցադեպի բացակայության հիմքով` նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:
Դատարանի նման մոտեցումը պայմանավորված է եղել ՝Վճռաբեկ դատարանի՝ վերը հիշատակված այն դիրքորոշմամբ, ըստ որի՝ նույն արարքի համար կրկին դատվելու անթույլատրելիության պատճառաբանությամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս անձին պետք է տրվի արդարացվածի կարգավիճակ, իսկ կրկնակի դատապարտման անթույլատրելիության (non bis in idem) սկզբունքի հիմքում ընկած է մեղքը քաված լինելու կանխավարկածը, ինչը ենթադրում է, որ քրեական մեղադրանքի բովանդակությունը կազմող արարքի կապակցությամբ անձի և պետության միջև համապատասխան իրավահարաբերությունները վերջնականապես դադարել են, և իրավական առումով  «հանցավոր արարք» գոյություն չունի:
Գործով մեղադրողը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի՝ Շահբազյանի վերաբերյալ արդարացման դատավճիռը և նրան մեղավոր ճանաչել՝ նշանակելով համաչափ պատիժ:
 
20. ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով 2 դրվագով մեղադրվող Վահե Բաբայանը արդարացվել է դրվագներից մեկով, իսկ Հասմիկ  Ենգոյանը՝ 118-րդ հոդվածով:
 
Ըստ մեղադրանքի՝ Վահե Բաբայանը և Հասմիկ Ենգոյանը դեռևս 2012թ. վճռով ամուսնալուծվելուց հետո համատեղ կյանքում ձեռք բերված գույքի բաժանման հետ կապված դիմել են դատարան և դատարանի կողմից նշանակված ապրանքագիտական փորձաքննություն անցկացնելու նպատակով փորձագետ Արամ Աբովյանի հետ այցելել են Ավանում գտնվող բնակարան, որտեղ  տեղի ունեցած վիճաբանության ընթացքում քաշքշել են միմյանց, որի ընթացքում Վ.Բաբայանը ձեռքերով հարվածել է Հ.Ենգոյանին՝ նրան դիտավորությամբ պատճառելով առողջության թեթև ծանրության վնաս, իսկ Հ.Ենգոյանը ճանկռտել է Վ.Բաբայանին` վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
29.12.2015 թվականին դատավճռով Վահե Բաբայանը ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում՝ դրվագներից մեկով, ճանաչվել է անպարտ և արդարացվել` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Նույն հոդվածի մյուս դրվագով՝Վահե Բաբայանը ճանաչվել է մեղավոր, սակայն ազատվել քրեական պատասխանատվությունից` վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով:
Հասմիկ  Ենգոյանն առաջադրված մեղադրանքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում, ճանաչվել է անպարտ և արդարացվել` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
 
Շարունակելի…
 
Հեղինակ՝ Էլեոնորա Առաքելյան
 
 
 
 

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]