Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   23:49 Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան 05/02/2024   23:35 Մոսկվայում վարչական-արտադրական շենք է այրվել 05/02/2024   23:18 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   22:43 Շատակերությունից չգիրացող մարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդությունների մասին 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   22:11 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/02/2024   21:53 Թուրքիան հրաժարվել է С-400 համակարգերի փոխանցումն Ուկրաինային 05/02/2024   21:39 Վրաստանում կրկին հանրահավաք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ 05/02/2024   21:21 Բրիտանիան Ուկրաինային թույլ է տվել իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին 05/02/2024   21:02 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան 05/02/2024   20:49 ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով 05/02/2024   20:36 Թուրքիայում բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ջիպեր 05/02/2024   20:22 Չորրորդ օրն է՝ Բագրատ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա, փոխարենը՝ կալանքի տակ է սրբազանին պաշտպանողը 05/02/2024   20:02 Թուրքիան դադարեցրել Է Իսրայելի հետ առեւտուրը․ ԶԼՄ-ներ 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/02/2024   19:32 Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին 05/02/2024   19:21 Մակրոնը երեք սպառնալիք է նշել Եվրոպայի գոյության համար 05/02/2024   19:07 Ղրղզստանում համաքաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց 05/02/2024   18:57 Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ 05/02/2024   18:52 Իրավիճակն այս պահին Կիրանց տանող ճանապարհին 05/02/2024   18:47 Ուսուցիչը բռնություն է գործադրել տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ. Հայկ Կոստանյան 05/02/2024   18:37 Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից 05/02/2024   18:30 Ոմանք անտեղյակ են, որ դատավորի ընտանիքի անդամների մասով կան մի շարք իրավական կարգավորումներ․ Դատական իշխանություն 05/02/2024   18:27 Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/02/2024   18:20 Բագրատ Սրբազանին ոստիկանները թույլ չեն տվել բարձրանալ Կիրանց, սակայն կիրանցեցիներն իրենք են իջել Սրբազանի հետ հանդիպելու 05/02/2024   18:16 Անգամ Կիրանցի կողքի գյուղերը անմասն են կատարվողին, սա փորձում են դարձնել լոկալ խնդիր, միայն կիրանցիներինը. Տեր Աբել 05/02/2024   17:59 Կիրանցում սպասողական վիճակ է. փոքր գյուղում ավելի քան 3000 ոստիկան կա 05/02/2024   17:56 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ 05/02/2024   17:50 Վահագն Ալեքսանյանի մատնանշած տեսանյութը, որտեղ նա բռնություն չէր տեսել, դիտեք և կտեսնեք՝ ոստիկանն ասում է՝ «խփելով աշխատեք». Նազարյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   17:27 «Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել, մյուսների վիճակը բավարար է․ ՊՆ 05/02/2024   17:19 «Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին 05/02/2024   17:16 Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ 05/02/2024   17:06 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել 05/02/2024   16:55 Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում 05/02/2024   16:29 ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի 05/02/2024   16:28 Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին 05/02/2024   16:26 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ 05/02/2024   16:15 Թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում 05/02/2024   16:09 Ղրղզստանում պաղպաղակի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29 երեխայի. նրանցից 3-ի վիճակը ծանր է (տեսանյութ) 05/02/2024   15:59 Սահմանն անցնելու դպրոցի կողքով. էս կողմից ծառեր են լինելու, էն կողմում էլ «յաշմա» ջոկատը. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:56 Իրենց սեփական տարածքում 100-1000-ավոր ոստիկաններով եկել՝ ջարդել են անչափահաս երեխաներին, ոստիկանական բաժանմունք են տարել. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:53 Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը 05/02/2024   15:50 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին 05/02/2024   15:42 Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է 05/02/2024   15:31 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել 05/02/2024   15:23 Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ

Զինվորի ինքնասպանության գործով վկան դատարանում փոխում է ցուցմունքները 06/10/2015   11:09  |  Քրեական խրոնիկոն

 
Զինծառայողի ինքնասպանության գործով վկա-զինծառայողը դատաքննության ընթացքում հրաժարվեց նախաքննական ցուցմունքներից` հայտարարելով, թե դրանք քննիչի թելադրության հետևանքն են և իրականության հետ որևէ առնչություն չունեն: Բայցև պնդում է, որ նախաքննական մարմնի կողմից որևէ բռնություն, սպառնալիք չի գործադրվել իր նկատմամբ:
 
Վկան` Արման Սահակյանը, գործով անցնող ամբաստանյալի հետ ծառայել է նույն վաշտում և դատարանում փոխեց իր նախաքննական ցուցմունքները` հօգուտ ամբաստանյալների. եթե նախաքննության ընթացքում հայտնել էր ինքնասպանություն գործած զինվորի նկատմամբ ամբաստանյալների կողմից գործադրված ճնշումների մասին, ապա դատարանում հայտարարեց հակառակը:
 
Այսպես` վկա Սահակյանը դատարանին հայտնեց, թե ծառայության ընթացքում նորմալ փոխհարաբերություններ է ունեցել ինչպես ամբաստանյալների, այնպես էլ՝ մահացած զինծառայող Մանուչար Մանուչարյանի և գործով մյուս տուժող Լիբիկ Մկրտչյանի հետ: Նրա ներկայացմամբ` դեպքից 1 շաբաթ առաջ արձակուրդում է գտնվել` պապիկի մահվան կապակցությամբ, և զորամաս վերադարձել է դեպքի օրը երեկոյան:
 
Նա դատարանում հայտարարեց, թե նախքան իր արձակուրդ մեկնելը` համածառայակից Մանուչար Մանուչարյանի նկատմամբ  ծեծ կամ նվաստացում չի եղել, իսկ վերջինիս ինքնասպանության մասին տեղեկացել է զորամաս վերադառնալուց հետո՝ խոսակցություններից: 
 
Պատասխանելով պաշտպանական կողմի հարցերին` վկան պնդեց, թե իրեն ոչինչ հայտնի չէ Մանուչարի նկատմամբ կիրառված հալածանքների մասին: Մասնավորապես ամբաստանյալ Արման Ստեփանյանի պաշտպան Նորայր Նորիկյանին հետաքրքրում էր, թե արդյոք ծառայության ընթացքում Մանուչարը վկային հայտնել է, որ Արման Ստեփանյանը ճնշել, ստիպել է նրան լվանալ հագուստները կամ առաջադրանքներ կատարել, ինչին վկան բացասական պատասխան տվեց:
 
Վկայի խոսքերով` «Ստեփանյանը սերժանտ է եղել, ջոկի հրամանատար, և ինչ աշխատանք էլ հրահանգված է եղել վերադաս հրամանատարության կողմից, ապա այդ աշխատանքներին մասնակցել է նաև Ստեփանյանը»:
 
Վկան նաև նշեց, որ որևէ այլ անձից ևս չի լսել, թե Ստեփանյանը ճնշել է Մանուչարյանին: 
 
Ամբաստանյալ Բաբկեն Գաբոյանի պաշտպան Հրանտ Անանյանին էլ հետաքրքրում էր, թե արդյոք  վկան մինչ դեպքը տեսե՞լ է, որ իր պաշտպանյալը որևէ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրի, ինչին ևս վկան բացասական պատասխան տվեց: Իսկ թե ի՞նչը կարող էր Մանուչարին դրդել ինքնասպանության, վկան դժվարացավ նշել:
 
Վկայի ցուցմունքներում առկա էական հակասությունների պատճառով հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքներն ամբողջությամբ, ըստ որոնց՝ վաշտում հեղինակություն համարվող Բաբկեն Գաբոյանը պառկած տեղից Մանուչարին ասել է բերի երեկոյան անվանականչի մատյանը և ննջարանում անվանականչ անցկացնի: Մանուչարը բերել է մատյանը, և Գաբոյանը նրան պատվիրել է կարդալ մատյանը, ապա` հայհոյել, երբ Մանուչարը խնդրել է չկարդալ:
 
