Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան 04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ 04/29/2024   11:25 Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   11:15 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել 04/29/2024   11:05 Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   10:54 Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ 04/29/2024   10:51 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո 04/29/2024   10:43 Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. պետաիրավական հանձնաժողովի նիստ. ուղիղ 04/29/2024   10:38 Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան 04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան

Մարզպետարանի վարորդն արդարացվել է 04/18/2015   17:14  |  Քրեական խրոնիկոն

 
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի արդեն նախկին վարորդ, 23-ամյա Ստեփան Հովսեփյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ ապօրինի կերպով սառը զենք կրելը, առաջադրված մեղադրանքով ճանաչվել է անմեղ և արդարացվել` հանցակազմի բացակայության հիմքով:
 
Ստեփան Հովսեփյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացվել է:
 
Ըստ մեղադրանքի՝ Ստեփան Հովսեփյանը, աշխատելով ՀՀ Արագածոտնի մարզպետարանում՝ որպես վարորդ, 2014թ. մայիսի 04-ին իրեն ամրակցված և իր կողմից վարած ավտոմեքենայի սրահում` վարորդի նստատեղի աջ կողմում գտնվող պահատուփի մեջ և ավտոմեքենայի առջևի աջ նստատեղի հատակի ռետինե գորգի տակ, պահել և դրանով իսկ այն անմիջապես գործադրելու հնարավորություն ունենալով ապօրինի կերպով կրել է հարվածող-փշրող սառը զենքերի շարքին դասվող, արհեստագործական եղանակով պատրաստված կռփազենք և մահակ, որոնք  06.05.2014թ. ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի տուգանային հարթակում գտնվող Ստեփան Հովսեփյանի վարած ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են:
 
Մեղադրանքի հիմքում դրվել է քննիչ Ա.Խլղաթյանի կողմից 06.05.2014թ. կատարված խուզարկության արձանագրությունը: Ըստ դրա՝ ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի տուգանային հարթակում խուզարկության է ենթարկվել Ստեփան Հովսեփյանի վարած ավտոմեքենան, որի ընթացքում սրահից հայտնաբերվել և առգրավվել է`առջևի նստատեղերի մեջտեղից պոկված հենակ-դարակից` պահախցից մեկ հատ սև գույնի կռփազենք «կաստետ», իսկ առջևի աջ նստատեղի հատակից, ռետինե գորգի տակից` մեկ հատ սև գույնի ռետինե բռնակով մետաղյա մահակ:  
 
Ըստ արձանագրության` խուզարկությունը կատարվել է երկու ընթերակաների մասնակցությամբ և ոստիկանության երկու աշխատակիցների ներկայությամբ:
 
Դատարանում հետազոտված քրեական գործի նյութերից պարզվել է, որ հիշյալ ավտոմեքենան հայտնաբերվել և ՀՀՈ Աշտարակի բաժնի աշխատակիցների կողմից` մասնակցությամբ ընթերակաների և ավտոմեքենայի վարորդ Ստեփան Հովսեփյանի, ՀՀՈ Աշտարակի բաժին է տեղափոխվել 2014թ. մայիսի 05-ին ժամը 05:10-ին Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի 11 փողոցի 35 տան մոտակայքից, ընդ որում, ավտոմեքենան ինչպես հայտնաբերման պահին, այնպես էլ ոստիկանության տուգանային հրապարակում զննության չի ենթարկվել և ի պահ չի հանձնվել: Չկան տեղեկություններ այն մասին, թե ինչ վիճակում է ավտոմեքենան տեղափոխվել ՀՀՈ Աշտարակի բաժնի տուգանային հրապարակ, այնտեղ գտնվելու ընթացքում ավտոմեքենայի դռները կողպվե՞լ են, թե՝ ոչ, պահպանության հանձնվե՞լ է, թե՝ ոչ, խուզարկությունը կատարելու ժամանակ ավտոմեքենայի դռները ու՞մ կողմից և ի՞նչ կարգով են բացվել:
 
Ավտոմեքենայի խուզարկությունը կատարվել է հաջորդ օրը` 06.05.2014թ. ժամը 18:00-ից 18:50-ը՝ ՀՀՈ Աշտարակի բաժնի տուգանային հրապարակում: 
 
Դատարանն արձանագրել է, որ խուզարկությունը կատարվել է քրեադատավարական օրենքի մի շարք խախտումներով, այն է` խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշմանը քննիչը չի ծանոթացրել Ստեփան Հովսեփյանին, խուզարկությունը և հայտնաբերված իրերի առգրավումը կատարելիս չի ապահովվել Ստեփան Հովսեփյանի, կամ ավտոմեքենան տնօրինող մարմնի, տվյալ դեպքում Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցչի ներկայությունը, այն դեպքում, երբ ավտոմեքենայի վարորդ Ստեփան Հովսեփյանը որպես կասկածյալ եղել է ձերբակալված և պահվել է նույն բաժնի ձերբակալված անձանց պահման վայրում:
 
Հետագայում էլ խուզարկության արձանագրությունը չի ծանոթացվել Ստեփան Հովսեփյանին և արձանագրության պատճենը նրան չի հանձնվել: Քննիչի կողմից թույլ են տրվել ինչպես քննչական գործողության կարգի խախտումներ այնպես էլ խախտվել են կասկածյալ Ստեփան Հովսեփյանի իրավունքները` խուզարկության որոշմանը ծանոթանալու, քննիչի գործողություններին ներկա գտնվելու, առգրավման ենթակա առարկաները կամովին հանձնելու և հայտարարություններ անելու վերաբերյալ, այսինքն՝ խուզարկությունը կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջների խախտումներով: 
 
Խախտվել են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ (Քրեական գործի ընթացքի արձանագրման պարտադիր լինելը), 1881-րդ (Նախնական քննության ընդհանուր պայմանները) հոդվածների պահանջները:
Դատարանն արձանագրել է, որ նշված խախտումները ինչպես առանձին, այնպես էլ համակցության մեջ հանդիսանում են էական և գտնում է, որ ավտոմեքենայի՝ 06.05.2014թ. կազմված խուզարկության արձանագրությունը պետք է ճանաչել որպես անթույլատրելի ապացույց:
 
Գործով որպես Ստեփան Հովսեփյանի մեղադրանքը հիմնավորող ապացույցներ են ներկայացվել նաև մետաղյա կռփազենքը և մահակը զննության ենթարկելու մասին կազմված արձանագրությունը, այդպիսիք իրեղեն ապացույց ճանաչելու մասին կայացված որոշումը, մեկ վկայի  ցուցմունքը և քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի` փորձաքննության ներկայացված սև գույնի մետաղյա առարկան պատրաստված է արհեստագործական եղանակով, կռփազենքերի նմանողությամբ, դասվում է հարվածող-փշրող սառը զենքերի շարքին: Այսինքն՝ գործով մեղադրանքի հիմքում դրվել են այնպիսի ապացույցներ, որոնց բովանդակությունն ամբողջությամբ բխում է քրեադատավարական օրենքի էական խախտմամբ կատարված քննչական գործողությունից` 06.05.2014թ. կատարված խուզարկությունից:
 
Դատարանը գտել է, որ նշված տվյալները անկախ գործի համար ունեցած նշանակությունից, կորցնում են իրենց իրավական ուժը, ապացուցողական նշանակությունը, չեն կարող ընդգրկվել սույն քրեական գործով ապացույցների համակցության մեջ և դրվել մեղադրանքի հիմքում: 
 
Դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելու համար: 
 
