Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում

Ադրբեջանը միջնորդների նախաձեռնությունների հանդեպ լիակատար արհամարհանք է դրսևորում. ՀՀ ԱԳ նախարար 04/06/2015   14:03  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Հայաստանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ, այսուհետ ևս կշարունակի ջանքեր գործադրել` ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Բանակցային կարգավորմանը այլըտրանք չկա: Այս մասին «Միջազգային հարաբերություններ» հանդեսին տված հարցազրույցում այսօր հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարը փաստել է, որ 2014թ., երբ լրացավ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնագրի ստորագրման 20-ամյակը, ադրբեջանական կողմը շեշտակի ավելացրել է  հրադադարի ռեժիմի խախտումները, այդ թվում՝ օգտագործելով ծանր զինտեխնիկա և գնդակոծելով քաղաքացիական օբյեկտները։ «Դա հանգեցրեց իրավիճակի կտրուկ սրմանը, հակամարտության բոլոր կողմերից աննախադեպ թվով զոհերի»,- նշել է նախարարը:

Իրավիճակի շարունակվող սրման պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ս.թ. հունվարին լուրջ մտահոգություն են հայտնել Ադրբեջանին` իր ու Արցախի միջև շփման գծում և Հայաստանի հետ սահմանին դիվերսիոն գործողությունների կապակցությամբ: Նրանք Բաքվին կոչ են արել՝ հավատարիմ մնալ հիմնախնդրի խաղաղ կարգավորման իր պարտավորություններին: Համանախագահները հանդես են եկել և շարունակում են հանդես գալ հրադադարի ռեժիմի ամրապնդման, միջադեպերի և հրադադարի ռեժիմի խախտումների քննության մեխանիզմի ստեղծման, դիպուկահարների դուրս բերման, վստահության այլ միջոցների վերաբերյալ հստակ առաջարկներով: Բայց Ադրբեջանը այդ առաջարկների, միջազգային հանրության մանդատ ունեցող միջնորդների նախաձեռնությունների հանդեպ լիակատար արհամարհանք է դրսևորում:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին և անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար: Նա մերժում է առաջարկները, որոնք արդյունքն են նախորդ վեց տարիների անխոնջ ջանքերի` շուրջ քսան գագաթաժողով, նախարարական մակարդակի մի քանի տասնյակ հանդիպում, համանախագահների անթիվ այցեր տարածաշրջան:

Ադրբեջանական կողմը բանակցությունների պատրանք ստեղծելու նպատակով փորձում է սեփական պատկերացումները ներկայացնել իբրև համանախագահների առաջարկություններ, խեղաթյուրում է հիմնահարցի և բանակցային գործընթացի  էությունը և Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին վարկաբեկելու արշավ է իրականացնում: Նախարարը նշել է, որ ս.թ. հունվարի 27-ին համանախագահները հարկադրված էին հիշեցնել Բաքվին իրենց մանդատի մասին և մտահոգություն հայտնել բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների դերակատարության և ԵԱՀԿ դիտորդների պարտավորությունների հանդեպ շարունակաբար հնչող քննադատության կապակցությամբ:

«Ադրբեջանը սևեռվել է իբր իր ունեցած հնարավորություններով՝ռազմական ճանապարհով հիմնահարցը լուծելու վրա: Այստեղից էլ սերում են համապատասխան փորձերը՝ կասկածի տակ դնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի գործունեությունը, տեղափոխել հիմնախնդրի կարգավորումը այլ միջազգային հարթակներ, հիմնահարցին տարածքային խնդրի բնույթ հաղորդել կամ շահարկել կրոնական գործոնը: Այս ամենը քողարկվում է սադրիչ գործողությունների ակտիվացմամբ՝ ինչպես Արցախի հետ շփման գծում, այնպես էլ Հայաստանի հետ սահմանին»:

ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ ճիշտ չէ լրագրողի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը որպես «էթնիկ-կրոնական» որակելը՝  թեև Ադրբեջանը շարունակում է հիմնախնդրին միջկրոնական բնույթ հաղորդելու վտանգավոր փորձերը: «Ոչ ոք չի մոռացել, որ այս նպատակով դեռ հակամարտության սկզբնական շրջանում օգտագործվել են տխրահռչակ ահաբեկչական  խմբավորումների հետ սերտ կապեր ունեցող վարձկաններ Աֆղանստանից և ոչ միայն»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

«Միջազգային հարաբերություններ»-ի լրագրողի խնդրանքով ՀՀ արտաքին գործերի նախարարն անդրադարձել է նաև Մերձավոր և Միջին Արևելքում « բավական բարդ իրավիճակին»,  պատերազմին Սիրիայում, «Իսլամական պետության» գործոնին, Իրաքում առկա հակամարտություններին:

