ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչ կապ ունի ռոք երաժշտությունը զինծառայողի ինքնասպանության հետ 05/07/2015 22:27 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Կրակել են նրա վրա, նա պատճառ չի ունեցել ինքնասպան լինելու: Զինվորի ինքնասպանության գործով այսօրվա դատական նիստում հայտարարեց մահացած զինծառայող Մանուչար Մանուչարյանի եղբայրը: Միաժամանակ նա կարծիք հայտնեց, որ հնարավոր չէ զենքով մի քանի ժամ կանգնել պահակակետում և զենքի վրա չմնան մատնահետքեր:
Տուժողի իրավահաջորդ Օնիկ Մանուչարյանն անվստահություն հայտնեց նախաքննական մարմնին` կատարված նախաքննությունը գնահատելով ոչ օբյեկտիվ:
Նրա ներկայացմամբ` ռազմական ոստիկանության աշխատակիցները Մանուչար Մանուչարյանի ինքնասպանության համար փորձել են մի քանի վարկած առաջ քաշել, անգամ փորձել են ռոք երաժշտության հետ կապել, որը սիրել է լսել Մանուչարը: Ապա առաջ է քաշվել աղջկա վարկածը, թեե Մանուչարը սիրահարված է եղել,ով նրան մերժել է, ինչի պատճառով էլ Մանուչարն ինքնասպան է եղել:
Պարզվում է խոսքը նրա դասընկերուհու մասին է. ծառայության ընթացքում նրանք հեռախոսային կապի մեջ են գտնվել, աղքջիկն անգամ գնացել է Մանուչարին տեսակցության, երբ վերջինս հոսպիտալում է եղել:
Տուժողի իրավահաջորդը նախ բացառեց սիրահարվածության պատճառով եղբոր ինքնասպանություն կատարելու վարկածը, ապա նշեց, որ եղբայրն ընկերուհի չի ունեցել: Ինչ վերաբերում է այդ աղջկան, ապա նա, ըստ տուժողի իրավահաջորդի, իր եղբոր «ճաշակով» չէր:
Տուժողի իրավահաջորդը հայտարարեց, որ այդ աղջկան 2 անգամ հրավիրել են ռազմական ոստիկանություն, համոզել ու թելադրել, որ գրի այն, ինչպես ասում են, սակայն աղջիկը հրաժարվել է ցուցմունք գրելուց:
Զորամասում շրջանառվող վարկածն էլ վերաբերել է աղանդին, թե, իբր, Մանուչարը Եհովայի վկա աղանդավորական շարժմանն է հարել և դա է եղել ինքնասպանության պատճառը: Այս վարկածը եւս մահացած զինծառայողի եղբայրը կտրականապես հերքեց:
Ըստ նրա` այս ամենը կատարվել է դեպքի հանգամանքները փոփոխելու նպատակով:
Օնիկ Մանուչարյանը վստահորեն նշեց, որ եթե եղբայրը ծառայության ընթացքում խնդիրներ ունենար, ապա այդ մասին իրեն կտեղեկացներ, սակայն եղբայրը ծառայության ընթացքում զորամասի մասին միշտ լավ է արտահատվել:
Ինչ վերաբերում է գործով մյուս տուժող Լիբիկ Մկրտչյանի դատարանում արված այն հայտարարությանը, թե Մանուչարին ասել են շորեր լվանա կամ կոշիկներ մաքրի, ապա եղբայրը նշեց, որ դժվար թե նա հակադարձ պատասխան չտար:
Ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գաբոյանը սեփական անձի վարկանիշը բարձրացնելու, համածառայողների շրջանում ենթադրյալ առավելությունը ցույց տալու, գերակայությունն ամրապնդելու նպատակով, կատարել է իր լիազորությունների և իրավունքների սահմաններից դուրս դիտավորյալ գործողություններ:
Երեկոյան «քուն» հրամանից հետո զորանոցում զինծառայության պարտականությունները կատարելու հետ կապ չունեցող առիթով՝ իր քաղաքացիական շորերը լվանալու պահանջը չկատարելու համար Բ.Գաբոյանի, ինչպես նաև նույն զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Արման Ստեփանյանի կողմից Մ.Մանուչարյանի նկատմամբ բռնություն է գործադրվել: Նախաքննական մարմնի գնահատմամբ` Մանուչարը պարբերաբար ենտարկվել է ծեծի, ստորացումների, անձնական արժանապատվությունը նվաստացնող գործողությունների ու ծաղրի, որի հետևանքով նրա մոտ զարգացել է «Սուր դեպրեսիվ հակազդում», որն արտահայտվել է տրամադրության դիսթիմիկ ֆոնով, ընկճվածությամբ, հուսահատվածությամբ, ստեղծված իրավիճակից որպես անելանելի ընկալման զգացողությունով: Արդյունքում՝ վերջինս 31.07.2013թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում, իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգով ենթակզակային շրջանում կրակոց արձակելով գործել է ինքնասպանություն, այսինքն՝ անզգուշությամբ պատճառվել է այլ ծանր հետևանք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/02/2024 08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»
- 05/02/2024 08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»
- 05/02/2024 07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
- 05/02/2024 07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
- 05/02/2024 07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն