Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսասատանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը 04/29/2024   15:58 Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան 04/29/2024   15:54 Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը. (տեսանյութ) 04/29/2024   15:49 Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   15:40 Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ 04/29/2024   15:34 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 04/29/2024   15:34 Բլինքենը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ 04/29/2024   15:19 Հայ-ադրբեջանական բանակցություններում Ղազախստանի միջնորդության մասին խոսք չկա. երկրի ԱԳՆ 04/29/2024   15:05 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 04/29/2024   14:58 Թուրքիան կպաշտպանի Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.ԶԼՄ 04/29/2024   14:49 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան 04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ 04/29/2024   11:25 Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   11:15 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել 04/29/2024   11:05 Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   10:54 Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ 04/29/2024   10:51 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո 04/29/2024   10:43 Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. պետաիրավական հանձնաժողովի նիստ. ուղիղ 04/29/2024   10:38 Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

Քննչական կոմիտեն ամփոփել է քննչական սխալներով պայմանավորված արդարացումները 03/07/2016   14:36  |  Արդարացման դատավճիռներ

 
ՀՀ քննչական կոմիտեն իրականացրել է 2015թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատարանների կողմից քննչական սխալներով պայմանավորված արդարացման դատավճիռների ուսումնասիրություն:  Այս մասին տեղեկանում ենք քննչական կոմիտեի կայքէջից։
 
Մասնավորապես, քրեաիրավական նորմի սխալ կիրառման հետ կապված արդարացման դատավճիռներն ու որոշումներն ուսումասիրելով՝ ՔԿ-ն արձանագրել է, որ 2015թ. առաջին կիսամյակում Երևանի Աջափնյակ և Դավթաշեն, Կենտրոն և Նորք-Մարաշ, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ  հոդվածով՝ Ինքնիրավչությունը,  հարուցված թվով հինգ քրեական գործերով ճանաչել և հռչակել են ամբաստանյալների անմեղությունը, որից 4 դեպքում՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ 1 դեպքում՝ կատարված հանցագործությանը ամբաստանյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:
 
2015թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատարանների կողմից կայացված արդարացման դատավճիռների ուսումնասիրությամբ պարզվել է,  որ վերը նշված բոլոր չորս գործերի պարագայում դատարաններն արձանագրել են  նախաքննական մարմնի կողմից  առաջադրված մեղադրանքների  անորոշ  և անհստակ լինելու, դրանցում հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները չբովանդակելու հանգամանքը, մասնավորապես` առաջադրված մեղադրանքները  չեն բովանդակել որևէ փաստական տվյալ այն մասին, թե ենթադրյալ հանցանք կատարած անձինք  ո՞ր օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի խախտմամբ են իրականացրել իրենց ինքնակամ գործողությունները, կամ ո՞ր ենթադրյալ իրավունքն են իրականացրել: Որպես կանոն, առաջադրված մեղադրանքի բովանդակությունից հնարավոր չի եղել եզրահանգում կատարել ամբաստանյալին վերագրվող արարքում հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայության մասին, ինչն իր հերթին թույլ է տվել դատարաններին փաստել, որ ամբաստանյալների  արարքում բացակայում է հանցակազմը:
 
Այսպես`   ըստ Ալվարդ Մարդոյանին առաջադրված մեղադրանքի, նա 2014 թվականի ապրիլի 10-ին, ժամը 17.30-ի սահմաններում, օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով` Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող բնակարանի մուտքի դուռը վնասելու միջոցով մուտք է գործել նշված բնակարան և ապօրինի բնակվելու նպատակով այնտեղ տեղադրել է իր գույքը, որի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս:
 
Դատարանն արձանագրել է, որ մեղադրանքը  չի բխում իրավանորմերից, ինչպես նաև  Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներից: Ա.Մարդոյանին առաջադրված մեղադրանքն  անորոշ է և անհստակ, չի բովանդակում որևէ փաստական տվյալ այն մասին, թե վերջինս ո՞ր օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի խախտմամբ է իրականացրել իր ինքնակամ գործողությունները՝ մուտք գործել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող բնակարան և դա կատարելիս` իր ո՞ր ենթադրյալ իրավունքն է նա իրականացրել: 
 
