Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   20:22 Չորրորդ օրն է՝ Բագրատ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա, փոխարենը՝ կալանքի տակ է սրբազանին պաշտպանողը 05/02/2024   20:02 Թուրքիան դադարեցրել Է Իսրայելի հետ առեւտուրը․ ԶԼՄ-ներ 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/02/2024   19:32 Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին 05/02/2024   19:21 Մակրոնը երեք սպառնալիք է նշել Եվրոպայի գոյության համար 05/02/2024   19:07 Ղրղզստանում համաքաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց 05/02/2024   18:57 Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ 05/02/2024   18:52 Իրավիճակն այս պահին Կիրանց տանող ճանապարհին 05/02/2024   18:47 Ուսուցիչը բռնություն է գործադրել տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ. Հայկ Կոստանյան 05/02/2024   18:37 Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից 05/02/2024   18:30 Ոմանք անտեղյակ են, որ դատավորի ընտանիքի անդամների մասով կան մի շարք իրավական կարգավորումներ․ Դատական իշխանություն 05/02/2024   18:27 Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/02/2024   18:20 Բագրատ Սրբազանին ոստիկանները թույլ չեն տվել բարձրանալ Կիրանց, սակայն կիրանցեցիներն իրենք են իջել Սրբազանի հետ հանդիպելու 05/02/2024   18:16 Անգամ Կիրանցի կողքի գյուղերը անմասն են կատարվողին, սա փորձում են դարձնել լոկալ խնդիր, միայն կիրանցիներինը. Տեր Աբել 05/02/2024   17:59 Կիրանցում սպասողական վիճակ է. փոքր գյուղում ավելի քան 3000 ոստիկան կա 05/02/2024   17:56 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ 05/02/2024   17:50 Վահագն Ալեքսանյանի մատնանշած տեսանյութը, որտեղ նա բռնություն չէր տեսել, դիտեք և կտեսնեք՝ ոստիկանն ասում է՝ «խփելով աշխատեք». Նազարյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   17:27 «Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել, մյուսների վիճակը բավարար է․ ՊՆ 05/02/2024   17:19 «Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին 05/02/2024   17:16 Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ 05/02/2024   17:06 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել 05/02/2024   16:55 Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում 05/02/2024   16:29 ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի 05/02/2024   16:28 Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին 05/02/2024   16:26 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ 05/02/2024   16:15 Թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում 05/02/2024   16:09 Ղրղզստանում պաղպաղակի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29 երեխայի. նրանցից 3-ի վիճակը ծանր է (տեսանյութ) 05/02/2024   15:59 Սահմանն անցնելու դպրոցի կողքով. էս կողմից ծառեր են լինելու, էն կողմում էլ «յաշմա» ջոկատը. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:56 Իրենց սեփական տարածքում 100-1000-ավոր ոստիկաններով եկել՝ ջարդել են անչափահաս երեխաներին, ոստիկանական բաժանմունք են տարել. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:53 Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը 05/02/2024   15:50 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին 05/02/2024   15:42 Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է 05/02/2024   15:31 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել 05/02/2024   15:23 Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը 05/02/2024   15:12 Տավուշի պայքարը հասել է այն աստիճանի, որ իշխանությունները վախեցած են Բագրատ Սրբազանից. Արթուր Սարգսյան 05/02/2024   15:10 Միջպետական ճանապարհը փակ է՝ ոստիկանների կողմից 05/02/2024   15:06 Ադրբեջանցիների 96․2%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է ադրբեջանական պատմական հողեր․ Թաթոյան 05/02/2024   15:00 Միխալկոն մեկնաբանել է Հունգարիայի կողմից Հայաստանին տրամադրվող 10 մլն եվրո օգնությունն արգելափակելը 05/02/2024   14:49 Ռուսաստանի կողմից Ուկրաինայի զինված ուժերի դեմ քիմիական զենք կիրառելու մեղադրանքները անհիմն են. Պեսկով 05/02/2024   14:45 Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ 05/02/2024   14:37 Ընդդիմության համար շահեկան չէ ճշմարտություններ ասելը, դրա համար էլ ընդդիմությունը գերադասում է մնալ ստվերում. Արմեն Բաղդասարյան 05/02/2024   14:27 Ինձ համար շատ ցավագին է, որ թիրախավորված է ՀԱԵ-ին, այն էլ՝ ՀՀ-ում և հայերի կողմից, այդ երիտասարդն այդպես էլ չհասկացավ՝ ինչն էր իմ բողոքի պատճառը․ Լևոն Քոչարյանի օգնականը՝ լրագրողի հետ միջադեպի մասին 05/02/2024   14:07 Օտարերկրյա դիվանագետներից փորձելու ենք պարզել, թե արդյոք ֆինանսավորվող բարեփոխումների նպատակը ոստիկանապետության հաստատումն է Հայաստանում. Մինասյան 05/02/2024   13:50 Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը, ամաչում եմ հայ ոստիկանների համար. Բագրատ սրբազան 05/02/2024   13:48 Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան 05/02/2024   13:07 ՆԳՆ-ի համակարգում ստեղծում են Ոստիկանության գվարդիա. Այն կունենա ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ կիրառելու իրավասություն 05/02/2024   13:05 Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան 05/02/2024   13:00 Մինչև մի 300 լիտր ջուրն չխշշա, մենք չենք կարող լվացվել կամ ատամները լվանալ. Փաշինյանը խոսեց անարդյունավետ ծախսերի մասին
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ

Նախագահն ընդունել է «Հայոց պետական խորհրդանշաններ» ծրագրի շրջանակներում անցկացված մրցույթի մասնակիցներին 03/19/2016   18:17  |  ԼՐԱՀՈՍ

 
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով ծրագրի շրջանակներում հանրապետության դպրոցներում անցկացված պաստառների մրցույթում հաղթած դպրոցականներին, մրցույթին մասնակցած դպրոցների տնօրեններին և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մրցույթն իրականացրած «Դպրոց-կենտրոնների միության» ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
 
Ծրագրի կազմակերպիչները ՀՀ Նախագահին ներկայացրել են մրցույթի նախաձեռնման նպատակը, ընթացակարգը, հաղթած աշխատանքներն ու դրանց հեղինակներին՝ 8-րդ դասարանի 30-ից ավելի աշակերտներին հանրապետության մարզերից և Երևանից: Ըստ պատասխանատուների, ծրագրի նպատակն էր՝ նպաստել դեռահասների շրջանում պետական խորհրդանշանների արժևորմանը, ազգային արժեհամակարգի զարգացմանն ու հայրենասիրական ոգու դաստիարակմանը, հայոց մշակութային ժառանգության գնահատմանն ու պահպանմանը:
 
Մինչ ՀՀ Նախագահի նստավայր այցելությունը, այսօր Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը միջոցառման նախաձեռնողները ծրագիրն ամփոփել են ցուցահանդես-մրցանակաբաշխությամբ, որի ընթացքում առաջին, երկրորդ և երրորդ անվանակարգերում հաղթող ճանաչված դպրոցները պարգևատրվել են մրցանակներով և պատվոգրերով, արժանացել խրախուսական մրցանակների:
 
Դպրոցականների համար ՀՀ Նախագահի նստավայրում կազմակերպվել է նաև ճանաչողական շրջայց, որի ընթացքում աշակերտները ծանոթացել են ՀՀ Նախագահի և նրա աշխատակազմի գործունեությանը, ՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության Նախագահի լիազորություններին ու գործառույթներին, Նախագահի նստավայրի պատմությանը:
 
Հանրապետության Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին և մրցույթի բոլոր մասնակիցներին, կարևորել այդ նախաձեռնությունը և նշել, որ անհրաժեշտ է ծրագրին պարբերական բնույթ հաղորդել: «Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ մանկավարժներ, ցանկանում եմ բարձր գնահատել այն աշխատանքը, որ կատարվել է այս մրցույթի կամ բաց դասի շրջանակներում, որովհետև սա պատասխաններից մեկն է հարցին, թե ո՞րն է մեր դպրոցի առաքելությունը: Հարց, որն այստեղ՝ մեր այս հանդիպմանը, բարձրացրեց ուսուցիչներից մեկը Տավուշի մարզից՝ պարոն Ռուբիկ Գիշյանը: Մեր դպրոցի առաքելությունը, իմ խորին համոզմամբ, մեկն է՝ դաստիարակել բազմակողմանի զարգացած մարդ և քաղաքացի: Այս երկուսը միասնական պետք է լինեն, որովհետև մարդը կարող է գրեթե ոչնչով չհետաքրքրվել իր ամբողջ կյանքի ընթացքում, աշխատել, պահել իր ընտանիքը և սրանով բավարարվել, բայց քաղաքացին պարտավոր է լինել ակտիվ, քաղաքացին պարտավոր է իրեն պատասխանատու զգալ իր պետության զարգացման համար և, անշուշտ, պարտավոր է նաև գիտելիք ունենալ: Խոսքս բարձրագույն կրթության մասին չէ, այլ՝ պարզ գիտելիքների. գիտելիք իր գյուղի, իր մարզի, իր երկրի, իր ժողովրդի պատմության, իր մասնագիտության մասին:
 
