Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   19:23 Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ 04/29/2024   19:13 Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան 04/29/2024   19:08 Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան 04/29/2024   18:56 Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է ներկայացրել ՌԴ դեսպանին 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   18:31 Մարդիկ մտածում են, որ ցանկացած պահի ոստիկաններով, բնակիչներին ծեծելով, ջարդելով, կարող են թուրքին, ադրբեջանցուն բերել ու կանգնեցնել. Գառնիկ Դանիելյան 04/29/2024   18:12 Միջազգային դերակատարներն ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթացը՞. Արա Այվազյանը համոզված է՝ Տավուշում կատարվողը քաղաքական որոշման հետեւանք է 04/29/2024   18:09 Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին 04/29/2024   18:03 Իրանը մտադիր է ընթացիկ տարում 5-7 արբանյակ ուղարկել տիեզերք 04/29/2024   18:01 Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի 04/29/2024   17:41 Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը 04/29/2024   15:58 Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան 04/29/2024   15:54 Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը. (տեսանյութ) 04/29/2024   15:49 Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   15:40 Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ 04/29/2024   15:34 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 04/29/2024   15:34 Բլինքենը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ 04/29/2024   15:19 Հայ-ադրբեջանական բանակցություններում Ղազախստանի միջնորդության մասին խոսք չկա. երկրի ԱԳՆ 04/29/2024   15:05 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 04/29/2024   14:58 Թուրքիան կպաշտպանի Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.ԶԼՄ 04/29/2024   14:49 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

Կատարված հանցագործությանը մասնակցությունն ապացուցված չէ. դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ 05/22/2015   23:29  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ճանաչել ու  հռչակել է ամբաստանյալ Տիգրան Մնոյանի անմեղությունը` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով գողություն, առաջադրված մեղադրանքում: Տիգրան Մնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, և նա  արդարացվել է` կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ: 
 
31-ամյա Տիգրան Մնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, վերացվել է,   և նա անհապաղ ազատվել է  դատական նիստի դահլիճում:
 
Տուժողի ներկայացուցչի քաղաքացիական հայցը` ամբաստանյալ Տիգրան Մնոյանից հօգուտ տուժող Դավիթ Սարգսյանի, որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում, 14.000 ԱՄՆ դոլարին համարժեք 5.704.860 ՀՀ դրամ գումար բռնագանձելու մասին, մերժվել է:
 
Դատարանն արձանագրել է, որ ըստ Տիգրան  Մնոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի,   2013թ. փետրվարի 22-ի՝ ժամը 20.00-ից մինչև փետրվարի 23-ի՝ ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, լինգի գործադրմամբ բացելով Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի 1-ին շենքի բակում գտնվող, Դավիթ Սարգսյանին պատկանող ավտոտնակի դռները, ապօրինի մուտք է գործել այնտեղ և գաղտնի հափշտակել վերջինիս պատկանող, 1991թ. արտադրության, 1.450.000 ՀՀ դրամ արժողությամբ «Շեվրոլե Կապրիզ Կլասիկ» մակնիշի ավտոմեքենան, որով ուղևորվել է Արագածոտնի մարզի ուղղությամբ, ապա, տեսնելով ավտոմեքենայի մեջ եղած, առանձնապես խոշոր չափի` 5.704.860 ՀՀ դրամին համարժեք 14.000 ԱՄՆ դոլար գումարը և բջջային հեռախոսը, հափշտակել է դրանք, իսկ ավտոմեքենան թողել է Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում և հեռացել, որը հայտնաբերվել է նույն օրը նշված վայրում:
 
Նախաքննության մարմնի կողմից վկայակոչված, Տ.Մնոյանի մեղքը հաստատող ապացույցների վերլուծությունից երևում է, ըստ դատարանի, որ դրանցից միայն Տ.Մնոյանի նախաքննական սկզբնական երեք՝ 2013 թվականի մարտի 21-ի որպես կասկածյալ, 2013 թվականի մարտի 22-ի որպես մեղադրյալ և 2013 թվականի ապրիլի 30-ին առերեսման ժամանակ պնդած ցուցմունքները, ինչպես նաև քննչական փորձարարություն կատարելու մասին 2013թ. մարտի 22-ի արձանագրությունն են վերաբերում Տ.Մնոյանին վերագրվող գողությունը կատարելու հանգամանքին:
 
Մինչդեռ, նախաքննության ընթացքում Տ.Մնոյանը, պաշտպանի ներկայությամբ, ըստ էության, հրաժարվելով իր նախաքննական սկզբնական ցուցմունքներից, հայտնել է, որ ցանկանում է դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ տալ ճշմարտացի ցուցմունք, իսկ հետագայում նշել է, որ թեև նախկինում հայտնել է, որ ցանկանում է  ցուցմունք տալ մեղադրանքի շուրջ, սակայն, հաշվի առնելով, որ դատախազը վերաքննիչ դատարանում աղավաղված է ներկայացրել գործում առկա ապացույցները և համոզմունք արտահայտել, որ ինքը պետք է դատապարտվի, ներկայումս հրաժարվում է ցուցմունք տալուց: Հասկանում է, որ եթե հայտնի այն տեղեկությունները, որոնք դեռևս չի հայտնել՝ դրանք քննությամբ աղավաղվելու են և օգտագործվելու են իր դեմ, ուստի, պաշտպանի հետ ևս մեկ անգամ խորհրդակցելուց հետո, նախաքննության փուլում կտա մանրամասն ցուցմունք:
 
2015թ. մայիսի 5-ի դատական նիստում դատարանը հաստատել է քննչական փորձարարություն կատարելու մասին 2013թ. մարտի 22-ի արձանագրությունը որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիությունը: Քննչական գործողության ընթացքում որևէ փորձ կամ այլ հետազոտական գործողություն չի կատարվել, քննիչը, սահմանափակվելով Տ.Մնոյանի նախաքննական ցուցմունքի շարադրմամբ և ավտոտնակի երկարություն, լայնության ու բարձրության վերաբերյալ համապատասխան չափման միավորների արձանագրմամբ, ավարտել է վերոհիշյալ քննչական գործողությունը: Այլ խոսքով` փորձեր և այլ հետազոտական գործողություններ կատարելու եղանակով դեպքի, ինչպես նաև քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերականգմանն ուղղված գործողություններ վերոհիշյալ քննչական գործողության ժամանակ չեն կատարվել: Ավելին` կազմված արձանագրության մեջ մանրամասն չեն շարադրվել փորձարարության հանգամանքները և արդյունքները, իսկ կատարված լուսանկարները տեխնիկական թերության պատճառով չեն պահպանվել:
 
Հետևաբար, դատարանը գտել է, որ վերոհիշյալ ապացույցը ձեռք է բերվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 242-րդ հոդվածի պահանջի, այսինքն` քննչական գործողության կատարման կարգի էական խախտմամբ և 2015թ. մայիսի 5-ի դատական նիստում հաստատել է քննչական փորձարարություն կատարելու մասին 2013թ. մարտի 22-ի արձանագրությունը որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիությունը:
 
Բացի այդ, գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.  Տ.Մնոյանի՝ 2013 թվականի մարտի 21-ի որպես կասկածյալ, 2013 թվականի մարտի 22-ի որպես մեղադրյալ հարցաքննություններին և տուժող Դ.Սարգսյանի հետ առերեսմանը պաշտպան չի մասնակցել:   2013 թվականի հունիսի 24-ին պաշտպանի ներկայությամբ հարցաքննվելիս` Տիգրան  Մնոյանը հրաժարվել է մեղադրանքի կապակցությամբ ցուցմունքներ տալուց` նշելով, որ դրա վերաբերյալ մանրամասն ցուցմունք կտա հետագայում:
 
2013 թվականի օգոստոսի 16-ին պաշտպանի ներկայությամբ հարցաքննվելիս` Տիգրան Մնոյանը նշել է, որ, թեև նախկինում հայտնել է, որ ցանկանում է ցուցմունք տալ մեղադրանքի շուրջ, սակայն հաշվի առնելով, որ դատախազը վերաքննիչ դատարանում աղավաղված է ներկայացրել գործում առկա ապացույցները և համոզմունք արտահայտել, որ ինքը պետք է դատապարտվի, ներկայումս հրաժարվում է ցուցմունք տալուց` հասկանալով, որ եթե հայտնի այն տեղեկությունները, որոնք դեռևս չի հայտնել, դրանք քննությամբ աղավաղվելու են և օգտագործվելու են իր դեմ, ուստի պաշտպանի հետ ևս մեկ անգամ խորհրդակցելուց հետո նախաքննության փուլում կտա մանրամասն ցուցմունք:
 
«Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերությունից ստացված, Տ.Մնոյանի կողմից օգտագործվող  բջջային հեռախոսահամարի մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումների և այդ հեռախոսազանգերը սպասարկած ալեհավաքների տեղակայման հասցեների վերաբերյալ տվյալների համաձայն` Տ.Մնոյանի կողմից օգտագործվող հեռախոսահամարը 2013 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 22:55-ից մինչև 2013 թվականի փետրվարի 23-ը՝ ժամը 03:48-ը սպասարկվել է բացառապես նրա բնակության վայրի՝ Երևանի Մարգարյան փողոցի մոտ տեղակայված ալեհավաքներով:
 