Դատարանն արձանագրել է նաև, որ նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքում չկա որևէ նշում այն մասին, թե ամբաստանյալի գործողությունների հետևանքով պետությանն ինչ բնույթի վնաս է պատճառվել՝ գույքային, թե՝ ոչ գույքային, չի նշվել  նաև պատճառված վնասի չափը: Բացի այդ, Ա.Մարդոյանին վերագրվող արարքում բացակայել է նաև որևէ փաստական տվյալ վերջինիս ինքնիրավ գործողության և առաջացած խոշոր վնասի միջև առկա պատճառահետևանքային կապի վերաբերյալ:
 
Դատաքննության շրջանակներում դատարանն անդրադարձել է նաև Ա. Մարդոյանի գործողությունների հետևանքով պետությանը պատճառված վնասի վերաբերյալ նախաքննության մարմնի հետևությանը և այդ մասով Ա. Մարդոյանին առաջադրված մեղադրանքի իրավաչափությանը: Դատարանը, մասնավորապես` արձանագրել է, որ   հիշյալ բնակարանը Երևան համայնքի սեփականությունն է և պետական սեփականություն չի հանդիսանում, հետևաբար Ալվարդ Մարդոյանի կողմից, համայնքի և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակարանի մուտքի դուռը վնասելու միջոցով մուտք գործելու և նշված բնակարանում ապօրինի բնակվելու հետևանքով պետական շահերին խոշոր վնաս պատճառված լինելու մասին նախաքննության մարմնի դատողությունները հիմնազուրկ են:
 
Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Ա.Մարդոյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունից հնարավոր չէ եզրահանգում կատարել  ամբաստանյալին վերագրվող արարքում հանցակազմի օբյեկտի և օբյեկտիվ կողմի առկայության մասին, ինչը վերջինիս նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու հիմք է:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2015 թվականի ապրիլի 1-ի   դատավճռով ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Ալվարդ Մարդոյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ  և արդարացնել նրան` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: 
 
Դատավճռի դեմ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության  վերաքննիչ բողոքը` մերժվել է և առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը թողնվել օրինական ուժի մեջ: 
 
Ինքնիրավչության մեկ այլ գործով նախաքննության ընթացքում Գոհար Եսայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ցանկանալով Համլետ Սիմոնյանից հետ վերադարձնել նրան պարտքով տված գումարը, որը վերջինս չի ցանկացել վերադարձնել, 2014 թվականի փետրվարի 3-ին, ժամը 20։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արարատյան փողոցի 62/1 շենքի բակում, որոշել է իր ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով Համլետ Սիմոնյանին պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահից, Լարիսա Մարտիրոսյանի ներկայությամբ վերցնել վերջինիս պատկանող «Սամսունգ նեքսուս»  տեսակի բջջային հեռախոսը, կարծելով, որ այն Հ.Սիմոնյանի բջջային հեռախոսն է` Լ. Մարտիրոսյանի օրինական շահերին պատճառելով 240.000 ՀՀ դրամի էական վնաս։
 
Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի կատարած արարքի հետևանքով տուժողի օրինական շահերին պատճառված վնասի էական լինելը նախաքննության մարմնի կողմից որոշվել է հիմք ընդունելով միայն տուժողի ցուցմունքը, որ հեռախոսը գնվել է 240.000 դրամ գումարով։ Բացի այդ, դատարանն արձանագրել է, որ տուժողն աշխատում է, ստանում է բարձր աշխատավարձ, ամուսնացած չէ, ֆինանսապես ապահովված է, ամբաստանյալի կողմից հեռախոսն ինքնագլուխ վերցնելու պահին ունեցել է ևս երկու այլ հեռախոսներ, վերցված հեռախոսը մեծ մասամբ գտնվել է Համլետ Սիմոնյանի մոտ և օգտագործվել է վերջինիս կողմից, քանի որ այն օգտագործելու կարիք տուժողն առանձնապես չի ունեցել, ամբաստանյալի արարքի հետևանքով տուժողին էական վնաս չի պատճառվել, իսկ ոստիկանություն դիմել է, ոչ այդքան հեռախոսը վերադարձնելու, որքան` անձնական կյանքին ամբաստանյալի հետագա միջամտություններից ազատվելու նպատակով։ Նման պայմաններում դատարանը գտել է, որ ամբաստանյալի գործողությունների հետևանքով տուժողի իրավունքներին և օրինական շահերին էական վնաս չի պատճառվել։ Այսինքն, ամբաստանյալի արարքում բացակայում է հանցավոր ինքնիրավչության օբյեկտիվ կողմը, հետևաբար` բացակայում է ինքնիրավչության հանցակազմը:
 
