Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/22/2024   22:08 Արագածոտնի մարզում. «BMW»-ն Մաստարայում բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր շրջվել 05/22/2024   21:49 Կյանքում հանդիպող մարտահրավերներն անհրաժեշտ է դիտարկել որպես հնարավորություն և շարժվել առաջ. Անահիտ Մանասյան 05/22/2024   21:34 Կոմանդոսը մեկնեց որպես անհատապես հաղթանակած, բայց իր ժառանգությունը պարտված հրամանատար․ Բագրատ Սրբազան 05/22/2024   21:31 Սպառնում է ոչ միայն Խաչատուր Սուքիասյանը, այլև Էրդողանի ընտանեկան թերթը․ գրելով, թե հայերը սպանելու են Սրբազանին ու մեղքը բարդեն թուրքերի վրա 05/22/2024   21:12 Ադրբեջանը մինչև 2030թ․ Արցախում կառուցելու է 5 նոր ջրամբար և 11 ՀԷԿ 05/22/2024   21:06 Եթե շարժումը մարած է, ինչո՞ւ եք հալածանքների ենթարկում մարդկանց, ինչո՞ւ ԱԺ ամբիոնն հանգիստ չեք տալիս․ Բագրատ Սրբազան 05/22/2024   20:57 ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված դեպքերով հարուցվել է 15քրեական գործ. որևէ անձի նկատմամբ հետապնդում չի իրականացվում 05/22/2024   20:49 Շիրակի թեմի առաջնորդարանում Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը կհանդիպի Շիրակի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ավագանիների հետ 05/22/2024   20:38 Իրեն մնա՝ Ձիրավի ճակատամարտն էլ է ինքը հաղթել, իսկ այսօր ձեռքը կտրե՞լ էր, թե՞ ոչ. Բագրատ Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին 05/22/2024   20:35 Սունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվը 05/22/2024   20:22 Սահմանագծման, սահմանազատման համար պետք է բացառապես հիմք հանդիսանան 1929 և 1988 թվականի քարտեզները. Հայտարարություն 05/22/2024   20:04 Կիրանցի ճանապարհը ճանապարհ է պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան, և այն 2 ամսում պատրաստ կլինի. Փաշինյան 05/22/2024   19:54 Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը․ ուղիղ 05/22/2024   19:45 Խորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին և բարեկամ պետությանը. Արթուր Վանեցյան 05/22/2024   19:31 Իսրայելի գլխավոր հյուպատոսը հայտարարել Է Մյունխենում առաքելության վրա հարձակման մասին 05/22/2024   19:17 ԱՆ-ն կադաստրի կոմիտեին մեղադրում է կեղծիքի մեջ, իսկ դատախազությունը մոլորված լռում է 05/22/2024   19:00 1976 թ․ քարտեզի օգտագործումն ընդամենը փաստացի կապիտուլյացիան որպես փոխզիջում ներկայացնելու միջոց է 05/22/2024   18:54 Շվեյցարիան կսահմանափակի օդային տարածքի օգտագործումը Ուկրաինային նվիրված ֆորումի ժամանակ 05/22/2024   18:50 Բանակցություններ են տեղի ունենում՝ Զվարթնոց օդանավակայանում ևս մեկ տերմինալ կառուցելու շուրջ 05/22/2024   18:46 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին 05/22/2024   18:35 Մի փուլ կգա, որ լիարժեք թափանցիկ կաշխատենք՝ էդ բոլոր քարտեզները հատ-հատ երևալու են. Փաշինյան 05/22/2024   18:27 Իշխանությունները ոչ թե քննադատում են, այլ զրպարտում են ցանկացած մարդու, ով մտահոգ է իր հայրենիքի ապագայով. Սերժ Սարգսյան 05/22/2024   18:24 Ունենք երկուստեք քաղաքական կամք խորացնելու մեր հարաբերությույնները. Միրզոյանը ՀՀ ԵՄ հարաբերությունների մասին 05/22/2024   18:21 Հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ 05/22/2024   18:03 Նոր սահման չենք գծում, վերարտադրում ենք ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանները․ Փաշինյանն այս անգամ բերել է 1976թ քարտեզը 05/22/2024   17:59 Դիլիջանում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը 05/22/2024   17:33 Ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ-ում Փաշինյանի հետ հարցուպատասխանին 05/22/2024   17:32 ՀԱՊԿ անդամ առնվազն 2 դաշնակից գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը. Լուկաշոնկոն, այո, ճիշտ է ասել. վարչապետ 05/22/2024   17:29 Սահմանազատման վերաբերյալ մեր որոշումները անցել են իրավական փորձաքննություն, ես կասկած չունեմ դրանց իրականության մեջ. Փաշինյան 05/22/2024   17:26 Մենք սահմանազատմանը և սահմանագծմանը դեմ չենք, մենք դեմ ենք այն մեթոդներին, որով այսօր այդ գործընթացն իրականացվում է․ Սարգսյան 05/22/2024   17:23 Քանի կիլոանոց խաչ ուզում է դոշներից կախեն, Պապ թագավորն այլևս չի սպանվելու. Փաշինյան 05/22/2024   17:22 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ֆրանսահայ պատվիրակությանը 05/22/2024   17:10 Նախկինների գալուց վախենում են, թող գնան վախերը չափեն, սառը ջուր խմեն. Սերժ Սարգսյան 05/22/2024   17:07 Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահն Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը կարևորել է ռազմագերիների անհապաղ վերադարձը 05/22/2024   17:06 Չակնկալիքների շարժումը տանում է չպետություն. միլիմետրի ճշտությամբ գիտենք իրական Հայաստանի սահմանը, որի անվտանգությունը չենք ապահովում սրա-նրա ոտքերն ընկնելով. Փաշինյան 05/22/2024   16:59 Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի, Գևորգ Հարությունյանի գործով հրապարակվեց վերջին խոսքը․ հայտնի է՝ երբ կհրապարակվի դատավճիռը 05/22/2024   16:56 Սիրելի անտարբերնե՜ր, եթե համաձայն եք մեր հիմնը լինի ջուջալարըմ հայտնի գործը, շարունակեք մնալ անտարբեր. Ամալյան 05/22/2024   16:50 Սերժ Սարգսյանի և մյուսների վերջին խոսքը՝ դատարանում. ուղիղ 05/22/2024   16:47 ԿԸՀ-ն հյուրընկալել է ՖՄԿ պատվիրակությանը 05/22/2024   16:45 2024թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը թերակատարվել են. «ԼՈԻՅՍ» հիմնադրամ 05/22/2024   16:39 Տավուշում և Երևանում տեղի ունեցող ակցիաներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ (տեսանյութ) 05/22/2024   16:34 Պատգամավորները հարցեր են ուղղում կառավարության անդամներին. հարցուպատասխանը՝ ուղիղ 05/22/2024   16:33 Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ-ում Իրանի դեսպանատուն և ցավակցական գրառում կատարել 05/22/2024   16:26 Ձայնագրությունում հնչող ձայնը Հրաչյա Ղևոնդյանինը չէ․ մեղադրանքն իրականության հետ աղերս չունի․ Սպիտակցի Հայկոյի որդու պաշտպան 05/22/2024   16:21 Իշխանությունն արդեն զավթված է, թող ոչ մեկի վրա իշխանություն զավթելու կասկած չունենան. Բագրատ Սրբազան 05/22/2024   16:18 Մի բուռ հող ենք բերել Կիրանցից ոչ թե հիշատակի, այլ ուժի համար․ նոր ֆլեշմոբ 05/22/2024   16:15 Ես պատրաստ եմ իմ մանդատը վայր դնել, դուք չորսդ պատրա՞ստ եք․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին 05/22/2024   15:51 Գարիկ Պապոյանի ու ընկերոջ՝ Ծաղկաձորում հիմնած ակումբի բացումը չեղարկվել է. համայնքապետարանը որոշել է ճանապարհները քանդել 05/22/2024   15:49 ՀՀ ԱԽ քարտուղարը Դոհայում ելույթի ժամանակ ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները 05/22/2024   15:45 Ամեն բան առաջ է ընթանում նախօրոք գծված ծրագրով. քաղտեխնոլոգ
05/21/2024   18:56 Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից 05/22/2024   11:37 Ադրբեջանցներն ապամոնտաժում են Ստեփանակերտի բնակելի շենքերը 05/22/2024   15:08 «Լուրջ ես ասում, ախպեր, արա, լավ էլի արա։ Վարդենիսն էլ տվե՞ց, հա՞», Ավելի լավ է թող մի 10-20 հոգի մեռնեն, բայց երկիրը պահենք. ՔԿ-ի հրապարակած գաղտնալսման արդյունքները 05/21/2024   22:51 Singapore Airlines-ի չվերթի տուժածների թիվը գերազանցել է 70-ը 05/21/2024   12:54 Որն էր աղետի պատճառը. Hurriyet-ը ներկայացրել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման թուրքական վարկածը 05/20/2024   22:27 Հայտնել են Եվրոպայի հանգստավայրում զբոսաշրջիկ կնոջ խմբակային բռնաբարության մանրամասները 05/21/2024   17:26 Մեզ համար երբեք ինքնանպատակ չի եղել ինչ-որ մեկին հայհոյելը․ Սաղաթելյան 05/21/2024   20:08 Հայաստանում թուրքական հետքով կուսակցություն բացել ցանկացող Նատալի Ալեքսանյանը ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի բարեկամուհին է. Մարինա Խաչատրյան 05/22/2024   14:09 ՔԿ-ն Սպիտակցի Հայկոյի որդուն մեղադրում է՝ մայիսի 26-ին սպասվող հանրահավաքին իշխանության բռնազավթումը նախապատրաստելու մեջ 05/21/2024   18:52 Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ցիկլոնը 05/22/2024   18:21 Հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ 05/21/2024   20:45 Հետխորհրդային երկրների ցանկում միայն Հայ Առաքելական եկեղեցին պետությունից փոխհատուցում չի ստացել. Բագրատ Սրբազան 05/22/2024   15:17 Առկա են ստույգ տվյալներ, որ վարորդների կողմից այսօր կատարված այս գործողություններն ուղղորդված են. Հայկ Կոստանյան 05/21/2024   19:33 Սպանությո՞ւն, թե դժբախտ պատահար, ո՞ւմ էր պետք Ռաիսիի մահը, ո՞ր պետությունների խմբերն էին շահագրգռված այս կորստով. Գրիգոր Բալասյանյան (տեսանյութ) 05/21/2024   10:54 Ինչքան կպնեք ձեր աթոռին, էնքան կսոսնձվեք, բայց որ հեռացվեք, աթոռն էլ ձեզ հետ կհեռացվի. Մինասյան 05/21/2024   14:03 Ցուրտ ու անձրևոտ. մայիսը չի շտապում արևառատ լինել 05/22/2024   12:47 Իշխանությունը զավթելու մեղադրանքով ձերբակալվել է Հրաչյա Ղևոնդյանը՝ Սպիտակցի Հայկոյի որդին 05/21/2024   16:08 Ալիևն ասել է ինչ են քննարկել Ռաիսիի հետ նախքան վերջինիս ողբերգական վթարն ու զոհվելը 05/21/2024   15:24 Լարված վիճակ ԱԺ-ում. «Եթե մի քիչ մարդ լինեիք, էլ չեմ ասում՝ հայ». Քրիստինե Վարդանյանին հակադարձեց ԱԺ փոխնախագահը՝ «հիմա կասեմ՝ ով է մարդ, ով՝ հայ» (տեսանյութ) 05/22/2024   17:32 ՀԱՊԿ անդամ առնվազն 2 դաշնակից գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը. Լուկաշոնկոն, այո, ճիշտ է ասել. վարչապետ

Տեղի է ունեցել ՀՀ Նախագահի` 2014 թվականի մրցանակների հանձնման արարողությունը (Լուսանկարներ) 05/26/2015   16:31  |  ԼՐԱՀՈՍ

 
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
 
Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ռոբերտ Պողոսյանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա գործունեության ընթացքում:
 
***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ Նախագահի մրցանակների հանձնման արարողության ժամանակ
 
Հարգելի՛ մրցանակակիրներ,
 
Սիրով ողջունում եմ ձեզ և շնորհավորում Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանանալու կապակցությամբ: Շատ ուրախ եմ բոլորիդ անձամբ հանդիպելու և շփվելու այս հնարավորության համար:
 
Ճանաչումը կարևոր է յուրաքանչյուր անհատի, առավել ևս՝ ստեղծագործ աշխատանքով զբաղվողների համար: Այն վկայում է, որ մարդն օտարացած չէ իր հասարակությունից, իսկ նրա ներդրած ջանքերն արդյունք են տվել և գնահատվել են: Ձեզնից յուրաքանչյուրը, փորձեր ու սխալներ կատարելով, ճիշտ այնպես, ինչպես ցանկացած ոլորտում հաջողության հասած ամեն ոք, պայքարել և գտել է արարման իր ուղին: Մենք հենց այդ պայքարն ենք արժևորում:
 
Ոչ պակաս կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ այստեղ ներկայացված են մեր ժողովրդի ստեղծագործ հատվածի ավագ, միջին և կրտսեր սերնդի ներկայացուցիչները: Մեր ամենակարևոր խնդիրներից մեկն է թույլ չտալ սերունդների կապի խզումը: Գիտելիքի և կարողության, տաղանդի ու փորձի այն հարուստ պաշարը, որ ունի հայ ժողովուրդը, մենք պետք է փոխանցենք սերնդեսերունդ և բազմապատկենք:
 
Սիրելի՛ բարեկամներ,
 
Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը յուրահատուկ խորհուրդ է հաղորդում նաև այս մրցանակաբաշխությանը: Անշուշտ, հարյուրերորդ տարելիցը ո՛չ որևէ բանի վերջն է, ո՛չ էլ՝ սկիզբը: Այն ընդամենը պայմանական սահմանագիծ է հայ ժողովրդի հարատևման ճանապարհին:
 
Ուղիղ հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերին պարտադրեցին Գողգոթա՝ միայն իրենց ազգային և կրոնական պատկանելության համար: Դահիճները որոշել էին հայի անունը վերացնել աշխարհի երեսից: Այսօր այդ դժնդակ տառապանքներն անցած, նման ողբերգություն վերապրածների ժառանգները սպեկտրաբևեռաչափ են ստեղծում և նանոկառուցվածքներ ուսումնասիրում:
 
Սրանք հիրավի հպարտանալու ձեռքբերումներ են: Սա է հայ ժողովրդի պատասխանը մեզ ոչնչացնել ու վերացնել ծրագրողներին ու ցանկացողներին:
 
Այս պատասխանը տվել են առաջին հերթին հենց Հայոց ցեղասպանությունը վերապրածները՝ նրանք, ովքեր կարողացան հիմնահատակ ավերված մեր տունը կրկին կառուցել ու շենացնել: Վերապրածների այդ մեծագույն ավանդը գնահատելու նպատակով այս տարի մասնագիտական հանձնաժողովը որոշել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակը հանձնել այսօր Հայաստանում բնակվող 23 վերապրած կանանց:
 
Փա՛ռք ձեզ, սիրելի՛ մայրեր, Փա՛ռք ու պատիվ ձեզ: Դուք այսօր խորհրդանշում եք այն հայ մայրերին, որ Դեր Զորի այրող ավազների վրա հայ մանուկներին մեսրոպատառ գիր էին սովորեցնում: Այսօր ձեր թոռները բարդ վիրահատություններ են կատարում և այդ նույն մեսրոպյան գրով ոսկեղենիկ հայերենի փոխադրում Ումբերտո Էկոյի նշանավոր գիրքը:
 
