ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՄՆ Կոնգրեսի Սենատում արգելափակվել է Իրանի հետ միջուկային գործարքը «սպանելու» վերջին փորձը 09/17/2015 23:31 | Միջազգային լրահոս
«ТАСС»-ի տեղեկացմամբ, Դեմոկրատները ԱՄՆ Կոնգրեսի Սենատում հինգշաբթի արգելափակել են Իրանի միջուկային ծրագրին առնչվող համաձայնագիրը մերժելու Հանրապետականների հերթական փորձը:
Այդ պայմանավորվածության կողմնակիցները թույլ չեն տվել քվեարկության դնել բանաձևը, որն արգելում է ԱՄՆ նախագահին Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցները վերանայել այնքան ժամանակ, քանի դեռ այն չի ճանաչել Իսրայելի պետության գոյության իրավունքը և չի ազատել իր բանտերից ամերիկյան քաղաքացիներին:
Այս հարցերն իրար հետ կապելու առաջարկությամբ հանդես էր եկել Սենատում Հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ Մակքոննելլը, ով իր նախաձեռնությունը ձևակերպել էր մեկ այլ օրինագծում ուղղում կատարելու տեսքով: Սակայն Հանրապետականները չեն կարողացել հավաքել երկու երրորդ որակյալ մեծամասնություն՝ դադարեցնելու համար դեբատներն ու դնելու ուղղումը քվեարկության:
Հինգշաբթի լրանում է 60-օրյա ժամկետը, որը Կոնգրեսն իր համար սահմանել էր Իրանի հետ միջուկային ծրագրի համաձայնագիրն ուսումնասիրելու և այդ առնչությամբ իր վերջնական կարծիքը հայտնելու համար:
Ավելի վաղ Դեմոկրատները Սենատում և Ներկայացուցիչների պալատում արդեն արգելափակել էին Թեհրանի հետ այդ գործարքը «սպանելու» Հանրապետականների մի շարք փորձերը:
Համաձայնագիրը, որը ձևակերպվել էր որպես համատեղ համապարփակ գործողությունների պլան, կողմերը չեն ստորագրել և այդ պատճառով չի պահանջվում ազգային խորհրդարանների կողմից վավերացում: Սակայն
ԱՄՆ-ում օրենք էր ընդունվել, որը թույլ էր տալիս Կոնգրեսին մերժել պայմանավորվածությունը, իսկ նախագահ Բարաք Օբաման, ինչպես նաև նա, ով ապագայում կփոխարինի նրան Սպիտակ տանը, ստիպված կլիներ հաշվի նստել օրենսդիրների դիրքորոշման հետ: Հանրապետականներին, ովքեր ի սկզբանե հանդես էին գալիս Իրանի հետ միջուկային գործարքի դեմ, դա անել չի հաջողվել:
Սպասվում է, որ չնայած 60-օրյա ժամկետը սպառվում է, նրանք համաձայնագրին խոչընդոտելու տարբեր փորձեր կձեռնարկեն, սակայն Դեմոկրատները համոզված են, որ իրենք բավարար ուժեր ունեն հետմղելու նման հարձակումները և պահպանելու Իսլամական Հանրապետության հետ համաձայնությունը: Սենատում Դեմոկրատների առաջնորդ Գէրի Ռիդը հայտարարել է, որ իր քաղաքական ընդդիմախոսների մոտ ոչինչ չի ստացվի և այսօրվա քվեարկությունն որակել է որպես «ժամանակի դատարկ վատնում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/23/2024 08:19 Կհաջողվի՞ Փարատել Փաշինյանի կասկածները․ «Հրապարակ»
- 05/23/2024 08:16 Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212. «Ժողովուրդ»
- 05/23/2024 08:14 «Երեկոն» սրբազանի հետ․ «Հրապարակ»
- 05/23/2024 08:09 Ինչու սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ»
- 05/23/2024 08:04 Կիրանցիների վրա «աշխատում» են ուժայիները․ «Հրապարակ»
- 05/23/2024 07:49 Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ»
- 05/23/2024 07:41 Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/22/2024 13:49 Երկրում իրավիճակ է փոխվել, Խաչատուր Սուքիասյանը նույնիսկ սպառնաց, որ ընդդիմադիր գործիչները կարող են մահանալ.քաղաքագետ
- 05/22/2024 11:06 Հայոց Եկեղեցու հետ պետք չէ խոսել սպառնալիքով կամ ծաղրանքով. այդպես վարվելով՝ Դուք միայն Ձեզ եք վարկաբեկում ու վիրավորում. Ասողիկ աբեղա Կարապետյան
- 05/21/2024 18:56 Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից
- 05/21/2024 11:21 Կիրանց գյուղի ճանապարհը փակելու իրավաչափության մասին․ Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/22/2024 23:48 Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
- 05/22/2024 22:08 Արագածոտնի մարզում. «BMW»-ն Մաստարայում բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր շրջվել
- 05/22/2024 10:27 Պատահար Կարճաղբյուր գյուղի մոտ. կա տուժած
- 05/21/2024 23:59 Կապանում փորձել են հրկիզել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus lx 570»-ը․ ժամանել են ԱԱԾ աշխատակցիներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/22/2024 23:33 Կինն ամուսնուց գաղտնի նամակագրություն է սկսել անծանոթի հետ և հայտնվել փակուղում
- 05/21/2024 23:46 Կինը տարօրինակ դեղահաբեր է գտել ամուսնու մոտ եւ նրան մեղադրել դավաճանության մեջ
- 05/17/2024 23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին
- 05/16/2024 00:00 Ուսուցչուհին թմրանյութ է վաճառել եւ խուսափել բանտից
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