Սիրելի՛ երեխաներ,
 
Երևի, հաճախ եք լսել, որ ձեզնից ավագներն ասում են՝ մեր երկրի ապագան կախված է ձեզնից: Մենք բոլորս՝ ես էլ, այստեղ նստած ձեր մանկավարժներն էլ, երբ երեխա էինք, այնուհետև՝ երիտասարդ, մտածում էինք, որ մեզ այդպես են ասում, որովհետև իրենք այլևս ծեր են կամ տարիքով մեծ և մեզ ուզում են ոգևորել: Բայց երբ հասունացա, իրոք, հասկացա այդ մարդկանց ասածի ողջ իմաստը: Իսկ իմաստը հետևյալում է՝ որպեսզի մենք մեզ համարենք ժողովուրդ, որպեսզի դասվենք աշխարհի զարգացած ժողովուրդների շարքին, մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքը, պարտավոր ենք իմանալ մեր մշակույթը, մեր պատմությունը, և այդ մշակույթն ու պատմությունը, սերը մեր երկրի նկատմամբ փոխանցենք մեր երեխաներին՝ եկող սերնդին: Սա՛ է քաղաքակիրթ ժողովուրդների շարքում մնալու աշխարհի պահանջը: Սա պայման է՝ անհրաժեշտ պայման: Անհրաժեշտ, բայց ոչ բավարար, որովհետև այլ հանգամանքներ էլ են անհրաժեշտ, որովհետև այլ պահանջներ և մոտեցումներ էլ կան: Մենք պետք է կարողանանք քայլել ժամանակին համընթաց, կարողանանք ժամանակակից ձեռքբերումներին ծանոթ լինել և ինքներս ունենալ մեր վաստակն այդ ձեռքբերումներում: Իսկ որպեսզի լինենք այդպիսին, նորից կրկնեմ՝ մենք պետք է գիտելիք ունենանք, պետք է սովորենք, մշտապես գիրք կարդանք, մեր ուսուցիչների, ծնողների գիտելիքների հնարավորություններն օգտագործենք: Մեզնից յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է բերի մեր երկրին և անհրաժեշտության պահին պետք է պաշտպանի այն: Իսկ պաշտպանել չի նշանակում, որ անպայման պետք է պատերազմ լինի և գնաս պաշտպանելու երկիրդ, այլ նշանակում է նաև, որ դու պետք է կարողանաս արժանապատվորեն ներկայացնել քո երկիրը ուրիշներին, քո ժողովուրդն ավելի ճանաչելի դարձնես: Երկիրը պաշտպանել՝ նշանակում է, որ դու պետք է կարողանաս աշխատել, աշխատել օրնիբուն, որպեսզի քո երկիրը հզորանա»,-ասել է Հանրապետության Նախագահը և չափազանց կարևորել հարգանքը պետական խորհրդանշանների նկատմամբ, որոնց համար բազմաթիվ մարդիկ են զոհվել, բազմաթիվ մարդիկ էլ իրենց ամբողջ կյանքում մեծագույն նվիրումով աշխատել են, որպեսզի պետական խորհրդանշանները զարդարեն մեր ժողովրդին, արժանապատվորեն ներկայացնեն մեր պետությունը աշխարհում:
 
 
 

Հարակից հրապարակումներ`

16:33 11/12/2015  |  ԼՐԱՀՈՍ Նախագահը հյուրընկալել է ԵԺԿ ուսանողական կազմակերպության «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ»-ի խորհրդի անդամներին
16:03 08/12/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի անդամներին
17:31 17/11/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահն ընդունել է Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի պատվիրակությանը
18:20 04/11/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահն ընդունել է Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանին
14:41 15/10/2015  |  ԼՐԱՀՈՍ Նախագահն ընդունել է ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովին
14:35 07/10/2015  |  ԼՐԱՀՈՍՀՀ Նախագահն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին
17:32 25/09/2015  |  ԼՐԱՀՈՍ Նախագահն ընդունել է Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիին
16:29 25/09/2015  |  ԼՐԱՀՈՍ Նախագահն ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության և մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհին
15:00 10/09/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովին
16:51 03/09/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությանը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]