Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ

Ընթերակաների ինստիտուտն արմատական փոփոխությունների կարիք ունի. Նորայր Նորիկյան 12/01/2015   12:08  |  Վերլուծություններ

 
Ընթերակաների ինստիտուտը չի գործում և արմատական փոփոխությունների կարիք կա: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ առաջարկելով ինստիտուտին համակողմանի մոտեցում ցուցաբերել:
 
Ընթերական նոր քրեական դատավարության օրենսգրքով ընդգրկված է վարույթին աջակցություն ցուցաբերող անձանց շարքին, ինչը նշանակում է, որ ընթերակայի ինստիտուտը կոչված է ապահովելու, օժանդակելու վարույթին աջակցելու, նախաքննության իրականացմանը՝ օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու կամ այս կամ այն քննչական գործողությանը մասնակից դարձնելու առումով:
 
Գործող քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ ընթերական քրեական գործով չշահագրգռված այն անձն է, որը վարույթն իրականացնող մարմնի կողմից հրավիրվում է որևէ քննչական գործողության իրականացմանը:
 
Փաստաբանը ցավով արձանագրում է, որ մեր իրականության մեջ բոլորովին այլ «ավանդույթներ» են գործում և այս ինստիտուտն այս պահի դրությամբ ոչ միայն չի գործում, այլև վերածվել է քննիչների կցորդի ինստիտուտի և, ըստ էության, գործիքներ են,  որոնք դատարանում մեղադրանքի կողմը որպես հավաստում է բերում՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված քննական գործողություններին ճշմարտության քող հագցնելու և մեղադրանքը կնիքելու առումով:
 
Իր փաստաբանական պրակտիկայում եղած կոնկրետ դեպքով օրինակ բերելով՝ փաստաբան նշում է, որ ընթերակաների ո՛չ պրոֆեսիոնալ, ո՛չ մասնագիտական, ավելին՝ տարրական կրթություն չունենալու պայմաններում ընթերակաների տված բացատրությունները, և՛ դատարանում, և՛ քննչական գործողությունների արձանագրություններում, և՛ քննչական գործողության ընթացքում որևէ կարծիք չհայտնելը, ճակատագրական նշանակություն է ունեցել հետագայում  դատական ակտով դատապարտվող անձանց քրեական գործերի նկատմամբ:
 
Փաստաբանն ամբողջովին համամիտ է այն տեսակետի հետ, որ գործող քրեական դատավարության օրենսգրքով ընթերակաների ինստիտուտը ոչ միայն չի աշխատում, այլև օժանդակ գործիք է ոչ միայն քննիչների և մեղադրողների զինանոցում՝ վարույթի անբեկանելիությունը հաստատելու և ենթադրյալ մեղավորների մեղավորությունը հիմնավորելու համար այն դեպքում,  երբ ընթերակաները ընդամենը չշահագրգռված անձինք պետք է լինեն, ովքեր կկարողանային իրենց ներկայությամբ ապահովել քննչական գործողությունների օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը:
 
Այսօրվա ընթերականերին փաստաբանը համարում է, պատկերավոր ասված, քննիչի օգնականներ: Այսինքն՝ քննիչն ինքն է որոշում՝ ում հրավիրել, և իրենք իրենց համար ունեն ընթերակաների ցանկը և օրվա տարբեր ժամերին տարբեր քննչական գործողություններ իրականացնելու համար հրավիրում են իրենց համար հասանելի, կանխատեսելի ընթերակաների, իսկ արդյունքն իրենց համար տեսանելի է, իսկ պաշտպանական կողմի վիճարկումները՝ բավականին դժվար:
 
Ներկա իրավիճակում ընթերակաների ինստիտուտի և նրա քրեադատավարական կարգավիճակի փոփոխությունների շեշտադրումը միանշանակ դրական է այն առումով, որ պետք է նրա քրեադատավարական կարգավիճակում փոփոխություն կատարվի, որը, վերջիվերջո, կնպաստի քրեական գործի բազմակողմանի քննության ապահովման գործընթացին:
 
Փաստաբանը, ծանոթ լինելով ոլորտի մասնագետների կողմից առաջարկվող այլընտրանքներին, մասնավորապես՝ ընթերակայի ինստիտուտը տեսաձայնագրություններ անցկացնելու մեխանիզմով փոխարինելու վերաբերյալ հնչած կարծիքին, հայտնեց, որ «սա մի կողմից թվում է, որ շատ լավ է, մենք զրկվելու ենք սուբյեկտիվիզմից, այսինքն՝ ընթերակայի բացակայության պայմաններում տեսաձայնագրվելու է քննչական գործողությունը, որը կասկածի տակ չի դրվելու որևէ դեպքում, իսկ ո՞վ ասաց, որ կասկածի տակ չի դրվելու»,- նշում է փաստաբանը և հավելում, որ սա ունի իր թե՛ դրական և թե՛ բացասական կողմերը:
 
