Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը 04/29/2024   15:58 Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան 04/29/2024   15:54 Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը. (տեսանյութ) 04/29/2024   15:49 Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   15:40 Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ 04/29/2024   15:34 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 04/29/2024   15:34 Բլինքենը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ 04/29/2024   15:19 Հայ-ադրբեջանական բանակցություններում Ղազախստանի միջնորդության մասին խոսք չկա. երկրի ԱԳՆ 04/29/2024   15:05 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 04/29/2024   14:58 Թուրքիան կպաշտպանի Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.ԶԼՄ 04/29/2024   14:49 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան 04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ)

Շահագրգիռ վկան էլ սկզբնապես հայտնել էր, որ գումարը պարտքով վերցված գումար էր. ընտրակաշառքի վերաբերյալ գործով կայացվել է արդարացման դատավճիռ 03/02/2016   13:45  |  Արդարացման դատավճիռներ

«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, փետրվարի 25-ին  արդարացրել է  Մարինե  Ավանեսյանին  ՀՀ քրեական օրենսգրքի 34-154 պրիմ 2 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում՝ Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: 
 
Մ.Ավանեսյանի  նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, նրա նկատմամբ ընտրված «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը վերացվել է, իսկ իրեղեն ապացույց ճանաչված երկու հատ 10000 և մեկ հատ 1000  ՀՀ դրամանոց անվանական արժեքով թղթադրամները հանձնվել են  Մ. Ավանեսյանի տնօրինմանը:
 
Այսօր կանդրադառնանք դատարանի հիմնավորումներին: 
 
Դատարանը գտել է,  որ ամբաստանյալ Մարինե Ավանեսյանին  առաջադրված հիշյալ մեղադրանքը հիմնավորված չէ, ուստի նա պետք է արդարացվի: 
 
 ՀՀ քրեական օրենսգրքի 34-154 պրիմ 2  հոդվածի երկրորդ մասը նախատեսում է քրեական պատասխանատվություն ընտրողին թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց  հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով: Հոդվածի այդ՝ երկրորդ մասը նախատեսում է պատիժ՝  տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` երեքից հինգ տարի ժամկետով:
 
Առաջին ատյանի դատարանը՝ վկայակոչելով Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումն, արձանագրում է, որ  քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության, իսկ   ներքին համոզմունքը հիմնվում է ողջամիտ կարծիքի, գիտելիքի վրա, այլ ոչ թե ենթադրությունների, երևակայության, համակրանքի, հակակրանքի կամ կանխակալ կարծիքի վրա: 
 
Այսպես` Իջևանի քաղաքապետի ընտրությունների օրը` 2015թ. սեպտեմբերի 13-ին, գործով ամբաստանյալ Մարինե Ավանեսյանը Իջևան քաղաքի Վալանսի փողոցում 21000 ՀՀ դրամ գումար է փոխանցել Սոնային` ընկերուհուն` Արմենուհուն, փոխանցելու համար: Տարածքում հերթապահող ոստիկանության աշխատակիցները նկատելով դա` ընտրակաշառք բաժանելու կասկածանքով բերման են ենթարկել նրանց: 
 
Ոստիկանության աշխատակցի  ցուցմունքի համաձայն` քանի որ օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ մի կին ընտրակաշառք է բաժանում` նկատելով փող փոխանցելու պահը, կանանց բերման են ենթարկել` դադարեցնելով հերթապահությունը:
 
Թե՛ Մարինեն, թե՛ Սոնան հայտնել են, որ տվյալ գումարը պարտքով վերցված փող է եղել և պետք է փոխանցվեր պարտատիրոջը` Արմենուհուն: Գումարը փոխանցվել է բանուկ փողոցում, բացահայտ` ոստիկանության աշխատողների ներկայությամբ:
 
Դատաքննությամբ Իջևանի քաղաքապետի թեկնածու Վարուժան Ներսիսյանը չի ճանաչել  ամբաստանյալին, հայտնել է, որ երբևէ նրան չի տեսել նրան և առաջին անգամ տեսավ դատարանում: Ինքը որևէ մեկին գումար չի տվել և որևէ մեկն իր օգտին քվեարկելու համար գումար չի բաժանել, ուստի անհասկանալի է, թե ինչպես կարող է տվյալ անձն իր օգտին ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվել: 
 
Արմենուհին   դատաքննությամբ ցուցմունք է  տվել այն մասին, որ Մարինեն ասել է, որ ընտրություններում Վարուժան Ներսիսյանի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք են բաժանում, ինքն էլ համաձայնել է գումարի դիմաց ընտրել նրա նշած անձին: Կիրակի օրը Մարինեն միշտ եկեղեցի է գնում, ասել է, որ այնտեղ գնալու ճանապարհին գումարը տա Սոնային, և ինքը նրանից կվերցնի, բայց գումարը փոխանցելու ժամանակ ոստիկանները տեսել են: Ինքն առաջին անգամ է ոստիկանություն գնացել, շփոթված է եղել և առաջին օրը կեղծ ցուցմունք է տվել` գումարը պարտքով վերցնելու մասին, քանի որ վախեցած է եղել: Երկու օր անց հասկացել է, որ սխալվել է, գնացել է ոստիկանություն և ճիշտ ցուցմունք տվել: Իրեն պետք է վճարեին 21.000 ՀՀ դրամ` իր, քրոջ և մոր կողմից ընտրությանը քվեարկելու համար, սակայն տանն այդ մասին ոչինչ չի ասել: 
 
Սկզբից Մարինեն ասել է, որ 5.000 ՀՀ դրամ պետք է տրվի մեկ ձայնի համար, իսկ հետո ասել է, որ սարքել են 7.000 ՀՀ դրամ: Ինքը ընտրության գնացել է առավոտյան ժամը 8:30-ին: Ընտրատեղամասից դուրս գալուց հետո զանգել է Մարինեին և ասել, որ մայրն ընտրության չի գնալու, իսկ Մարինեն չի ասել, որ այդ դեպքում 7.000 ՀՀ դրամ պակաս կտա, և որոշ ժամանակ անց, իրեն փոխանցելու համար, Սոնային տվել է 21 000 դրամ: 
 
Գործով վկաներ, Արմենուհու քույրն ու մայրը տեղյակ չեն եղել ընտրակաշառք բաժանելու մասին, այդ մասին նրանց հայտնել է Արմենուհին` ընտրություններից երկու օր հետո:
 
Օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մարինե Ավանեսյանը երբևէ քաղաքականությամբ չի զբաղվել և չի զբաղվում: Իջևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, բացի այս դեպքից, ընտրակաշառք բաժանելու այլ դեպք չի եղել: 
Միաժամանակ դատաքննությամբ հիմնավորվել է, որ Մարինե Ավանեսյանը բնակվում է սուղ պայմաններում, ունի պարտքեր և վարկեր:
 
Այսպիսով` բացի Արմենուհու   հակասական ցուցմունքներից, մեղադրանքը հիմնավորող այլ ապացույց գործով ձեռք չի բերվել: Ընդ որում` սկզբնապես Արմենուհին ևս հայտնել է, որ Մարինեն պարտքն էր վերադարձնում, և քանի որ առավոտյան ինքն աշխատանքի էր, խնդրել էր, որ եկեղեցի գնալիս փոխանցի Սոնային: Այնուհետև հայտնել է, որ պայմանավորվածությունը եղել է 5000 դրամի շուրջ, հետագայում հայտնել է, որ խոսքը յուրաքանչյուր անձի համար 7000 ՀՀ դրամի մասին է եղել: Ընդ որում` հատկանշական է այն, որ համաձայն Արմենուհու ցուցմունքի` ընտրատարածքից դուրս գալուց հետո ինքը Մարինեին տեղեկացրել է, որ մայրն ընտրության չի գնալու, սակայն դրանից հետո նա Սոնային   փոխանցել է 21000 դրամ, և մոր կողմից ընտրության չգնալու պատճառով գումարը չի պակասեցրել: 
 
Դատարանն արձանագրել է, որ Արմենուհու  մոր և քրոջ տեղեկատվության աղբյուրը եղել է ինքը: Նա մինչև ընտրությունները տանը որևէ մեկի հետ չի խոսել, ոչինչ չեն պայմանավորվել, ընտանիքի անդամներն ընտրակաշառքի մասին ոչինչ չեն լսել: Այդ մասին նա հայտնել է հաղորդում տալուց հետո:
 
