Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում
04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

Մարդու իրավունքները հետևողականորեն խախտող երկրի ղեկավարության կողմից ՄԻԵԴ որոշմանը հղումներ անելը նմանվում է մղձավանջի. Շավարշ Քոչարյան 07/08/2015   20:00  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը  հրաժարվում է  որևէ տրամաբանություն փնտրել Ադրբեջանի ղեկավարության վարքագծում:  Այս մասին նա հայտարարել է՝ պատասխանելով  «Ադրբեջանում որոշակի դադարից հետո կրկին սկսել են շահարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Չիրագովն ընդդեմ Հայաստանի գործը» «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին՝  հավելելով, որ Մարդու իրավունքներն ամեն օր հետևողականորեն խախտող երկրի ղեկավարության կողմից ՄԻԵԴ որոշմանը շարունակական հղումներ անելը նմանվում է մղձավանջի։

Շ.Քոչարյանն ընդգծել է, որ ավտորիտար երկրներում հաճախ իշխանությունների գործունեությունը տրամաբանության չի ենթարկվում, այլ թելադրված է անհատական շահերով, պատեհապաշտությամբ:

«Կարող եմ միայն ենթադրել, որ չստանալով ՄԻԵԴ-ի Ձեր նշած գործի վերաբերյալ իրենց ակնկալած արձագանքը և առերեսվելով հայկական կողմի տրամադրած հիմնավոր փաստարկներին` ադրբեջանական քարոզչության պատասխանատուները հրահանգ են ստացել փրկել իրավիճակը` միջոցներ ձեռք առնել իրենց կամայական մեկնաբանությունները պաշտպանելու համար»,- նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը:

Փոխնախարարը համաձայնել է լրագրողի այն դիտարկման հետ, որ  Ադրբեջանում առաջին արձագանքներից հետո որոշ դադար պահանջվեց՝   կրկին մեկնաբանություններով հանդես գալու համար: «Հավանաբար փորձել են լավագույնս նախապատրաստվել, սակայն ինչպես հայտնի է` «հալվա, հալվա» ասելով,  բերանը չի քաղցրանա: Առավելագույնը, ինչ ադրբեջանական կողմը կարողացավ անել, դա իրենց առաջին հայտարարության դրույթների կրկնությունն է»:

Շ.Քոչարյանը նկատել է, որ այս անգամ էլ Բաքուն չի խորշել խեղաթյուրել իրականությունը և ՄԻԵԴ-ին վերագրել այնպիսի ձևակերպումներ, որոնք գործում ուղղակի չկան: Մասնավորապես, վճռում ուղղակի չկան ադրբեջանական կողմի պնդումներն առ այն, որ «Դատարանը վերահաստատեց, որ Հայաստանի տարածքային պահանջները և Ադրբեջանի տարածքների մի մասը զավթելու փորձերը այս հակամարտության դրդապատճառներն են»:   Ավելին, խոսելով հակամարտության պատմության մասին, Դատարանն անդրադառնում է ԼՂ-ի ժողովրդագրական պատկերին, ԼՂ ազգաբնակչության խաղաղ ձգտումներին, Ադրբեջանի կողմից դրանց մերժմանը, ԼՂԻՄ-ի ինքնավարության վերացմանը, ԼՂ-ում անցկացված ռեֆերենդումին և անկախության հռչակմանը և շատ այլ գործոնների, որոնք ադրբեջանական քարոզչամեքենային դժվար կացության մեջ կարող էին դնել, այդ պատճառով էլ անտեսվել են դրա կողմից:

 Ավելին, նշել է ՀՀ փոխարտգործնախարարը, ՄԻԵԴ-ի՝ Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի վճռում նկարագրվում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայկական ազգաբնակչության նկատմամբ իրականացված բռնությունները և տեղահանությունը:

Ըստ Շավարշ Քոչարյանի, դատարանին վերագրելով այնպիսի դրույթներ, որոնք գործում չկան, բացահայտ կերպով փորձելով ապատեղեկացնել իր քաղաքացիներին՝ Բաքուն ի ցույց է դնում իր արհամարհական վերաբերմունքը թե՛ ՄԻԵԴ-ի, թե՛ վճռի, թե՛ հենց իր քաղաքացու` Չիրագովի իրավունքների նկատմամբ` ևս մեկ անգամ ապացուցելով, որ Ադրբեջանը հարցին վերաբերում է զուտ քարոզչական շահարկումների տեսանկյունից:  «Այլ կերպ անհնար է բացատրել ադրբեջանական կողմի այն պնդումը, թե իբր Դատարանը հրահանգել է պաշտպանել ներքին տեղահանված անձանց հիմնարար իրավունքները: Նման դրույթ գործում ևս չկա»,- նշել է փոխնախարարը:

Իրականում, ինչպես նշվում է գործում, վճիռը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից բխող անհատական իրավունքների պաշտպանությանը: ՀՀ փոխարտգործնախարարը ստիպված  ադրբեջանցի «մասնագետների» համար հղում է  կատարում  Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործի 147-րդ հոդվածին, որում հստակ նշվում է՝ «Դատարանը պետք է հաշվի առնի Կոնվենցիայի յուրահատկությունը՝ որպես Եվրոպական հասարակական կարգի սահմանադրական գործիք` անհատ անձնավորություններին պաշտպանելու համար»: Ինչ վերաբերում է ընդհանրապես փախստականների հարցերին, ապա Դատարանը դրա հստակ պատասխանը ևս տվել է Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործի 216-րդ հոդվածում՝ շեշտելով, որ դրանց «համապարփակ լուծումը … կարող է իրականացվել միայն խաղաղության համաձայնագրի միջոցով»: Վճռում նույնիսկ նման հստակ ձևակերպումները արգելք չեն հանդիսանում, որ Ադրբեջանը իր ցանկացած ձևով փորձի խեղաթյուրել փաստերը:

Շ.Քոչարյանն այս առումով  ևս մեկ ցայտուն օրինակ է բերում. Չիրագովի գործի 198-րդ հոդվածում նշվում է, որ  «Դատարանը համարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տեղահանված անձանց հարցերով ընթացող բանակցությունները իրավական արդարացում չեն հանդիսանում միջամտելու դիմումատուների իրավունքներին»: Ադրբեջանական կողմն՝   անդրադառնալով այս ձևակերպմանը՝ ընդամենը  «դիմումատու»   բառը փոխարինում է  «Ադրբեջանի ներքին տեղահանվածներով»` ստանալու համար իրեն ձեռնտու ձևակերպումը: Եվ նման օրինակները շատ են, նշել է Շ.Քոչարյանը՝ հավելելով, որ մարդու իրավունքների պաշտպանության ամենահեղինակավոր կառույցներից մեկի` ՄԻԵԴ-ի որոշման նկատմամբ նման անպատասխանատու, մանկամիտ մոտեցումը տարակուսանք է առաջացնում:

Շ.Քոչարյանը զավեշտալի է համարել այն, որ ՄԻԵԴ-ի որոշումներից և դրանց կշռից համարձակվում է խոսել մի երկիր, որը, ոտնահարելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ՄԻԵԴ-ի մի շարք որոշումներ, ցուցադրաբար, տարբեր պատրվակներով ձգձգում և, ըստ էության, հրաժարվում է իրականացնել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վերահսկողության տակ գտնվող՝ Ադրբեջանի դեմ կայացրած վճիռները, դրանցով պահանջվող ժողովրդավարական բարեփոխումները: Նախարարների կոմիտեից բացի այս իրավիճակին անդրադարձել է նաև ԵԽԽՎ-ն իր 2015թ. հունիսի 23-ին Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ բանաձևի 11.2 կետով՝ Ադրբեջանին կոչ անելով ամբողջությամբ իրականացնել ՄԻԵԴ վճիռները՝ նախարարների կոմիտեի բանաձևերին համապատասխան։

Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի շարունակական վատթարացման ֆոնի վրա և բարեփոխումների համար անհրաժեշտ քաղաքական կամքի բացակայության պայմաններում Բաքվի կողմից ՄԻԵԴ-ի վճիռների իրականացումը դառնում է գրեթե անհնարին։ Բայց սա չի խանգարում Ադրբեջանին շահարկել և իր ցանկացած ձևով մեկնաբանել ՄԻԵԴ-ի այն որոշումը, որը Բաքուն փորձում է օգտագործել իր քարոզչական նպատակներով:

Ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, թե իբր Չիրագովի գործով վճիռը՝ ըստ իրենց ձևակերպման,  «աննախադեպ է»: Սա ևս, ըստ Շ.Քոչարյանի,  ապատեղեկատվություն է.  առաջին անգամ չէ, որ ՄԻԵԴ-ը որոշում է կայացնում տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Ինչպես նշվում է նույն վճռի 129-րդ հոդվածում ՄԻԵԴ-ն առաջին անգամ նման գործ քննել է դեռ 1996թ.-ին և հետագայում մի քանի անգամ կրկին անդրադարձել է նման գործերի` բավարարելով տեղահանված անձանց՝ Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքները: Չիրագովի գործով ընդունված որոշման հենց նույն օրը ՄԻԵԴ-ը մեկ այլ որոշում է կայացրել` պաշտպանելով Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված Սարգսյանի իրավունքները: Վերը նշված երկու գործերում էլ Դատարանի կայացրած վճիռները գրեթե կրկնում են միմյանց, երկու դեպքերում էլ դատարանն արձանագրել է, որ առկա են Կոնվենցիայի նույն իրավունքների խախտումներ: «Կարծում եմ, դրանով ՄԻԵԴ-ը ցույց է տվել, որ ԼՂ հակամարտության արդյունքում տեղահանված անձանց, անհատների հարցերը պետք է լուծվեն փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա»,- նշել է ԱԳ նախարարի տեղակալը:

Փոխնախարարն ընդգծել է, որ իր կամայական մոտեցումները հիմնավորելու համար Բաքուն չի խորշում յուրովի մեկնաբանել միջազգային փաստաթղթերը, մասնավորապես հղում է կատարում ՄԱԿ ԳԱ 1974թ. բանաձևին, որով սահմանվում է ագրեսիան:  «Եթե ադրբեջանական քարոզչամեքենայի գրչակները կարդային այդ փաստաթուղթը, կհասկանային, որ իրականում այն իրավական սահմանում է տալիս հենց Ադրբեջանի ագրեսիային ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: Նախ բանաձևը վերահաստատում է երկրների պարտավորությունը՝ զինված ուժեր չօգտագործել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման դեմ: Ավելին, բանաձևի համաձայն՝ ագրեսիայի կարող են ենթարկվել ինչպես միջազգայնորեն ճանաչված, անպես էլ՝ չճանաչված երկրները: Հենց սա է տեղի ունեցել ԼՂ հակամարտության պարագայում, երբ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա իր անկախության մասին հռչակած Լեռնային Ղարաբաղը դարձել է Ադրբեջանի ագրեսիայի թիրախ: Ուստի, հակամարտության կարգավորման բանալին գտնվում է ԼՂ ազգաբնակչության իրավունքների լիակատար ճանաչման և իրագործման մեջ»:

Այս համատեքստում Շավարշ Քոչարյանը անդրադարձել է  ադրբեջանական ևս մեկ խեղաթյուրման: Ըստ իրենց  «Դատարանը, փաստորեն, համաձայնել է Ադրբեջանի այն դիրքորոշման հետ, թե հայկական զորքերի դուրսբերումը նախապայման է հանդիսանում … հակամարտության լուծման համար»: Բնականաբար, ինչպես նախորդ դեպքերում, վճռում նման ձևակերպում ևս ու ևս չկա: «Այստեղ մեզ առավել հետաքրքրում է այն, թե ինչպես է Բաքուն փորձում օգտագործել իր իսկ ապատեղեկատվության վրա հիմնված փաստարկը` խաթարելու համար ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը: Ավելին, Ադրբեջանը պնդում է, թե դատավճիռը պետք է ուղղորդի Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը: Թե ինչպես է Բաքվի ապատեղեկատվությունը ուղղորդելու եռանախագահների գործունեությանը, թողնենք ադրբեջանական ստրատեգներին: Այստեղ կարևոր է արձանագրել, որ Ադրբեջանը անթաքույց միջամտության փորձ է կատարում համանախագահների` միջազգային մանդատ ունեցող միջնորդների գործունեության մեջ՝ փորձելով թելադրել նրանց առաջնորդվել իր սցենարով»:

Մյուս կողմից,  ըստ Շ.Քոչարյանի, Ադրբեջանը վերահաստատում է, որ հրաժարվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից արված առաջարկություններից, այդ առաջարկություններում ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքները չի դիտարկում որպես մեկ ամբողջություն, ևս մեկ անգամ խեղաթյուրում է բանակցությունների բովանդակությունը:

Փաստացի, Բաքուն անթաքույց կերպով հայտարարում է, որ չի կատարելու համանախագահների հայտարարություններում ամրագրված դրույթները: Պետք է նշել, որ համանախագահները կատարել են մի շարք հայտարարություններ, այդ թվում նաև՝ համանախագահ երկրների Նախագահների մակարդակով, որոնցում ամրագրված են հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներն ու տարրերը: Բաքուն երբեք չի աջակցել դրանց, սակայն այժմ բացահայտ հայտարարում է դրանց հետ իր անհամաձայնության մասին:

Եթե Բաքուն անհագուրդ ցանկություն ունի, շրջանցելով Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները, հասնել խնդրի կարգավորմանը, ապա ճանապարհը մեկն է՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և բանակցություններ սկսել նրա հետ, նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը։

 

 


Հարակից հրապարակումներ`

20:41 18/06/2015  |  ԼՐԱՀՈՍՇավարշ Քոչարյանը դատապարտել է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումները և ՍԾՏՀ-ի գործունեությունը քաղաքականացնելու հերթական փորձերը
22:25 15/05/2015  |  ԼՐԱՀՈՍԹուրքիան հետդարձի քայլեր է անում՝ այլանդակ ավտորիտար Ադրբեջանն այսօր օրինակ է դառնում Թուրքիայի համար. Շավարշ Քոչարյան
21:28 15/05/2015  |  ԼՐԱՀՈՍԱպրիլի 24-ով վերջակետ չի դրվում, գործընթացը շարունակվում է. արձանագրում է Շավարշ Քոչարյանը
21:23 15/05/2015  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը փորձեց ցեղասպանություն իրականացնել Արցախում, բայց այդ փորձը տապալվեց. Շավարշ Քոչարյան
18:20 23/01/2015  |  ԼՐԱՀՈՍՇավարշ Քոչարյան. Բաքվի ռեժիմը ամեն գնով իր իշխանությունը երկարաձգելու համար վճարում է իր երիտասարդ զինվորների արյունով
09:49 28/12/2014  |  ՀարցազրույցՇավարշ Քոչարյան. Այն, ինչի մասին խոսվում է բանակցային սեղանի շուրջ, և այն, ինչ հայտարարում են Բաքվում, միանգամայն տարբեր բաներ են
19:50 30/10/2014  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը ԵՏՄ-ին զուգահեռ խորացնելու է հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ
19:21 15/10/2014  |  ՀարցազրույցՇավարշ Քոչարյան. ԵՏՄ մաքսային տարածքի հետ կապված մենք ունենք միայն մի խնդիր՝ տրանզիտը
19:00 10/09/2014  |  ԼՐԱՀՈՍՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտողը թուրքական կողմն է. փաստում է ՀՀ ԱԳ փոխնախարարը
19:55 08/08/2014  |  ԼՐԱՀՈՍՇավարշ Քոչարյան. Մենք պատրաստ ենք խաղաղություն պարտադրել մեր սանձարձակ հարևանին և նրան հետ բերել իրականության դաշտ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]