Այսկերպ ասած, ստացվում է, որ  մենք ամբողջ խնդիրը թողնում ենք քննիչի հայեցողությանը, քննիչի գործողությունների տիրույթում, այն դեպքում, երբ ընթերակայի ինստիտուտը, որպես այդպիսին, միտված է ոչ թե քննիչի դաշտում լինելու, այլ՝ հետևելու քննիչի գործողություններին, եթե քննիչի կողմից վարույթն իրականացնելու գործընթացում որևէ հակաօրինական գործողություն լինի, ընթերակայի ինստիտուտը միտված է նրան, որ նա իր ներկայությամբ խոչընդոտի քննիչին՝ իրականացնելու այդ ապօրինի գործողությունը:
 
Փաստաբանը հարց է բարձրացնում, իսկ եթե քննիչը չտեսաձայնագրի այն բոլոր անհրաժեշտ քննչական գործողության դրվագները, որոնք անհրաժեշտ են, պարտադիր են, ի՞նչ ենք անելու այս պարագայում, չենք ունենալու համապատասխան ապացույց, որը վաղ թե ուշ պետք է լինելու դատարանում՝ ապացույցների հետազոտման ընթացքում ճշմարտության բացահայտման վերջնական արդյունքը՝ անձի դատապարտման համար նրա մեղավորության հարցը որոշելու առումով:
 
Նորայր Նորիկյանը գտնում է, որ միայն քննիչի տեսաձայնագրման միջոցով ընթերակաների ինստիտուտի հարցի լուծումը դեռևս հարցի ամբողջական լուծում չի և չի տալու բոլոր հարցերի պատասխանները:
 
«Այո՛,  գործիքներից մեկն է, բայց մենք ասում ենք՝ ընթերակաների ինստիտուտը լրիվ չեզոքացնենք, և այդ ամբողջ դաշտի հնարավորությունը տանք քննիչին: Քննիչը, այսպես, թե այնպես, անում է իր աշխատանքը, եթե քննիչն ինքն է որոշելու, թե ինչը տեսաձայնագրի, մենք ավելի ենք խճճելու և ավելի ենք կասկածի տակ դնելու քննչական գործողության օբյեկտիվությունը: Իսկ եթե մենք գալիս ենք այն հանգամանքին, որ ընթերակաների ինստիտուտը պետք է մնա, և ընթերակաների քրեադատավարական կարգավիճակի փոփոխություն լինի, այդ դեպքում ինչու՞ պրոֆեսիոնալ ընթերակաների ինստիտուտ չստեղծվի, ինչպես, օրինակ, փորձագետներինը կամ  հաշտարարներինը:
 
Որպես այլընտրանք՝ փաստաբանն առաջարկում է ստեղծել պրոֆեսիոնալ ընթերակայի ինստիտուտ, մարդիկ ստանան կրթություն, համապատասխան վերապատրաստում, անկախ լինեն վարույթ իրականացնող մարմինների բոլոր տեսակի քմահաճույքներից, ավելին՝ վարձատրվեն: Հստակ ծառայություն լինի, ինչպես՝ թարգմանչական ծառայությունը, փորձագետները,  հատուկ բնագավառի գիտելիքներ պահանջող մարդիկ, ովքեր վարույթ իրականացնող մարմնի, դատարանի միջնորդությամբ տալիս են եզրակացություն, հրավիրվում են՝ այս կամ այն հարցի վերաբերյալ կարծիք տալու համար:
 
Նույնը ընթերականերին է վերաբերում, ովքեր, ամենակարևորը, պատասխանատու կլինեն իրենց ստորագրության համար:
 
Այսինքն՝ իրենց անկախության հաշվին, իրենց կարգավիճակի առանձնահատկության հաշվին, իրենք կկարողանան մասնակցել քննչական գործողությանը, հաշվետու չլինեն քննիչին և, ի վերջո, իրենց ստորագրության համար վաղը պատասխանատու լինեն դատարանի առաջ, ինչպես այսօր փորձագետն է ստորագրում կեղծ եզրակացություն՝ կեղծ փորձաքննություն  իրականացնելու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու համար,  այնպես էլ՝ նույն ընթերական՝ հաշվի առնելով իր կարգավիճակի առանձնահատկությունը:
 
«Վերջիվերջո մենք ընթերակային ինչու՞ ենք հրավիրում քննչական գործողությանը, որպեսզի նա իր ներկայությամբ ապահովի կամ, պատկերավոր ասված, կաշկանդի քննիչին՝ վերջինս լիազորությունների գերազանցումը կանխելու համար, սակայն տեսանկարահանման պարագայում մենք թողնում ենք քննիչի հայեցողությանը՝ ասելով՝ ի՞նչ ուզում ես նկարի, նա էլ նկարելու է այն, ինչ ուզելու է»:
 
Մենք ընթերակայի ինստիտուտը պահում ենք միայն նրա համար, որ նա իր ներկայությամբ կաշկանդի քննիչին, բայց եթե մենք ունենք տարրական գիտելիքներ չունեցող, քննիչի կանչով ներկայացող, քննիչի հրահանգները կատարող ընթերակա, այդ պայմաններում հասկանալի է, որ քննչական փորձարարության արժեքը կասկածի տակ է դնելու ոչ միայն պաշտպանական կողմը, այլև ինքնին արժեզրկվում է քննչական գործողության արձանագրությունը, ապացույցն է արժեզրկվում:
 
