Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Ներքին ազատության խոչընդոտը թաքնված է Արդարադատության խորհրդում. Արամ Վարդևանյան 12/02/2015   19:50  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Ավարտական փուլ է մտել Սահմանադրությունում փոփոխությունների նախագծի հանրաքվեի քարոզարշավը: «Փաստինֆո»-ի թղթակցի զրույցը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Արամ Վարդևանյանի հետ մտավախությունների առարկա նախագծի դրույթների շուրջ է: 
 
-Նախագծով նախատեսվում է, որ գործող Արդարադատության խորհրդին փոխարինելու է Բարձրագույն դատական խորհուրդը: Ինչպե՞ս եք վերաբերվում այն հարցին, որ Խորհրդում դատավորները և իրավաբան գիտնականները ներկայացված են լինելու հավասար թվով՝ տասն անդամներից հինգը լինելու են դատավորներ, նույնքան էլ իրավաբան գիտնականներ:
 
-Այս մեխանիզմով, երբ պահպանվում է մասնակիցների պարիտետը՝  դատավորներ և իրավաբան գիտնականներ, կարող է իսկապես այնպիսի մթնոլորտ ձևավորվել, որ արդարությունը Բարձրագույն դատական խորհրդում լինի անխուսափելի: Այսինքն՝ ի վերջո որևէ կաշկանդվածություն չեն ունենալու  իրավաբան գիտնականները ու դատավորները, և այդ տեսանկյունից կլինի լուրջ իրական քննարկում, իրական բանավեճ, որի արդյունքում կծնվի ճշմարտությունը: Ինքնին ԲԴԽ անդամների հավասար ներկայացվածությունը  Վենետիկի հանձնաժողովի կողմից որպես խնդիր,  որպես ոչ իրավաչափ կարգավորում, չի դիտարկվել: Խնդիր կլիներ, եթե դատավորները քանակական առումով լինեին փոքրամասնություն Բարձրագույն դատական խորհրդում, բայց դա այդպես չէ, պարիտետը պահպանվում է:  
 
Կարևոր է նաև, որ  Բարձրագույն դատական խորհրդի նախագահողն ընտրվում է ռոտացիոն սկզբունքով՝  մի շրջանում դատավորներից, մյուս շրջանում՝ իրավաբան գիտնականներից: Ես կարծում եմ, որ ի վերջո Բարձրագույն դատական խորհուրդը չպետք է լինի դատավորներին պաշտպանող մարմին, այն պետք է լինի որոշակի առումով արդարադատություն իրականացնող մարմին: Այստեղ ոչ թե պետք է դատավորների շահերը պաշտպանեն, այլ արդարության շահերը պաշտպանեն, որովհետև ի վերջո ապօրինություններ, խախտումներ թույլ տվող, ողջամիտ ժամկետը խախտող դատավորները, եկեք օբյեկտիվ լինենք, բավականին լուրջ վտանգ են իրենցից ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Այդ դեպքում՝  հաշվի առնելով, որ որևէ գերատեսչական շահ՝  դատավորների մասով եմ ասում, չի լինելու, դա միայն ողջունելի է: Այսինքն՝ մենք կունենանք բավականին դինամիկ գործող Բարձրագույն դատական խորհուրդ, որտեղ կլինեն իրական քննարկումներ, իրական բանավեճեր, որի արդյունքում էլ ծնվում է ճշմարտությունը: 
 
-Գնահատականներ են  հնչում առ այն, որ   քաղաքական մարմինը՝ Ազգային ժողովը,   առաջարկվող կարգավորումների համաձայն, մասնակցում է դատական իշխանության ձևավորմանը, այսինքն՝  միջամտում է գործընթացին, ինչը սպառնալիք է դատական իշխանության անկախության համար: 
 
-Դատավորների մասով օրենսդիր իշխանությունն ինչ-որ չափով ներխուժում է դատական իշխանություն: Սակայն նշանակումը գործում է անշնորհակալության սկզբունքի հիման վրա. դատավորներին, այո, Ազգային ժողովը նշանակում է, բայց որևէ այլ վերահսկողական կամ հսկողական գործառույթ, դերակատարում չունի: Այո, դատավորներին նշանակեց, բայց վերջիններս անշնորհակալ են դրա համար: 
 