Նկատենք, որ նախաքննության ընթացքում վկան ասել էր, որ Մանուչարն իրեն վատ է զգացել, որ կարծես դարձել է ծաղրուծանակի առարկա:
 
Պարզվում է ինքնասպան եղած զինվորը՝ Մանուչարը, ունեցել է որոշ դժվարություններ վարժ խոսքի հետ. «թլիկ» է խոսել և հենց այդ պատճառով էլ Գաբոյանը նրան էր հանձնարարել կարդալ անվանականչի գիրքը. այդ օրը բոլորը ծիծաղել են նրա վրա:
 
Նշված դեպքից բացի, վկան այլ դեպքի ականատես չի եղել, սակայն արձակուրդից վերադառնալուց հետո վաշտի ընդհանուր խոսակցություններից տեղեկացել է, որ վերջին օրերին Գաբոյանը նմանատիպ մի քանի արարք է կատարել Մանուչարի նկատմամբ, նվաստացրել նրան: Վկան նախաքննության ընթացքում հայտնել է, որ, ըստ խոսակցությունների, Գաբոյանը պահանջել է, որ Մանուչարն իրեն հանձնի տնից ուղարկված ուտելիքը, ինչը Մանուչարյանը չի արել և ուտելիքները չի տվել Գաբոյանին։ Վերջինս էլ բարկացել է զինվորի վրա՝ ասելով՝ «տուլիկը բերում ես, լավ տղերքին չես տալիս, վատերին ես տալիս», ապա՝ հայհոյել։  
 
Նախաքննության ընթացքում վկան հայտնել էր նաև, որ նախքան ինքնասպանություն գործելը Մանուչարը տեսել է գործով անցնող ամբաստանյալներին. դիտաշտարակից իջնելով՝ գնացել է ջոկատ, մտել ննջարան, որտեղ հանդիպել է Գաբոյանին և Ստեփանյանին, մոտ 20 րոպե մնացել ննջարանում, ապա՝ վերադարձել ու ինքնասպան եղել:
 
Այս տեղեկության մի մասը վկան լսել է գործով տուժող Լիբիկ Մկրտչյանից, մյուս մասն էլ ընդհանուր խոսակցություններից։
 
Քննիչի հարցին, թե դրանից հետո Մանուչարն ունեցե՞լ է ընկճված տրամադրություն, թե՝ ոչ, վկան հայտնել էր, որ նա սովորաբար ընկճված տրամադրությամբ էր լինում, սակայն դա տևում էր 2-3 ժամ: Ի դեպ, նախաքննության ցուցմունքներ վկան նաև հայտնել էր Գաբոյանի կողմից Մանուչարին շորեր լվալ հարկադրելու՝ շրջանառվող խոսակցությունների մասին, բայց ինքն անձամբ չի տեսել:
 
Վկայի ցուցմունքի մեկ այլ դրվագ էլ վերաբերում էր նրան, թե մոտ 3 ամիս Գաբոյանը զինծառայողներից հավաքել է նրանց դրամական բավարարումները՝ ասելով. «լավ տղերքի համար է»: 
 
«Գաբոյանը ոչ մեկին չի սպառնացել գումարը տալ, սակայն եթե որևէ մեկը չտար, նա կտրուկ վերաբերմունքը կփոխեր նրա նկատմամբ, կծաղրեր, կհայհոյեր բոլորի ներկայությամբ»,- նախաքննության ընթացքում նման կարծիք է հայտնել վկան՝ հավելելով, որ Գաբոյանը նման վերաբերմունք դրսևորել է բոլոր զինծառայողների նկատմամբ, չի սիրել, որ իրեն հակաճառում են, և նման դեպքերում բարկացել, անպատվել և հայհոյել է:
 
Նախաքննական մեկ այլ ցուցմունքի համաձայն էլ նա անձամբ ականատես է եղել, որ Գաբոյանը ստիպել է Մանուչարին վարտիքով բարձրանալ մահճակալի վրա և անվանականչ անել՝ դառնալով մյուս զինծառայողների ծիծաղի առարկան։ Ինչ վերաբերում է ցուցմունքում նշված մյուս դրվագներին, ապա վկան հայտնել է, որ այդ մասին իրեն պատմել է գործով տուժող Լիբիկ Մկրտչյանը:
 
