Թեմաներ
Ուրբաթ 05 / 17 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/16/2024   23:56 Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ 05/16/2024   23:52 Հայկական կողմը չի խնդրել ՌԴ սահմանապահները մնան հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին․ Արմեն Գրիգորյան 05/16/2024   23:46 Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ 05/16/2024   23:42 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը 05/16/2024   23:37 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 05/16/2024   23:23 Թափանցիկությունն ու հրապարակայնությունն այս կառավարության համար հիմնարար խոչընդոտ է․ Թաթոյան 05/16/2024   23:08 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   23:02 65-ամյա տղամարդը հայտնաբերեցին Մեծամոր քաղաքում 05/16/2024   22:38 Ռուսաստանն ու Չինաստանը կարող են ջրածնով աշխատող ավտոմեքենաների արտադրություն հիմնել 05/16/2024   22:22 Ալափարսում վթարից հետո ավտոմեքենաները հայտնվել են ձորակում 05/16/2024   22:08 Իշխանություններն անհանգստացած են Բագրատ Սրբազանի առաջնորդությած շարժումից, փորձում են պառակտել․ Իշխանյան 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/16/2024   21:58 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին 05/16/2024   21:52 Միրզոյանը ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   21:30 Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե անգամ մենակ էլ մնամ էս հրապարակում․ Բագրատ Սրբազան 05/16/2024   21:19 Ականատեսները պատմել են Ֆիցոյի դեմ մահափորձի մանրամասները 05/16/2024   21:07 ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ 05/16/2024   21:02 Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ շարժման առաջնորդ 05/16/2024   20:56 Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին 05/16/2024   20:49 Պատասխան են տալու Արցախի կորստի համար․ Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. Վիտալի Բալասանյան 05/16/2024   20:47 Ոստիկանության գործողություններից տուժած լրագրողների դեպքերը պատշաճ քննության առարկա կդարձվե՞ն 05/16/2024   20:45 Մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք. դատապարտում ենք գիշերային կապիտուլյացիոն գործարքը. Վահագն Մելիքյան (տեսանյութ) 05/16/2024   20:38 Խնդիրը ծագել է Տավուշում, բայց լուծումն այնտեղ չէ. Շարժման առաջնորդ 05/16/2024   20:35 Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան 05/16/2024   20:32 Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   20:20 Էրդողանը Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը «պատմական հնարավորություն» է անվանել 05/16/2024   20:08 Երևանը պատրաստ է ընդլայնել Քիշնևի հետ գործակցությունը. նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր 05/16/2024   19:54 Մեր հաշվարկով 16 հեկտար ավել հող է անցնում իրենց, թուրքերն անգամ իրենց ամենալավ երազում չէին կարող տեսնել, որ դրանք իրենցը կլինեն. Կիրանցի բնակիչ 05/16/2024   19:43 Չինաստանը պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ. Պետդեպ 05/16/2024   19:37 ՄԻՊ-ն առ այժմ զերծ է մնում Կիրանց մեկնել՝ կիրանցեցիների հետ հանդիպման 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   19:07 Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա. 05/16/2024   19:01 Արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Դիվանագիտական համահայկական խորհուրդ 05/16/2024   18:56 Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղություն հաստատելու նպատակով են սա անում. Ոսկեպարցի 05/16/2024   18:53 Գնել Սանոսյանի հայրն ու երկու եղբայրները տարիներ շարունակ աշխատել են ՌԴ-ում, առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են․ խոսնակը՝ Սանոսյանի դղյակի մասին 05/16/2024   18:46 ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ 05/16/2024   18:36 Քաղաքացին անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   18:31 Վարչապետն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   18:18 Մեզ ասում են, թե մեր սեփականության վկայականները կեղծ են. Կիրանցի կին (տեսանյութ) 05/16/2024   18:17 Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս. Թաթոյան 05/16/2024   17:56 Լարված վիճակ Կիրանցում. բնակիչները փակել են միջպետական ճանապարհը 05/16/2024   17:39 Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին 05/16/2024   17:36 SOTA լրատվամիջոցների գործունեությունը ՌԴ տարածքում անցանկալի է ճանաչվել 05/16/2024   17:16 Ալեն Սիմոնյանը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/16/2024   16:56 Վարչապետն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/15/2024   12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը շարունակելու է ջանքերն` ուղղված Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը 11/30/2014   17:30  |  ԼՐԱՀՈՍ

«Չնայած Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացի տապալմանն ուղղված քայլերին՝ Հայաստանը՝ միջազգային հանրության հետ համատեղ, շարունակելու է ջանքերն` ուղղված Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Այսպիսին է հանձնառությունը, որ կցանկանայի այստեղ վերահաստատել»,-ելույթ ունենալով Դակարում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 15-րդ գագաթաժողովում, մասնավորապես ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ստորեւ ներկայացնում են ԱԳ նախարարի ելույթն ամբողջությամբ.

«Համաժողովի հարգելի Նախագահ,

Տիկնայք և պարոնայք երկրների և կառավարությունների ղեկավարներ,
Պարոն գլխավոր քարտուղար,
Տիկնայք և պարոնայք պատվիրակությունների ղեկավարներ,
Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեզ հյուրընկալող Սենեգալին և մասնավորապես՝ Սենեգալի Հանրապետության Նախագահ պարոն Մակի Սալին՝ ցուցաբերված հյուրընկալության և ջերմ ընդունելության համար: 

Գտնվելով Սենեգալում, որն այնքան մեծ ներդրում է ունեցել հանուն Ֆրանկոֆոնիայի, մեզ առիթ է ընձեռվում՝ հարգանքի տուրք մատուցելու Լեոպոլդ Սեդար Սենգորին՝ Ֆրանկոֆոնիայի հիմնադիր հայրերից մեկին: 

Գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի պաշտոնավարման ժամկետը մոտեցել է ավարտին, այդ առիթով ցանկանում եմ նրան հավաստել իմ խորին հարգանքը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը իր պաշտոնավարման ընթացքում այդչափ իմաստնաբար, հմտորեն և հեռատեսորեն ղեկավարելու համար: 

Շնորհիվ նրա՝ մեր Կազմակերպությունն այսօր դարձել է միջազգային ասպարեզում ազդեցիկ և հեղինակավոր դերակատար: Ցանկանում եմ նրան հավաստել մեր երախտագիտությունը՝ իր հսկայական ներդրման համար՝ ի նպաստ աշխարհում Ֆրանկոֆոնիայի տարածման: 

Պարոն Նախագահ,

Մեր համաժողովի օրակարգում է խաղաղությանը և զարգացմանը վերաբերող հարցերում կանանց և երիտասարդության դերի կարևորումը, որը Ֆրանկոֆոնիան վաղուց դասել է իր առաջնահերթություների շարքին: Նրանց քաղաքացիական ներգրավվածությունը և ներուժը միանշանակ կարևոր են՝ դիմակայելու աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին: 

Ֆրանկոֆոնիայի 15-րդ գագաթաժողովը տեղի է ունենում միջազգային ասպարեզում ի հայտ եկած ճգնաժամերի և սպառնալիքների պայմաններում: Հակամարտությունները և ճգնաժամերը, որոնք ուղեկցվում են մարդու իրավունքների ոտնահարմամբ, շարունակում են վտանգել ֆրանկոֆոն տարածքի որոշ տարածաշրջանների կայունությունը: 

Մենք արժևորում ենք Ֆրանկոֆոնիայի դերակատարությունը՝ ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության:

Կազմակերպության ներգրավվածությունը՝ մեր հիմնարար արժեքների տարածման և հակամարտությունների կանխարգելման ու կարգավորման գործում, նշանակալի ձեռքբերում է: Շնորհիվ միջնորդական և փորձագիտական առաքելությունների՝ Ֆրանկոֆոնիան միջազգային և տարածաշրջանային իր գործընկերների հետ համատեղ էական աջակցություն է ցուցաբերում այս երկրներում անցումային գործընթացներին և ճգնաճամերի հաղթահարմանը: 

Ոչ մի ջանք չպետք է խնայել՝ վերահաստատելու անվտանգությունը և խրախուսելու հակամարտությունների տևական կարգավորումը: Այս համատեքստում, և ի պատասխան Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի նախաձեռնությանը՝ հօգուտ մեր Կազմակերպության անդամ երկրների միասնական ներգրավվածության ապահովման՝ կցանկանայի տեղեկացնել, որ Հայաստանը դիտարկում է ֆրանսիական զորախմբի կազմում իր հնարավոր մասնակցությունը բերել աֆրիկյան մայրցամաքում իրականացվող ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին։ 

Տիկնայք և պարոնայք,

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ցանկանում եմ ձեզ հետ կիսել մեր խորին մտահոգությունը՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի առնչությամբ, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետևանքով: 

Վերջին երեք ամիսների ընթացքում եռանախագահ երկրները՝ Ռուսաստանի նախագահը՝ Սոչիում, ԱՄՆ պետքարտուղարը՝ Նյուպորտում, Ֆրանսիայի նախագահը՝ Փարիզում, նախաձեռնեցին գագաթաժողովներ` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ` առաջին հերթին լարվածության նվազեցման և իրավիճակի հետագա սրումը կանխելու նպատակով:

Դժբախտաբար, Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվեց բարձրաստիճան հանդիպումների ընթացքում ստանձնած իր հանձնառություններից՝ լուծելու այս հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, և դիմեց իրավիճակը առավել սրելուն ուղղված հանցավոր սադրանքների:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ղարաբաղի Պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումը երեք երիտասարդ զինծառայողների կյանք խլեց։ 

Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքը, գրեթե տասն օր շարունակ ուղղաթիռի խոցման վայրը պահեց ինտենսիվ կրակի տակ` խոչընդոտելով փրկարար խմբերին, միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՀԿ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ տարհանելու զոհված օդաչուների մարմինները՝ մերժելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների համապատասխան կոչը։ Այդ պայմաններում Ղարաբաղի Պաշտպանության բանակը ստիպված եղավ՝ դիմելու հատուկ գործողության՝ տարհանելու խոցված ուղղաթիռի անձնակազմի մասունքները։

Չնայած Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացի տապալմանն ուղղված քայլերին՝ Հայաստանը՝ միջազգային հանրության հետ համատեղ, շարունակելու է ջանքերն` ուղղված Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Այսպիսին է հանձնառությունը, որ կցանկանայի այստեղ վերահաստատել: 

Ներկայիս իրավիճակը պահանջում է կրկին ամրագրել մեր Կազմակերպության լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված այս հակամարտության խաղաղ կարգավորմանը, և կոչ անել՝ ձեռնպահ մնալ ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից, և բանակցությունների համար հիմք ընդունել Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները՝ որպես մեկ միասնական ամբողջություն, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման միջազգային իրավունքի սկզբունքները՝ որպես հակամարտության հավասարակշիռ և տևական կարգավորման հիմք:

Պարոն Նախագահ,

Մենք բոլորս նաև գիտակցում ենք անհրաժեշտությունը՝ համախմբվելու ընդդեմ ահաբեկչության արհավիրքի, որը վտանգում է խաղաղությունը և անվտանգությունը աշխարհի տարբեր տարածաշրջաններում և ոտնահարում է մեր մարդասիրական արժեքները: 

Որտեղ էլ որ ահաբեկչությունը գլուխ բարձրացնի, այն ամենուր հանդես է գալիս բարբարոսի նույն կերպարով: 1915թ.-ի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Սիրիայի Դեր Զոր քաղաքի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու՝ վերջերս տեղի ունեցած ավերումը ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվող բազմաթիվ ստոր գործողությունների շարքից է: 

Սա անարգանք է՝ ուղղված հայ ժողովրդի հավաքական հիշատակին, որը 2015թ.-ին միջազգային հանրության հետ միասին պատրաստվում է նշել մարդկության դեմ այս հանցանքի 100-ամյա տարելիցը. հանցանք, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում և մինչ օրս չի ճանաչվել Թուրքիայի կողմից: 

Պարոն նախագահ,

Մեկ այլ մարտահրավեր՝ էբոլայի դեմ պայքարը, հրամակայական է դարձրել միջազգային հանրության համերաշխության դրսևորումը՝ դիմագրավելու այդ սպառնալիքին։ 

Պարոն նախագահ,

Զարգացման խնդիրը մեկ այլ մարտահրավեր է, որ ծառացած է մեր առջև: Ֆրանկոֆոնիան պետք է շարունակի գործել այս բնագավառում՝ հիմնվելով ֆրանկոֆոն ընտանիքի անդամ երկրների հաստատակամության վրա՝ գործելու հօգուտ կայուն զարգացման, կենսաբազմազանության պահպանման և կլիմայական փոփոխությունների ազդեցության վերահսկման: 

2015թ.-ին Փարիզում կայանալիք Կլիմայական փոփոխություններին նվիրված համաժողովը կարող է առիթ հանդիսանալ՝ այս բնագավառում առաջընթաց արձանագրելու համար: Առերեսվելով այն վտանգներին, որ սպառնում են մեր շրջակա միջավայրին և վտանգում մեր մոլորակը՝ պատասխանատվության զգացումը ստիպում է մեզ նպաստել համաժողովի հաջողությանը: 

Պարոն նախագահ,

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայատանի լիիրավ անդամակցությունից երկու տարի անց ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի նվիրվածությունը Ֆրանկոֆոնիային՝ համագործակցության ու երկխոսության այս տարածքին, որի շրջանակներում ծաղկում է Ֆրանկոֆոնիայի հարստություն հանդիսացող բազմազանությունը: 

Հայաստանը լիովին ներգրավված է համերաշխության և հանդուրժողականության այս տարածքի կառուցման գործընթացում, որը մեծ կարևորություն է տալիս կրթությանը և միջմշակութային երկխոսությանը: 

Այս հանձնառությունը դրսևորվում է մեր ակտիվ ներգրավվածությամբ՝ Կազմակերպության գործունեության մեջ. այս տարվա հուլիս ամսվա վերջին Հայաստանում կայացած Հարավի ֆրանկոֆոն լրատվամիջոցների աջակցության հիմնադրամի հանձնաժողովի նիստը, հավասարության բնագավառում ձեռք առնված նախաձեռնությունները մեր ներգրավվածության լավագույն արտացոլումն են: 
Այն դրսևորվում է նաև մեր դիվանագետների ակտիվ մասնակցությամբ՝ ֆրանկոֆոն դեսպանների խմբի աշխատանքներին: Այս կապակցությամբ ողջունելի է նաև, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում մեր ներկայացուցիչը հանդիսանում է Ֆրանսիայում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահը: 

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ ստորագրված Ֆրանսերեն լեզվի ծրագրի կյանքի կոչմամբ մենք ի ցույց ենք դնում ֆրանսերենի ուսուցմանը տրվող կարևորությունը: Ամեն տարի մեծ հաջողություն արձանագրող Ֆրանկոֆոնիայի երկամսյակի անցկացումը Հայաստանում, որի շրջանակներում այս տարի կազմակերպվեց ավելի քան 400 միջոցառում, հանդիսանում է մեր երկրում ֆրանկոֆոն մշակույթի խորը հիմքերի ապացույց: 

Ֆրանկոֆոն հանձնառությունը կիսում են նաև Հայաստանի պետական հաստատությունները, ինչի մասին են վկայում հայկական համալսարանների և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև հաստատված կապերը, ֆրանկոֆոն ապակենտրոնացված համագործակցության մեծ ծավալը, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Այս առումով, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրոպայի տարածաշրջանի նախագահների հաջորդ նիստի անցկացումը Երևանում, միանշանակ, պատահականություն չի կարելի համարել: 
Պարոն նախագահ, 

Մենք առաջարկել ենք 2015թ.-ին Հայաստանում հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովը: Ինչպես գիտեք, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը դրական է արձագանքել այս առաջարկին: 

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կազմակերպության անդամ երկրներին և կառավարություններին՝ ցուցաբերված վստահության համար և ասել, որ մենք շատ ուրախ կլինենք՝ Երևանում հյուրընկալելու այս նախարարական համաժողովը: 

Վստահեցնում եմ, որ մենք կանենք ամենը, որպեսզի այս նախարարական համաժողովն անցկացվի բարձր մակարդակով և հաջողություն արձանագրի: 
Շնորհակալություն»:

 

 

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]