Թեմաներ
Երեքշաբթի 04 / 30 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   23:52 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/29/2024   23:39 Տեխասում սկսել են ձերբակալել Պաղեստինին աջակցող ցուցարարներին 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/29/2024   23:02 Կառավարության, նրա ղեկավարի պատճառով հերոսական ժողովուրդը մատնվել է անզորության. Սրբազանի արձագանքը` Երեւանում տեղի ունեցած հանդիպմանը 04/29/2024   22:48 Մոսկվայում ավտոմեքենաների բախման հետևանքով երկու մարդ Է մահացել 04/29/2024   22:34 Վարչախմբի պարտվողական ուղեգծի արդյունքում Հայաստանը հայտնվել է ծանրագույն կորուստներով լի իրավիճակում. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   22:17 Փոխվարչապետի ղեկավարությամբ գործող հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության ու ՀՀ միջազգային պարտավորությունների հիմքերին․ Թաթոյան 04/29/2024   22:02 Մեծ Բրիտանիայում խոստովանել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն գործում 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում 04/29/2024   21:40 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները շոկի մեջ են 04/29/2024   21:32 29-ամյա տղամարդը հայտնաբերվել է 04/29/2024   21:17 Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում 04/29/2024   21:00 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները դուրս են եկել հուզված 04/29/2024   20:54 Մենք դեռ մեծ թափով մեր գործողությունները չենք արել, Դանիելյան (տեսանյութ) 04/29/2024   20:40 Չի կարելի սահմանափակվել միայն փողոց փակելով, դա չի կարող ինքնանպատակ լինել. քաղտեխնոլոգ (տեսանյութ) 04/29/2024   20:38 Հայ Եկեղեցուն թուլացնել տենչում է միայն մեր թշնամին․ Գևորգ Դանիելյան 04/29/2024   20:18 Թբիլիսիում իշխող կուսակցության կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ ցույցի են դուրս եկել 04/29/2024   20:00 «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ ակցիա օպերայում՝ Տիգրան Ավինյանի ներկայությամբ. հանդիսատեսը ակցիան ողջունել է ծափերով (տեսանյութ) 04/29/2024   19:54 Ազգային արժեքների, ցանկացած հայկականի ու ազգայինի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության․ Տոնոյան 04/29/2024   19:53 Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը կսերտացնեն համագործակցությունը 04/29/2024   19:40 Գնալ թուրքի հետ միակողմանի բանակցության, նշանակում է՝ գլուխդ դնես փայտին ու ասես՝ դե եկեք իմ վիզը կտրեք. տավուշցի (տեսանյութ) 04/29/2024   19:36 Այդպես չէ, որ ՀՀԿ-ն երբ ուզի՝ կհասնի իշխանափոխության, Փաշինյանի քաղաքականությունը հովանավորում են. Շարմազանով (տեսանյութ) 04/29/2024   19:23 Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ 04/29/2024   19:13 Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան 04/29/2024   19:08 Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան 04/29/2024   18:56 Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է ներկայացրել ՌԴ դեսպանին 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   18:31 Մարդիկ մտածում են, որ ցանկացած պահի ոստիկաններով, բնակիչներին ծեծելով, ջարդելով, կարող են թուրքին, ադրբեջանցուն բերել ու կանգնեցնել. Գառնիկ Դանիելյան 04/29/2024   18:12 Միջազգային դերակատարներն ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթացը՞. Արա Այվազյանը համոզված է՝ Տավուշում կատարվողը քաղաքական որոշման հետեւանք է 04/29/2024   18:09 Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին 04/29/2024   18:03 Իրանը մտադիր է ընթացիկ տարում 5-7 արբանյակ ուղարկել տիեզերք 04/29/2024   18:01 Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի 04/29/2024   17:41 Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ)

Էդվարդ Նալբանդյան. Ցեղասպանությունների դարաշրջանը անցած իրողություն չէ 03/31/2015   18:35  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդը բարոյական պատասխանատվություն է զգում՝ աջակցելու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին: Այս մասին, մասնավորապես, ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի նախագահների համաժողովում:

 

Ստորև ներկայացնում ենք նախարարի ելույթը.

 

«Հայաստանի Ազգային ժողովի հարգելի պարոն նախագահ,
Եվրոպայի տարածաշրջանի պատվիրակության պարոն ղեկավար,
Տիկնայք և պարոնայք խորհրդարանական սեկցիաների նախագահներ,
Տիկնայք և պարոնայք խորհրդարանականներ,
Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ նախևառաջ ողջունել ձեզ Հայաստանում՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովի կապակցությամբ:

Ֆրանկոֆոնիայի այս կարևոր ժողովի անցկացումը Հայաստանում, հիրավի, վկայում է Հայաստանը Ֆրանկոֆոնիային կապող ինստիտուցիոնալ հարաբերությունների կարևորության մասին:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին Հայաստանի Ազգային ժողովի լիիրավ անդամակցությամբ Հայաստանը ևս մեկ անգամ հաստատեց իր նվիրվածությունը ֆրանկոֆոն մեծ ընտանիքին:

Ֆրանկոֆոնիան հայ հասարակության մեջ արմատավորելու Հայաստանի ցանկությունը դրսևորվում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցով, որն ամեն տարի կազմակերպվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ, և դարձել է Հայաստանում ֆրանկոֆոն մշակույթին նվիրված կարևոր իրադարձություն: Այս տարի շուրջ երկու ամիս շարունակ Հայաստանի բոլոր մարզերում կազմակերպվելու են ավելի քան 550 միջոցառումներ, ինչը Հայաստանում ֆրանկոֆոն մեծ ակտիվության վկայությունն է:

2015թ. իսկապես առանձնահատուկ տարի կլինի Հայաստանում Ֆրանկոֆոնիայի համար. ս.թ. հոկտեմբերի 30-ից 31-ը Երևանում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովը: Ֆրանկոֆոնիայի ղեկավար մարմնի այս հերթական հանդիպումը բացառիկ միջոցառում է լինելու մեր երկրի համար: Մենք ուրախ կլինենք այս առիթով հյուրընկալելու նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներին:

Տիկնայք և պարոնայք,

Համաժողովի բացումից անմիջապես առաջ ձեր այցելությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ձեր կողմից ծաղկեպսակի զետեղումը հիրավի խորհրդանշական է: 

Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության իրագործումից անցել է 100 տարի, սակայն ցեղասպանությունների կանխարգելման դեմ պայքարը շարունակում է լինել հրամայական:

Ցեղասպանությունների դարաշրջանը անցած իրողություն չէ: Կանխարգելումը պետք է մշտապես լինի քաղաքակիրթ աշխարհի մշտական ուշադրության կենտրոնում և համախմբի նրա բոլոր ջանքերը՝ չստորադասելու այս վեհ մարդասիրական գործը աշխարհաքաղաքական որևէ հաշվարկների:

20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդը բարոյական պատասխանատվություն է զգում՝ աջակցելու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին: Մենք ակտիվորեն գործում ենք և հետագայում ևս շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ:

Այս համատեքստում, կարևոր է ընդգծել, որ մի քանի օր առաջ՝ մարտի 27-ին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կոնսենսուսով ընդունեց Հայաստանի կողմից նախաձեռնած և 64 պետությունների կողմից համահեղինակած՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը: 

Տիկնայք և պարոնայք,

Հակամարտությունները և ճգնաժամերը, որոնք ուղեկցվում են մարդու իրավունքների ոտնահարմամբ, շարունակում են վտանգել ֆրանկոֆոն տարածքի որոշ տարածաշրջանների կայունությունը:

Մենք առավել քան երբևէ արժևորում ենք Ֆրանկոֆոնիայի դերակատարությունը՝ ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության: Կազմակերպության ներգրավվածությունը մեր հիմնարար արժեքների տարածման և հակամարտությունների կանխարգելման ու կարգավորման գործում նշանակալի ձեռքբերում է:

Այս համատեքստում, և ի պատասխան Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի նախաձեռնությանը՝ հօգուտ մեր Կազմակերպության անդամ երկրների միասնական ներգրավվածության ապահովման՝ կցանկանայի տեղեկացնել, որ Հայաստանը դիտարկում է ֆրանսիական զորախմբի կազմում աֆրիկյան մայրցամաքում իրականացվող ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին իր հնարավոր մասնակցությունը բերելու հարցը։ 

Տիկնայք և պարոնայք,

Մենք բոլորս նաև գիտակցում ենք, որ անհրաժեշտ է համախմբվել ընդդեմ ահաբեկչության արհավիրքի, որը վտանգում է խաղաղությունը և անվտանգությունը աշխարհի տարբեր տարածաշրջաններում և ոտնահարում է մարդասիրական արժեքները: Ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է ֆրանկոֆոն ընտանիքի բոլոր անդամների միասնականությունը:

Որտեղ էլ որ ահաբեկչությունը գլուխ բարձրացնի, այն ամենուր հանդես է գալիս բարբարոսության նույն կերպարով: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Սիրիայի Դեյր Զոր քաղաքի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու՝ վերջերս տեղի ունեցած ավերումը՝ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվող բազմաթիվ ստոր գործողություններից մեկն է: 

Տիկնայք և պարոնայք,

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ցանկանում եմ ձեզ հետ կիսել մեր խորին մտահոգությունը՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի առնչությամբ, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետևանքով: 

Դժբախտաբար, Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվեց բարձրաստիճան հանդիպումների ընթացքում ստանձնած իր հանձնառություններից՝ հանգուցալուծելու այս հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, և դիմեց իրավիճակը առավել սրելուն ուղղված հանցավոր սադրանքների:
Դակարի գագաթաժողովը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովներն ամրագրել են մեր Կազմակերպության լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, և կոչ արել ձեռնպահ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից և բանակցությունների համար հիմք ընդունել Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները՝ որպես մեկ միասնական ամբողջություն, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման միջազգային իրավունքի սկզբունքները՝ որպես հակամարտության հավասարակշիռ և տևական կարգավորման հիմք:

Չնայած Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացի տապալմանն ուղղված քայլերին՝ Հայաստանը` միջազգային հանրության հետ համատեղ, շարունակելու է ջանքերն` ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Տիկնայք և պարոնայք,

Որպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ քննարկումների ծավալման, առաջարկների ներկայացման և տեղեկատվության փոխանակման հարթակ՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը շարունակում է լինել ժողովրդավարության, իրավական պետության և մարդու իրավունքների խրախուսման, ինչպես նաև խորհրդարանական կառույցների միջև համերաշխության ջատագովներից մեկը: Մենք մեծապես կարևորում ենք ֆրանկոֆոն երկրների խորհրդարանների միջև համագործակցության ներուժը և աշխարհում խորհրդարանական դիվանագիտության դերը:

Տիկնայք և պարոնայք,

Մաղթում եմ հաջողություն ձեր համաժողովի աշխատանքներին»: 

 

 


Հարակից հրապարակումներ`

18:00 18/03/2015  |  ԼՐԱՀՈՍԵթե Թուրքիան իսկապես ցանկանում է օգնել Ղարաբաղի հարցի կարգավորմանը, ապա պետք է ինչքան հնարավոր է հեռու մնա այդ գործընթացից. Էդվարդ Նալբանդյան
12:22 14/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷդվարդ Նալբանդյան. Ադրբեջանը պարծենում է իր հզորությամբ, բայց դա մեծ պատրանք է
10:51 03/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտգործնախարարը Ժնևում ելույթ է ունեցել Մերձավոր Արևելքի քրիստոնյաների իրավունքների պաշտպանությանը նվիրված քննարկմանը
13:50 27/01/2015  |  ԼՐԱՀՈՍԿան միջազգային իրավունքի սկզբունքներ ու նորմեր և դրանց ադրբեջանական ընկալում. Էդվարդ Նալբանդյան
20:00 20/01/2015  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյան. Քննարկեցինք Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագա իրավական հիմքի շրջանակները
19:47 07/01/2015  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյան. «Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված ահաբեկչությունը»
17:30 30/11/2014  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյան. Հայաստանը շարունակելու է ջանքերն` ուղղված Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը
17:15 30/11/2014  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը
10:29 26/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱդրբեջանը դարձել է իրական սպառնալիք` Հարավային Կովկասում անվտանգության և կայունության համար. Էդվարդ Նալբանդյան
10:10 26/11/2014  |  ԼՐԱՀՈՍՀեռախոսազրույց` Հայաստանի արտգործնախարարի և Շվեյցարիայի նախագահի միջև

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]