Դատարանը փաստում է, որ Արմենուհին գործի ելքով շահագրգռված անձ է, ում հաղորդման հիման վրա էլ հարուցվել է սույն քրեական գործը, իսկ գործի ելքով շահագրգռված անձի ցուցմունքներն, առանց դրանք հաստատող օբյեկտիվ ապացույցների առկայության, բավարար չեն հանգելու այն հետևության, որ հանցագործության դեպքը տեղի է ունեցել:
 
Դատարանն արձանագրում է, որ Արմենուհու ցուցմունքների ճշմարտացի լինելու հավանականությունը խիստ ցածր է, քանի որ դրանցում առկա փաստերի մի մասը հերքվում են հենց իր իսկ ցուցմունքներով` գումարը նախ պարտքով տալը, այնուհետև` 5000 դրամի, հետո` 7000 դրամի մասին պայմանավորվելը, ընտանիքի անդամների համար ընտրակաշառք վերցնելը, սակայն նրանց այդ մասին տեղյակ չպահելը, կամ առնվազն` չզգուշացնելը և այլն: 
 
Բացի այդ` գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց այն մասին, որ Մարինե Ավանեսյանը երբևէ զբաղվել է քաղաքականությամբ, քաղաքապետի թեկնածու Վարուժան Ներսիսյանի հետ երբևէ որևէ առնչություն է ունեցել, կամ որևէ շահագրգռվածություն է ունեցել Վարուժան Ներսիսյանի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք բաժանելու մեջ, ինչպես նաև տվյալ ընտրությունների հետ կապված ընտրակաշառք բաժանելու այլ դեպք չի գրանցվել: 
 
Իսկ մյուս վկաների ցուցմունքներով ամբաստանյալին մեղսագրվող հանցանքի վերաբերյալ որևէ ապացույց չի մատնանշվել և դատաքննությամբ դրա վերաբերյալ որևէ այլ ապացույց ձեռք չի բերվել:
 
Այսպիսով` ամբաստանյալ Մարինե Ավանեսյանին առաջադրված մեղադրանքի հիմքում մնում է միայն չփարատված կասկածներ պարունակող, գործի ելքով շահագրգռված մեկ վկայի` Արմենուհու, ցուցմունքը, որը բավարար չէ անձի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու համար: Եվ, նկատի ունենալով, որ չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ ամբաստանյալի, նրան պետք է արդարացնել` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: 
 
Հավելենք, որ ամբաստանյալի պաշտպանությունն իրականացրել է փաստաբան Գայանե  Զաքարյանը:
 
 

Հարակից հրապարակումներ`

17:26 27/02/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է՝ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու փորձի մեղադրանքում
16:35 27/02/2016  |  Արդարացման դատավճիռներՇահագրգռված մեկ վկայի ցուցմունքը բավարար չէ մեղադրական դատավճիռ կայացնելու համար. կայացվել է արդարացման դատավճիռ
16:06 20/02/2016  |  Արդարացման դատավճիռներԴատավոր Արտուշ Գաբրիելյանը վերջին 5 տարիների ընթացքում կայացրել է 1 արդարացման դատավճիռ
16:01 15/02/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացման դատավճիռ՝ կեղծ փողերի իրացման գործով
16:35 30/01/2016  |  Արդարացման դատավճիռներԻրականությունը խեղաթյուրված է ընկալվել. կայացվել է արդարացման դատավճիռ
21:49 23/01/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացման դատավճիռ Սյունիքում. արդարացվել է շորթման մեղադրանքում
19:03 21/12/2015  |  Արդարացման դատավճիռներԽոշոր չափերով գողության գործով կայացվել է արդարացման դատավճիռ
11:13 19/12/2015  |  Արդարացման դատավճիռներՄեկ այլ քրեական գործով տրված ցուցմունքների պատճենները առանձին ապացույցներ չեն. դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ
17:18 08/12/2015  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել են ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու մեղադրանքում
11:16 05/12/2015  |  Արդարացման դատավճիռներԵրեք ամբաստանյալներից երկուսն արդարացվեցին ու ճանաչվեցին անմեղ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]