Պաշտպան Հրանտ Անանյանը որոշ հակասություն նկատեց եւ դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առաջին ցուցմունքում վկան հայտնել է, թե տեղի ունեցածի մասին տեղեկացել է վաշտում ընդհանուր խոսակցությունից, իսկ երկրորդ ցուցմունքում վկայակոչել է համածառայակից Լիբիկ Մկրտչյանին:
 
Քննիչի այն հարցին էլ, թե ինչպես է, որ վաշտի գրեթե բոլոր զինծառայողները, բացառությամբ Մկրտչյանի, նշում են, որ Գաբոյանը ծաղրուծանակի չի ենթարկել Մանուչարյանին՝ վկան կարծիք է հայտնել, որ զինծառայողները չեն ցանկանում ցուցմունքներ տալ Գաբոյանի դեմ, որպեսզի խնդիրներ չունենան:
 
Ինչ վերաբերում է գործով մյուս ամբաստանյալին՝ Արման Ստեփանյանին, ապա նրա կողմից ծաղրի դրսեւորումների մասին վկան չի լսել:
 
Նախաքննական ցուցմունքները լսելուց հետո վկան կրկին պնդեց, որ քննիչն իրեն թելադրել է և որ նշվածն իրականությանը չի համապատասխանում, ավելին՝ Լիբիկ Մկրտչյանից ինքը ոչինչ չի տեղեկացել, նա իրեն ոչինչ չի պատմել և որ ճիշտ է դատարանում տված իր ցուցմունքը:
 
 
Նշենք, որ վկայի հարցաքննության ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը դատախազին հանցագործ անվանեց, «հանցագործ ես, հանցագործ եմ ասում, ինչ ես նեղանում»: Դատարանի կողմից նախազգուշացվելուց հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը  կրկին շարունակեց այդ վարքագիծը՝ հավելելով. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ մեղադրողը հանցագործ է»:
 
Դատական նիստի սահմանված կարգը խախտելու, դատավարության մասինակիցների նկատմամբ անհարգալից վերաբերումունքի դրսևորման համար դատարանը նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց և 3 ժամով նիստերի դահլիճից հեռացրեց:
 
Սակայն դատարանի գործողությունները տուժողի իրավահաջորդի մյուս ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանն ապօրինի համարեց և որպես բողոքի նշան՝ սեփական նախաձեռնությամբ լքեց դատական նիստերի դահլիճը:
 
Նկատի ունենալով, որ տուժողի իրավահաջորդները վկայի հարցաքննությանը ներկա չէին, վկայի ցուցմունքն ավարտված չհամարվեց: Հաջորդ նիստին կշարունակվի՝ հնարավորություն ընձեռվելով նրանց ևս վկային հարցեր ուղղել:
 
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

21:45 26/05/2015  |  Քրեական խրոնիկոնՎկայի դատաքննական ցուցմունքները պետք է իրավական հետևանքներ առաջացնեն. Նորայր Նորիկյան
22:27 07/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ Ինչ կապ ունի ռոք երաժշտությունը զինծառայողի ինքնասպանության հետ
11:26 29/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԶինծառայողն ինքնասպան լինելու պատճառ չուներ, նրան սպանել են. տուժողի իրավահաջորդ
21:24 16/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԻ՞նչն է եղել զինծառայողի ինքնասպանության պատճառը
16:57 27/03/2015  |  Քրեական խրոնիկոնԶինծառայողի ինքնասպանության գործով դատաքննությունը կսկսվի տուժող կողմի հարցաքննությամբ
20:12 17/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԶինծառայողի սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն՝ տուժող կողմը մեղադրում է
16:48 04/02/2015  |  Քրեական խրոնիկոնԶինվորի ինքնասպանության գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց
16:18 01/08/2013  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ը որոշել է ծանոթանալ զինվորի ինքնասպանության հանգամանքներին
16:36 31/07/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԶինծառայողն ինքն իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]