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. հունվարի 12-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով Գոհար Եսայանը ճանաչվել է անպարտ և արդարացվել։
 
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն ըստ մեղադրանքի` Գոհար Եսայանի` ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ  հոդվածի 1-ին մասով   մեղադրողի կողմից բողոքարկվել է վերաքննիչ դատարան,  բողոքը մերժվել է և դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Նույն դատարանը  մեկ այլ՝ 2015 թվականի ապրիլի 18-ի  դատավճռով ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Վահե Աջամյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ  և արդարացրել նրան` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
 
Այսպես՝ ըստ Վահե Աջամյանին առաջադրված մեղադրանքի, նա 2014թ. հոկտեմբերի 2-ին, ժամը 21:00 սահմաններում օրենքի սահմանված կարգի խախտմամբ ինքնակամ իրականացնելով   իր   ենթադրյալ   իրավունքները,  գնացել է քրոջ՝  Է. Աջամյանի բնակարան, ննջասենյակի պահարանից վերցրել ժամանակավոր օգտագործման հանձնված 180.000 ՀՀ դրամ արժողությամբ կիսամուշտակը`  էական վնաս պատճառելով  Է.Աջամյանի օրինական շահերին:
 
Դատարանն արձանագրել  է, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի ձևակերպումը չի ներառում հանցակազմի բոլոր պարտադիր  հատկանիշները բնութագրող փաստական տվյալները, առաջադրված մեղադրանքի բովանդակությունից հնարավոր չէ եզրահանգում կատարել վերագրվող արարքում հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայության մասին։  Այսինքն, ամբաստանյալի արարքում բացակայում է հանցավոր ինքնիրավչության օբյեկտիվ կողմը, հետևաբար` բացակայում է ինքնիրավչության հանցակազմը։
 
Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից բերված բողոքը մերժվել է ևառաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել օրինական ուժի մեջ:
 
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի  դատավճռով  ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ Ռաֆիկ Գրիգորյանի  անմեղությունը` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ  և վերջինս արդարացվել է` կրկին արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
 
Այսպես՝ Ռաֆայել Գրիգորյանը  օրենքով սահմանված կարգի խախտմամբ իր իրական իրավունքն իրականացնելով, 2014 թվականի մայիսի 16-ին, ժամը 12:00-ի սահմաններում Երևանի Նալբանդյան 46-րդ շենքի մոտ, իր ծանոթ Լևոն Համբարձումյանի՝ 2004-2005 թթ. ընթացքում իրեն ունեցած պարտքի գումարը ստանալու նպատակով, վերջինիս կնոջը՝ Լաուրա Մարությանին մոլորության մեջ գցելով. Լ.Համբարձումյանի նախկին բնակարանի ջրօգտագործման վարձավճարի պարտքը մարելու պատրվակով, Լ.Մարությանից ստացել է 186.233 ՀՀ դրամին համարժեք 450 ԱՄՆ դոլար գումար, սակայն վճարում չի կատարել և գումարը հաշվարկել է որպես պարտքի մարում, որն էական վնաս է պատճառել Լ.Մարությանի իրավունքներին և օրինական շահերին:
 
Դատարանն արձանագրել է, որ հանցավոր ինքնիրավչության  օբյեկտիվ կողմը դրսևորվում է միայն ակտիվ վարքագծով` գործողությամբ, իսկ  կոնկրետ  դեպքում Ռաֆայել Գրիգորյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի օբյեկտիվ կողմի հատկանիշը, քանի որ նա իր իրավունքն իրականացրել է ոչ թե ինքնակամ, ինքնագլուխ կերպով, իրավունքի իրականացման` օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ, այլ ընդամենը, հարմար առիթն օգտագործելով, իրեն պարտք եղած անձի կնոջ կողմից, ջրի պարտքի հարցը լուծելու նպատակով, իրեն տրված 450 ԱՄՆ դոլարը վերցրել է, որպես իր 500 ԱՄՆ դոլար պարտքի մարում:
 
Դատավճռի դեմ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժվել է և դատավճիռը  թողնվել օրինական ուժի մեջ:
 
Քրեաիրավական նորմի սխալ կիրառման հետ կապված արդարացման դատավճիռ է կայացվել նաև Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից:
 