«Մերձավոր Արևելքը հանդիսանում է բազմաթիվ քաղաքակրթությունների և կրոնների բնօրրան, այդ թվում և՝ քրիստոնեության: Ցավոք, այսօր այդ տարածաշրջանում տարբեր կրոնական և էթնիկ համայնքների գոյությունը լուրջ վտանգի տակ է»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ «մենք գործ ունենք քաղաքակիրթ աշխարհի դեմ ուղղված հանցագործությունների հետ», որոնք իրականացվում են այսպես կոչված «Իսլամական պետության», «Ալ-նուսրա ճակատ»-ի և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից»:

«Մենք մեկ անգամ չէ, որ մեր խորին մտահոգությունն ենք արտահայտել Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակի վերաբերյալ, կոչ ենք արել միջազգային հանրությանը վճռական քայլեր ձեռնարկել` ուղղված նոր աղետների կանխարգելմանը: Մենք անընդհատ ընդգծում ենք ահաբեկչական խմբավորումներին ցանկացած աջակցության անմիջապես դադարեցնելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ հարևան երկրների տարածքների օգտագործումը անդրսահմանային հարձակումներ իրականացնելու համար:

Հայաստանը լիովին սատարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի իրագործումը»,- նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Է.Նալբանդյանն արձանագրել է, որ նախորդ տարվա մարտին Ալ-Քաիդայի հետ սերտորեն կապված ահաբեկչական խմբավորումները հարձակում են գործել թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող, գերազանցապես հայերով բնակեցված Քեսաբ քաղաքի վրա, որի հետևանքով տեղական բնակչությունը հարկադրված է  եղել լքել հարազատ վայրերը: Ծայրահեղական խմբավորումները պղծել ու ավերել են  Քեսաբի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը:

Նախարարը նշել է, որ Հայոց ցեղասպանության ժամանակ սիրիական Դեյր Զոր քաղաքը և նրա շրջակա անապատը դարձել են հարյուր հազարավոր հայերի մահվան երթի վերջին հանգրվանը և  Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքները ամփոփող սրբավայր Դեյր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին ուխտատեղի էր։ «Սակայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին այստեղ արդեն անհնար կլինի ոգեկոչել զոհերի հիշատակը, քանի որ նախորդ տարվա սեպտեմբերին ահաբեկչական խմբավորումները պայթեցրին եկեղեցին և պղծեցին սրբատեղին»,- նշել է նախարարը:

Է.Նալբանդյանն ընդգծել է, որ տարածաշրջանի ժողովուրդներն ու երկրները իսկական հումանիտար աղետի են բախվել՝  միայն Սիրիայից Հայաստանն  ընդունել է ավելի քան 12 հազար հայերի, ովքեր հարկադրված էին լքել իրենց տներն ու հարազատ վայրերը:

«Մենք կարծում ենք, որ սա հենց այն վտանգավոր իրավիճակներից է, որը պետք է դիտարկվի մարդկության դեմ ուղղված ոճրագործությունները կանխարգելելու միջազգային հանրության համատեղ ջանքերի շրջանակներում»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

 

 


Հարակից հրապարակումներ`

13:58 06/04/2015  |  ԼՐԱՀՈՍՑեղասպանությունը պետք է դատապարտվի բոլոր նրանց կողմից, ովքեր իրենց քաղաքակիրթ աշխարհի մասն են համարում. Էդվարդ Նալբանդյան
13:53 06/04/2015  |  ԼՐԱՀՈՍ«Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը գտնվում է մեր դիվանագիտության մշտական ուշադրության կենտրոնում». ՀՀ ԱԳ նախարար
21:13 04/04/2015  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյան. Հայաստանը շահագրգռված է Ղրղզստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացմամբ
18:35 31/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷդվարդ Նալբանդյան. Ցեղասպանությունների դարաշրջանը անցած իրողություն չէ
18:00 18/03/2015  |  ԼՐԱՀՈՍԵթե Թուրքիան իսկապես ցանկանում է օգնել Ղարաբաղի հարցի կարգավորմանը, ապա պետք է ինչքան հնարավոր է հեռու մնա այդ գործընթացից. Էդվարդ Նալբանդյան
12:22 14/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷդվարդ Նալբանդյան. Ադրբեջանը պարծենում է իր հզորությամբ, բայց դա մեծ պատրանք է
10:51 03/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտգործնախարարը Ժնևում ելույթ է ունեցել Մերձավոր Արևելքի քրիստոնյաների իրավունքների պաշտպանությանը նվիրված քննարկմանը
13:50 27/01/2015  |  ԼՐԱՀՈՍԿան միջազգային իրավունքի սկզբունքներ ու նորմեր և դրանց ադրբեջանական ընկալում. Էդվարդ Նալբանդյան
20:00 20/01/2015  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյան. Քննարկեցինք Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագա իրավական հիմքի շրջանակները
19:47 07/01/2015  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյան. «Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված ահաբեկչությունը»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]