Հայոց ցեղասպանության դժնդակ ժամանակահատվածում գտնվեցին բարի կամքի տեր մարդիկ, ովքեր փրկեցին տասնյակ հազարավոր գաղթականների և որբերի: Դրանց շարքում անգնահատելի էր Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի կատարած աշխատանքը: Այսօր մենք ճանաչում ենք մեր վերապրելու գործում ամերիկյան ժողովրդի ունեցած վաստակը և երախտագիտություն ենք հայտնում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակը հանձնելով Մերձավոր Արևելքի հիմնադրամին:
 
Սիրելի՛ բարեկամներ,
 
Գնահատանքի հատուկ խոսք եմ ուղղում նաև հարգարժան Պողոսյան ընտանիքին, որն իր ուժերի չափով մասնակցում է մայր հայրենիքում տեղի ունեցող զարգացումներին՝ նաև այս մրցանակաբաշխությանն աջակցելու ճանապարհով:
 
Ամփոփելով խոսքս՝ կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում քաջառողջություն: Թո՛ղ ձեր հետագա գործունեությունը նշանավորվի նոր ձեռքբերումներով: Խաղաղություն ձեզ և ձեր ընտանիքներին, ձեր հարազատներին և նոր նշանակալի գործեր՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի:
 
Շնորհավորում եմ մեկ անգամ ևս:
 
Շնորհակալություն:
 
***
ՀՀ Նախագահի հրամանագրերով, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2014 թվականի մրցանակը շնորհվել է՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեին (այժմ՝ Մերձավոր Արևելքի հիմնադրամ)` Առաջին աշխարհամարտի ընթացքում և հետպատերազմյան տարիներին Հայոց ցեղասպանությունը վերապրած բազմահազար գաղթականներին և որբերին ամերիկյան ժողովրդի հանգանակած միջոցներով անգնահատելի օգնություն ցուցաբերելու և նրանց կյանքը փրկելու համար:
 
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2014 թվականի մրցանակ շնորհվել է նաև ցեղասպանության ենթարկված՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության ներքոհիշյալ կանանց՝
 
Երևանից՝ Արևալույս Խաչատուրի ԱՄԱԼՅԱՆԻՆ՝ ծնված 1913 թվականին, Սիլվարդ Հայրապետի ԱՏԱՋՅԱՆԻՆ՝ ծնված 1912 թվականին, Մարի Ստեփանի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ՝ ծնված 1908 թվականին, Մարիամ Տիգրանի ՄԵՅՄԱՐՅԱՆԻՆ՝ ծնված 1912 թվականին, Մարգարիտ Ներսեսի ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ՝ ծնված 1915 թվականին, Նվարդ Մկրտիչի ՍՈՒԴՋՅԱՆԻՆ՝ ծնված 1915 թվականին,
 
Արագածոտնի մարզից՝ Խազալ Օզմանի ԱՄՈՅԱՆԻՆ՝ ծնված 1912 թվականին, Ֆարխա Գուրգենի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ՝ ծնված 1908 թվականին, Գույնա Նազարեթի ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ՝ ծնված 1910 թվականին,
 
Արարատի մարզից՝ Մարիամ Շմավոնի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ՝ ծնված 1907 թվականին, Հերիքնազ Բարեի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ՝ ծնված 1909 թվականին, Մարիամ Հովհաննեսի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ՝ ծնված 1915 թվականին,
 
Արմավիրի մարզից՝ Նեկտար Թովմասի ԱԼԱՏՈՒԶՅԱՆԻՆ՝ ծնված 1914 թվականին, Եպրաքսի Գևորգի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ՝ ծնված 1914 թվականին, Արեգնազ Պողոսի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ՝ ծնված 1915 թվականին, Օվսաննա Սիմոնի ՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ՝ ծնված 1915 թվականին, Արշալույս Եղիազարի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ՝ ծնված 1912 թվականին, Սուտե Ալոյի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ՝ ծնված 1909 թվականին,
 
Լոռու մարզից՝ Լուսիկ Թորոսի ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ՝ ծնված 1912 թվականին, Մարգարիտ Պողոսի ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ՝ ծնված 1913 թվականին,
 
Կոտայքի մարզից՝ Արաքսի Պետրոսի ԵՆԳՈՅԱՆԻՆ՝ ծնված 1910 թվականին, Հերսիկ Մարկոսի ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ՝ ծնված 1913 թվականին,
 
Շիրակի մարզից՝ Բուրաստան Իսահակի ՈՒԳՈՒՄՅԱՆԻՆ՝ ծնված 1913 թվականին:
 
Վերոնշյալ կանանցից յուրաքանչյուրը ապրիլի 24-ին պարգևատրվել է 1 միլիոն դրամով: Մրցանակի գումարը՝ 23 միլիոն դրամը, հատկացվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից:
 
Հանրապետության Նախագահի այլ հրամանագրերով, ՀՀ Նախագահի 2014 թվականի մրցանակ է շնորհվել՝
 
տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Հակոբ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ, Նունե ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Դավիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆԻՆ և Վալերի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ` «Նոր սերնդի օպտիկական տարրի հիման վրա ստեղծված սպեկտրաբևեռաչափ» աշխատանքի համար,
 
արվեստի բնագավառում՝ Ռուբեն ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ՝ «Անդին. Հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմի համար, Երվանդ ՂԱԶԱՆՉՅԱՆԻՆ, Լալա ՊՈՒԼՈՒԶՅԱՆԻՆ, Ավետիք ԽԱԼԱԹՅԱՆԻՆ, Արսեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ և Վահագն ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ` Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի համար,
 
բժշկագիտության բնագավառում` Հովհաննես ՍԱՐԿԱՎԱԳՅԱՆԻՆ, Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ և Արմեն ԽԱՆՈՅԱՆԻՆ` «Շնչափողի սպիական նեղացման վերականգնողական և վերակառուցողական վիրաբուժական բուժման ներդրումը Հայաստանի Հանրապետությունում» աշխատանքի համար, Արա ԲԱԲԼՈՅԱՆԻՆ, Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Սահակ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ, Խաչատուր ՔՅՈՒՐՔՉՅԱՆԻՆ և Հելեն ՆԱԶԱՐՅԱՆԻՆ` «Հայաստանում քրոնիկ երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդների ֆիզիկական և սոցիալական ռեաբիլիտացիայի երկարատև ուղին. Հայկական առաջին տրանսպլանտ խաղեր» աշխատանքի համար,
 
ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Խաչատուր ՆԵՐԿԱՐՅԱՆԻՆ և Արսեն ԲԱԲԱ-ՋԱՆՅԱՆԻՆ` «Մակերևութային պլազմոն պոլյարիտոնների գրգռման և տարածման առանձնահատկությունները նանոկառուցվածքներում» գիտական հոդվածների շարքի համար,
 
գրականության բնագավառում՝ Զավեն ԲՈՅԱՋՅԱՆԻՆ` Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպը իտալերենից հայերեն թարգմանելու համար:
 
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի մրցանակներ չեն շնորհվել բնական գիտությունների և հումանիտար գիտությունների զարգացման բնագավառներում:
 
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝
 
արվեստի բնագավառում՝ Մանվել ՂԱԼԱՉՅԱՆԻՆ՝ «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի առօրյան» օֆորտների շարքի համար, Արևիկ ԱՐՈՅԱՆԻՆ՝ «Գևորգյան ճեմարանի սաները» կտավի համար, Արեն ՄԱԼԱՔՅԱՆԻՆ՝ «Աղջիկը լուսնի վրա» վավերագրական ֆիլմի համար:
 
դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝
 
«Երգեցողություն» անվանակարգում, բարձր կատարողական արվեստի համար՝ Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ և Անդրանիկ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ,
 
«Գործիքային կատարում» անվանակարգում, լավագույն կատարման համար՝ Սերգեյ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ (կլառնետ), Շողեր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ (դաշնամուր) և Արտավազդ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ (դաշնամուր):
 
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի երիտասարդական մրցանակ չի շնորհվել գրականության բնագավառում:
 
Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի հիմնման օրվանից ի վեր (2001-2015թթ.) 306 անհատներ և կազմակերպություններ արժանացել են մրցանակի, այդ թվում՝ 19 միջազգային:
 
 


Հեղինակ` «Փաստինֆո»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]