2015 թվականի ապրիլի 2-ի  դատավճռով Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը  ճանաչել և հռչակել է ամբաստանյալ  Ստեփան Հովսեփյանի անմեղությունը` ՀՀ  քրեական օրենսգրքի 235-րդ  հոդվածի 4-րդ մասով, այն է՝ ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը, և արդարացրել նրան` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
 
Այսպես՝ Ստեփան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով այն բանի համար, որ նա, աշխատելով ՀՀ Արագածոտնի մարզպետարանում որպես վարորդ, 2014թ. մայիսի 4-ին իրեն ամրակցված և իր կողմից վարած ՎԱԶ-2106 մակնիշի  ավտոմեքենայի սրահում` վարորդի նստատեղի աջ կողմում գտնվող պահատուփի մեջ և ավտոմեքենայի առջևի աջ նստատեղի հատակի ռետինե գորգի տակ պահել և դրանով իսկ այն անմիջապես գործադրելու հնարավորություն ունենալով` ապօրինի կերպով կրել է հարվածող-փշրող սառը զենքերի շարքին դասվող, արհեստագործական եղանակով պատրաստված կռփազենք և մահակ, որոնք 06.05.2014թ. ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի տուգանային հարթակում գտնվող Ստեփան Հովսեփյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են:
 
Դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելու համար: Կոնկրետ դեպքում սառը զենքերի տեղակայումը, տեսակը, հասանելիությունը` դրանք անմիջապես նպատակային օգտագործելու համար որոշակի արգելքներ հաղթահարելու տեսանկյունից, մասնավորապես՝ սառը զենք հանդիսացող կռփազենքի գտնվելը ավտոմեքենայի սրահի առջևի երկու նստատեղերի միջնամասում տեղադրված կափարիչով պահատուփի մեջ, իսկ մահակը` ավտոմեքենայի սրահի առջևի աջ նստատեղի հատակի գորգի տակ  համարվում է ոչ թե կրել, այլ պահել, որը քրեական պատասխանատվություն չի առաջացնում:
 
Դատավճռի դեմ  Արագածոտնի   մարզի    դատախազության    կողմից   բերված վերաքննիչ բողոքը մերժվել է և առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել օրինական ուժի մեջ:
 
ՔԿ-ից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժինն ուսումնասիրել և ամփոփել է 2015թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատարանների կողմից քննչական սխալներով պայմանավորված արդարացման դատավճիռները՝  ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից նույնաբնույթ խախտումները կանխարգելելու նպատակով։
 
ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ 2016 թվականին կայացված արդարացման յուրաքանչյուր դատավճիռ քննարկվում է օպերատիվ խորհրդակցություններում։
 
 
 

Հարակից հրապարակումներ`

10:52 06/03/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացման դատավճիռներ` բոլոր քննչական մարմիններում քննված քրեական գործերով
13:45 02/03/2016  |  Արդարացման դատավճիռներՇահագրգիռ վկան էլ սկզբնապես հայտնել էր, որ գումարը պարտքով վերցված գումար էր. ընտրակաշառքի վերաբերյալ գործով կայացվել է արդարացման դատավճիռ
17:26 27/02/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է՝ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու փորձի մեղադրանքում
16:35 27/02/2016  |  Արդարացման դատավճիռներՇահագրգռված մեկ վկայի ցուցմունքը բավարար չէ մեղադրական դատավճիռ կայացնելու համար. կայացվել է արդարացման դատավճիռ
16:06 20/02/2016  |  Արդարացման դատավճիռներԴատավոր Արտուշ Գաբրիելյանը վերջին 5 տարիների ընթացքում կայացրել է 1 արդարացման դատավճիռ
16:01 15/02/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացման դատավճիռ՝ կեղծ փողերի իրացման գործով
16:35 30/01/2016  |  Արդարացման դատավճիռներԻրականությունը խեղաթյուրված է ընկալվել. կայացվել է արդարացման դատավճիռ
21:49 23/01/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացման դատավճիռ Սյունիքում. արդարացվել է շորթման մեղադրանքում
19:03 21/12/2015  |  Արդարացման դատավճիռներԽոշոր չափերով գողության գործով կայացվել է արդարացման դատավճիռ
11:13 19/12/2015  |  Արդարացման դատավճիռներՄեկ այլ քրեական գործով տրված ցուցմունքների պատճենները առանձին ապացույցներ չեն. դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]