Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

Շավարշ Քոչարյան. Այն, ինչի մասին խոսվում է բանակցային սեղանի շուրջ, և այն, ինչ հայտարարում են Բաքվում, միանգամայն տարբեր բաներ են 12/28/2014   09:49  |  Հարցազրույց

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը  հարցազրույց է տվել «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությանը:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի՝ ՀՀ ԱԳՆ-ի տարածած սղագրությունը.

- Պարո՛ն Քոչարյան, ինչպիսի՞ն էր անցնող տարին ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից:

- Դժբախտաբար, անցնող տարին չարձանագրեց առանձնահատուկ առաջընթաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, և, ինչպես նախորդ տարիներին, հենց ադրբեջանական կողմի մեղքով, որը շարունակում է խեղաթյուրել հակամարտության էությունը, փորձում է ցուցաբերել ընտրովի, խեղաթյուրված մոտեցում այն փաստաթղթի նկատմամբ, որի հիման վրա պետք է կարգավորվի հակամարտությունը, խեղաթյուրում է նույնիսկ այն, ինչ գտնվում է բանակցային սեղանին: Այն, ինչի մասին խոսվում է բանակցային սեղանի շուրջ, և այն, ինչ հայտարարում են Բաքվում, միանգամայն տարբեր բաներ են: Ադրբեջանը շարունակում է ժողովուրդների միջև թշնամանք սերմանելուն ուղղված իր ապակառուցողական քաղաքականությունը, իր ռազմատենչ հռետորաբանությունը, դեռ ավելին, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին սադրիչ գործողությունները: Հասկանալի է, որ այս ամենը չի կարող նպաստել առաջընթացի բանակցային գործընթացում:

- Բաքուն պնդում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման պայման է հանդիսանում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

- Դե, նախևառաջ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնորոշվել է ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը` դեռ Խորհրդային միության գոյության տարիներին: Եթե նրանք հետագայում` տարիներ անց, ընդունել են ինչ-որ սահմանադրություններ, ապա այդ սահմանադրությունները չեն վերաբերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, նրանք վերաբերում են միայն Ադրբեջանին: Ավելին, Բաքուն ընդունել է իրավական փաստաթուղթ, համաձայն որի բոլոր ակտերը, որոնք ընդունվել են Խորհրդային միության գոյության ընթացքում և վերաբերում են Ադրբեջանին, հայտարարվում են անվավեր, այդ թվում` բոլշևիկյան Կովկասյան բյուրոյի որոշումը, ըստ որի Լեռնային Ղարաբաղը հանձնվել է Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետությանը: Եվ անիմաստ է խոսել այն մասին, որ չճանաչված և ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող պետության դեմ ռազմական գործողությունները ագրեսիա չեն: Դրանք ագրեսիա են` համաձայն ՄԱԿ-ի համապատասխան բանաձևում տրված «ագրեսիա» տերմինի բնորոշմանը:

Դեռ ավելին, Ադրբեջանի ղեկավարը չի ամաչում տարածքային պահանջներ ներկայացնել ոչ միայն ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, այլև Հայաստանի Հանրապետությանը: Նրանք խոսում են այն մասին, որ ադրբեջանական հողեր են և՛ Երևանը, և՛ Զանգեզուրը, և՛ Սևանը:

- Նույն բանն ասում էր նաև Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը...

- Այո՛, Էլչիբեյը խոստացել էր, որ ոտքերը Սևանա լճում կլվա: Թե ինչով դա ավարտվեց, Բաքվում շատ լավ գիտեն: Ինչպիսի՞ն եղավ Էլչիբեյի ճակատագիրը: Նրա մասին Ադրբեջանում գրեթե մոռացել են, բայց այնտեղ անչափ մեծարում են ներկա նախագահի հորը` Հեյդար Ալիևին: Եվ այսպես, ցանկալի կլիներ, որ նրա իրավահաջորդը շարունակի իր հոր քաղաքականությունը, այլ ոչ թե Էլչիբեյի քաղաքականությունը: Վերջիվերջո, Հեյդար Ալիևը հիասքանչ հասկանում էր, որ անհրաժեշտ է վերջ դնել արյունահեղությանը: Նա սեփական ստորագրությամբ ադրբեջանական խորհրդարանի փոխխոսնակ Աֆիյադդին Ջալիլովին լիազորել էր բանակցություններ վարելու ԼՂՀ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան ներկայացուցիչների հետ` բարձր մակարդակով հանդիպումներ կազմակերպելու շուրջ, և չէր խուսափում այդպիսի հանդիպումներից: Նա հանդիպել էր այն ժամանակ ԼՂՀ ղեկավարների հետ: Հենց դրա շնորհիվ մենք այսօր ունենք ժողովուրդների համար միակ շոշափելի արդյունքը` 1994թ. ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը:

- Ինչպե՞ս եք գնահատում 2014թ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Սոչիում, Նյուպորտում և Փարիզում կայացած հանդիպումների արդյունքները: Բաքուն ունի՞ արդյոք դրանց արդյունքների սեփական մեկնաբանությունը:

- Հայկական կողմերը միշտ բանակցությունների կողմնակից էին, ավելին, բարձր մակարդակի հանդիպումները մեզ համար չափազանց կարևոր են: Ցավոք, Ադրբեջանի որդեգրած ապակառուցողական դիրքորոշման պատճառով այդ հանդիպումները որևէ էական առաջընթացի չեն հանգեցնում, քանի որ նման հանդիպումներից առաջ կամ դրանցից հետո Ադրբեջանը, որպես կանոն, սադրիչ գործողություններ է ձեռնարկում շփման գծում կամ սահմանին:

Երկրորդ, ադրբեջանական կողմը խեղաթյուրում է այդ բոլոր բանակցությունների էությունը: Այսօր Բաքուն շեշտը դնում է խաղաղ համաձայնագրին շտապ անցնելու անհրաժեշտությանը: Իհարկե, դա համընդհանուր ցանկություն է: Դա ոչ միայն համանախագահների կողմից հնչեցված ցանկությունն է, այլև հայկական կողմերի ցանկությունն է:

Բայց Բաքուն, կարծես, մոռանում է, որ խաղաղ համաձայնագրի անցնելու համար անհրաժեշտ է համաձայնեցնել սկզբունքները, որոնց վրա էլ այն պետք է հիմնվի, իսկ սկզբունքներն ինքը յուրովի է հասկանում:

Նույնիսկ Մադրիդյան սկզբունքների այն մասից, որը հրապարակվել էր, իսկ դա վեց բաղադրիչներն էին, Բաքուն, ըստ էության, շեշտը դնում է միայն երկուսի վրա` տարածքների վերադարձ, որոնք գտնվում են ԼՂՀ հսկողության տակ, և միայն ադրբեջանական փախստականների վերադարձ` կարծես թե մոռանալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն տարածքների մասին, որոնք Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով գտնվում են նրա օկուպացիայի տակ: Բացի այդ, կարգավորման բաղադրիչներից մեկով հստակորեն ամրագրված է բոլոր, այլ ոչ միայն ադրբեջանական փախստականների իրավունքը` վերադառնալու իրենց բնակության նախկին վայրեր: Հասկանալի է, որ նման մոտեցման պարագայում հանդիպումները, նույնիսկ ամենաբարձր մակարդակով, չեն հանգեցնի իրական արդյունքների:

- Ադրբեջանը նաև պնդում է Մադրիդյան սկզբունքները շրջանցող խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը: Արդյո՞ք դա հնարավոր է և ինչպիսի՞ պայմաններում:

- Ի՞նչ պետք է ընդգրկված լինի համաձայնագրում: Համաձայնագրով պետք է լուծվեն բոլոր այն հարցերը, որոնք նշված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում. դա Մադրիդյան փաստաթղթի այն հատվածն է, որը հրապարակվել է: Խոսքը գնում է և՛ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, և՛ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի, և՛ փախստականների` իրենց բնակության վայրեր վերադառնալու իրավունքի, և՛ բոլոր հաղորդակցությունների բացման հետ կապված հարցերի մասին: Դրանք նաև այն հարցերն են, որոնք վերաբերում են անվտանգության միջոցառումներին` ներառյալ խաղաղապահ ուժերը, և Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակին: Պետք է հստակորեն համաձայնեցվեն հանրաքվեի ժամկետները, դրանց մանրամասները` այն հիմքի վրա, որ Ղարաբաղի ժողովրդի որոշումը հանդիսանում է իրավաբանորեն պարտադիր բոլոր կողմերի, այդ թվում` Ադրբեջանի համար: Բոլոր այս հարցերի շուրջ անհրաժեշտ են համաձայնություններ, չէ՞ որ այստեղ գործում է «համաձայնեցված չէ ոչինչ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ» սկզբունքը:

Երկրորդ, բոլոր այս տարրերը կազմում են մեկ ամբողջություն, և չի կարելի այնտեղից փորձել կորզել այն, ինչ քեզ է ձեռնտու, ավելին` ներկայացնելով դա խեղաթյուրված տեսքով: Այդ պատճառով անտրամաբանական է ասել, որ կարելի է անցնել բուն խաղաղության համաձայնագրին` չհամաձայնեցնելով այն սկզբունքները, որոնց վրա այն պետք է հիմնված լինի:

Եթե Ադրբեջանի մոտ կա նման անզուսպ ցանկություն, շրջանցելով Մադրիդյան սկզբունքները, հասնել հակամարտության կարգավորմանը, ապա նման հնարավորություն նրա համար գոյություն ունի: Այն կայանում է նրանում, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա հետ սկսի սահմանների ճշգրտման շուրջ բանակցությունները: Ի դեպ, դա կծառայի որպես երաշխիք այն բանի, որ Բաքուն հրաժարվում է իր կողմից ի սկզբանե որդեգրած ուժային քաղաքականությունից, էթնիկ զտումների քաղաքականությունից, ԼՂՀ նկատմամբ ագրեսիայի քաղաքականությունից, ժողովուրդների միջև ատելության սերմանումից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ անդադար դիվերսիոն գործողություններից, որոնք իրականում ոչինչ չեն տալիս, բացի կորուստներից, առաջին հերթին` հենց Ադրբեջանի կողմից:

Վաղ թե ուշ Բաքվում կգիտակցեն, որ հակամարտությունը կարգավորվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիայի համար Ադրբեջանի պատասխանատվության շրջանակներում: 

 

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]