Այդ տեսանկյունից մի մոդել կա նաև Մարդու իրավունքների պաշտպանի մասով: Ի վերջո խորհրդարանն է ընտրում երեք/հինգերորդով մարդու իրավունքների պաշտպանին, բայց ընտրության նշանակումից պահից հետո նա լիովին անկախ է, որևէ լծակներ, ազդեցության գործոններ  բացակայում են, նույնը նաև այս դեպքում է: 
Այստեղ խնդիրը, իմ պատկերացմամբ, ինչը կարող է լինել՝ այն, որ դատավորը որոշակի առումով ստիպված է լինելու ստանալ պատգամավորների վստահությունը, իսկ դա ենթադրում է որոշակի բանակցային գործընթաց, պատգամավորական խմբակցություններին ծրագրի ներկայացում: Սա որոշակի առումով,  կարծում եմ,  տհաճ գործընթաց է լինելու դատավորների համար, և այդպես սկսել դատավորի գործունեությունը, իհարկե, խոսքը գնում է Վճռաբեկ դատարանի դատավորների մասին, որոշակի առումով խնդրահարույց է, բայց կարծում եմ, դա ևս հետագայում կարող է իր մանրամասն կարգավորումն ստանալ: 
 
-Առաջարկվող  կարգավորումները ինչպե՞ս կարող են ազդել  դատարանների ներքին անկախության վրա: Լուրեր են պտտվում և ըստ ամենայնի դրանք անհիմն չեն, որ չգրված օրենքներ կան, որոնց շրջանակում ստորադաս դատարանները հաշվետվություններ են ներկայացվում Վճռաբեկ դատարանին: 
 
-Ես կարծում եմ, որ այդ ամբողջ ներքին ազատության խոչընդոտը թաքնված էր   և թաքնված է Արդարադատության խորհրդում: 
 
Այդ մեխանիզմը չի կարող գործել հենց հաշվի առնելով իմ կողմից հիշատակված  պարիտետը: Չէ՞ որ իրավաբան գիտնականները միայն շահագրգռված են լինելու դատավորի ներքին անկախության բարձրացմամբ, խթանմամբ, իսկ մյուս դատավորները,  ենթադրենք, եթե որոշակի նման մտահղացում էլ ունենան, պետք է այդ հինգ իրավաբան գիտնականներին իրենց այդ դիրքորոշումը հիմնավորեն: Եթե կարողացան հիմնավորել, այսինքն՝ նման հիմքեր եղան, այդ դեպքում իրավիճակը, գործընթացը իրավաչափ է, բայց եթե չլինեն այդպիսի հստակ հիմքեր, դա իրացնել հնարավոր չէ: Հետևաբար, ես կարծում եմ, հենց դատավորների անկախության և ներքին անկախության երաշխիքների ապահովման համար լրջագույն դեր է ունենալու նոր կառուցվածքով առաջարկվող Բարձրագույն դատական խորհուրդը: 
 
Դատավորների ներքին անկախության համար որոշակի խնդիր կարող էին ներկայացնել նաև համապատասխան դատարանների նախագահները, որոնք նոր կարգավորումներով այլևս չեն լինելու  երկարատև նախագահներ, պաշտոնավարելու են  առանց վերընտրվելու հնարավորության և խիստ սահմանափակ ժամանակահատվածում: Սա ևս բավականին լուրջ մոտեցում է,  դատական իշխանության շատ ավելի արդյունավետ գործելուն ուղղված լուրջ քայլ:  
 
-Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով հնարավոր էր համարվում երկաստիճան դատական համակարգին վերադառնալը, ինչպես նաև երդվյալ ատենակալների ինստիտուտ նախատեսելը: Սակայն Նախագծում պահպանվեց եռաստիճան դատական համակարգը, իսկ երդվյալ ատենակալների ինստիտուտ չնախատեսվեց:  
 
-Եռաստիճան դատական համակարգը բավականին արդյունավետ մոդել է, ես ինքս կարծում էի  և հուսով էի, որ երկաստիճան համակարգին անցումը տեղի չի ունենա, որովհետև ի վերջո այժմ մենք ունենք բավականին հստակ, տրամաբանական  դատական համակարգ: Երկու ատյան  հստակ ապահովում են մարդու իրավունքների, արդարության վերականգնումը, մեղավորներին պատիժ նշանակելու գործընթացը: Եվս մեկ ատյան  ապահովում է  միասնական դատական պրակտիկա, այսինքն՝ ապահովում է նախադեպերը, կարգավորում է ամբողջ պրակտիկան, հստակ տալով անհրաժեշտ իրավական դիրքորոշումներ, վերացնելով համապատասխան իրավական բացերը:
 
Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ բավականին ճիշտ տրամաբանության մեջ է կառուցված մեր դատական համակարգը և ճիշտ էր մոտեցումը այն չփոխելու մասով:
 
Կարծում եմ, վերջին տարիների ընթացքում  գնալով էլ ավելի արդյունավետ է դառնում Վճռաբեկ դատարանի դերը մեր հասարակության համար,  իրավունքի զարգացման համար, և պրակտիկան հստակեցնելու, այսինքն՝ ամբողջ գործընթացն ավելի կանխատեսելի ու իրավական որոշակիության սկզբունքին ավելի համապատասխան դարձնելու համար:  
 
Երդվյալ ատենակալների մասով կարող եմ ասել, որ իսկապես ես ցավ ապրեցի, որ դա ի վերջո տեղ չգտավ Սահմանադրության նախագծում: Իհարկե, Հայեցակարգով նախատեսվել էր, որ կքննարկվի դրա հնարավորության հարցը, այդ տեսանկյունից,  բնականաբար, մասնագիտական հանձնաժողովը կարծում եմ, քննարկել է և անհրաժեշտ չի գտել դա նախատեսել: Բայց կարծում եմ, որ դա կարող էր բավականին լուրջ ազդեցություն ունենալ մեր դատավարական գործընթացի զարգացման համար, որովհետև ի վերջո, երբ մենք նշում ենք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, դա ենթադրում է հասարակության որոշակի ներգրավվածություն դատական գործընթացին:
 
Ատենակալների մասնակցությունը կարող էր նաև նպաստել  մարդկանց իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը: Չէ՞ որ ատենակալների ինստիտուտի ԱՄՆ-ի մոդելը այնքանով է կարևոր, որ մարդիկ շատ պատասխանատու են այդ ամենին մոտենում՝  ընդհուպ մինչև դիտարկելով դա որպես քաղաքացիական պարտականություն, և դա նաև ինքնըստինքյան ազդում է մարդկանց իրավագիտակցության բարձրացման վրա: Չէ՞  որ ի վերջո որոշելով անձի մեղավորության հարցը,  նրանք փորձում են փաստեր վերլուծել,  որոշակի կապ տեսնել ապացույցների միջև և այդ ամենի արդյունքում որոշում են անձն,  արդյոք,  մեղավո՞ր է, թե՞ ոչ: Եվ այդ ինստիտուտի մեր հիմնական ընդդիմախոսները  մի բան էին ասում, որ Հայաստանը փոքր երկիր է, բոլորը բոլորին ճանաչում են,  հետևաբար ինչպե՞ս պետք է ատենակալները գործեն:
 
Այս տրամաբանությամբ եթե մենք առաջնորդվենք, ապա մենք չպետք է ունենանք դատավորներ,   չպետք է ունենանք դատախազներ, չպետք է ունենանք պատգամավորներ, որովհետև նույն տրամաբանությամբ փոքր երկիր ենք, փոքր ազգ ենք, բոլորն իրար ճանաչում են: Կարծում եմ, որ դրանք  որևէ քննադատության չդիմացող փաստարկներ են, և պարզապես պետք է փորձարկել այդ մոդելը: Չենք կարող ասել ինչպես այն կգործեր, հաշվի առնելով, որ ի վերջո մենք պետք է ընդունենք, որ իրավագիտակցության մակարդակը մեր հասարակությունում բավականին ցածր է և կարող է դժվարություններ լինեին:
 
Բայց կարելի է մի պիլոտային տարբերակով այն փորձարկել, և կոնկրետ մի քանի գործերով, խոսքը գնում է այն հանցագործությունների գործերի մասին, որոնց համար նախատեսվում է  ցմահ ազատազրկում: Այդ մի խումբ հանցագործությունների համար կարելի է փորձել, տեսնել, ինչպես կաշխատեր ատենակալների ինստիտուտը, և իհարկե, սա որոշակի առումով կխթաներ նաև դատավորների անկախությունը՝ չէ որ ամբողջ պատասխանատվությունը չէր ընկնի դատավորի վրա, պատասխանատվությունը կբաժանվեր: Ես կարծում եմ, որ կգա ժամանակը, որ մենք կանցնենք ատենակալների ինստիտուտին և դեռևս վաղ է հիասթափվել որ մենք չունեցանք այն, կարծում եմ, դեռ կունենանք ատենակալների ինստիտուտ: 
 
-Նախագծում տեղ չեն գտել անմեղության կանխավարկածի սկզբունքի երկու բաղադրիչները,  գործող Սահմանադրությամբ այն ավելի ընդարձակ է: Ինչպես և գործող Սահմանադրությունում, խոսքը գնում է միայն  քրեական դատավարության մասին, իսկ  վարչական, կարգապահական վարույթների շրջանակներում անմեղության կանխավարկածը չի ամրագրվում:  
 
-Կարծում եմ, որ անմեղության կանխավարկածին վերաբերվող գործող ձևակերպումները ավելի գայթակղիչ են, քան առաջարկվողը, բայց ամեն դեպքում մի բանն է ակնհայտ՝   այն ձևակերպումն, որ այժմ է առաջարկվում, ամբողջությամբ համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վեցերորդ հոդվածով երաշխավորված անմեղության կանխավարկածի վերաբերյալ մոտեցմանը:   Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ անմեղության կանխավարկածը և վեցերորդ հոդվածով նախատեսված երաշխիքներն այնպես չէ, որ տարածվում են բացառապես քրեական դատավարությանը վերաբերող հարցերի վրա, այն տարածվում է  նաև այլ դատավարական գործընթացների վրա: Այս տեսանկյունից այնպես չէ,  որ Սահմանադրությամբ անմեղության կանխավարկածին վերաբերվող ձևակերպումը որևէ կերպ հանգեցնելու է հետընթացի, դա պարզապես բացառվում է: Այստեղ պարզապես մոդելի հարց է: 
 
-Շատ է խոսվում խորհրդարանական կառավարման ձևին անցնելու դեպքում կայուն մեծամասնության դրույթի մասին, մտավախություններ են հնչում, որ կլինի ոչ թե անցում ավելի առաջադեմ կառավարման ձևի, այլ՝      մեկ կուսակցության իշխանություն: 
 
-Նախևառաջ պետք է նշել, որ կայուն մեծամասնությունը որպես իմպերատիվ պահանջ այլևս չի գիտակցվում: Որոշակի քննարկումներից հետո նախագծով դա թողնվելու է Ընտրական օրենսգրքի կարգավորմանը, որն օրգանիկ, սահմանադրական օրենք է լինելու, այն  ընդունվելու է բացառապես ձայների երեք հինգերորդով: Կայուն մեծամասնության մոդելը կիրառվել է Իտալիայում և բավականին արդյունավետ:   
 
Կարծում եմ, որ  կայուն մեծամասնությունն որևէ կերպ չի կարող հանգեցնել միակուսակցական ռեժիմի: Սահմանադրությամբ նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության  մի շարք առանցքային պաշտոնների նշանակումները տեղի են ունենալու ձայների երեք հինգերորդով: Այսինքն՝  նույնիսկ եթե մեկ կուսակցություն ունի մեծամասնություն, այդ որակյալ մեծամասնությունը  չի հանգեցնում երկրում բոլոր առանցքային հարցերը կարգավորելու, լուծելու, վճռելու լիազորության: 
 
Առանցքային օրենքները, որոնց վրա հենվելու է որակյալ մեծամասնություն ունեցող կուսակցությունը, ընդունվելու են կրկին անգամ ձայների երեք հինգերորդով: Հետևաբար նորից այդ որակյալ մեծամասնություն վայելող կուսակցությունը բավարար չի լինելու այդ հարցերին լուծում տալու համար: Ի վերջո լինելու է այդ դինամիկան խորհրդարանում, դա անխուսափելի է: 
 
Նախագծի վերջին տարբերակը նախատեսում է, որ ընտրությունների արդյունքում հնարավոր է ձևավորվի կոալիցիա, և այդ կոալիցիան իսկ հանգեցնի որակյալ մեծամասնության: 
 
Կարծում եմ՝ կայուն մեծամասնությունը պարզապես  լինելու է   երկրի կառավարման տեսանկյունից որոշակի կայունության երաշխիք:   Նույն կիսանախագահական կառավարման համակարգում այդ կայունությունը շատ ավելի բարձր մակարդակի վրա է ապահովված, քան խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում՝ նույնիսկ երբ լինում է մեկ կուսակցության կայուն մեծամասնություն: Կիսանախագահական կառավարման ձևի պարագայում խոսքը գնում է ոչ թե մեկ կուսակցության որակյալ մեծամասնության, այլ ամբողջ պետական իշխանության ճյուղերում՝  բացառությամբ դատական իշխանության, մեկ կուսակցության ամբողջությամբ մեծամասնություն ունենալու մասին:  
 
Սա ժողովրդավարության տեսանկյունից  ավելի ցածր մակարդակ ապահովող իրավիճակ է, քան այն, ինչը որ հնարավոր է լինի: Այս պարագայում չկա  երեք հինգերորդի սահմանափակում, այն բացառապես գործում է Մարդու իրավունքների պաշտպանի համար և չկա սահմանադրական օրենքների ինստիտուտը, որի դեպքում այդ կուսակցությունը ինչքան էլ որակյալ մեծամասնություն լինի, միևնույն  է,  պետք է բանակցի, խնդրի քաղաքական փոքրամասնության ձայները:  
 
Ի՞նչ է ցույց տվել Հայաստանի պատմությունը ընտրությունների հետ կապված, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրված իշխանության ներկայացուցիչներն ստանում են ձայների մեծամասնությունը, այսինքն՝ մեծամասնական ընտրակարգի դեպքում գրեթե միշտ հաղթում է իշխանության ներկայացուցիչը: Բայց համամասնական ընտրակարգի դեպքում իրավիճակը բավականին այլ է:  Այն, որ ի վերջո մեծամասնական համակարգից հրաժարվելու  որոշում է կայացվել, ևս մեկ անգամ հուշում է, որ այդ կայուն մեծամասնություն ձևավորելը դա այդպիսի հեշտ գործընթաց չի լինելու:
 
Եվ երկրորդ փուլում մեկ կուսակցության կողմից ձայներ ստանալը չի լինելու առաջին փուլում այլ կուսակցությունների ստացած ձայների հաշվին, սա ևս կարևոր մոտեցում է:   Այսինքն՝ ի վերջո այդ կայուն մեծամասնությունը հարաբերական է դառնում, չէ՞ որ այդ մյուս կուսակցությունները ևս ստացած են լինելու իրենց ձայները:  Այդ կայուն մեծամասնությունը ի վերջո համամասնորեն տարբերվելու է  մյուս կուսակցությունների  ստացած ձայներից, բայց այնպես պետք չէ պատկերացնել, որ խոսքը գնում 90% ձայների մասին:  
 
 
  
 
 

Հարակից հրապարակումներ`

13:52 30/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿլինե՞ ն օլիգարխներ հաջորդ ԱԺ-ում. քննարկում խորհրդարանական կառավարման շուրջ
12:01 30/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍահմանադրական փոփոխություննե՞ր, թե՞ նոր Սահմանադրություն. քննարկում Սահմանադրության «կողմ» և «դեմ» թեմայով
17:10 27/11/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՍահմանադրության փոփոխությունների նախագիծը նոր որակի փաստաթուղթ է. Ռուբեն Մելիքյան
15:18 27/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔաղաքացիական հասարակությունը պետք է ունենա համապատասխան իրավագիտակցութուն և լինի պահանջատեր. Գագիկ Ղազինյան
09:06 27/11/2015  |  ՄամուլՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի ներկայացուցիչները ու տուրուդմփոց են «սարքել»՝ սահմանադրական բարեփոխումների պատճառով. «Իրատես de facto»
13:50 24/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Ոչ»-ի ճակատից հնչող քննադատությունները քաղաքական հայտարարություններ են. Արփինե Հովհաննիսյան. Panorama
17:56 23/11/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԱնդրեաս Ղուկասյան. Սահմանադրական փոփոխությունները քաղաքացուն քաղաքականությունից օտարելու նպատակ են հետապնդում
11:21 21/11/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՍահմանադրական բարեփոխումների անցնելու դեպքում իշխանության իրական կրողը դառնում է ժողովուրդը. Yerkir
14:11 20/11/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՍահմանադրության որոշ դրույթներ Կարինե Դանիելյանը ազգակործան է համարում
14:59 17/11/2015  |  ԼՐԱՀՈՍԱնահիտ Բախշյանը` Մկրտիչ Մինասյանին. «Խորհրդարանական համակարգն ինչպե՞ս պիտի պայքարի Գագիկ Խաչատրյանի, Սամվել Ալեքսանյանի մենաշնորհի դեմ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]