Մինչդեռ նախաքննության, ինչպես նաև դատարանում ամբաստանյալ Ստեփան Հովսեփյանը պնդել է, որ աշխատանքի ընդունվելուց որոշ ժամանակ անց, ինքնապաշտպանության նկատառումներից ելնելով, ավտոմեքենայի մեջ պահել է մեկ հատ մետաղյա կռփազենք և մեկ հատ մետաղյա մահակ: Մասնավորապես, կռփազենքը պահել է ավտոմեքենայի առջևի երկու նստատեղերի միջնամասում գտնվող կափարիչով պահատուփի մեջ, իսկ մահակը պահել է ավտոմեքենայի առջևի աջ նստատեղի հատակի գորգի տակ, և դրանց մասին մոռացել է, քանի որ երբևէ չի օգտագործել: Ընդ որում, նստատեղերի միջնամասերում գտնվող կափարիչով պահատուփը եղել է կողպեքով, մշտապես կողպված, իսկ կողպեքի բանալին պահել է սրահի առջևի աջ նստատեղի դիմաց գտնվող պահախցիկում: Կռփազենքը գտնվել է պահատուփի հատակին, իսկ վրան լցված են եղել բազմաթիվ փաստաթղթեր և իրեր(...):
 
Երբ 14.05.2014թ. քննիչից ստացել է իրեն ամրակցված ավտոմեքենան, տեսել է, որ ավտոմեքենայի առջևի երկու նստատեղերի միջնամասում գտնվող պահատուփը տեղահանված և գցած է սրահի հետևի հատվածում, իսկ պահատուփի կափարիչը կոտրած, պոկված է: Պահատուփն օգտագործման համար այլևս պիտանի չի եղել, և այն ինքը դեն է նետել: Նշված սառը զենքերն ինքը պահել է ավտոմեքենայի սրահում, սակայն դրանք երբևէ չի կրել և կրելու նպատակ չի ունեցել:
 
Ըստ դատավճռի՝ քրեական գործով հաստատվել է, որ Ստեփան Հովսեփյանի վարած ավտոմեքենայում, սառը զենք հանդիսացող կռփազենքը պահված է եղել սրահի առջևի երկու նստատեղերի միջնամասում գտնվող, կողպեքով կափարիչով պահատուփի մեջ, որի մեջ եղել են նաև փաստաթղթեր, իսկ մահակը` սրահի առջևի աջ նստատեղի հատակի գորգի տակ: 
 
Դատարանը գտել է, որ սույն գործով սառը զենք հանդիսացող կռփազենքի գտնվելը ավտոմեքենայի սրահի առջևի երկու նստատեղերի միջնամասում տեղադրված կափարիչով պահատուփի մեջ, իսկ մահակի գտնվելը ավտոմեքենայի սրահի առջևի աջ նստատեղի հատակի գորգի տակ, համարվում է ոչ թե կրել, այլ պահել, որը քրեական պատասխանատվություն չի առաջացնում:
 
Ստեփան Հովսեփյանի պաշտպանությունն իրականացրել է փաստաբան Անդրանիկ Բարսեղյանը: 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

14:59 18/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացման դատավճիռ. Մեղադրանքն անորոշ է, փաստական որևէ տվյալ չկա
13:22 16/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎերաքննիչ դատարանն արդարացրել է
21:35 10/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԻնքնախոստովանական ցուցմունքը «ապացույցների թագուհին» չէ. դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ
19:27 30/03/2015  |  Քրեական խրոնիկոնԱրդարացվել է դիտավորությամբ այլ անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքում
12:50 21/03/2015  |  Քրեական խրոնիկոնԶինծառայողների միջև «տարածքային» վեճի գործով կայացվել է դատավճիռ՝ մասամբ արդարացման
17:37 20/03/2015  |  Քրեական խրոնիկոնՄեղադրողը բողոքարկել է արդարացման դատավճիռը
17:38 18/03/2015  |  ԼՐԱՀՈՍԱրդարացման դատավճիռների ցուցանիշները վկայում են դրական միտումների առկայության մասին. Դավիթ Ավետիսյան
15:16 17/03/2015  |  Քրեական խրոնիկոնԻրացնելու նպատակով թմրանյութեր ձեռք բերելու գործով կայացվել է արդարացման դատավճիռ
16:14 12/02/2015  |  Արդարացման դատավճիռներԲացակայում է որևէ ապացույց, նույնիսկ՝ ողջամիտ կասկած կամ արդարացված ենթադրություն. Դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ
17:05 06/02/2015  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է՝ հանցագործությանը մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]