Իսկ ունենալով պրոֆեսիոնալ ընթերակա, ով տիրապետում է իր պարտականություններին, գիտի ընթերակայի բոլոր նրբությունները և իր ստորագրությամբ պատասխանատու է լինելու, փաստաբանը վստահեցնում է, որ դա լրիվ փոխելու է վիճակը, և քննիչն է կաշկանդված լինելու ընթերակայի ներկայությամբ, և՛ իր քննչական գործողության որակն է լավ լինելու, և՛ քննիչները չեն արդարանալու՝ ասելով գիշերվա ժամը 3-ին որտեղի՞ց ընթերակա գտնեինք:
 
«Մենք բազմաթիվ դեպքեր ունենք, որ ընթերականեր չեն էլ եղել, ընդամենը քննիչը ենթադրելի հիպոթետիկ անվանումներով կեղծ ընթերականեր է կազմել և ապահովել օրենքի ֆորմալ պահանջը՝ իրականում անիծելով քննչական գործողությունը: Հետևաբար, եթե մենք իսկապես ցանկանում ենք մի ինստիտուտ կայացնել, ուրեմն պետք է հաշվի առնենք բոլոր հանգամանքները: Տեսաձայնագրությունը լավագույն այլընտրանք է ընթերակաների ինստիտուտի հարցի լուծման կամ էլ պետք է քաջություն ունենանք և ամբողջությամբ հավատանք մեր քննչական ապարատներին և իսկապես հրաժարվենք ընթերակայի ինստիտուտից,- նշում է փաստաբանը՝ հավելելով,- կա՛մ պետք է գնանք վարույթ իրականացնող մարմնին վստահելու ճանապարհով, կա՛մ պահում ենք ընթերակաների ինստիտուտը՝ ուժեղացնելով, և ոչ թե պահում ենք այն այսօրվա ձևական, չգործող, ամորֆ մարմնի պես: Սա կույրաղիքի պես հավելյալ բեռ է վարույթ իրականացնող մարմնի համար, իսկ պաշտպանական կողմի համար՝ գլխացավ»:
 
Արդարադատության իրականացման պրոցեսում, եթե կարևորվում է և անհրաժեշտ է համարվում այդ ինստիտուտի գոյությունը, հետևաբար պետք է այդ ինստիտուտին ավելի լուրջ վերաբերվել և ստեղծել այն մեխանիզմները, նվազագույն պահանջները, որ այդ ինստիտուտը ապրելու ռեսուրս ունենա, իսկ այդ ռեսուրսի համար պետք է, որ ինստիտուտը ունենա հարաբերական ինքնուրույնություն, կախված չլինի որևէ ֆորմալ սուբյեկտից կամ քննիչից:
 
Պետք է լինի իրապես չշահագրգռված անձը, ով կունենա համապատասխան գիտելիքներ և պատրաստվածություն և կախված չի լինի քննիչից, այլ կլինի ինքնուրույն և պատասխանատու  իր վարքագծի համար:
 
«Այս դեպքում երբ ես որպես պաշտպան կներկայանամ դատարան, կասկածի տակ կդնեմ քննչական գործողությունը, ես ոչ թե կքարկոծեմ քննիչին՝ ասելով տաքսու վարորդին գիշերը քնաթաթախ բերել ես քննչական գործողության  արձանագրության տակ ստորագրել ես տվել, հետևաբար, ես այդ ապացույցը կասկածի տակ եմ դնում դրա արժանահավատությունը, այլ իմ միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ պրոֆեսիոնալ ընթերական կհրավիրվի և նրան համապատասխան հարցերի միջոցով ապացույցի հետազոտման ժամանակ պաշտպանական կողմը  կփորձի բացահայտել իրական ճշմարտությունը»,- նշում է փաստաբանը՝ հավելելով, որ այս պարագայում կհամարենք, որ գործ ունենք իսկապես կայացած ինստիտուտի հետ, բայց հիմա չգործող ֆորմալ, ամորֆ մարմինը լիկվիդացնել, դրան փոխարինել տեսագրությամբ, ստացվում է մենք քննիչի աշխատանքի թեթևացում ենք կատարում՝ հրաժարվելով ընթերակայից՝ նրան փոխարինելով տեսաձայնագրման հետ: 
Ըստ փաստաբանի՝ ընթերակայի այլընտրանքը տեսաձայնագրությունը չէ կամ լավագույն այլընտրանքը չէ:
 
Այդ կերպ պրոֆեսիոնալ քննիչին ավելի պրոֆեսիոնալ գործիք ենք տալու, ոչ պրոֆեսիոնալ քննիչին՝ մի քայլ առաջ գործիք, որ նա կարողանա իր հայեցողությամբ քննչական գործողության արդյունքում ձեռքբերվելիք ապացույցը իր հայեցողությամբ ընտրել, ինչը, վստահ եմ, ավելի լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու»:
 
Լուսանկարը՝ Armenpress-ի
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]