Այսինքն` հիշյալ վերծանումներով ոչ միայն հաստատվել է, որ Տ.Մնոյանը չի գնացել Արագածոտնի մարզի Հարթավան գյուղ, այլև հիմնավորվել է պաշտպանության կողմի միջնորդությամբ դատարանում հարցաքննված վկաների ցուցմունքներում հայտնած տեղեկությունների հավաստիությունն այն մասին, որ այդ ընթացքում Տ.Մնոյանը գտնվել է Արման Մեհրաբյանի տանը` Երևան քաղաքի Մարգարյան 1-ին նրբանցքի 5-րդ շենքի 26-րդ բնակարանում: Նշված վկաների վերոհիշյալ բովանդակությամբ ցուցմունքներն արժանահավատ է համարել նաև մեղադրողը՝ ինչով պայմանավորված, 2014թ. հուլիսի 31-ին որոշում է կայացրել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին: 
 
Մեղադրական եզրակացության մեջ նշված մնացած ապացույցներից    տուժող Դ.Սարգսյանի ցուցմունքները պարզապես վերաբերում են իր ավտոմեքենան, գումարը և բջջային հեռախոսը հափշտակելուն: Այդ  ցուցմունքները տեղեկություններ չեն պարունակում գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին, դրանցով չեն հաստատվում կոնկրետ գործով ապացուցման առարկան կազմող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են` Տ.Մնոյանի առնչությունը դեպքին և նրա մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված և նրան մեղսագրված արարքը կատարելու մեջ: Այլ խոսքով` տուժողի կողմից տրված ցուցմունքները` որպես ածանցյալ ապացույցներ, գործում առկա մնացած ապացույցների հետ համակցությամբ չեն կարող օգտագործվել ապացուցման առարկան կազմող հանգամանքները հաստատված համարելու համար: 
 
Ապացույցների բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ չեն հաստատում կոնկրետ գործով ապացուցման առարկան կազմող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են` Տ.Մնոյանի առնչությունը դեպքին և նրա մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված և նրան մեղսագրված արարքը կատարելու մեջ:
 
Միևնույն ժամանակ դատարանն անհրաժեշտ է համարել փաստել, որ Տ.Մնոյանի նախաքննական սկզբնական երեք՝ 2013 թվականի մարտի 21-ի որպես կասկածյալ, 2013 թվականի մարտի 22-ի որպես մեղադրյալ և 2013 թվականի ապրիլի 30-ին առերեսման ժամանակ պնդած ցուցմունքներն անգամ դատարանի կողմից արժանահավատ համարվելու դեպքում սույն քրեական գործով մեղադրական դատավճիռ կայացվել չի կարող՝  ապացույցների բավարար ամբողջությամբ չհիմնավորված խոստովանական ցուցմունքի վրա: Հակառակ դեպքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի համաձայն՝ դատավճիռը ենթակա է բեկանման:
 
Դատարանն արձանագրել  է, որ սույն գործում առկա ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Տ.Մնոյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք: Մեղադրական եզրակացության հիմքում դրված ապացույցների համակցությունը բավարար չէ Տ.Մնոյանին մեղսագրվող հանցավոր արարքի փաստական հանգամանքները հաստատված համարելու այն ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած:
 
Այսպիսով, դատարանը գտել  է, որ ամբաստանյալ Տիգրան Մնոյանի մեղքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքում ապացուցված չէ, և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, ուստի Տ.Մնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման,  և նա պետք է արդարացվի` կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ: 
 
Նշենք, որ Տիգրան Մնոյանի պաշտպանությունն իրականացրել են փաստաբաններ Երեմ Սարգսյանն ու Վաղարշակ Գևորգյանը: 

 

Հարակից հրապարակումներ`

16:55 13/05/2015  |  Քրեական խրոնիկոնԹմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ գործով արդարացման դատավճիռը մնացել է անփոփոխ
13:01 02/05/2015  |  Քրեական խրոնիկոնՎերաքննիչը մերժեց դատախազին. արդարացման դատավճիռը մնաց ուժի մեջ
17:14 18/04/2015  |  Քրեական խրոնիկոնՄարզպետարանի վարորդն արդարացվել է
14:59 18/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացման դատավճիռ. Մեղադրանքն անորոշ է, փաստական որևէ տվյալ չկա
13:22 16/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎերաքննիչ դատարանն արդարացրել է
21:35 10/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԻնքնախոստովանական ցուցմունքը «ապացույցների թագուհին» չէ. դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ
19:27 30/03/2015  |  Քրեական խրոնիկոնԱրդարացվել է դիտավորությամբ այլ անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքում
12:50 21/03/2015  |  Քրեական խրոնիկոնԶինծառայողների միջև «տարածքային» վեճի գործով կայացվել է դատավճիռ՝ մասամբ արդարացման
17:37 20/03/2015  |  Քրեական խրոնիկոնՄեղադրողը բողոքարկել է արդարացման դատավճիռը
17:38 18/03/2015  |  ԼՐԱՀՈՍԱրդարացման դատավճիռների ցուցանիշները վկայում են դրական միտումների առկայության մասին. Դավիթ Ավետիսյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]