Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան

Ռազմական օմբուդսմենի ինստիտուտը՝ որպես զինված ուժերի մարտունակության գրավական. Կամ ինչո՞ւ է անհրաժեշտ ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումը 02/02/2016   11:44  |  Վերլուծություններ

 
ՀՀ նախագահի 2012թ. հոկտեմբերի 29-ի թիվ ՆԿ-159-Ն կարգադրությամբ հաստատվել է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը» 1, որի 47-րդ կետով ամրագրվել է, որ Ռազմավարության ընդունումից հետո` վեցամսյա ժամկետում, ՀՀ կառավարության կողմից կմշակվի Գործողությունների ծրագիր 2013-2016թթ. համար` ներառելով նաև պատասխանատու մարմինները, կատարման ժամկետները, ֆինանսավորման աղբյուրները և կատարողականի ցուցանիշները:
 
2014թ. փետրվարի 27-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 303-Ն որոշումը, որի հավելվածի 115-րդ կետով ամրագրվել է «Ստեղծել Ռազմական օմբուդսմենի ինստիտուտ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին'' ՀՀ օրենքի գործող կարգավորումներին համապատասխան»2:
 
Որոշման ընդունման պահին իրականացման ժամկետ է սահմանվել մինչև 2014թ. ավարտը, որի ընթացքում պետք է նախապատրաստվեր և ՀՀ կառավարություն ներկայացվեր համապատասխան իրավական ակտի նախագիծը:
 
Նկատի ունենալով, որ սահմանված ժամկետում չի ընդունվել համապատասխան նորմատիվ ակտը, ՀՀ կառավարության 2015թ. նոյեմբերի 12-ին ընդունված թիվ 1302-Ն որոշմամբ3 համապատասխան փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2014թ. թիվ 303-Ն որոշման մեջ, համաձայն որի` նշված որոշման 115-րդ կետի 4-րդ սյունակում «2014 թ. չորրորդ եռամսյակ» բառերը փոխարինվել է «2016 թ. առաջին եռամսյակ» բառերով:
 
Ասվածից հետևում է, որ մինչև ս.թ. մարտ ամիսը ներառյալ պետք է կազմվի և ՀՀ կառավարություն ներկայացվի համապատասխան իրավական ակտի նախագիծը` «Ռազմական օմբուդսմենի ստեղծման մասին»:
 
ՀՀ կառավարության հիշատակված որոշմամբ իրավական ակտի մշակման և ներկայացման համար, որպես պատասխանատու մարմին, ընտրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:
 
Հետաքրքրական է այն հանգամանքը, որ իրավասու ատյաններում իշխում է այն մտայնությունը, որ ռազմական օմբուդսմենի ինստիտուտը պետք է ընդգրկված լինի և գործի Մարդու իրավունքների պաշտպանի հովանու ներքո` նրա ենթակայության տակ:
 
Այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից մշակվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակը, որի 22.1.-րդ հոդվածով ամրագրվում է այն դրույթը, որ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալներից մեկը ՊԱՇՏՊԱՆԻ հանձնարարությամբ գործունեություն է իրականացնում զինված ուժերում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության բնագավառում4:
 
Հարց է ծագում, արդյո՞ք, ՀՀ կառավարության 2014 թիվ 303-Ն որոշմամբ ամրագրված այն դրույթը, որ «Ռազմական օմուդսմենի ինստիտուտը» պետք է ստեղծվի «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի գործող կարգավորումներին համապատասխան», ինքնին ենթադրում է Ռազմական օմբուդսմենի ուղղակի ենթակայություն մարդու իրավունքների պաշտպանին:
 
Հարցադրումը կարևորվում է այնքանով, որքանով որ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1742 (2006) հանձնարարականի 9-րդ հոդվածի 9.2 կետով ամրագրվել է այն դիրքորոշումը, որ Ռազմական օմբուդսմենը պետք է լինի անկախ մարմին5:
 
Բացի այդ, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է զինծառայողների իրավունքների պաշտպանության մասին հանձնարարականներ, որոնցում ընդգծվում է այն միտքը, որ պետք է ստեղծել զինվորական օմբուդսմենի մարմիններ այն պետություններում, որտեղ նման հաստատություն չկա: 
 
Այդ մարմինները պետք է համալրվեն քաղաքացիական անձանցով և պատասխանատվություն կրեն զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման համար, իրավաբանական օգնություն տրամադրեն նրանց և այլն6:
 
Ավելին, նույն հանձնարարականով ՎԵՀԱԺՈՂՈՎՆ անդամ պետություններին առաջարկում է, որպես զինծառայողների իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոց, ներդնել ռազմական օմբուդսմենի անկախ քաղաքացիական ինստիտուտը:
 
Նշված հանձնարարականի բացատրական հուշագրի V մասի 85-րդ կետի համաձայն` զինծառայողները իրենց խախտված իրավունքների պաշտպանության նպատակով պետք է հնարավորություն ունենան գանգատ ներկայացնել անկախ մարմին7, որը, տվյալ դեպքում, կարող է լինել Ռազմական օմբուդսմենի ինստիտուտը:
 
Որպեսզի սույն վերլուծությունը բովանդակային առումով լինի ամբողջական, անհրաժեշտ է այս կամ այն չափով անդրադառնալ, ընդհանուր առմամբ, «Մարդու իրավունք» հասկացությանն ընդհանրապես, և «Օմբուդսմեն» սահմանմանը` մասնավորապես:
 
Եվ այսպես. Ի՞նչ է մարդու իրավունքը, ինչո՞վ է առանձնահատուկ մարդու իրավունքների անհրաժեշտությունն ու պաշտպանությունը զինված ուժերում և ինչո՞ւ է կարևոր, որ ՀՀ-ում գործի ռազմական օմբուդսմենի ինստիտուտը` որպես առանձին քաղաքացիական ինստիտուտ:
 
Ըստ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության ԳԱ ակադեմիկոս Վ. Ներսեսյանցի` մարդու իրավունքներն իրավունքի բոլոր տիպերի սուբյեկտային-մարդկային ըմբռնումներն են. «Իրավունքն ընդհանրապես և մարդու իրավունքները ոչ թե տարբեր (իրենց էությամբ, գործառույթներով և առավելությամբ) ֆենոմեններ են, որոնք ունեն իրարից անկախ կյանք, այլ միևնույն կարգի և միևնույն տիպի երևույթներ են: Մարդու իրավունքները ամեն մի իրավունքի անհրաժեշտ, անբաժանելի և անխուսափելի բաղադրատարրերն են: Իրավունքն առանց մարդու իրավունքների անհնար է, ինչպես մարդու իրավունքները` առանց իրավունքի և իրավունքից դուրս8:
 
Ուրույն սահմանում է տվել «Օմբուդսմեն» հասկացությանը «Փաստաբանների միջազգային ասոցիացիան»` նշելով, որ . «Սահմանադրությամբ կամ օրենսդիր իշխանության ակտով նախատեսված, խորհրդարանին հաշվետու բարձրաստիճան հասարակական պաշտոնատար անձի կողմից ղեկավարվող ծառայություն, որը տուժած անձանցից ընդունում է պետական մարմինների, ծառայողների, գործատուների դեմ ուղղված դիմում-բողոքներ կամ գործում է սեփական նախաձեռնությամբ և իրավասու է հետաքննություն իրականացնելու, առաջարկելու ուղղորդող քայլեր և ներկայացնելու զեկույցներ9:
 
Առավել ընդգրկուն և արժեքաբանական առումով առավել ծանրակշիռ է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված և հռչակված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը10, որի նախաբանում ընդգծվում է այն միտքը, որ մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը, որ մարդու իրավունքների ոտնահարումն ու արհամարհումը հանգեցրել են բարբարոսական, մարդկային խիղճը վրդովող գործողությունների, և որ մարդկության վեհ նպատակն է հռչակված այնպիսի մի աշխարհի ստեղծումը, որտեղ մարդիկ կունենան խոսքի ու համոզմունքների ազատություն և զերծ կլինեն վախից ու կարիքից, որ անհրաժեշտ է, որպեսզի մարդու իրավունքները պաշտպանվեն օրենքի ուժով, նպատակ ունենալով ապահովել, որպեսզի մարդը հարկադրված չլինի դիմելու բռնության ու ճնշման դեմ ուղղված ապստամբության` որպես վերջին միջոցի:
 
Նույնատիպ ուղենշային փաստաթուղթ է հանդիսացել նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիան:
 
Վերը շարադրվածի հիման վրա աշխարհի բազմաթիվ երկրների համար` այդ թվում և Հայաստանի Հանրապետությունը, իրենց ներպետական օրենսդրությունը համապատասխանեցրել են մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, ինչպես նաև Եվրոպական կոնվենցիայի դրույթներին:
 
Այսպես`
 
ՀՀ փոփոխված Սահմանադրության 3-րդ հոդվածով11 ամրագրվել է, որ մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք:
 
Ընդհանրացնելով վերը նշվածը, կարող ենք հանգել այն հետևությանը, որ մարդու իրավունքը դա նրա արժանապատիվ ապրելու, իր իրավունքների և ազատությունների ապահովման ու պահպանման ամբողջությունն է, և հանրային իշխանությունը ոչ միայն պարտավոր է հարգել այն, այլև կաշկանդված է այդ իրավունքով:
 
Նոր սահմանադրությամբ առավել ծավալուն անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին: 
 
Այսպես, 191-րդ հոդվածով սահմանվել է, որ Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:
 
Նույն հոդվածով սահմանվել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին:
 
Ավելին, սահմանվել է նաև, որ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ, ինչպես նաև աջակցել նրա աշխատանքներին:
Այս լույսի ներքո հարկ ենք համարում ընդգծել, որ նոր Սահմանադրությամբ որևէ անդրադարձ կամ ակնարկ չի կատարվել ռազմական օմբուդսմենի` որպես առանձին քաղաքացիական ինստիտուտի հնարավոր ներդրման վերաբերյալ, ինչն ինքնին չի ենթադրում, որ այդ ինստիտուտի ներդրումը պետք է պայմանավորված լիներ բացառապես սահմանադրական կարգավորմամբ կամ ամրագրմամբ:
 
Փոփոխված սահմանադրության  122-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների իրականացումն ապահովելու, ինչպես նաև Սահմանադրությամբ սահմանված հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահերի պաշտպանության նպատակով պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված օրենքով կարող են ստեղծվել ինքնավար մարմիններ:
 
Նույն հոդվածով ամրագրված է, որ այդ մարմիններին օրենքով կարող է վերապահվել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն, իսկ նրանց լիազորությունները, անկախության երաշխիքները, անդամներին ներկայացվող պահանջները և գործունեության կարգը սահմանվում են օրենքով:
Սա նշանակում է, որ վերը նշվածի լույսի ներքո համապատասխան որոշման ընդունման դեպքում օրենսդիր մարմինը կարող է ընդունել «Ռազմական Օմբուդսմենի մասին» ՀՀ օրենք` ստեղծելով ինքնավար մարմին:
 
Այդուհանդերձ, անհրաժեշտ ենք համարում որոշակիորեն անդրանդառնալ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության գործում գործող իրավակարգավորումների շրջանակին ու ծավալին, որը, մեր կարծիքով ոչ միայն բավարար չէ, այլև, շատ դեպքերում գործադրված ջանքերը չեն բերում անհրաժեշտ արդյունքի:
 
Այսպես, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի12 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Պաշտպանը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունի իր նախաձեռնությամբ անարգել այցելել զորամիավորումներ...և այլ վայրեր` դրանցում գտնվող անձանց դիմումներն ընդունելու համար:
 
…Պաշտպանը կամ նրա ներկայացուցիչը պետք է երաշխավորվի զորամիավորումներում, …և այլ վայրերում գտնվող անձանց հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու հնարավորությամբ: 
 
Պաշտպանի կամ նրա ներկայացուցիչների` այդ անձանց հետ խոսակցությունները ենթակա չեն միջամտության և գաղտնալսման:
Այս հոդվածի խնդիրը չէ վերլուծելու Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունները: 
 
Մեր նպատակն է սոսկ արձանագրել այն սահմանափակ հնարավորությունը, որն այսօր առկա է գործող իրավակարգավորումների շրջանակում, մասնավորապես` Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը հասցեագրված դիմումների հետագա ընթացքը որոշելու գործընթացում:
 
Անդրադառնալով ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությանը, հարկ ենք համարում կատարել հետևյալ մի քանի շեշտադրումները.
Զինված ուժերը ժողովրդավարական պետության և հասարակության բաղկացուցիչ մասն են։ 
 
Զինված ուժերը, իրականացնելով իրենց գործառույթները պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման բնագավառում, հանգուցային դեր ունեն անվտանգության այնպիսի միջավայր ստեղծելու գործում, որը հնարավորություն է տալիս մեզ օգտվելու այն անօտարելի իրավունքներից և ազատություններից, որոնցով բոլորս օժտված ենք մարդ էակ լինելու շնորհիվ։
 
Որպես պետական ապարատի ներկայացուցիչներ` զինծառայողները պարտավոր են իրենց պարտականություններն իրականացնելու ընթացքում հարգել մարդու իրավունքները և պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։ 
 
Բայց զինծառայողները թե՛ զորամասերում և թե՛ մարտական պայմաններում իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելիս միայն այն դեպքում կպահպանեն նշված իրավունքները, եթե ապահովված լինեն սեփական իրավունքները սեփական հաստատության ներսում13։
 
Զինվորական օմբուդսմենի հաստատության կարևորությունն առաջին հերթին պայմանավորված է նրա իրավասության մաս կազմող հետևյալ լիազորություններով.
 
– պաշտպանության ոլորտի նկատմամբ վերահսկողություն,
– մասնակցություն ԶՈՒ-ի գործունեության օրինականության ապահովմանը,
– զինվորական մարմինների գործունեության թափանցիկության ապահովում,
–պաշտպանական ոլորտում իրավական գործունեության արդյունավետության ապահովում,
– հասարակության և ԶՈՒ-ի միջև փոխադարձ վստահության աստիճանի բարձրացում, մասնավորապես` պետության պաշտպանության կազմակերպման հարցերում14:
 
Քաղաքակիրթ երկրներում աստիճանաբար արմատավորվում է այն փաստի գիտակցումը, որ «Համազգեստով քաղաքացիները»` զինված ուժերի անձնակազմը՝ և՛ պրոֆեսիոնալ, և՛ զորակոչված ժամկետային զինծառայողները, օժտված են մարդու այն նույն իրավունքներով և հիմնարար ազատություններով, ինչ մնացած բոլոր քաղաքացիները։ 
 
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առանձնահատկությունը կայանում է հենց նրանում, որ բացի այն, որ զորքերի ճնշող մեծամասնությունն իրականացնում են մարտական հերթապահություն, ավելին` հայ-ադրբեջանական հակամարտության գոտում տիրող վիճակն էլ ավելի է ընդգծում զինված ուժերի` իրենց պարտականությունների կատարման ընթացքում լարվածության մակարդակի աստիճանի մասին:
 
Ասել է, թե, ՀՀ զինված ուժերը մշտապես գտնվում են կիսապատերազմական վիճակում` դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ:
 
Եվ հենց այստեղ է գծվում այն սահմանագիծը, որ անգամ այսպիսի պայմաններում զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցը պետք է գտնվի առաջնային ուշադրության կիզակետում` ելնելով այն համոզմունքից, որ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը նրա մարտունակության և բարոյահոգեբանական հոգեվիճակի անբաղդատելի մասն է:
 
Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ թեև վերջին տարիների ընթացքում կատարվել են մի շարք առանցքային փոփոխություններ, որոնք թեև իրենց բնույթով առաջադիմական են և շոշափելի, ավելին` միտված են իսկապես մարտունակ զինված ուժերի կայացմանը, այդուհանդերձ, դեռևս ամբողջական չեն և չեն արտացոլում այն ներկապնակը, որը գծվել նախանշվել է ընդունված իրավական ակտերով: Խոսքը գնում է ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի գործառույթների տարանջատմանն ու հստակեցմանը, որն իր առարկայական դրսևորումն է ստացել ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի թիվ 1554-Ն որոշմամբ:
 
Այս լույսի ներքո Պաշտպանության նախարարությունը, հանդիսանալով որպես զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության սուբյեկտի, ով օժտված է առանձնահատուկ իրավասություններով, ինքը պետք է ցուցաբերի նախանձախնդրություն` ապահովելու համար զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը` այդ թվում ռազմական օմբուդսմենի ինստիտուտի միջոցով:
 
Ավելին, Ռազմական օմբուդսմենի ինստիտուտը կարող է դառնալ լավագույն գործիքներից մեկը` զինված ուժերի առջև ծառացած ներքին մարտահրավերները չեզոքացնելու գործում, որոնք մեր պատկերացմամբ, կայանում են հետևյալ հարցերի շուրջ.
 
-Բանակային կոռուպցիա, հովանավորչություն,
-Կադրային բանկի սահմանափակ ռեսուրս,
-Ինտելեկտուալ զինվորականության սուղ պաշար
-Զինծառայողների բժշկական ապահովման ոչ լիարժեքություն,
-Զորքերում ոչ կանոնադրական հարաբերությունների առակայության, ոչ ֆորմալ ինստիտուտների գերակայություն,
-Զորանոցային, կենցաղային պայմանների բարելավում.
-Զինված ուժերի ընդհանուր բարոյահոգեբանական վիճակի բարելավում.
-Հասարակական վստահության ամրապնդում,
-Զինված ուժերի համալրման համակարգի կատարելագործում (զորակոչային գործընթաց, պայմանագրային զինծառայության ընդլայնում):
 
Եվ եթե այս ամենին հավելենք նաև այն, որ մեր ազգային գիտակցության մեջ դեռևս ամբողջովին արմատացած չէ սեփական իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինելու, ավելին` խոր արմատներ ունի խնդիրը չբացահայտելու, քողարկելու, հարցերը սեփական պատկերացումներով լուծելու մտայնությունը,  պատկերան ամբողջական է դառնում:
 
Հաշվի առնելով զինված ուժերի առանձնահատկությունները` վերը նշված մտահոգությունը դառնում է էլ ավելի շոշափելի:
 
Այդուհանդերձ, ցանկանում ենք արձանագրել այն փաստի գիտակցումը, որ մարտունակ բանակի գրավականներից մեկը իրավունքը պահպանված ու հարգված զինծառայողի առկայությունն է:
 
Ավելին, պետք է գերիշխի այն համոզմունքը, որ իրավաճնշված կամ իրավախախտումների զոհ դարձած և իր իրավունքների պահպանման ու վերականգնման գործընթացում հաջողություն չարձանագրած զինվորականը բոլոր առումներով չի կարողանալու ապահովել բանակի մարտունակությանը, հակառակը, նա պոտենցիալ սպառնալիք է այդ համակարգի գոյության համար: 
 
Իսկ դա նշանակում է, որ մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրը ուղղակիորեն առնչվում է ազգային անվտանգության ապահովման համակարգի հետ, քանի որ մարտունակ զինված ուժերի բացակայությունը կոնկրետ սպառնալիք է ազգային անվտանգությանը:
 
Հետևաբար, որպես բովանդակության եզրափակում, կարևոր ենք համարում ընդգծել, որ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության խարսխումը բանակի մարտունակության հետ պետք է դիտարկվի որպես ռազմավարական խնդիր:
 
Նկատի ունենալով վերը նշվածը` ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումը դառնում է ոչ միայն անհրաժեշտություն, այլև ժամանակի պահանջ նաև այն առումով, որ հասարակությունն իրավասու է ոչ միայն իրազեկվելու զորքերում տիրող իրավիճակի մասին, այլև ակնկալելու իրավասու ատյաններից հաշվետվություն` զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի մասին, որը կարող է օբյեկտիվորեն իրականացնել ռազմական օմբուդսմենի ինստիտուտը:
 
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ չնայած զինված ուժերում գանգատարկման ընթացակարգերի գոյությանը` աշխարհի տարբեր երկրներ օմբուդսմանի ինստիտուտ ունեն15, որի նպատակն է քննության առնել գանգատները՝ զինված ուժերում ոչ պատշաճ և իրավունքներ խախտող վարքագծի դրսևորումների, զինվորական քաղաքականության բացերի, ինչպես նաև զինված ուժերի համակարգային հիմնախնդիրների մասին։ 
 
Այս գանգատները և բացերը քննության առնելուց հետո օմբուդսմենը մշակում է հանձնարարականներ իրավիճակը շտկող գործողությունների վերաբերյալ։ Այս առումով, օմբուդսմենի կարևորությունը կարելի է տեսնել մի քանի ոլորտներում.
 
1) Նրա անկախ վերահսկողությունը բարձրացնում է վստահությունը զինվորական հատվածի նկատմամբ՝ վարչարարության գործընթացում ավելի մեծ թափանցիկություն ստեղծելով, միաժամանակ չվնասելով ենթակայության աստիճանակարգին:
2) Որպես վերահսկող անկախ մարմին` այն խթանում է զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողությունը։ Այն ուժեղացնում է զորանոցներում պատշաճ կառավարման, քաղաքացիական վերահսկողության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների սկզբունքները:
3) Օմբուդսմենն առանձին զինծառայողներին էական պաշտպանություն է տրամադրում նրանց իրավունքների խախտման, չարաշահումների և անարդարացի որոշումների դեմ:
4) Օմբուդսմենը կարող է զինվորական հրամանատարներին օգնել հասնելու ներքին բարեփոխումների և կատարելագործելու զինված ուժերի ներքին աշխատանքը:
5) Արդյունքում օմբուդսմենը կարող է դրական ներգործություն ունենալ զինծառայողների կյանքի որակի, նրանց մարտական ոգու, զորքերի մարտական համախմբվածության վրա, որոնք կարող են նաև օգնել պահելու զինվորներին անձնակազմի չափազանց թերի համալրման պայմաններում:
 
Մի շարք երկրներ ինքնատիպ լուծումներ են գտել ռազմական օմբուդսմենի ինստիտուտի կառուցվածքի և իրավասությունների սահմանման գործում:
 
Բելգիայիում և Նիդեռլանդներում ռազմական օմբուդսմենը գտնվում է հենց զինված ուժերի կազմում և հանդիսանում է որպես գլխավոր տեսուչ, Շվեդիայում, Դանիայում և Լեհաստանում ռազմական օմբուդսմենի իրավասությունները դրված է հենց քաղաքացիական օմբուդսմենի վրա, իսկ Գերմանիայում, Կանադայում և  Իռլանդիայում գործում է անկախ ռազմական օմբուդսմենի ինստիտուտը:
 
Բավականին ինքնատիպ է Գերմանիայի օրինակը: 
 
Այդ երկրի խորհրդարանական հանձնակատարի գրասենյակը հիմնադրվել է 1959թ. Գերմանիայի զինված ուժերի վերաստեղծման մասին որոշման արդյունքում: Գերմանիայի օմբուդսմենը Գերմանիայի խորհրդարանի մարմին է։ Նա ընտրվում է խորհրդարանի կողմից և ենթակա է նրան։ Խորհրդարանական հանձնակատարը, որ խորհրդարանի անդամ չէ, կարող է գործել խորհրդարանի կամ նրա պաշտպանության հարցերով հանձնաժողովի հանձնարարությամբ կամ սեփական նախաձեռնությամբ, երբ իրեն հայտնի են դառնում այնպիսի հանգամանքներ, որոնք զինծառայողի իրավունքների ոտնահարման կամ Innere Fuhrung-ի սկզբունքների խախտման կասկած են հարուցում16:
 
Բացի այդ, զինծառայողները կարող են դիմում ներկայացնել անմիջականորեն խորհրդարանական հանձնակատարին՝ առանց զինվորական գանգատարկման ընթացակարգերը սպառելու։ 
 
Իր իրավասությունն իրականացնելիս` խորհրդարանական հանձնակատարը իրավունք ունի պահանջելու տեղեկություններ, լսելու վկաներին և փորձագետներին, ինչպես նաև առանց նախազգուշացման այցելելու զինվորական օբյեկտները։ 
 
Ցանկացած քննության արդյունքում խորհրդարանական հանձնակատարը տալիս է հանձնարարականներ և վերահսկում դրանց կատարումը։
Խորհրդարանական հանձնակատարը տարեկան զեկույցով դիմում է խորհրդարանին, որում ընդգրկվում են զինված ուժերում առկա բացասական երևույթներն ու տեղի ունեցած պատահարները, և որը հիմք է դառնում զինված ուժերի ներքին զարգացման մասին քննարկումների և այդ ուղղությամբ անհրաժեշտ որոշումների կայացման համար։
 
Բավականին ինքնատիպ հետևանքների ծնունդ է հանդիսանում Կանադայի ազգային պաշտպանության և զինված ուժերի օմբուդսմանի գրասենյակը, որը հիմնվել է 1998թ. պաշտոնական հետաքննության արդյունքում, որն իրականացվել էր 1992թ. Սոմալիի խաղաղապահ առաքելության ընթացքում սոմալիացի դեռահասներին ծեծելու, խոշտանգելու և սպանության մեջ ռազմաօդային դեսանտային գնդի զինծառայողների ունեցած մասնակցության կապակցությամբ17:
 
Կանադայի զինվորական օմբուդսմանը լիովին անկախ մարմին է, որը նշանակվում է կառավարության կողմից և ենթակա է անմիջապես պաշտպանության նախարարությանը։ 
 
Օմբուդսմենը քննում է զինծառայողների, նրանց ընտանիքների կամ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված անհատական գանգատները կամ քննություն է իրականացնում սեփական նախաձեռնությամբ։
 
Ի տարբերություն Գերմանիայի՝ նախքան օմբուդսմենին դիմելը գանգատարկուն պետք է, բացառությամբ անհետաձգելի դեպքերի, փորձի իր գանգատի լուծումը ստանալ ըստ վերադասության ներկայացնելու կամ զինվորական գանգատարկման համակարգի միջոցով18:
 
Օմբուդսմենը հրապարակում է տարեկան զեկույց, որը պաշտպանության նախարարի կողմից ներկայացվում է խորհրդարանին և քննարկվում խորհրդարանական համապատասխան հանձնաժողովներում, ինչպես նաև` առանձին հետաքննությունների արդյունքներով կազմված զեկույցներ, եթե համարում է, որ դա բխում է հանրային շահերից։ 
 
Այս երկու միամյանցից էապես տարբերվող օրինակների ընդգծումը հետաքրքրական է այն առումով, որ եթե Գերմանիայի դեպքում Ռազմական օմբուդսմենը ընտրվում և հաշվետու է բացառապես խորհրդարանին, Կանադայի պարագայում այն նշանակվում է կառավարության կողմից և ենթակա է անմիջապես պաշտպանության նախարարությանը։ 
 
Վերջինիս միջոցով է օմբուդսմենը հաշվետվություն ներկայացնում խորհրդարանին:
 
Կարծում ենք, որ Հայաստանի պարագայում լավագույն տարբերակը կարող է դիտարկվել Գերմանիայի օրինակն այն համոզմունքով, որ պաշտպանության նախարարությունը ներկա ռազամաքաղաքական իրավիճակում օբյեկտիվորեն պատրաստ չէ ամբողջովին ապահովելու ռազմական օմբուդսմենի ինստիտուտի լիովին անկախությունն ու օբյեկտիվությունը, ինչպես նաև բնականոն գործունեության ապահովումը: 
 
Հատկանշական է այն հանգամանքը, որ Գերմանիայում ռազմական օմբուդսմենին ներկայացվում են այնպիսի հարցեր19, որպիսիք են զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները, ղեկավարման ոճը և վարքագիծը, ռազմական ուսուցման պայմանները, կարգապահական կանոնադրությունների կիրառումը, աշխատանքային ժամերը և վարձատրության կարգավորումը, առաջադրանքի կատարման տեղը և տեսակը, զինծառայողների ներկայացուցչությունը կարգավորող դրույթները, ապրելու պայմանների մասին գանգատները (կացարան, հագուստ և այլն), բժշկական սպասարկման և ծառայությունների մատչելիությունը, առաջխաղացմանը, ատեստավորմանը և փոխադրումներին վերաբերող հարցեր։
 
Համադրելով մի շարք երկրների փորձը, միջազգային փորձագետներն առանձնացրել են այն լավագույն օրինակները, որոնք կարող են օգտագործվել20: Մասնավորապես` դրանց թվում ընդգծվել է հանգել են այն հետևությանը, որ` 
 
-Օբյեկտիվ օմբուդսմենը, որը գտնվում է զինվորական աստիճակարգությունից դուրս և ունի զինվորական հարցերով զբաղվելու իրավասություն, զինված ուժերում գանգատների, սխալների և համակարգային խնդիրների ուսումնասիրման արդյունավետ մեխանիզմ է:
-Օմբուդսմենը պետք է ունենա օրենքով սահմանված իրավասություն, օպերատիվ անկախություն և համարժեք անձնակազմ:
-Սահմանադրությամբ և/կամ օրենքով օմբուդսմենի գրասենյակին պետք է տրվի համապատասխան իրավական կարգավիճակ։ Օրենքով պետք է ամրագրվեն դրույթներ հետևյալ հարցերի վերաբերյալ. օմբուդսմենի իրավասության շրջանակը, օմբուդսմենին դիմելու իրավունքն ունեցող սուբյեկտները, օմբուդսմանի քննության ենթակա գործերը/գանգատները, օրենքով պաշտպանվող տեղեկատվության մատչելիությունը, զինվորական օբյեկտներ մուտք գործելու իրավունքը, նախքան օմբուդսմենին դիմելը զինվորական գանգատարկման ներքին ընթացակարգերը սպառած լինելու անհրաժեշտության հարցի լուծումը, օմբուդսմենի քննություն իրականացնելու իրավունքը, օմբուդսմենի նշանակման և ազատման գործընթացը, օմբուդսմենի գրասենյակի անկախությունն ապահովող երաշխիքները, օմբուդսմենի գրասենյակի բյուջեի հաստատման կարգը, օմբուդսմենի հանձնարարականների իրավաբանական կարգավիճակը և զեկույցներին ներկայացվող պահանջները (տարեկան զեկույցներ, հատուկ զեկույցներ):
-Օմբուդսմենը պետք է սեփական նախաձեռնությամբ քննություն սկսելու լիազորություն ունենա՝ զինված ուժերում առկա համակարգային խնդիրներին լուծում տալու նպատակով:
 
Իհարկե, մենք հեռու ենք այն մտքից և հավակնությունից, որ մեկ հոդվածով հնարավոր է անդրադառնալ և պատասխանել ոլորտին վերաբերող բոլոր հարցադրումներին:
Հասկանալի է, որ խնդիրը բազմաշերտ է, փոխկապակցված բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների հետ:
 
Սրանով հանդերձ, աներկբա է, որ ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումն այլընտրանք չունի:
 
Նկատի ունենալով ՀՀ զինված ուժերի առջև ծառացած մարտահրավերները, ժամանակակից զինված ուժեր ունենալու հրամայականը, աստիճանաբար պայմանագրային և պրոֆեսիոնալ բանակի վերածվելու հեռանկարը, ժողովրդավարական ինտիտուտների հաստատման անշրջելիության հանգամանքը, ընդունելով, որ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունն անխզելիորեն կապված է զինված ուժերի մարտունակության հետ, և մարդու իրավունքների` որպես կարևոր բաղադիչի անտեսումը կամ ստորադասումն ուղղակիորեն ազդելու է բանակի մարտունակության և բարոյահոգեբանական վիճակի վրա` իր ամբողջական հետևանքներով հանդերձ, անհրաժեշտ է ստեղծել անկախ Ռազմական Օմբուդսմենի ինստիտուտ, որը կընտրվի Ազգային Ժողովի կողմից:
 
ՀՀ ռազմական օմբուդսմենը պետք է օժտված լինի առնվազն այնպիսի իրավասություններով, որը նրան հնարավորություն կտա`
 
1.Հաշվետու լինել բացառապես ՀՀ Ազգային Ժողովին, և այդ առումով զեկույցի տեսքով առնվազն տարեկան մեկ անգամ գործունեության հաշվետվություն ներկայացնել,
2.Անարգել, անսպասելի, առանց սահմանափակման և թույլտվության ցանկացած ժամանակ այցելել բոլոր տեսակի զորամասեր, որտեղ գտնվում են զինվորական ստորաբաժանումներ,
3.Սեփական նախաձեռնությամբ զինված ուժերում ցանկացած հարցի կապակցությամբ կատարել ուսումնասիրություն և արդյունքները ներկայացնել ՀՀ Ազգային Ժողով,
4.Զինծառայողների կողմից իրեն հասցեագրված դիմումների ուսումնասիրման և դրանց պատշաճ կերպով ընթացք տալու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավարությունից պահանջել և ստանալ իրեն հետաքրքրող և դիմումի բովանդակությանը վերաբերող ցանկացած տեղեկատվություն,
5.ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարությունից պահանջել և ստանալ իր նախաձեռնությամբ կատարված ուսումնասիրության արդյունքում ծագած հարցերի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն և պարզաբանումներ,
6.Ծանոթանալ զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական, քաղաքացիական, վարչական, կարգապահական, տնտեսական և այլ իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռները, վճիռները, որոշումներն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաև այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է գործերի հարուցումը:
 
Մեր խորին համոզմամբ, Ռազմական օմբուդսմենի գործունեության սկզբունքները, իրավասությունները և բնականոն կերպով գործելու երաշխիքները պետք է սահմանվեն օրենքով:
 
Բացի դա, օմբուդսմենը պետք է ապահովվի համապատասխան գրասենյակով և սպասարկող անձնակազմով, որի ծախսերը կատարվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներից:
 
Հղումներ
________________________
 Տե՛ս http://www.president.am/hy/Directives/item/838/
2 Տե՛ս https://www.e-gov.am/gov-decrees/item/24104/
3 Տե՛ս https://www.e-gov.am/gov-decrees/item/26525/
4 Տե՛ս http://hcav.am/events/17-07-6/
5 Տե՛ս http://www.coe.int/t/dghl/standardsetting/hrpolicy/Others_issues/Armed_Forces/Rec/Publication_FA_ru.pdf
6 Տե՛ս Dr. Karl von Gleumes. Der Wehrbeauftragte. Hilfsorgan des Bundestages bei der
Ausbung der parlamentarischen Kontrolle. Berlin, 2005 (http://www.bundestag.de/interakt/
infomat/schriftenreihen/downloads/wehrbeauftragter_download.pdf):
7 Տե՛ս http://hcav.am/wp-content/uploads/2015/07/%D5%8C%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%85%D5%B4%D5%A2%D5%B8%D6%82%D5%A4%D5%BD%D5%B4%D5%A5%D5%B6.docx.pdf
8 Տե՛ս Нерсесянц В. С. Философия права, М., 1997, с. 376.
9 Տե՛ս Տե՛ս Ա. Ռ. Ավետիսյան. ''Զինվորական օմբուդսմենի հաստատություն. դերն ու գործունեության առանձնահատկությունները'': ''Հայկական բանակ''. ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ռազմագիտական հանդես 4/54/  2007թ.
10 Տե՛ս http://www.un.am/res/Human%20Rights/Armenian%20Documents/UDHR_arm.pdf 
11 Տե՛ս http://www.irtek.am/views/act.aspx?aid=83237&m=%27%27&sc=#
12 Տե՛ս http://www.ombuds.am/library/browse/page/103
13 Տե՛ս  file:///C:/Users/USER/Downloads/ARMENIANVERSIONHRinAF78303.pdf
14 Տե՛ս Տե՛ս Ա. Ռ. Ավետիսյան. ''Զինվորական օմբուդսմենի հաստատություն. դերն ու գործունեության առանձնահատկությունները'': ''Հայկական բանակ''. ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ռազմագիտական հանդես 4/54/  2007թ.
15 Տե՛ս file:///C:/Users/USER/Downloads/ARMENIANVERSIONHRinAF78303.pdf
16Տե՛ս Խորհրդարանական հանձնակատարի իրավասության շրջանակները սահմանվում են զինված
ուժերի խորհրդարանական օմբուդսմանի մասին օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով։
17 Տե՛ս ''Սոմալիում Կանադայի զինված ուժերի տեղակայման հետաքննության հարցերով հանձնաժողովի մասին ավելի մանրամասն տե՛ս <http://www.forces.gc.ca/site/Reports/somalia/vol0/index_e.asp>։
18 Տե՛ս Andre Marin, “Systemic treatment of CF members with PTSD”, National Defence and Canadian Forces Ombudsman, February 2002 [Կանադայի ազգային պաշտպանության և զինված ուժերի օմբուդսման Անդրե Մարին, ‘’Կանադայի զինված ուժերի ՀՏՍԽ ախտորոշում ունեցող զինծառայողների համակարգված բուժումը’’, փետրվար, 2002 թ.], տես այստեղ՝ <http://www.ombudsman.forces.gc.ca/rep-rap/sr-rs/pts-ssp/doc/pts-ssp-eng.pdf>։
19 Տե՛ս Աղբյուրը՝ Գերմանիայի խորհրդարանի ինտերնետային կայք՝ http://www.bundestag.de/htdocs_e/orga/03organs/06armforce/index.html>:
20 Տե՛ս  file:///C:/Users/USER/Downloads/ARMENIANVERSIONHRinAF78303.pdf
 
 
 
ՓԱՍՏԱԲԱՆ` ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆ
 
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
 
 
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

10:41 03/01/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄենք սովոր ենք այլ արժեհամակարգի հիման վրա կառուցված նորմատիվային բազայի, իսկ այժմ առաջարկվել են այլ միջավայրում ապրելու կանոններ
15:38 09/09/2015  |  Քրեական խրոնիկոնՓաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան էջը կոտրելու փաստով հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է
11:19 20/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մարտահրավեր է. Նորայր Նորիկյան
12:07 16/12/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան էջը կոտրելու դեպքով հարուցվել է քրեական գործ
12:32 29/11/2014  |  Քրեական խրոնիկոնՓաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան էջը կոտրելու վերաբերյալ հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում
18:05 10/11/2014  |  ԼՐԱՀՈՍՓաստաբան Ն. Նորիկյանի ֆեյսբուքյան էջից գռեհիկ բովանդակությամբ նամակներ են ուղարկվել. Հաղորդում հանցագործության մասին
19:46 09/01/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎարչական դատարանի դատավորի հարցը կքննի Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]