Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 08 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/08/2024   00:00 Հերքվել է անոթների համար ճարպային սննդի վնասակարությունը 05/07/2024   23:50 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/07/2024   23:33 Ռուբեն Ռուբինյանը ՀՀ ԱԳՆ պատվիրակության կազմի հետ կմեկնի Ալմաթի 05/07/2024   23:09 Փարիզում արցունքաբեր գազ են կիրառել պրոպաղեստինյան ակցիան ցրելու համար 05/07/2024   22:52 Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն և «Mercedes-Benz»-ը. կան տուժածներ 05/07/2024   22:38 Քայլերթի 4-րդ օրն ավարտվեց խարույկի շուրջ հայրենասիրական զրույցներով 05/07/2024   22:34 Հանրային մեղադրողը պահանջել է Վլադիմիր Գասպարյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման 05/07/2024   22:23 Կիրանցի ամենախնդրահարույց հատվածի սահմանազատումը դեռ չի արվել, գործընթացը չի ավարտվել, ինչպես կարող ենք ասել գոհ ենք, թե դժգոհ. Կիրանցի բնակիչ 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/07/2024   22:04 Պայքարը ծաղիկներ հավաքելով չի լինում. գործ ունենք մարդու հետ, ով ամառվա շոգին էլ է կեպիով ման գալիս. Գեւորգյան (տեսանյութ) 05/07/2024   22:01 Վստահ չեմ, որ 4 գյուղերի հանձնումից հետո՝ Ադրբեջանը շարունակելու է սահմանազատման գործընթացը. Սուրեն Սուրենյանց 05/07/2024   21:52 ՊՆ. հայտնաբերվել է զինծառայողի դի՝հրազենային վնասվածքով 05/07/2024   21:49 Մայիսի 9-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Համբարձման տոնը 05/07/2024   21:33 Ոստիկանական հիմնական ուժերը հեռացել են Կիրանցից, ամենախնդրահարույց հատվածի սահմանազատումը դադարեցվել է. Կիրանցի բնակչուհին կասկած ունի, որ փորձ է արվում կանխել մայիսի 9-ի ակցիան 05/07/2024   21:30 Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը 05/07/2024   21:24 Երկրաշարժ հայ-ադրբեջանական սահմանին՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 05/07/2024   21:06 Հաշված օրերի ընթացքում իշխանությունները կարողանում են կայծակնային արագությամբ կողոմնորոշվել սյուների դիրքերի վերաբերյալ, սա վկայում է պայմանավորվածության մասին. Այվազյան (Տեսանյութ) 05/07/2024   20:59 Ադրբեջանական գյուղի 25 տոկոսը մնում է Հայաստանին. Կիրանցի համայնքապետ 05/07/2024   20:45 Իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել, բոլոր այն գործակալներին, որոնք ուրացել էին Հայաստանի և Արցախի շահը․ փաստաբան 05/07/2024   20:29 Բախվել է երեք ավտոմեքենա. կան տուժածներ 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/07/2024   20:07 Սատանան միշտ քահանայից վախեցել է. Կարապետ Պողոսյան 05/07/2024   19:57 ՄԱԿ-ն Իսրայելին մեղադրել Է տարհանման ժամանակ միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ 05/07/2024   19:39 Աշխարհն ավելի քան երբևէ մոտ է միջուկային պատերազմին. Լուկաշենկո 05/07/2024   19:29 Ավստրիան չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին․ Շալենբերգ 05/07/2024   19:10 Դոնի Ռոստովում ԻԳԻԼ-ի կողմնակցին դատապարտել են 17 տարվա ազատազրկման 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/07/2024   18:56 Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում 05/07/2024   18:55 Այրվել է ավտոբուս 05/07/2024   18:37 Մի անհանգստացիր, դժոխքը կա ու կա, մեկ է, ոնց հասկանում եմ չի գտնվելու այն հոգևորականը, որը կհամաձայնվի օգնել քեզ ապաշխարելու գործում. Սոս Հակոբյանը՝ Փաշինյանին 05/07/2024   18:13 Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջում են կասեցնել Վրաստանի՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակը 05/07/2024   18:13 Վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/07/2024   17:59 Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը 05/07/2024   17:54 Դիտավորությամբ հարվածներ էր հասցրել 83-ամյա մորը, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել էր 05/07/2024   17:47 Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ 05/07/2024   17:41 Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները․ Գերագույն հոգևոր խորհուրդ 05/07/2024   17:38 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է․ Արթուր Վանեցյան 05/07/2024   17:33 Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քարոզ է տարվում․ Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է 05/07/2024   17:31 Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/07/2024   17:22 Ադրբեջանում դպրոցականը բռունցքի հարվածով սպանել է հասակակցին 05/07/2024   17:11 Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան 05/07/2024   17:08 Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 05/07/2024   16:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը կշարունակվի վաղը 05/07/2024   16:46 ՔՊ-ի թիմը շատ կուռ է, Էդ ով է՝ ում որտեղից կապած պահում, որ չմիանան շարժմանը. Փաշինյան 05/07/2024   16:23 Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը 05/07/2024   16:17 Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին 05/07/2024   16:11 Հայկական բժշկական ասոցիացիայի անդամները միանում են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը 05/07/2024   16:06 Ոչ բոլոր միջնորդներն են եղել օբյեկտիվ, չեզոք, ազնիվ, բայց մենք չենք հրաժարվում միջնորդություններից. Փաշինյան
05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/06/2024   13:30 Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին

Էդվարդ Նալբանդյանն ուսումնական տարվա մեկնարկի առթիվ դասախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում 09/01/2015   17:16  |  ԼՐԱՀՈՍ


ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 1-ին այցելեց Երևանի պետական համալսարան, ուր ավանդույթի համաձայն առաջին դասախոսությունը կարդաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որին ներկա էին նաև մայր ԲՈՒՀ-ի և ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը:  Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Էդվարդ Նալբանդյանը ներկաներին շնորհավորեց ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և նրանց մաղթեց բեղմնավոր ուսումնական տարի։
 
Նախարար Նալբանդյանը բարի երթ մաղթեց ԵՊՀ ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկի ուսանողներին` հորդորելով լավ սովորել, քանի որ համալսարանական տարիներին են դրվելու նրանց լավ մասնագետ դառնալու հիմքերը: Նախարարը նաև հավելեց, որ այսօր հայ դիվանագետների զգալի մասը Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտներ են, ովքեր ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի միջոցով համալրել են Հայաստանի դիվանագիտական ծառայության շարքերը:
 
Իր ելույթում և հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց միջազգային և տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
 
Անդրադառնալով այս տարի նշվող Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին` Էդվարդ Նալբանյանը նշեց. 
 
«Այս տարին առանձնահատուկ է մեզ համար, քանի որ ողջ աշխարհում հիշատակվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման նպատակով արտաքին գործերի նախարարությունը, մեր դիվանագետները տարել են հետևողական աշխատանք: 
 
Մենք կարևորում ենք Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը աշխարհասփյուռ հայության համար պատմական արդարության վերականգնման, ապագա ցեղասպանությունների կանխարգելման ու ժխտողականության դեմ պայքարի տեսանկյունից, ինչպես նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման, փոխադարձ վստահության, բարիդրացիական հարաբերությունների կառուցման մթնոլորտի ձևավորման առումով: 
 
100-րդ տարելիցը կարելի է նոր սկիզբ համարել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման առումով: 
 
Հայոց ցեղասպանության ճանաչման անշրջելի գործընթացն առաջ է ընթանում տարբեր մակարդակներով և ուղղություններով:
 
Այս կապակցությամբ տարբեր երկրների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ են հայտարարություններով հանդես եկել։ 
 
Հատուկ կցանկանայի առանձնացնել ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագը և նրա հղած կարևորագույն ուղերձը։ 
 
Ապրիլի 24-ին Երևանում էին մի շարք պետությունների և միջազգային կազմակերպություններ ներկայացնող տասնյակ բարձրաստիճան պատվիրակություններ, և, իհարկե, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Կիպրոսի նախագահները, ովքեր այս կապակցությամբ հանդես եկան ելույթներով և ուղերձներով:
 
Հատուկ կարևորություն ունի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահի հայտարարությունը, որում նա ոչ միայն հարգանքի տուրք մատուցեց Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված անմեղ հայերի հիշատակին, այլև խոսեց այդ ոճրագործության մեջ Գերմանիայի բաժին պատասխանատվության մասին։ 
 
100-րդ տարելիցի կապակցությամբ Մեծ Եղեռնը դատապարտող բանաձևեր են ընդունել տարբեր պետությունների օրենսդիր մարմինները` Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատները, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Բելգիայի, Չիլիի պատգամավորների պալատները, Բրազիլիայի, Կանադայի Սենատները և այլ խորհրդարաններ: 
 
Ճանաչման և դատապարտման գործընթացը շարունակվել է նաև միջազգային կառույցների շրջանակներում, որոնց շարքում կառանձնացնեի Եվրախորհրդարանի և Լատինամերիկյան խորհրդարանի կողմից ընդունված բանաձևերը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարյուրավոր պատգամավորների, ինչպես նաև՝ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հայտարարությունը: 
 
Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում նաև ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում ակտիվ դերակատարությունը: Այս ուղղությամբ Հայաստանը տարիներ շարունակ հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով: Այս տարի մարտի 27-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում, Հայաստանի նախաձեռնությամբ կոնսենսուսով ընդունվեց ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որը համահեղինակեցին 72 երկրներ:
 
Բանաձևը վերահաստատում է, որ ցեղասպանության և մարդկության դեմ ոճրագործությունների անպատժելիությունը և արդարացման փորձերը խրախուսում են նման հանցագործությունների կրկնությունը և խոչընդոտում են ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ջանքերը: 
 
Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման նպատակով դիվանագիտան ներկայցուցչությունների և համայնքային կառույցների սերտ համագործակցությամբ Հայաստանում և արտերկրում կազմակերպվեցին հազարավոր միջոցառումներ: 
 
Հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներում հրապարակվել են և եթեր են հեռարձակվել հարյուրավոր հոդվածներ և հաղորդումներ Հայոց ցեղասպանության մասին։ 
 
Միջազգային քաղաքագիտական ամենահեղինակավոր հանդեսներից մեկը` Փարիզում հրատարակվող «Politique Internationale» հանդեսը՝ 330 էջանոց, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, հատուկ համար է նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որտեղ, ի թիվս այլ հոդվածների, տեղ են գտել ՀՀ Նախագահի, Ֆրանսիայի ներկայիս և նախկին նախագահների հրապարակումները, բազմաթիվ հեղինակավոր ցեղասպանագետների հոդվածներ։
 
Այս համատեքստում շատ կարևոր նշանակություն ուներ ապրիլի 22-23-ին Երևանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, որին ներկա էին շուրջ հինգ հարյուր բարձրաստիճան քաղաքական գործիչներ, պատգամավորներ, հոգևորականներ, գիտնականներ, փորձագետներ ավելի քան 50 երկրներից: Ֆորումի ընթացքում հնչած գաղափարներն ու առաջարկները կարևոր համալրում կհանդիսանան ցեղասպանությունների կանխարգելման դեմ պայքարի համընդհանուր ջանքերում: Ինչպես գիտեք, ֆորումի մասնակիցների կողմից առաջարկ է հնչել Հայաստանում այդպիսի համաժողովների կազմակերպումը պարբերական դարձնել: 
 
Հայաստանի Հանրապետության Նախագահը հրավիրեց Թուրքիայի Նախագահին ապրիլի 24-ին Երևանում մասնակցելու ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին։ Այդ հրավերը մնաց անպատասխան՝ դառնալով ևս մեկ կորսված հնարավորություն Թուրքիայի ղեկավարության համար։ Դեռ ավելին, նրանք այդ նույն օրը կազմակերպեցին Գալիպոլիի ճակատամարտի հիշատակի միջոցառումները՝ ակնհայտորեն ձախողված փորձ կատարելով շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներից»։ 
 
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դասախոսության ընթացքում անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ ընդգծելով, որ չնայած Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական քաղաքականությանը՝ Հայաստանը շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը։
 
Հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը խոսեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների, Հայաստանի և Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության, հարևան երկրների հետ համագործակցության մասին, անդրադարձավ այլ երկրների հետ Հայաստանի ընդլայնվող կապերին:

Հարակից հրապարակումներ`

10:32 24/07/2015  |  ԼՐԱՀՈՍԱրտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ
20:25 06/07/2015  |  ԼՐԱՀՈՍՀՀ արտգործնախարար. Լիահույս ենք, որ Իրանի միջուկային ծրագրի հարցի լուծումը կարող է գտնվել մինչև այս ամսվա վերջ կամ մոտ ապագայում
20:14 06/07/2015  |  ԼՐԱՀՈՍՄիջազգային հանրությունը պետք է համախմբի ջանքերը ահաբեկչության դեմ իրենց պայքարում. Է.Նալբանդյան
18:09 06/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎաղ թե ուշ Հայաստանն ու Թուրքիան պետք է միասին շրջեն այս էջը՝ բայց ոչ ժխտողականության քաղաքականությամբ. Է.Նալբանդյան
13:27 27/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲաքուն փորձում է թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը. Էդվարդ Նալբանդյան
22:47 23/06/2015  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը՝ Երևանում առավոտյան իրադարձությունների վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքի մասին
10:34 27/05/2015  |  ԼՐԱՀՈՍԱրտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Լիբանան
22:26 13/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷդվարդ Նալբանդյան. Թուրքիան և միջազգային հանրությունը խոսում են տարբեր լեզուներով
14:03 06/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱդրբեջանը միջնորդների նախաձեռնությունների հանդեպ լիակատար արհամարհանք է դրսևորում. ՀՀ ԱԳ նախարար
13:58 06/04/2015  |  ԼՐԱՀՈՍՑեղասպանությունը պետք է դատապարտվի բոլոր նրանց կողմից, ովքեր իրենց քաղաքակիրթ աշխարհի մասն են համարում. Էդվարդ Նալբանդյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]