ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գազի էժանացում չկա, իսկ «Գազպրոմ Արմենիային» նոր մենաշնորհներ են տրվում (Տեսանյութ). ԻՔՄ 08/20/2015 12:04 | ԼՐԱՀՈՍ
Գազի էժանացում չկա, իսկ «Գազպրոմ Արմենիային» նոր մենաշնորհներ են տրվում: Այս մասին, մասնավորապես, ասված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ երեկ ՀՀ Կառավարության նիստում դրական եզրակացություն ստացավ Հայաստանի և Ռուսաստանի միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված «ՀայՌուսԳազարդի» վաճառքի պայմանագիրը և բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագիրը մեկական արձանագրությամբ համալրելու նախագիծը:
Առաջինով «Գազպրոմ Արմենիային» տրվեցին նոր արտոնութույններ, իսկ 2-րդով սահմանվեց սահմանին գազի նոր սակագինը:
Նոր մենաշնորհներ
Պայմանագրով նորանոր մենաշնորհներ են հատկացվում «Գազպրոմ Արմենիային»: Այսպես, համաձայնագրի 1-ին հոդվածով ամրագրվում է, որ «Գազպրոմ Արմենիան» նախապատվություն է ունենալու դեռևս կառուցվող Իրան-Հայաստան և Վրաստան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով դեպի Իրան ու Վրաստան էլեկտրաէներգիա արտահանելու համար:
Այլ կերպ ասած, «Գազպրոմ Արմենիային» համաձայնագրով տրվում է Հայաստանից դեպի Իրան և Վրաստան 400կՎ լարմամբ էլեկտրաէներգիայի արտահանման մենաշնորհ և այդ լարերով արտահանվելու է հենց «Գազպրոմ Արմենիային» պատկանող «Հրազդան-5» ջերմաէլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիան: Սա փաստացի զրկում է էլեկտրաէներգիա այլ արտադրողներին (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող Երևանի ՋԷԿ-ին) դուրս գալու տարածաշրջանային շուկա:
Այստեղ նաև հարկ է հաշվի առնել, որ Հայաստանն այժմ Իրանի հետ ունի «Գազ էեկտրաէներգիայի դիմաց» բարտերի պայմանագիր (1 խմ գազի դիմաց 3 կՎտԺ), որի շնորհիվ Երևանի ջերմաէլեկտրակայանում արտադրվող էլեկտրաէներգիայի մի մասը Հայաստնի ներքի շուկա է մտնում գրեթէ 0-ական ինքնարժեքով: Իսկ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր լարերի կառուցման դեպքում այդ բարտերի քանակը կավելանար և Հայաստանում կպակասեր էլեկտրաէներգիայի ինքնարժեքը: Սակայն այս պայմանագրի ստորագրումը զրկելու է Հայաստանին այդ բարտերի ծավալների մեծացման հնարավորությունից, քանի որ կառուցվող բարձրավոլտ էլեկտրալարերի օգտագործման մենաշնորհը, ինչպես ասվեց, տրվելու է «Գազպրոմ Արմենիային»:
Այսինքն, կարելի է արձանագրել, որ այս պայմանագիրը նաև սպանում է Հայաստանում էլեկտրէներգիայի սակագների նվազման հիմնական հնարավորություններից մեկը:
Գազի գինը
Այժմ սահմանին «Գազպրոմը» իր դուստր «Գազպրոմ Արմենիային» գազը վաճառում է 190 դոլարով հազար խմ-ի դիմաց, իսկ համաձայնագրի նոր արձանագրության համաձայն այն դառնալու է 165 դոլար:
Սակայն, թե կառավարության նշված որոշման տեղեկանքից և թե «Գազպրոմ Արմենիայի» հայտարարություններից պարզ է դառնում, որ գազի դիմաց Հայաստանի բաժանորդները շարունակելու են վճարել նույն սակագները՝ բնակիչ-բաժանորդները 156 դրամ 1 խմ-ի դիմաց, իսկ խոշոր ձեռնարկությունները 277 դոլար 1000 խմ-ի դիմաց: Այսինքն, սահմանին գազի 1000 խմ-ի դիմաց 165 դոլար գինը, միևնույնն է, հայաստանցիներս որևէ կերպ չենք զգալու:
Այլ կերպ ասած, ստացվում է, որ եթե այժմ խոշոր բաժանորդներին վաճառված 1000 խմ-ի մարժան կազմում է շուրջ 87 դոլար, ապա էժանանալուց հետո այն կկազմի 112 դոլար: Այդ 25 դոլարանոց տարբերության արդյունքում երկրի բնակիչներս գնաճով և էլեկտարէներգիայի սակագնի բարձրացման տեսքով «Գազպրոմ Արմենիային» տարեկան 20 միլիարդ դրամով ավել գերշահույթ ենք ապահովելու:
Ընդ որում, այդ գերշահույթի պահպանումը «Գազպրոմ Արմենիայում» երաշխավորվում է նաև ստորագրվող 1-ին համաձայնագրի 1-ին հոդվածի վերջին պարբերությամբ:
Ավելին, քանի որ դրամը դոլարի նկատմաբ արժեզրկվել է, կարելի է արձանագրել, որ խոշոր ձեռնարկությունների համար բնական գազի գինը 20 տոկոսով թանկացել է, ինչը արդեն իսկ խախտում է 2013 թվականի դեկտեմբերին հնչեցրած այն խոստումը, ըստ որի Հայաստանում գազի գինը 5 տարվա ընթացքում չի թանկանա:
Հայաստանում բնական գազի գնագոյացման և դրա թանկության վերաբերյալ անիմացիոն տեսանյութը՝ ԻՔՄ-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել